TIME
Ամսաթիվ
21 05 2025
  • $
    384.92
  • RUBLE
    4.77
  • 432.84
WEATHER
+13.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արցախում սկսվել է պետական նպաստների ամենամսյա վճարման գործընթացը

10:05 19.06.2023

ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը հայտնում է, որ Արցախի Հանրապետությունում պետական նպաստների ամենամսյա վճարման գործընթացը սկսված է: Վճարումները կիրականացվեն մինչև հունիսի 26-ը ներառյալ:

̰
Երևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինելու

09:04 19.06.2023

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 19-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Դավթաշեն 1-ին թաղ․ 46, 47, 48 շենքերի բնակիչ-բաժանորդներ, Իսակովի պող. 32, 23, 30, 34, 36 շենքերի բնակիչ-բաժանորդներ, Ազատության պող. 14, Դ․ Անհաղթ փ. 2, 4 շենքեր, Արղության փ. 10/6, 8/3 շենքեր […]

̰
Հոգեբանը նշել է այն սովորությունները, որոնք կարող են կյանքն ավելի լավը դարձնել

08:27 19.06.2023

Հոգեբան, հոգեթերապևտ Ջուլիա Սոլիսը «Իզվեստիա»-ին թվարկել է օգտակար սովորություններ, որոնք կարող են օգնել բարելավել կյանքը: Այսպիսով, մասնագետը նշել է, որ կարևոր է կանոնավոր ամենօրյա ռեժիմ սահմանել։ «Փորձեք ընտելանալ որոշակի առօրյայի, որը ներառում է առողջ քուն, կանոնավոր սնունդ, ֆիզիկական ակտիվություն և աշխատանքի, հանգստի և ժամանցի ժամանակ: Ամենօրյա ռեժիմը կօգնի ձեզ կանոնակարգել ձեր ժամանակը, բարձրացնել արտադրողականությունը և […]

̰
Ապարան-Քուչակ ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կա զոհ և տուժած

22:15 18.06.2023

Հունիսի 18-ին, ժամը 19։53-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 12-րդ կմ-ին բախվել են «VAZ» (վարորդ՝ Ս․ Խ․, ծնված 1972 թ․) և […]

̰
Բժիշկն ասել է, թե արդյոք շոգ եղանակին արժե կենդանի ձուկ գնել կամ ինչպես տարբերել առողջ ձուկը տկարից

23:20 17.06.2023

Խանութ մուտք գործող ձուկը ենթարկվում է անասնաբուժասանիտարական փորձաքննության, սակայն բուն խանութում առկա է ապրանքի ոչ պատշաճ պահպանման վտանգ, ինչի պատճառով ձուկը կարող է դառնալ օգտագործման համար ոչ պիտանի։ Ուստի շոգ սեզոնին խանութներում կենդանի ձուկ գնելը խորհուրդ չի տրվում, ավելի լավ է գնել սառեցված։ Այս մասին Газета.Ru-ին պատմել է INVITRO-Privolzhye-ի ընդհանուր բժիշկ Տատյանա Տարադեեւան։ Փորձագետի կարծիքով՝ […]

̰
ԱԳՆ-ն դատապարտել է Ուգանդայի դպրոցի վրա ահաբեկչական հարձակումը, որը մի քանի տասնյակ մարդու կյանք է խլել

22:26 17.06.2023

Հայաստանի ԱԳՆ-ն դատապարտել է Կոնգոյի սահմանին մոտ գտնվող դպրոցի դեմ ահաբեկչական հարձակումը. այս մասին նշվում է գերատեսչության թվիթերյան միկրոբլոգում: «Մենք խստորեն դատապարտում ենք Ուգանդայի դպրոցի վրա վերջերս տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը, որը խլեց տասնյակ անմեղների կյանքեր, որոնց մեծ մասը երեխաներ էին։ Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում նրանց ընտանիքներին և մերձավորներին, իսկ վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում։ […]

