TIME
Ամսաթիվ
21 05 2025
  • $
    384.92
  • RUBLE
    4.77
  • 432.84
WEATHER
+24.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Առատ տեղումների հետևանքով Նորավան-Շամբ ավտոճանապարհի մի քանի հատվածներում տեղի է ունեցել քարաթափում. ճանապարհը փակ է

10:56 16.06.2023

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունիսի 16-ին առատ տեղումների հետևանքով Նորավան- Շամբ ավտոճանապարհի մի քանի հատվածներում տեղի է ունեցել քարաթափում, որի պատճառով ճանապարհահատվածը երկկողմանի փակ է։ Ճանապարհաշինարարները կատարում են մաքրման աշխատանքներ։

̰
ՊԵԿ-ը կանխել է ոչ ճշգրիտ տարանցման հայտարարագրերով հագուստի ու կոշիկի ներմուծման դեպքեր

10:52 16.06.2023

ՀՀ ՊԵԿ Արևելյան մաքսատուն-վարչության Գոգավան-Պրիվոլնոյեի մաքսային կետ-բաժնի մաքսային ծառայողների իրականացրած ուսումնասիրության արդյունքում հսկողություն է սահմանվել Ղրղզստանի Հանրապետությունում հաշվառված երկու բեռնատար տրանսպորտային միջոցի նկատմամբ։ Այսպես, ԵԱՏՄ մաքսային օրենսդրության պահանջների համաձայն, օրերս մաքսային կետ-բաժնում հսկողություն իրականացնելու նպատակով նշված բեռնատար տրանսպորտային միջոցներն ուղարկվել են խորը զննման անգար։ Արդյունքում պարզվել է, որ տարանցման հայտարարագրերում բեռների վերաբերյալ տեղեկատվությունը ճշգրիտ չէ։ […]

̰
Վերին Լարսի անցակետի ընդլայնումը կվերացնի խցանումները և կապահովի բեռնատարների անցման նորմատիվը

10:39 16.06.2023

Վրաց-ռուսական սահմանի Վերին Լարս ավտոմոբիլային անցակետում ավարտվել են վերակառուցման աշխատանքները, այժմ ընդհանուր երթուղիների թիվը հասել է 39-ի։ Այս մասին հունիսի 16-ին հայտնել են Միջազգային ավտոմոբիլային փոխադրողների ասոցիացիայի մամուլի ծառայությունից, հայտնում է Իզվեստիա-ն: Գերատեսչության հաղորդագրության մեջ նշվում է, որ այս պահին վերակառուցման օբյեկտի ընդհանուր տեխնիկական պատրաստվածությունը կազմում է 80%։ Կառուցվել են 20 նոր շենքեր և շինություններ, […]

̰
Դիլիջանի 2-րդ ոլորանում տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտճանապարհը միակողմանի փակ է

10:26 16.06.2023

Հունիսի 16-ին, ժամը 09:41-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի 2-րդ ոլորանում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք․ ավտճանապարհը միակողմանի փակ է։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

̰
1 կգ կարտոֆիլը՝ 350-500 դրամ, լոլիկը՝ 600-1000 դրամ. Արցախում սահմանել են միրգ-բանջարեղենի մանրածախ վաճառքի ամենաբարձր թույլատրելի գները

10:17 16.06.2023

ԱՀ հանարային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը վերանայել է միրգ-բանջարեղենի շրջանառության ոլորտում մանրածախ իրացման ամենաբարձր թույլատրելի գները՝ 15.06.2023թ. դրությամբ. այս մասին հայտնում են հանձնաժողովից՝ ներկայացնելով սահմանված գնացուցակը:    

̰
Սպանություն Արմավիրի մարզում. 41-ամյա տղամարդուն կյանքից զրկելու մեջ մեղադրվում է նրա 36-ամյա կինը

08:55 16.06.2023

Հունիսի 15-ին, սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 18:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Շենավան գյուղի տներից մեկում տղամարդու դի կա: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու քննիչները նշված գյուղի տներից մեկի մուտքի մոտ՝ դրսում, հայտնաբերել են գլխի մասում ստացած վնասվածքներից […]

