TIME
Ամսաթիվ
26 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+20.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Աշխատանքներ են տարվում առցանց հավելվածներում գույքահարկի և աղբահանության վճարի համար առանձին հնարավորություն ստեղծելու նպատակով

14:12 02.05.2023

Առևտրային բանկերի հետ ակտիվ աշխատանքներ են տարվում՝ առցանց հավելվածներում գույքահարկի և աղբահանության վճարի համար առանձին հնարավորություն ստեղծելու նպատակով: 2022թ. հուլիսի 1-ից համայնքն իր ծառայությունների համար բոլոր վճարումներն ընդունում է անկանխիկ եղանակով: Քաղաքացիների համար վճարումներն առավել հարմարավետ դարձնելու նպատակով քաղաքապետարանը դիմել է բանկերին՝ լրացուցիչ գործիքակազմի համար:

̰
Երթուղի է դուրս եկել «MAN» մակնիշի ավտոբուսների 2-րդ խմբաքանակը

14:01 02.05.2023

Երթուղի է դուրս եկել «MAN» մակնիշի ավտոբուսների 2-րդ խմբաքանակը: Մինչ այդ «Ժոնգ Թոնգ» մակնիշի ավտոբուսներով աշխատող 3-րդ ավտոբուսային երթուղու ամբողջ շարժակազմը փոխարինվել է: Ուղեգիծը սպասարկում է Նոր Նորքի 9-րդ զանգվածի և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների բնակիչներին: Բացի այդ, 47 համարի փոքր դասի ավտոբուսները փոխարինվել են միջին դասի «Ժոնգ Թոնգ» մակնիշի ավտոբուսներով, որոնք կսպասարկեն 48 երթուղին: Փոքր […]

̰
Ղեկին ծխելու, մնացորդը դուրս նետելու համար ավտոբուսի վարորդը հեռացվել է աշխատանքից

13:53 02.05.2023

Ղեկին ծխելու, մնացորդը դուրս նետելու, մանրադրամն իրեն փոխանցելու պահանջի համար ավտոբուսի վարորդը հեռացվել է աշխատանքից: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ Երևանի համայնքային բոլոր ավտոբուսներում տեղադրված են տեսախցիկներ, տեսաձայնագրություններն ուսումնասիրվում են և, ըստ անհրաժեշտության, միջոցներ ձեռնարկվում:

̰
Տեղի է ունեցել Տարեցների հիմնախնդիրներով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի ընդլայնված նիստ

13:18 02.05.2023

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանի նախագահությամբ՝ տեղի է ունեցել Տարեցների հիմնախնդիրներով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի ընդլայնված նիստ, որին մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների և ոլորտում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Նիստի օրակարգում մշակվող ժողովրդագրության ռազմավարության մեջ տարեց անձանց դերակատարումն ու վերջիններիս ներուժի օգտագործման հնարավորությունների, ինչպես նաև տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի ծառայությունների մատուցման […]

̰
Բաղրամյան համայնքում գործարկվելու է էլեկտրական շչակ

12:52 02.05.2023

Մայիսի 3-ին Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքում անցկացվելու է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է համայնքի էլեկտրական շչակը: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

̰
Ապրիլի 28-ից մայիսի 1-ը Երևանում ծնվել է 174 երեխա

12:44 02.05.2023

Ապրիլի 28-ից մայիսի 1-ը Երևան քաղաքում ծնվել է 174 երեխա։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

̰
Առաջին դասարանցիների հայտագրմանն ընդառաջ պարտադիր է կատարել տվյալների ստուգում stugum.emis.am կայքում

12:29 02.05.2023

Մայիսի 2-ից մեկնարկել է 2022-23 ուստարում ՀՀ պետական հանրակրթական դպրոցների առաջին դասարան գնացող երեխաների ընդունելության հայտագրմանն ընդառաջ տվյալների ստուգման գործընթացը: Առաջին դասարանցիների հայտագրման գործընթացի համար պարտադիր է երեխայի տվյալների վավերականությունը ստուգել https://stugum.emis.am կայքում: Եթե 1-ին դասարան ընդունվող երեխայի ծնողներից մեկը տվյալ դպրոցի աշխատակից է, ապա ստուգումն անցնելիս անհրաժեշտ է կատարել համապատասխան նշումը և սեղմել «Ստուգել» […]