̰
Ամռանը Գերմանիան մտադիր է խնայել ջուրը

21:48 17.06.2023

Գերմանիայի որոշ հատվածներ հայտարարել են, որ ստիպված կլինեն խնայել ջուրը, քանի որ շոգ ամառ է սպասվում: Այս մասին հայտնում է Spiegel-ը։ Մասնավորապես, Ալթմարկի և Զալցլենդի շրջաններն արդեն սահմանափակումներ են մտցրել այգիների և սիզամարգերի ցերեկային ժամերին ջրհորներից և հորատանցքերից ջրելու, սպորտային ենթակառուցվածքների համար ջրառի վերաբերյալ: Սաքսոնիա-Անհալթը նախատեսում է մոտ ապագայում սահմանափակումներ մտցնել։ Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիայում գտնվող Էմերիխ […]

̰
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ

19:23 17.06.2023

ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ հունիսի 17-ին՝ ժամը18:40-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմում տուժածներ չկան:

̰
«Ադրբեջանը պատրաստվում էր նոր ագրեսիայի». անցնող շաբաթվա դեպքերը՝ մեկ տեսանյութում

18:58 17.06.2023

Հրադադարի խախտումներ, առաջխաղացման փորձեր, սադրիչ հայտարարություններ. թշնամու ձեռագիրն անփոփոխ էր նաև այս շաբաթ. ի՞նչ իրադարձություններ տեղի ունեցան սահմանին՝ վերջին օրերին: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Ադրբեջանի ՊՆ-ն տեղեկատվական հիմք է ստեղծում հերթական սադրանքի համար․ՀՀ ՊՆ

18:47 17.06.2023

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ժամը 16:00-ին կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հաղորդագրություն է տարածել  ՀՀ ՊՆ-ն։ Ադրբեջանի ՊՆ-ն տեղեկատվական հիմք է ստեղծում հերթական սադրանքի համար` օրվա ընթացքում տարածելով երրորդ ապատեղեկատվությունը:

̰
Ադրբեջանի ՊՆ-ն հերթական անգամ խեղաթյուրում է իրականությունը․ Արցախի ՊՆ

18:26 17.06.2023

Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել’ հայտարարելով Ասկերանի շրջանում հունիսի17-ին իր կողմից իբրև թե խափանված և ՊԲ կողմից իրականացվող ամրաշինական աշխատանքների մասին։ Այս մասին հաղորդագրություն է տարածե լԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։ «Ադրբեջանի Պն-ն, հերթական անգամ խեղաթյուրում է իրականությունը` փորձելով հիմնավորել իր ստորաբաժանումների կողմից հրադարի խախտման պարբերաբար արձանագրվող դեպքերը», ասված է հաղորդագրությունում։

̰
Իլոն Մասկը աշխատանքի է ընդունել 14-ամյա դեռահասի

16:45 17.06.2023

Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը 14-ամյա Կայրան Քվազիին աշխատանքի է ընդունել որպես ինժեներ-ծրագրավորող SpaceX-ում, հայտնում է Independent-ը։ «Ես կմիանամ մոլորակի ամենաթեժ ընկերությանը՝ որպես Starlink թիմի ինժեներ-ծրագրավորող», – ասել է Քվազին: Կայրան Քվազին կմիանա ընկերությանը Կալիֆորնիայի Սանտա Կլարայի համալսարանն ավարտելուց հետո, որտեղ նա բակալավրի կոչում կստանա մաթեմատիկայի, համակարգչային գիտության և ճարտարագիտության ոլորտներում: Քվազին համալսարան է ընդունվել 11 […]

̰
24-ամյա երիտասարդին մարմնական վնասվածք պատճառած տղամարդը հայտնաբերվել է

12:27 17.06.2023

Մայիսի 25-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին հիվանդանոցից ահազանգ էր ստացվել, որ «աջ ազդրի հետին մակերեսի ծակած վերք, փակ ԳՈՒՎ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 24-ամյա երիտասարդ։ Պարզվել է, որ մայիսի 25-ին Ազատության պողոտայի և Հրաչյա Ներսիսյան փողոցի խաչմերուկում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ անհայտ անձը ձեռնափայտով հարվածել էր երիտասարդի գլխին, իսկ դանակով՝ ոտքին: Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզների […]