̰
Բժիշկները մտահոգություն են հայտնել Կոլումբիայի ջունգլիներում 40 օր ապրած երեխաների վիճակի վերաբերյալ

08:48 16.06.2023

Կոլումբիայի ջունգլիներում ավիավթարից հետո 40 օր անհետ կորած երեխաների առողջական վիճակը բարելավվում է, սակայն նրանց կյանքը դեռ վտանգի տակ է։ Այս մասին հինգշաբթի օրը հայտնել է զինվորական հոսպիտալի ներկայացուցիչը, որտեղ գտնվում են անչափահասները։ «Վարակիչ տեսանկյունից նրանք դեռևս համարվում են բարձր ռիսկային գոտում՝ սննդային անբավարարության պատճառով: Վարակիչ պաթոլոգիաների բուժումը, որոնք բնորոշ են նրանց անբարենպաստ պայմաններին, շարունակվում […]

̰
Փորձագետները նշել են զբոսաշրջիկներից ամենաշատ տուժած Եվրոպայի քաղաքները

08:31 16.06.2023

Խորվաթական Դուբրովնիկը զբոսաշրջիկներով Եվրոպայի ամենախիտ բնակեցված քաղաքն է, հայտնում է Express-ը։ Holidu որոնողական համակարգի աշխատակիցները հայտնաբերել են մեգապոլիսներ, որտեղ հյուրերի թիվը զգալիորեն գերազանցում է տեղի բնակչությանը։ Առաջատարը Դուբրովնիկն էր, որում այս հարաբերակցությունը 36 է մեկի դիմաց։ Վենետիկում և Բրյուգում այս ցուցանիշը մեկ բնակչի հաշվով կազմում է 21 ճանապարհորդ։ Օվերտուրիզմից ամենաշատ տուժածների տասնյակում են նաև Ռոդսը […]

̰
Էլթոն Ջոնը հրաժեշտի շրջագայության ընթացքում կվաստակի ավելի քան 1 միլիարդ դոլար

08:24 16.06.2023

Բրիտանացի երաժիշտ Էլթոն Ջոնն արդեն վաստակել է ռեկորդային 887 միլիոն դոլար իր սպասվող հրաժեշտի շրջագայության՝ «Frewell Yellow Brick Road Tour»-ում: Այս մասին հունիսի 13-ին հայտնել է Billboard-ը։ Ըստ փորձագետների՝ վերջին շոուի ժամանակ, որը տեղի կունենա հուլիսի 8-ին Ստոկհոլմում, այդ գումարը կգերազանցի 1 միլիարդ դոլարը, գրում է NSN-ը։ Մինչև մայիսի 30-ն ընկած ժամանակահատվածում երաժիշտն արդեն ունեցել […]

̰
ՌԴ-ից Հայաստան ժամանած, ամբողջությամբ մերկ ու մասամբ հոշոտված 24-ամյա կնոջ դին հայտնաբերվել է Դիլիջանի ոլորաններին հարակից անտառում

20:53 15.06.2023

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ՝  այսօր՝ հունիսի 15-ին, Դիլիջան-Երևան ավտոճանապարհի 2-րդ ոլորանին հարակից անտառային հատվածում ոստիկանները և կինոլոգիական ջոկատի ծառայողները հետախուզական և որոնողական աշխատանքների արդյունքում նշված վայրում հայտնաբերել են ամբողջությամբ մերկ, մասամբ հոշոտված կնոջ դի։ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը ՌԴ 24-ամյա քաղաքացի է, ով այս տարվա հունիսի 4-ին Մոսկվա-Երևան չվերթով ժամանել էր Հայաստան։ Եվ երբ 2 օր […]

̰
Վաղը տեղի կունենան էլեկտրաէներգիայի անջատումներ

20:22 15.06.2023

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 16-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Օրբելի փ. 63/1, 65 շենքեր, Կոմիտասի պող. 7/3 շենք, Դումանի փ. 22-51/1 առանձնատներ, Կալենցի նրբ. 3-47/3 առանձնատներ, Արաբկիր 38 փողոց 1-10 առանձնատներ, Արաբկիր 36 փողոց 24 շենքեր, Բարբյուսի փ. 1-7 առանձնատներ, […]