̰
Կիբերբուլինգը, առցանց վիրավորանքն ու կիբերագրեսիան հանդիպում են տարբեր դրսևորումներով․ Սոնա Ղազարյանը՝ ԵԽԽՎ լիագումար նստաշրջանում

12:13 02.05.2023

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանն ապրիլի 28-ին ելույթ է ունեցել ԵԽԽՎ լիագումար նստաշրջանի հերթական նիստում: «Մեդիան նման է դանակի. դրանով կարող ես տորթ կտրել կամ սպանել մարդուն. ընտրության հարց է: Մեդիան երիտասարդներին կարող է հիանալի հարթակ տրամադրել կապերի հաստատման եւ նոր հմտություններ ու գիտելիքներ ձեռք բերելու համար: Այնուամենայնիվ, այն կարող է նաեւ դառնալ […]

̰
383 դեպք, որից 111-ը՝ արտակարգ. փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը

11:57 02.05.2023

Ապրիլի 24-ից 30-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 383 դեպք, որից 111-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 43, փլուզման, պայթուցիկ սարքերի տեղադրման, որոնողափրկարարական, դժբախտ պատահարի՝ 1-ական, վայրի կենդանիների հարձակման՝ 4, պայթյունի, ուժեղ քամու՝ 2-ական, զինամթերքի հայտնաբերման՝ 4, օձի նկատման՝ 7, թունավորման՝ 9, ինքնասպանության փորձի՝ 15, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 45, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 143, կեղծ […]

̰
Ստեփանավանի «Սոճուտ» դենդրոպարկը» կրկին բաց է այցելությունների համար

11:41 02.05.2023

Շրջակա միջավայրի նախարարության «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի Ստեփանավանի «Սոճուտ» դենդրոպարկը» կրկին բաց է այցելությունների համար։

̰
«Բնակչության ազդարարում, տարհանում և պատսպարում», «Վթարի հետևանքների վերացում» և այլ թեմաներով ուսումնավարժություններ Արագածոտնի մարզում

11:12 02.05.2023

Ապրիլի 25-ից 28-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ՆԳՆ ՓԾ Արագածոտնի ՄՓՎ և ենթակա ստորաբաժանումների կողմից իրականացվել են մի շարք միջոցառումներ։ Մասնավորապես, մարզի 11 հանրակրթական դպրոցներում ծառայողներն անցկացրել են «Երկրաշարժի ժամանակ բնակչության վարվելակերպի կանոնները» և «Բնակչության տարհանման կազմակերպումը» թեմաներով դասախոսություններ, իսկ Ոսկեհատի միջնակարգ, Օշականի միջնակարգ և հիմնական դպրոցներում իրականացվել է նաև «Բնակչության ազդարարում, տարհանում և պատսպարում» թեմայով […]

̰
Ապրիլ ամսին Շիրակի մարզում ծնվել է 193 երեխա

10:56 02.05.2023

Շիրակի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2023 թվականի ապրիլ ամսին ծնվել է 193 երեխա։ 108 տղա է լույս աշխարհ եկել, 85՝ աղջիկ։ Ծնունդներից երեքը զույգ է եղել։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից:

̰
Արագածոտնում հանրային սննդի օբյեկտը կսկսի գործել

10:20 02.05.2023

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է անհատ ձեռնարկատեր Գոհարիկ Մկրտչյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը (Արագածոտնի մարզ, գ. Կոշ): Տեսչական մարմնի Արագածոտնի մարզայի կենտրոնի տեսուչների կրկնակի ստուգմամբ պարզվել է, որ նախկինում արձանագրված խախտումները վերացվել են:

̰
Լարսը բաց է

08:38 02.05.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոցի խաչմերուկից Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի փլուզման վտանգով պայմանավորված՝ ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց […]