̰
Սննդաբանը խոսել է ելակի օգտակարության մասին

08:43 17.06.2023

Ելակը շատ առողջարար ամառային հատապտուղ է, որը նույնպես ցածր կալորիականություն ունի։ SM-Clinic-ի ընդհանուր բժիշկ և սննդաբան Ելենա Տիխոմիրովան հունիսի 17-ին «Իզվեստիային» պատմել է այս մթերքի օգտակար հատկությունների մասին։ Այսպիսով, նա նշել է, որ ելակը պարունակում է մեծ քանակությամբ բջջանյութ (մոտ 2 գ 100 գ հատապտուղների համար), ինչի շնորհիվ այն ուտելն օգնում է բարելավել ստամոքս-աղիքային տրակտի […]

̰
Դատարանները կբեռնաթափվեն շուրջ 80 տոկոսով. կառավարության որոշումները

22:42 16.06.2023

Երեք մարզերում կկառուցվեն ևս 23 կրթական հաստատություններ, իսկ մայրաքաղաքում՝ նոր գազատարներ և բաշխիչ կայաններ, դատարաններն էլ կբեռնաթափվեն շուրջ 80 տոկոսով: Որոշումները կայացվել են կառավարության այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
ՀՀ-ում «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրին առաջին անգամ կմասնակցեն նաև Լեհաստանն ու Մեքսիկան

22:04 16.06.2023

Ավարտվել է 2023-2024 թթ. «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի հայտադիմումների ընդունման գործընթացը: Ծրագրին մասնակցության հայտ են ներկայացրել 13 երկրից՝ Ֆրանսիա, Բելգիա, Իսպանիա, Չեխիա, Գերմանիա, Լեհաստան, ԱՄՆ, Մեքսիկա, Կանադա, Բրազիլիա, Բելառուս, Ուկրաինա, Ռուսաստան: Առաջին անգամ հայտեր են ստացվել Լեհաստանից և Մեքսիկայից: Հարցազրույցների փուլի ավարտից հետո 20 ընտրված մասնակից կհրավիրվի Հայաստան՝ անցնելու երկշաբաթյա դասընթաց, որի ավարտից հետո յուրաքանչյուր […]

̰
Սյունիքի մարզպետը ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպմանն անդրադարձել է հունիսի 15-ին սահմանին գրանցված միջադեպին

20:55 16.06.2023

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության բարձրաստիճան պաշտոնյաների պատվիրակությանը՝ ՌԴ նախագահի աշխատակազմի արտասահմանյան երկրների հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի վարչության պետ Իգոր Մասլովի գլխավորությամբ։ Պատվիրակության կազմում էին նաև ՀՀ-ում ՌԴ դեսպանության խորհրդական–դեսպանորդ Մաքսիմ Սելեզնյովը, տարբեր քաղաքների ղեկավարության անդամներ, Երևանում «Մոսկվայի տուն» կենտրոնի տնօրեն Վահրամ Կարապետյանը, այլ պաշտոնյաներ։ Հանդիպմանը ներկա էին նաև «Զանգեզուրի […]

̰
Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների գործակալության ներկայացուցչի հետ Արթիկում տեղի ունեցած հանդիպմանը քննարկվել են Հայաստանում քաղաքացիություն չունեցող անձանց խնդիրները

20:36 16.06.2023

Նախօրեին Արթիկի համայնքապետարանը հյուրընկալել էր Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների գործակալության (ՄԱԿ ՓԳՀ/@UNHCR Armenia) իրավաբանական բաժնի աշխատակից Նաիրա Մելիքսեթյանին։ Արթիկ համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Մակեյանի, համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արա Սուքիասյանի և ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանում քաղաքացիություն չունեցող անձանց վիճակն ու դժվարությունները և նրանց աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությունը։ Այդ […]

̰
Գյումրիում տեղակայված ՌԴ գլխավոր հյուպատոսարանում Ռուսաստանի օրվան նվիրված միջոցառում է տեղի ունեցել

19:52 16.06.2023

Ռուսաստանի Դաշնության հյուպատոսարանում այսօր տեղի է ունեցել տոնական միջոցառում՝ նվիրված Ռուսաստանի օրվան: Միջոցառման մասնակիցներին Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի անունից ողջունել է մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը․ «Շիրակի մարզպետի և մարզպետի աշխատակազմի անունից շնորհավորում եմ ազգային տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ։ Սա տոն է, որը խորհրդանշում է հասարակության համախմբվածությունը, նրա պատրաստակամությունը պաշտպանելու երկրի շահերը, տոն է նրանց համար, […]

