12:28 14.06.2023
Հունիսի 13-ին Երևան քաղաքում ծնվել է 75 երեխա։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
11:53 14.06.2023
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ անզիջում պայքարի շրջանակներում ՀՀ քննչական կոեմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում ավարտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության, մաքսանենգության դրդելու, կազմակերպելու և օժանդակելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի՝ չորս մեղադրյալի մասով նախաքննությունը: Քննությամբ տակտիկապես արդյունավետ պլանավորված և իրականացված անհրաժեշտ քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է հանցավոր շղթան՝ թմրամիջոցների […]
11:41 14.06.2023
Համաձայն Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի տնօրենի և ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալի 2023 թվականի փետրվարի 3-ի համատեղ հաստատված փրկարարական ծառայողների վերապատրաստման ուսումնական ծրագրի՝ հունիսի 3-ից 27-ը Ռուսաստանի Դաշնության Հյուսիսային Օսիայի Հանրապետության Վլադիկավկազ քաղաքում անցկացվում է «Նախնական լեռնային պատրաստության՝ ներառյալ մինչև լեռնագնացության 3-րդ կարգ» թեմայով վերապատրաստման դասընթաց, որին մասնակցում են թվով 12 փրկարարական ծառայողներ Փրկարար […]
11:21 14.06.2023
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ այսօր ընդունել է «Կամավոր աշխատանքի մասին» օրենքի վերաբերյալ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակված նախագիծը։ Այս մասին հայտնում են գերատեսչությունից: Կամավոր աշխատանքի հետ կապված հարաբերություններում այսուհետ կգործեն միասնական կարգավորումներ։ Ըստ այդմ՝ կապահովվեն կամավոր աշխատանքների ներգրավման համար անհրաժեշտ իրավական մեխանիզմներ, որոնք կնպաստեն կամավորի ինստիտուտի կայացմանը, հասարակության մեջ փոխօգնության մթնոլորտի […]
10:52 14.06.2023
Մալայզիայի ոստիկանությունը դիմում է Ինտերպոլին՝ սինգապուրցի Ջոսելին Չիային գտնելու համար, որը, հանդես գալով որպես կատակերգու, կատակել է 2014 թվականին Malaysia Airlines-ի անհետացած MH370 չվերթի մասին, որը վիրավորական էր համարվում Կուալա Լումպուրում: Այս մասին չորեքշաբթի հայտնել է Bernama գործակալությունը՝ վկայակոչելով Մալայզիայի ոստիկանության ներկայացուցչին։ Իր ելույթում Չիան կատակել է Կուալա Լումպուրի և Սինգապուրի հարաբերությունների մասին, որն անկախությունից […]
10:36 14.06.2023
Ամերիկացի արձակագիր և Պուլիցերյան մրցանակի դափնեկիր Քորմակ Մաքքարթին մահացել է 89 տարեկան հասակում, հայտնում է The Hollywood Reporter-ը։ Գրողը մահացել է Նյու Մեքսիկո նահանգի Սանտա Ֆե քաղաքում գտնվող իր տանը: ՄակՔարթին առավել հայտնի է «Ճանապարհ» հետապոկալիպտիկ վեպով, որի համար 2007 թվականին ստացել է Պուլիտցերյան մրցանակ, ինչպես նաև «Ոչ մի երկիր ծերերի և ձիերի համար»: Բացի […]
10:25 14.06.2023
Հունիսի 15-ին` ժամը 12:00-ից 13։00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակ: Փրկարար ծառայությունից հերդորում են չանհանգստանալ։
10:17 14.06.2023
Նորաձևության և դիզայնի պալատը ուրախությամբ հայտարարում է Հայաստանի առաջին Նորաձևության Շաբաթը, որը կանցկացվի 2023 թվականի հուլիսի 1-ից 6-ը Երևանի «ՀայԱրտ» մշակութային կենտրոնում (Մաշտոցի 7ա)։ Այս աննախադեպ իրադարձությունը հանդիսատեսին խոստանում է պարգևել ամենաանմոռանալի տպավորությունները: Ավելի քան 20 տաղանդավոր հայ դիզայներներ կցուցադրեն իրենց ոճային և ժամանակակից հավաքածուները: Հավաքածուների բազմազանությունն ու ինքնատիպությունը անկասկած կոգեշնչի և կհիացնի հանդիսատեսին: Միջոցառումը […]