̰
Բժիշկները բացահայտել են տղամարդկանց համար արդյունավետ նիհարելու գաղտնիքները

08:30 02.05.2023

Տղամարդիկ դիետայով երկու անգամ ավելի շատ ճարպ են կորցնում, քան կանայք, պարզել են Էդինբուրգի համալսարանի գիտնականները: Այս տեղեկությունը ներկայացնում է The Sun-ը՝ eLife-ին հղումով: Գիտնականներն ու բժիշկները բացահայտել են տղամարդկանց համար արդյունավետ նիհարելու գաղտնիքները։ Պարզվել է, որ կանացի սեռական հորմոն էստրոգենը դժվարացնում է կանանց պայքարն ավելորդ կիլոգրամների դեմ՝ միաժամանակ նվազեցնելով կալորիաների ընդունումը։ Չորս շաբաթ տեւած […]

̰
Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները Վաշինգտոնում քննարկել են հաշտեցման ճանապարային քարտեզը

22:10 01.05.2023

Վաշինգտոնում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող բանակցությունների շուրջ Արտյոմ Երկանյանը «Հորիզոնի» տաղավարում զրուցել է հեռուստամեկնաբան Վահագն Հակոբյանի հետ: «Եռակողմ հանդիպումներին նախորդել են Էնթոնի Բլինքենի առանձին հանդիպումները Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ: Դրանք կրել են պրոտակոլային բնույթ, քանի որ երկար չեն տևել: Օրինակ՝ հայտնի է, որ Բայրամովի հետ հանդիպման համար նախատեսված է եղել ընդամենը […]

̰
Այդ կետից առևանգելու, թալանելու, սպանելու են. Դավիթ Բաբայանը՝ ադրբեջանական անցակետում արձանագրված միջադեպի մասին

21:52 01.05.2023

Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամրջին տեղադրված ադրբեջանական անցակետում տեղի ունեցած միջադեպի մասին «Հորիզոն»-ի  հարցերին պատասխանել է Արցախի հանրապետության նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը: «Այդ անցակետը վերածվելու է գեստապոյի հենակետի, որ այդտեղից առևանգելու են, բռնաբարելու են, սպանելու են, ձերբակալելու են, թալանելու են արցախահայությանը: Մենք տեսել ենք, թե դա ինչ է: Երբ 1991 թվականին ադրբեջանական օմոնը Ստեփանակերտի օդանավակայանում […]

̰
Սիրիան կստեղծի երկրաշարժից տուժածների աջակցության հիմնադրամ

21:09 01.05.2023

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը երկուշաբթի օրը հրամանագիր է ստորագրել երկրում երկրաշարժից տուժածներին աջակցելու համար ազգային հիմնադրամ ստեղծելու մասին, ասվում է Սիրիայի նախագահի գրասենյակի հաղորդագրության մեջ։ Սիրիայի վարչապետ Հուսեյն Առնուսն անցյալ շաբաթ ասել է, որ Սիրիայի կառավարությունը հաստատել է երկրաշարժի հետևանքների դեմ պայքարի ազգային գործողությունների ծրագիրը: «Այսօր նախագահ Բաշար ալ-Ասադը հրամանագիր է ստորագրել երկրաշարժից տուժածներին աջակցելու […]

̰
Վրաստանում տղամարդը ձերբակալվել է 2 միլիոն դոլար արժողությամբ ուրան վաճառելու փորձի համար

20:52 01.05.2023

Վրաստանի Պետական ​​անվտանգության ծառայությունը (ԱԱՊԾ) ձերբակալել է մի տղամարդու, ով պլանավորել է ռադիոակտիվ նյութ վաճառել 2 մլն դոլարով, հայտնում է Rustavi-ն։ Նշվում է, որ ճառագայթային հետազոտությունից հետո մարդու մոտից առգրավված զանգվածի մեջ հայտնաբերվել է ուրան։ «Պետական ​​անվտանգության ծառայության հակահետախուզության վարչության աշխատակիցները Վրաստանի դատախազության հետ մեկտեղ ձերբակալել են մեկ անձի՝ ռադիոակտիվ նյութերի ապօրինի իրացման փորձի փաստով»,- […]