̰
Հուլիսի 1-ից կմեկնարկի դպրոցականների ամառային հանգստի կազմակերպման պետական ծրագիրը

19:41 15.06.2023

Արմավիր մարզպետի աշխատակազմից տեղեկացնում են, որ հուլիսի 1-ից կմեկնարկի դպրոցականների ամառային հանգստի կազմակերպման այս տարվա պետական ծրագիրը` երկու հերթափոխով, 20 օրով: Ծրագրի շրջանակում հուլիսի 1-ից օգոստոսի 8-ն ընկած ժամանակահատվածում Հանքավանի տարբեր ճամբարներում կհանգստանան զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ ու անապահով բազմազավակ ընտանիքների դպրոցահաuակ երեխաները: 2023 թվականի դպրոցականների ամառային հանգստի կազմակերպումն ապահովելու նպատակով ՀՀ […]

̰
Հայաստանում շինարարական բումը դեռ երկար է շարունակվելու. Փաշինյան

19:19 15.06.2023

Հայաստանում շինարարարական բում է ու այն երկար է շարունակվելու, քանի որ կառավարությունը նոր որոշում է կայացնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ԱԺ-ում Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին նախագծի քննարկմանը: Վարչապետը նկատել է՝ ընդդիմության կողմից տեսակետ կա, թե 2022-ի մոտ 12 տոկոս տնտեսական աճի հետ […]

̰
Հունիսի 16-ից հուլիսի 31-ը՝ ժամը 07.00-ից 19.00-ը, Օձունի խաչմերուկը ժամանակ առ ժամանակ կփակվի

19:13 15.06.2023

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ Օձունի խաչմերուկի վերականգնման և բարելավման աշխատանքների շրջանակներում իրականացվում են հենապատերի բետոնացման աշխատանքներ։ Ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հունիսի 16-ից մինչև հուլիսի 31-ը՝ առավոտյան ժամը 07.00-ից 19.00-ի հատվածում, Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի կմ46+750-կմ47+361 տեղամասում (Օձունի խաչմերուկ) հնարավոր է ժամանակ առ ժամանակ ճանապարհի փակում 10-15 րոպե ինտերվալով։ Ընկերությունը հայցում է երթևեկության մասնակիցների […]

̰
Երևան քաղաքում ծնվել է 66 երեխա

12:40 15.06.2023

Հունիսի 14-ին Երևան քաղաքում ծնվել է 66 երեխա։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

̰
Դանակահարություն Ֆուչիկի փողոցում. պարեկները հայտնաբերել են կասկածյալին

11:36 15.06.2023

Հունիսի 14-ին, ժամը 02.00-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Ֆուչիկի փողոցում դանակահարություն է եղել: Հինգ րոպե անց «Արմենիա» բժշկական կենտրոնից է հաղորդում ստացվել. որովայնի և ձեռքի կտրած-ծակած վերքերով բուժօգնության էր դիմել 36-ամյա երիտասարդ: Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղի բնակիչը հայտնել էր, որ Ֆուչիկի փողոցում անծանոթ անձը դանակահարել է իրեն: ՆԳՆ ոստիկանության […]

̰
ԵԽ գլխավոր քարտուղարի հետ Գրիգոր Մինասյանը քննարկել է Արդարադատության ոլորտում ընթացող բարեփոխումները

11:34 15.06.2023

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը Ստրասբուրգում հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ: Նախարարը, կորևորելով ԵԽ հետ համագործակցությունը, նշել է, որ ԵԽ-ի հիմնասյուները հանդիսացող մարդու իրավունքների պաշտպանությունը և ժողովրդավարության ու օրենքի գերակայության ամրապնդումը հեղափոխությունից հետո Կառավարության կողմից հռչակվել են պետական քաղաքականության մշակման և ժողովրդավարական կառուցակարգերի զարգացման անկյունաքարային և բացարձակ ուղնիշներ: Նախարարն առանձնահատուկ շնորհակալություն […]

̰
Մեկնարկել է «Տարերային և տեխնածին աղետների կանխարգելում, պատրաստվածություն և արձագանքում» «TbiEx2023» տարածաշրջանային լայնածավալ շտաբային վարժանքը

