10:39 01.05.2023
Հայաստանում Աշխատանքի օրվա կապակցությամբ դեսպանատունն այսօր փակ է: Այս մասին տեղեկացվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջում:
10:14 01.05.2023
Նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձ է հղել Աշխատանքի օրվա առթիվ, որում ասվում է. «Հայաստանի Հանրապետության հարգելի քաղաքացիներ, Շնորհավորում եմ բոլորիս Աշխատանքի օրվա կապակցությամբ: Վերջին տարիներին մեր պետականությունն առերեսվեց ծանր փորձությունների և մարտահրավերների հետ՝ պատերազմ, կորոնավիրուսի համաճարակ, հասարակական-քաղաքական կյանքում կտրուկ զարգացումներ, որոնք հերթական անգամ ապացուցեին, որ բոլոր խնդիրները հնարավոր է լուծել միասնական, անդուլ ու նվիրված աշխատանքի արդյունքում: […]
09:38 01.05.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձ է հղել Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ, որում ասվում է. «Այս տոնի առիթով ուզում եմ վերահաստատել վերջերս Ազգային ժողովում արտահայտած այն միտքը, թե աշխատանքը և կրթությունն են մեր ունեցած բոլոր խնդիրների լուծման բանալին: Վերստին՝ չեմ կարող աշխատանքը տարանջատել կրթությունից, որովհետև առանց աշխատանքի հնարավոր չէ կրթություն ստանալ, իսկ գիտելիքի […]
08:09 01.05.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոցի խաչմերուկից Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի փլուզման վտանգով պայմանավորված՝ ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց […]
23:34 29.04.2023
Կա դեղերի ցանկ, որոնք պետք է լինեն յուրաքանչյուր զբոսաշրջիկի առաջին օգնության պայուսակում, ՌԻԱ Նովոստիին ասել է Ֆարմացիայի ինստիտուտի Ֆարմակոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր Վլադիմիր Չուբարևը։ Մասնագետի խոսքով, կապտուկների և վնասվածքների դեպքում անհրաժեշտ են ցավազրկողներ կամ ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղեր։ Արյունահոսող վերքը պետք է բուժվի ախտահանիչով` յոդով, ջրածնի պերօքսիդով կամ կանաչ ներկով: Վերքը վիրակապելու համար առաջին օգնության հավաքածուն […]
23:21 29.04.2023
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 28-ին, խուլիգանություն է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 23:00-ի սահմաններում՝ «Արտաշատ» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ, «ձախ հարականջային շրջանի կտրած վերք» ախտորոշմամբ, իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 22:45-ի սահմաններում, Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Մխչյան գյուղի […]
23:03 29.04.2023
Թուրքիան առանց նախազգուշացնելու փակել է իր օդային տարածքը հայկական Flyone Armenia ավիաընկերության՝ դեպի Եվրոպա թռիչքների համար։ Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է ավիափոխադրողի տնօրենների խորհրդի ղեկավար Արամ Անանյանը։ «Մեզ անհայտ պատճառներով և առանց որևէ ակնհայտ հիմքի, Թուրքիայի ավիացիոն իշխանությունները, առանց նախնական ծանուցման, չեղյալ են համարել Flyone Armenia-ին նախկինում տրված թույլտվությունը՝ Թուրքիայի օդային տարածքով դեպի Եվրոպա […]
21:09 29.04.2023
Բժիշկ և հեռուստահաղորդավար Սերգեյ Ագապկինը «Ռոսիա 1» ալիքի «Ամենակարևոր բանի մասին» հաղորդման եթերում խորհուրդ է տվել սթրեսի դեմ պայքարի անսովոր միջոց։ Մասնագետը խորհուրդ է տվել նրանց, ովքեր ցանկանում են հաղթահարել անհանգստությունը, նամակագրվել իրենք իրենց հետ։ Համարը հասանելի է Watch հարթակում։ Բժիշկը առաջարկել է հերթով գրել իրենց բողոքներն ու պատասխանները՝ սթրեսից ազատվելու համար։ «Զույգ օրերին նա […]
20:58 29.04.2023