̰
Փորձառու զբոսաշրջիկը կազմել է օդային ուղևորների ամենավատ սովորությունների ցանկը

20:22 01.05.2023

Փորձառու ճանապարհորդ Բեն Քինանը կազմել է օդային ուղևորների նյարդայնացնող սովորությունների ցանկը, հայտնում է Mirror-ը։ Այն ներառում է նրանց, ովքեր չեն ողջունում բորտուղեկցորդներին նստելիս և այն ծնողներին, ովքեր փոխում են իրենց երեխաների տակդիրները խցիկում, այլ ոչ թե զուգարանի նստատեղի վրա: Այն ճանապարհորդները, ովքեր նստում են միջանցքի մոտ և իրենց արմունկներն ու ոտքերը դնում այդ տարածքում, ևս […]

̰
Վրաստանում աշխատողների իրավունքների պաշտպանության պահանջով բողոքի ակցիա է տեղի ունեցել

20:12 01.05.2023

Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ Վրաստանի արհմիությունները բողոքի ակցիա և երթ են կազմակերպել։ Այս մասին հայտնումէ Ալիք մեդիան: Հանրահավաքի մասնակիցները Հանրապետության հրապարակից երթով շարժվել են դեպի խորհրդարան։ Արհմիությունները պահանջում են բարելավել աշխատողների պայմանները, պաշտպանել նրանց իրավունքները, բարձրացնել նվազագույն աշխատավարձի չափը, ապահովել գենդերային հավասարություն, վերացնել կանանց և տղամարդկանց աշխատավարձերի տարբերությունները և անցնել պրոգրեսիվ եկամտահարկի։

̰
Երևանի և մարզերի մի շարք հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ

20:08 01.05.2023

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 2-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Բաղրամյան պող. 1 շենք, Բաղրամյան 1-ին փակ․ 5, 14 շենքեր և 1-7 առանձնատներ, Մոսկովյան փ. 20 36 շենքեր և 40 (Թումանյանի Տուն) շենք, Մոսկովյան փ․ 1-60 առանձնատներ, Մոսկովյան նրբ․ 14/1 առանձնատներ, […]

̰
2022-ին Վրաստանից արտագաղթը գերազանցել է ներգաղթին

19:39 01.05.2023

FactCheck.ge-ն հիմնվելով Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներին, գրում է՝ 2022 թվականին Վրաստանի բնակչության թիվն աճել է 47,8 հազարով (1,3 տոկոս) և կազմել 3 մլն 736 հազար 400 մարդ։Aliq Media-ի փոխանցմամբ՝ ըստ FactCheck.ge-ի՝ Վրաստանում բնակչության աճը պայմանավորված է օտարերկրյա քաղաքացիների ժամանումով, որոնց մեծ մասը Ռուսաստանի քաղաքացիներ են։ «Բնակչության փոփոխությունը որոշվում է երկու հիմնական գործոնով՝ բնական աճ (ծնունդների […]

̰
Սիրիան ՄԱԿ-ի հովանու ներքո նախապատրաստվում է փախստականների վերադարձին

19:07 01.05.2023

  Սիրիան, ՄԱԿ-ի հովանու ներքո, կսկսի տարածքներ և պայմաններ ապահովել փախստականների վերադարձի համար, որոնք լքել են երկիրը 12 տարի տևած քաղաքացիական հակամարտության ընթացքում, ներառյալ համընդհանուր համաներումը, ասվում է Սիրիայի և չորս արաբական երկրների ԱԳ նախարարների հանդիպման արդյունքներով հրապարակված հայտարարության մեջ: «Սիրիայի կառավարությունը, համաձայնեցնելով ՄԱԿ-ի հետ, որոշելու է, թե ինչ պայմաններ են անհրաժեշտ փախստականների վերադարձի համար […]