10:25 15.06.2023

Հունիսի 14-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում մեկնարկել է «Տարերային և տեխնածին աղետների կանխարգելում, պատրաստվածություն և արձագանքում» Արևելյան գործընկերության երկրներում (PPRD East 3) ծրագրի շրջանակներում անտառային հրդեհների վերաբերյալ «TbiEx2023» լայնածավալ վարժանքը, որին մասնակցում է ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանի ղեկավարած պատվիրակությունը։ Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան գործընկերության երկրներում «Տարերային և տեխնածին աղետների կանխարգելում, պատրաստվածություն […]

̰
Կոտայքի մարզի դատախազն ազատվել է պաշտոնից. Աննա Վարդապետյանը հրամաններ է ստորագրել

09:42 15.06.2023

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի որոշմամբ՝ 2023 թվականի մայիսի 15-ին հարուցվել է կարգապահական վարույթ, որի շրջանակում պարզվել է, որ 2023 թվականի մայիսի 9-ին՝ ժամը 02:05-ի սահմանում, Երևան քաղաքի Տիգրան Մեծ պողոտայում՝ Մելիք Ադամյան փողոցի 1 հասցեի դիմաց՝ Կոտայքի մարզի դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը, գտնվելով ոչ սթափ վիճակում, իր վարած ավտոմեքենայով բախվել է մեկ այլ […]

̰
24 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ

09:26 15.06.2023

Հունիսի 13-15-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 24 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Վաղարշապատ, Աշտարակ, Կապան քաղաքներում, Մրգաշեն, Քանաքեռավան, Կարին, Մալիշկա, Սարիգյուղ, Այգեպատ, Վանանդ, Ոսկետափ և Արգավանդ գյուղերում։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն իրականացրել են տեղազննում, որի արդյունքում հայտնաբերել են 2 գյուրզա, 3 սահնօձ, 3 շահմար, 3 իժ, 3 […]

̰
Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին գործում են երթևեկության սահմանափակումներ

08:40 15.06.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Հունիսի 1-ից հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին գործում են երթևեկության սահմանափակումներ: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
Հայաստանի եւ Իտալիայի միջեւ ստորագրվել է ճանապարհային ենթակառուցվածքների ոլորտում համագործակցության հուշագիր

08:28 15.06.2023

Հայաստանի եւ Իտալիայի միջեւ ստորագրվել է ճանապարհային ենթակառուցվածքների ոլորտում համագործակցության հուշագիր։ Այն ստորագրել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տանօրեն Գոռ Ավետիսյանը եւ Իտալիայի ազգային ճանապարհների միության (Anas) գործադիր տնօրեն Ալդո Իսին։ «Ճանապարհային դեպարտամենտ»-ից նշում են, որ հիմնադրամի ղեկավար Գոռ Ավետիսյանն ու դեպարտամենտի մի խումբ աշխատակիցներ Իտալիայում էին ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի գլխավորած պատվիրակության կազմում։ […]

̰
Հայտնի է դարձել, թե մեքենաների որ համակարգերն են վտանգված շոգին

08:16 15.06.2023

Ամռանը մեքենայի շարժիչի հովացման համակարգը, արգելակները և օդորակիչը մեծ ծանրաբեռնվածություն են զգում: Անժամանակ սպասարկման դեպքում հենց դրանցում կարող են առաջանալ անսարքություններ, Գազետա.Ru-ին ասել է Ազգային ավտոմոբիլային միության (ԳԱԱ) փոխնախագահ Յանգ Հայցերը: «Ամառային շոգ եղանակին ամենամեծ բեռը ընկնում է հովացման համակարգի վրա: Որպես կանոն, հենց այդ պահին խողովակները պայթում են, թերմոստատը խցանում է կամ գերտաքացում է […]

̰
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:26 14.06.2023

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 15-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Կոմիտասի պող. 54Բ շենք, Գրիբոյեդովի 1-ին նրբանցք 11 շենք, Գրիգոր Արծրունի փ. 6-22 առանձնատներ, Հ. Էմինի փ. 58-93 առանձնատներ, Մանուշյան փ. 36-69 առանձնատներ, Նորաշեն 12, 14, 15 շենքերի բնակիչ-բաժանորդներ, Բաբաջանյան փ. […]