̰
Բաղրամյան պողոտայի մոտ կատարված սպանության մեջ մեղադրվող 25-ամյա երիտասարդը կալանավորվել է

16:11 16.06.2023

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում պարզվել են Երևանի Բաղրամյան փողոցում կատարված՝ 35-ամյա Վարազդատ Գասպարյանի սպանության դեպքի առանցքային մի շարք հանգամանքներ: 2023թ. հունիսի 6-ին՝ ժամը 22:07-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Բաղրամյան պողոտայի շենքերից մեկի մոտ հրազենային վնասվածքով մահացած տղամարդու դի […]

̰
Արարատի մարզի 55-ամյա բնակիչը ձերբակալվել է՝ հոր նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով

15:18 16.06.2023

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ Արարատի մարզի բնակչի կողմից հարազատների նկատմամբ սպանության փորձ և ֆիզիկական ներգործություն կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով՝ 2023 թվականի հունիսի 15-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Արարատի մարզի 37-ամյա բնակիչը, մտնելով Մասիս քաղաքում գտնվող իրենց տան հյուրասենյակ, տեսել է, որ […]

̰
56-ամյա տղամարդու մոտ ապօրինի պահվող հրացան է հայտնաբերվել

13:37 16.06.2023

Հունիսի 15-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության և Վայքի բաժնի ծառայողների համատեղ իրականացրած ուժեղացված ծառայության ընթացքում Վայք քաղաքի Շահումյան փողոցում հայտնաբերվել, ապօրինի զենք կրելու, պահելու և տեղափոխելու հիմնավոր կասկածի առկայությամբ ձերբակալվել և բաժին է ներկայացվել Վայք քաղաքի 56-ամյա մի բնակիչ: Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է «ԻԺ-38» տիպի հրացան՝ առանց համապատասխան փաստաթղթերի և թույլտվության: […]

̰
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը, սփյուռքի և համայնքային կառույցների ներկայացուցիչները հյուրընկալել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենին

13:30 16.06.2023

Օրերս ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը, սփյուռքի և համայնքային կառույցների ներկայացուցիչները հյուրընկալել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանին: Հանդիպման ընթացքում Հայկակ Արշամյանը ներկայացրել է Հիմնադրամի գործունեությունը, ինչպես նաև 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում կազմակերպված համազգային դրամահավաքի արդյունքում հավաքագրված գումարների ծախսերի վերաբերյալ համապարփակ հաշվետվությունը, տեղի է ունեցել նաև հարց ու պատասխան։ Մինչ այդ Հայկակ Արշամյանը Լոս […]

̰
Երևան քաղաքում ծնվել է 68 երեխա

12:17 16.06.2023

Հունիսի 15-ին  Երևան քաղաքում ծնվել է 68 երեխա։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

̰
2022 թվականի ընթացքում Երևան քաղաքի մթնոլորտային օդում փոշու և ազոտի երկօքսիդի միջին օրական կոնցենտրացիաները գերազանցել են թույլատրելի քանակությունը

11:50 16.06.2023

2022 թվականի ընթացքում Երևան քաղաքի մթնոլորտային օդում փոշու և ազոտի երկօքսիդի միջին օրական կոնցենտրացիաները գերազանցել են ՍԹԿ-ները համապատասխանաբար 1.1-3.7 և 1.1-1.5 անգամ: Ծծմբի երկօքսիդի միջին օրական կոնցենտրացիան չի գերազանցել համապատասխան ՍԹԿ-ն: Տարվա ընթացքում միջին օրական կոնցենտրացիայի գերազանցումներ դիտվել են. Փոշի- 137 օր Ազոտի երկօքսիդ- 48 օր։ Քաղաքի տարբեր հատվածներում իրականացված դիտարկումների 31%-ում դիտվել են փոշու, […]