10:05 14.06.2023
Մայրաքաղաքի կենտրոնում` բլրի վրա է գտնվում Երևանի պատմական թաղամասերից Նորագյուղը: Տարիների ընթացքում տարածքը խիտ բնակեցվել է` իր հետ բերելով նաև ենթակառուցվածքային ու սոցիալական տարբեր խնդիրներ: Հին Երևանի արհեստավորների թաղում՝ «Սիլաչի»-ում, Կիլիկիայում ևս բնակիչների հոգսերն ու խնդիրները տարբեր են: Թաղամասեր այցելած Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը բնակիչների ուղեկցությամբ տեղում է ծանոթացել խնդիրներին, լսել նրանց դիտարկումներն ու խոսել […]
09:51 14.06.2023
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 13-ին ընդունել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Ստեֆան Մալերիուսին և Երևանյան գրասենյակի ղեկավար Լիանա Մարուքյանին։ Անահիտ Մանասյանը Ստեֆան Մալերիուսին է ներկայացրել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Պաշտպանի ինստիտուտի կողմից իրականացվող գործունեությունը։ Անդրադարձել է Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում փաստահավաք աշխատանքների արդյունքում արձանագրված խնդիրներին, ադրբեջանական […]
09:45 14.06.2023
2023 թվականին Արյան դոնորի համաշխարհային օրվա քարոզարշավն անցկացվում է «Նվիրի՛ր արյուն, նվիրի՛ր պլազմա, նվիրի՛ր կյանք․ արա՛ դա հաճախ» կարգախոսով։ Այս մասին տեղեկացնում է պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն Նպատակն է ուշադրությունը կենտրոնացնել այն հիվանդների վրա, ում ամբողջ կյանքի ընթացքում պահանջվում է արյան փոխներարկում և այն դերը, որը յուրաքանչյուր մարդ կարող է ունենալ՝ արյուն կամ պլազմա […]
09:10 14.06.2023
Առնվազն երկու մարդ է զոհվել չորեքշաբթի օրը Ճապոնիայի Գիֆու պրեֆեկտուրայի ինքնապաշտպանական ուժերի բազայում տեղի ունեցած հրաձգության հետևանքով։ Այս մասին հայտնում է NHK հեռուստաալիքը։ Երեք տուժածներից երկուսը անգիտակից վիճակում տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ ստացած վնասվածքներից մահացել են։ Եվս մեկ տուժածի վիճակը կայուն է, նախնական տվյալներով՝ կյանքին ոչինչ չի սպառնում։ Չորեքշաբթի օրը Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերի 18-ամյա անդամը […]
08:43 14.06.2023
«Խոսող կտավներ» ներառական նախագծի շրջանակում տեսողության խնդիրներ ունեցող մարդիկ հնարավորություն կունենան «տեսնել» Մարտիրոս Սարյանի 6 կտավ։ «Սարեր» մշակութային կազմակերպությունը՝ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի հետ համատեղ, հնարավորություն կընձեռի դիպչել թանգարանի հավաքածուի ցուցանմուշների պատճենների՝ զուգահեռաբար ունկնդրելով, թե ինչ է պատկերված տվյալ նկարներին։ Ծրագրի պաշտոնական բացման արարողությունը կկայանա հունիսի 30-ին, ժամը 18:00 Սարյանի տուն-թանգարանում։ Ցանկացած թանգարանում արգելված է դիպչել ցուցանմուշներին, մինչդեռ հենց շոշափելիքի […]
22:31 13.06.2023
Երեքշաբթի օրը՝ հունիսի 13-ին, Հորդանանի զինված ուժերը Սիրիայի հետ սահմանին թմրանյութ տեղափոխող անօդաչու թռչող սարք (ԱԹՍ) են խոցել։ Այս մասին հայտնում է Petra գործակալությունը՝ հղում անելով բանակում իր աղբյուրին։ Գործակալության տվյալներով՝ անօդաչու թռչող սարքը տեղափոխել է 500 գրամ մետամֆետամին։ Թմրանյութերն արդեն փոխանցվել են համապատասխան մարմիններին։ Զինվորականների խոսքով՝ անօդաչու թռչող սարքը Հորդանան է թռել Սիրիայից։ ԱԹՍ-ն […]
21:37 13.06.2023
Ձախ կողքի վրա քնելն օգտակար է ստամոքսի և աղիների համար, ասում է սննդաբան Ալի Ռամադանը։ Նրա կարծիքը մեջբերում է Huffington Post-ը։ Մասնագետի խոսքով՝ եթե քնում եք ձախ կողքի վրա, ստամոքսը և ստամոքսահյութը մնում են կերակրափողից ներքև՝ դրանով իսկ նվազեցնելով այրոցի և մարսողության խանգարման վտանգը։ «Այս դիրքը նաև թուլացնում է մեջքի ճնշումը և իդեալական է հղի […]