̰
Աշխատանքի իրավունքի խախտման ի՞նչ դեպքեր են արձանագրվել 2022թ.-ին

15:18 01.05.2023

Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա առիթով, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից ներկայացրել են ոլորտի խնդիրներն ու իրականացվող ծրագրերը: «Առաջին տարին է, որ տեսչական մարմինն իրականացնում է ստուգումներ: Նախատեսված ստուգումները պատվով ավարտել ենք: Քաղաքացիներն ավելի շատ են դիմում իրենց իրավունքների խախտման դեպքում: Հիմնականում դիմում են աշխատավարձի վերջնահաշվարկի չվճարելու, ուշ վճարելու, աշխատանքից անօրինական ազատելու, կարգի խախտմամբ տույժի […]

̰
Սպանություն՝ Մյասնիկյան փողոցում․ նախաձեռնվել է քրեական վարույթ

15:05 01.05.2023

ՀՀ քննչական կոմիտեի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում քրննություն է իրականացվում՝ բացահայտելու ապրիլի 30-ին Երևան քաղաքի Մյասնիկյան փողոցում կատարված սպանությունը։ 2023 թվականի ապրիլի 30-ին` ուշ երեկոյան, քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայի շենքերից մեկի մուտքի դիմաց արնահոսող, անգիտակից վիճակում, գետնին ընկած տղամարդ կա, ով չի շնչում։ Դեպքի առթիվ ՀՀ […]

̰
Հռոմի պապը հունգարացիներին կոչ է արել «բացել դռները» միգրանտների առաջ

14:05 01.05.2023

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հորդորել է հունգարացիներին «բացել դռները» միգրանտների առաջ: Այս մասին հայտնում է BBC-ն։ Ելույթ ունենալով մայրաքաղաք Բուդապեշտում բացօթյա պատարագի ժամանակ՝ պոնտիֆիկոսն ասել է, որ «տխուր և ցավալի է» տեսնել դռները փակ մարդկանց համար, ովքեր «նման չեն մեզ»։ Պատարագին մասնակցել է մինչև 100 հազար մարդ, այդ թվում՝ վարչապետ Վիկտոր Օրբանը։

̰
Շարունակում է խնդրահարույց մնալ նաև աշխատաշուկայում խտրականության բացառման հարցը. ՄԻ պաշտպանի ուղերձը Աշխատանքի օրվա կապակցությամբ

11:40 01.05.2023

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհավորական ուղերձ է հղել Աշխատանքի օրվա առթիվ: «Սիրելի հայրենակիցներ, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Մայիսի 1-ի` Աշխատանքի օրվա առթիվ: Համաշխարհային այս տոնը կոչված է փառաբանելու աշխատանքն ու աշխատողներին, պաշտպանելու յուրաքանչյուր անձի աշխատանքային իրավունքները: Մեր երկրում շարունակում են արդիական մնալ աշխատանքային իրավունքների […]

̰
Այս տարի լայնածավալ փոփոխություններ ենք նախատեսել ՀՀ աշխատանքային օրենսգրքում. Նարեկ Մկրտչյանի շնորհավորական ուղերձը

11:25 01.05.2023

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը շնորհավորական ուղերձ է հղել Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ:   «Հարգելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս՝ Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա առթիվ։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ որպես աշխատանքի և զբաղվածության ոլորտը համակարգող գերատեսչություն, իր առաջնահերթություններից է համարում քաղաքացիներին արժանապատիվ աշխատանքով ու կայուն զբաղվածությամբ ապահովումը, աշխատաշուկայում ինքնիրացման […]

̰
Կրակոցներ Մյասնիկյան պողոտայում. անհայտ անձը սպանել է 54-ամյա տղամարդուն և դիմել փախուստի

11:06 01.05.2023

Երեկ՝ ապրիլի 30-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մյասնիկյան պողոտայի 2-րդ շենքի 1-ին մուտքի դիմաց արնահոսող տղամարդ կա, ով անգիտակից վիճակում է։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են 2 հատ 9մմ […]

̰
BACK_TO_TOP