̰
Տեղի է ունեցել ՄԻՊ-ին առընթեր կանանց իրավունքների հարցերով հասարակական խորհրդի նիստը

21:17 14.06.2023

Արագածոտնի մարզում այսօր՝ հունիսի 14-ին, անցկացվել է Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր կանանց իրավունքների հարցերով հասարակական խորհրդի նիստը։ Ողջունելով ներկաներին՝ Պաշտպան Անահիտ Մանասյանը նշել է, որ այս միջոցառումը ևս մեկ առիթ է կանանց իրավունքների խթանման ու պաշտպանության կարևորությունն ընդգծելու ու այդ ուղղությամբ տարվող համատեղ ջանքերի մասին խոսելու համար։ Բացի այդ, նա ընդգծել է նիստի անցկացման վայրի […]

̰
Բենզինը և դիզվառելիքը յուրացնելու դեպքի առիթով պաշտոնատար անձի նկատմամբ հարուցված քրգործը վարույթ է ընդունվել. Արցախի ՔԿ

20:21 14.06.2023

Արցախի ՔԿ տարածքային քննչական վարչության Մարտունու շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձի կողմից 2022 թ. մայիսի սկզբներին շահադիտական դրդումներից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, Արցախի Մարտունու շրջանի համայնքներից մեկի քաղպաշտպանությունը կազմակերպելու նպատակով վերջինիս հսկողությանը հանձնված՝ վստահված բենզինը և դիզվառելիքը յուրացնելու և համայնքին զգալի չափերի գույքային վնաս պատճառելու դեպքի […]

̰
«Ոսկե ծիրան»-ի հուլիսյան օրերը Երևանին վստահաբար ոսկեծիրանյան մթնոլորտ են հաղորդում. Տիգրան Ավինյան

19:57 14.06.2023

Հուլիսի 9-16-ը կանցկացվի Երևանի «Ոսկե ծիրան» հոբելյանական 20-րդ միջազգային կինոփառատոնը, որը կմեկնարկի Ջեսիկա Վուդվորթի «Լուկա» ֆիլմով: Հանրությանը կներկայացվեն մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև «Երևանյան պրեմիերաներ» ծրագրով կցուցադրվեն ֆիլմեր՝ Կաննի, Բեռլինի, Վենետիկի և այլ կինոփառատոներից: Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն կինոսերներին։ Լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ […]

̰
Ֆիոլետովո համայնքում բացվել է մոլոկանների ավանդական ժառանգությունը ներկայացնող սրահ

19:51 14.06.2023

Ֆիոլետովո համայնքում բացվել է մոլոկանների ավանդական ժառանգությունը ներկայացնող սրահ։ Նախագիծն իրականություն է դարձել GIZ-ի կողմից իրականացվող ԵՄ-ն՝ բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի աջակցությամբ: Լոռու մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը Ֆիոլետովո համայնքում մասնակցել է «Չայբուշկա» մոլոկանների ժառանգության սրահի բացման արարողությանը։   Հ. Մկրտչյանը Լոռու […]

̰
Քննարկվել է իրավապահ համակարգում կանանց ներգրավվածության խթանման թեման․ օրինակը Պարեկային ծառայությունն է

19:29 14.06.2023

Հունիսի 14-ին Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը բացման խոսքով է հանդես եկել Արագածոտնի մարզում հրավիրված՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին առընթեր Կանանց իրավունքների հարցերով հասարակական խորհրդի նիստին։   Բացման խոսքով են հանդես եկել նաև Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարը եւ Արագածոտնի մարզպետը։ Սարգսյանը փաստել է, որ ոստիկանական համակարգում կին ծառայողների ներկայացվածության […]

̰
Այսօրվանից կսկսվի մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարումը

12:40 14.06.2023

Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարումը կսկսվի 2023 թվականի հունիսի 14-ից։ Այս մասին հայտնում են Միասնական սոցիալական ծառայությունից։

̰
BACK_TO_TOP