21:09 13.06.2023
Ավստրալիայի անչափահաս 15-ամյա բնակչուհին 42 օրվա ընթացքում 8-րդ անգամ է ձերբակալվել, նա մեղադրվում է ավտոմեքենայի գողության մեջ, հայտնում է 7News հեռուստաալիքի կայքը։ Ըստ աղբյուրի՝ մայիսի սկզբից այդ աղջկան, ում անունը չի հրապարակվում, միջինում հինգ օրը մեկ ձերբակալել են։ Կիրակի առավոտյան անչափահասը, ըստ ոստիկանության, գողացել է Range Rover-ը, այնուհետև ձերբակալվել է Քվինսլենդում՝ 17-ամյա երկու ընկերուհիների հետ […]
20:51 13.06.2023
55,22 կարատ ռուբինն իր տեսակի մեջ երբևէ վաճառված ամենամեծ և ամենաարժեքավոր թանկարժեք քարն էր աճուրդում: Այդ մասին գրում է CNN-ը։ Քարը Նյու Յորքում վաճառվել է 34,8 մլն դոլարով այն բանից հետո, երբ կանադական Fura Gems ընկերությունը հայտնաբերել է այն Մոզամբիկում ընկերության հանքերից մեկում։ Վաճառքից առաջ Sotheby’s աճուրդի տունը գոհարը անվանել է «չափազանց հազվագյուտ» և «ամենարժեքավոր […]
20:46 13.06.2023
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 14-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Մազմանյան փ. 5/1, Նորաշեն թաղ. 47, 47/7, Չաուշի փ. 14/3 շենքերի բնակիչ-բաժանորդներ, Իսակովի պողոտա, Բաբաջանյան փողոց մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Դ.Անհաղթի փ. 6, 6/7, 6/8 շենքեր, Ուլնեցի փ. 15, 40/6, […]
20:35 13.06.2023
Նկատի ունենալով, որ այսօր հրավիրված մամլո ասուլիսի շրջանակներում ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Կ․ Ալավերդյանի կողմից իրեն վերաբերող քրեական վարույթի առնչությամբ արված հայտարարությունները հանրության և լրատվամիջոցների շրջանում առաջացրել են որոշակի հարցադրումներ` ՀՀ քննչական կոմիտեն հարկ է համարել պարզաբանել հետևյալը։ 2023թ․ հունիսի 7-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնից ստացված նյութերի համաձայն՝ Երևան քաղաքի ընդհանուր […]
20:26 13.06.2023
Հունիսի 6-ին, ժամը 22.07-ին, ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Բաղրամյան պողոտայի 49/2 հասցե, որտեղ տղամարդու դիակ է եղել։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը նշված հասցեում հայտնաբերել էր 35-ամյա Վարազդատ Գասպարյանի դիակը՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով: Ձեռնարկված ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 22.00-ի սահմաններում Բաղրամյան պողոտայի վերոհիշյալ հասցեի […]
19:16 13.06.2023
Այսօր՝ հունիսի 13-ին, Քրեակատարողական ծառայության պետ, արդարադտության գեներալ-մայոր Սերգեյ Ատոմյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության հյուպատոս Սեյեդ Ալի Ֆալահին: Հանդիպմանը ներկա են եղել նաև Ծառայության պետի առաջին տեղակալ Ամբակում Գրիգորյանն ու հյուպատոսարանի այլ ներկայացուցիչներ: Կողմերը քննարկել են Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում պահվող իրանցի ազատազրկված անձանց պահման պայմաններին, նրանց ընտանիքների հետ հեռախոսակապի ապահովմանը, հացադուլներին և […]
18:55 13.06.2023
Ադրբեջանական կողմը Գորիս֊Ստեփանակերտ մայրուղու (Լաչինի միջանցքի) Հակարիի կամրջի վրա ապօրինի տեղադրված անցակետում դիտավորյալ խոչընդոտում է Հայաստանի Հանրապետության հաշվառում ունեցող քաղաքացիների մուտքը դեպի Արցախի Հանրապետություն: Այս մասին հայտնում է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։ «Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից հավաքագրված տվյալների համաձայն` անցակետի տեղադրման պահից ի վեր արձանագրվել է նմանատիպ առնվազն երեք դեպք՝ խոչընդոտվել է երկու […]
18:25 13.06.2023