̰
Կամչատկայում մոտ 30 խորտակված նավ դուրս կբերեն ջրի տակից

11:36 16.06.2023

Կամչատկայի երկրամասում 2023 թվականին մոտ 30 խորտակված նավ կհանվեն ջրի տակից։ Այս մասին հունիսի 16-ին հայտարարել է շրջանի նահանգապետ Վլադիմիր Սոլոդովը։ Նշվում է, որ խորտակված նավերը վտանգ են ներկայացնում շրջակա միջավայրի համար և խոչընդոտում են անվտանգ նավարկությանը։ Այսպիսով, աշխատանքներն արդեն սկսվել են Ավաչա ծոցում, որտեղ սկսել են նավն ու լողացող նավահանգիստը հատակից բարձրացնել։ Մարզպետի խոսքով՝ […]

̰
ՊՆ-ին ամրացված «հատուկ նշանակության» հողամասը 2014 թվականին օտարվել է քաղաքացուն. նախաձեռնվել է քրեական վարույթ

11:25 16.06.2023

Պաշտպանության նախարարության պաշտոնատար անձինք, 2014 թվականի հուլիսի 24-ին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով, խախտելով մի շարք կարգավորումներ, Նախարարությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացված՝ Տավուշի մարզի Բերդ համայնքի Նավուր գյուղում գտնվող 1198,09 քմ մակերեսով անշարժ գույքը և «հատուկ նշանակության» 6.0536 հա հողամասն ուղղակի վաճառքով՝ 8 մլն 717 հազար 184 դրամով, վաճառել են քաղաքացի Ա.Ս.-ին: Զինվորական կենտրոնական դատախազության […]

̰
Առատ տեղումների հետևանքով Նորավան-Շամբ ավտոճանապարհի մի քանի հատվածներում տեղի է ունեցել քարաթափում. ճանապարհը փակ է

10:56 16.06.2023

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունիսի 16-ին առատ տեղումների հետևանքով Նորավան- Շամբ ավտոճանապարհի մի քանի հատվածներում տեղի է ունեցել քարաթափում, որի պատճառով ճանապարհահատվածը երկկողմանի փակ է։ Ճանապարհաշինարարները կատարում են մաքրման աշխատանքներ։

̰
ՊԵԿ-ը կանխել է ոչ ճշգրիտ տարանցման հայտարարագրերով հագուստի ու կոշիկի ներմուծման դեպքեր

10:52 16.06.2023

ՀՀ ՊԵԿ Արևելյան մաքսատուն-վարչության Գոգավան-Պրիվոլնոյեի մաքսային կետ-բաժնի մաքսային ծառայողների իրականացրած ուսումնասիրության արդյունքում հսկողություն է սահմանվել Ղրղզստանի Հանրապետությունում հաշվառված երկու բեռնատար տրանսպորտային միջոցի նկատմամբ։ Այսպես, ԵԱՏՄ մաքսային օրենսդրության պահանջների համաձայն, օրերս մաքսային կետ-բաժնում հսկողություն իրականացնելու նպատակով նշված բեռնատար տրանսպորտային միջոցներն ուղարկվել են խորը զննման անգար։ Արդյունքում պարզվել է, որ տարանցման հայտարարագրերում բեռների վերաբերյալ տեղեկատվությունը ճշգրիտ չէ։ […]

̰
Վերին Լարսի անցակետի ընդլայնումը կվերացնի խցանումները և կապահովի բեռնատարների անցման նորմատիվը

10:39 16.06.2023

Վրաց-ռուսական սահմանի Վերին Լարս ավտոմոբիլային անցակետում ավարտվել են վերակառուցման աշխատանքները, այժմ ընդհանուր երթուղիների թիվը հասել է 39-ի։ Այս մասին հունիսի 16-ին հայտնել են Միջազգային ավտոմոբիլային փոխադրողների ասոցիացիայի մամուլի ծառայությունից, հայտնում է Իզվեստիա-ն: Գերատեսչության հաղորդագրության մեջ նշվում է, որ այս պահին վերակառուցման օբյեկտի ընդհանուր տեխնիկական պատրաստվածությունը կազմում է 80%։ Կառուցվել են 20 նոր շենքեր և շինություններ, […]

̰
BACK_TO_TOP