Թուրքիայի ներքին միգրացիայի վարչությունից հայտնում են, որ 2023-ի սկզբից մինչ օրս Թուրքիայի տարածքով չարտերային և կանոնավոր թռիչքներով բռնի արտաքսվել է 42.685 անօրինական ներգաղթյալ կամ փախստական։ Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ հայտարարության համաձայն՝ այս տարի դեպի Աֆղանստան իրականացվել է 28 չարտերային թռիչք։ Ընդհանուր առմամբ և՛ չարտերային, և՛ կանոնավոր թռիչքներով 13.725 աֆղանցի բռնի կերպով արտաքսվել է, մինչդեռ անցած տարվա նույն […]
17:47 13.06.2023
Հայաստանի կենտրոնական բանկը 0.25%-ով իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը ՝ 10.75%-ից հասցնելով 10.5%-ի: Այս մասին որոշում է ընդունվել ԿԲ խորհրդի նիստում։ Գների աճը զսպող հիմնական գործոններն են հայկական դրամի փոխարժեքի ամրապնդումը և հումքային ապրանքների համաշխարհային գների նվազումը։ Գնաճի կայուն դանդաղումը և սպառողական պահանջարկի աստիճանական կայունացումը հաշվի առնելով` ԵԱԶԲ-ում չէին բացառել, որ հունիսին Հայաստանի ԿԲ-ի վերաֆինանսավորման տոկոսադրույքի […]
15:59 13.06.2023
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը մտահոգություն է հայտնել Ռուսաստանի և Չինաստանի մերձեցման կապակցությամբ, նաև ասել, որ ռազմական ոլորտում Չինաստանի զարգացման ֆոնին Հյուսիսատլանտյան դաշինքը պետք է զբաղվի իր անվտանգությանը սպառնացող վտանգներով։ Այսպիսով, նա արձագանքել է հունիսի սկզբին Ռուսաստանի օդատիեզերական ուժերի և Չինաստանի ռազմաօդային ուժերի համատեղ օդային պարեկությանը։ «Չինաստանն ու Ռուսաստանը գնալով մոտենում են միմյանց։ Մենք գնալով […]
15:27 13.06.2023
Կիևում արմատականները հարձակվել են Գերագույն Ռադայի նախկին պատգամավոր Տարաս Չորնովոլի վրա, կանաչ ներկ լցրել վրան ու նետել աղբամանի մեջ, երեքշաբթի իր Telegram ալիքում հայտնել է «Страна»-ի ուկրաինական հրատարակությունը։ «Կիևում ակտիվիստները հարձակվել են Տարաս Չորնովոլի վրա: Ըստ նրանց՝ դա արել են այն պատճառով, որ Չորնովոլը իբր վիրավորել է Ուկրաինայի մահացած հերոս Դմիտրի Կոցյուբայլոյի հարսնացու Ալինա Միխայլովային: […]
13:10 13.06.2023
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի համապատասխան ծառայողը հունիսի 12-ին, Լվովյան փողոցի շենքերից մեկի մի բնակչի անվամբ հաշվառված զենքերի և փամփուշտների պահպանման կանոնները ստուգելու նպատակով, այցելել է նշված բնակարան: Ստուգման արդյունքում չհրկիզվող պահարանում հայտնաբերվել են ատրճանակ և տարբեր տրամաչափի 519 փամփուշտ: Փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:
13:02 13.06.2023
Հունիսի 12-ին Երևան քաղաքում ծնվել է 69 երեխա։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
11:53 13.06.2023
Հունիսի 12-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Գյուլբենկյան փողոցի շենքերից մեկի իր բնակարանից գողացել են փող, զարդեր և այլ պարագաներ: Նշված հասցե մեկնած Արաբկիրի բաժնի ոստիկանները պարզել են, որ հունիսի 10-ի ժամը 19.00-ի սահմաններում անհայտ անձը, օգտվելով բնակարանի դուռը բաց լինելու հանգամանքից, գողացել է սնունդ, ժամացույց, ոսկյա մատանի, 40 000 […]
11:37 13.06.2023
2023թ․ հունիսի 12-ին՝ ժամը 18։00-ի սահմաններում Կապանի 39-ամյա բնակչի կողմից վարվող, այլ անձի պատկանող «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան, Վարդավանք-Կապան ավտոճանապարհի 5-րդ կմ-ում, ոլորանային հատվածում, դուրս է եկել երթևեկելի գոտուց ու գլորվել ձորը։ Պատահարի հետևանքով վարորդը տեղում մահացել է, իսկ ուղևորը՝ Կապանի 36-ամյա բնակիչը, ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Կապանի ԲԿ» ՓԲ ընկերություն։ Ավելի ուշ բուժհաստատությունից […]