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ այսօր այցելել է Իջեւան համայնքի Ակնաղբյուր բնակավայր: «Կոչ եմ անում անպայման երեխաների հետ գալ Ակնաղբյուր, որտեղ կա մի ուխտատեղի. ավանդության համաձայն՝ այստեղ հազարամյա կաղնին տնկվել Է Վարդան Մամիկոնյանի կողմից: Նախորդ դարի կեսերին կաղնին թեքվել է, որի փոխարեն մարշալ Հովհաննես Բաղրամյանը տնկել է նոր կաղնիներ: Միաժամանակ, […]
20:40 29.04.2023
Այսօր՝ ապրիլի 29-ին, կազմակերպվել էր համապետական շաբաթօրյակ։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն ամփոփել է կայացած համապետական շաբաթօրյակի արդյունքները: Ըստ ՀՀ մարզերից ստացված տեղեկատվության՝ ընդհանուր առմամբ ՀՀ մարզերում շաբաթօրյակին մասնակցել են հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների, մարզային ու համայնքային ենթակայության հիմնարկների, մասնավոր ընկերությունների աշխատակիցներ, քաղաքացիական հասարակության կազմակերպություններ, դպրոցականներ, ուսանողներ և բազմաթիվ կամավորներ /շուրջ 174 167 […]
20:23 29.04.2023
«Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում կատարված փոփոխությամբ 2019 թվականից ապրիլի վերջին շաբաթ օրը նշվում է որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր: Քաղաքացու օրը քաղաքացիական երկխոսության օր է, երբ տարբեր սերունդներ մեկտեղվում են՝ հանրությանը հուզող հարցերը քննարկելու, քաղաքացիների և պետության անելիքները վերհանելու և կանխորոշելու համար։ Այդ նպատակով այսօր ՀՀ բոլոր մարզերում և Երևան քաղաքի տարբեր վարչական […]
20:07 29.04.2023
Ոստիկանները հայտնաբերել են կենդանու նկատմամբ առերևույթ դաժան վերաբերմունք ցուցաբերած անձին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՆԳՆ ոտիկանության լրատվության վարչության պետի տեղակալ, փոխգնդապետ Էդգար Ջանոյանը։ «Ոստիկանները հայտնաբերել են կենդանու նկատմամբ առերևույթ դաժան վերաբերմունք ցուցաբերած անձին: Ապրիլի 28-ին սոցիալական ցանցում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես մի երիտասարդ դաժան վերաբերմունք է ցուցաբերում շան նկատմամբ։ Ոստիկանության Մալաթիայի բաժնի […]
20:00 29.04.2023
Էրդողանի առողջական վիճակի պատճառով Թուրքիայում կարող են խառնվել խաղաքարտերը: Երկրի սահմաններից դուրս ընտրություններ են, իսկ ներսում՝ հակասական լուրեր: Ի՞նչ հետևանքներ կունենա այս ամենը: Այդ հարցերին անդրադարձել է Ստամբուլում լույս տեսնող «Ակոս» թերթի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ էսթուքյանը՝ «Հորիզոնին» տված հարցազրույցում: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:
19:47 29.04.2023
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ այս պահին իրեն շատ ավելի լավ է զգում «Հիմա, փառք Աստծո, շատ ավելի լավ է», – ասել է նա՝ պատասխանելով CNN Turk-ի թղթակցի՝ շաբաթ օրը Ստամբուլում Teknofest փառատոնին ներկա գտնվելու ժամանակ։ Երեքշաբթի ուշ երեկոյան տեղական հեռուստաալիքներով ուղիղ եթերի ժամանակ Էրդողանն իրեն վատ է զգացել, 20 րոպեով ընդհատել […]
19:12 29.04.2023
Իջևան համայնքի Աչաջուր բնակավայրում սուբվենցիոն ծրագրով իրականացվել են օղակաձև ճանապարհի 6000 քմ մակերեսով և 828 գծմ երկարությամբ ասֆալտապատման աշխատանքներ, որոնց համար ծախսվել է ավելի քան 90 մլն դրամ: Պետական բյուջեից համաֆինանսավորման չափը կազմում է 49,7 մլն դրամ։ «Չնախատեսված կարճատեւ այց ունեցա նաեւ Ոսկեպար»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը:
12:41 29.04.2023
Չորաթանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել նորակառույց մարզադաշտի բացմանը և այցելել վերանորոգված Մխիթարյան երիտասարդական կենտրոն: Այս մասին նա հայտնել է Ֆեյսբուքի իր էջում։ «Մարզադաշտը կառուցվել է չորաթանցի Սոս Մարտիրոսյանի միջոցներով, Մխիթարյան երիտասարդական կենտրոնը վերանորոգվել է կանադահայ Յալքեզյան հինադրամի և Հայաստանի Մխիթարյան կենտրոնի միջոցներով»,-գրել է Փաշինյանը։
12:07 29.04.2023
Բերդ քաղաքում սուբվենցիոն ծրագրով ընթացքի մեջ են Հերոսների պուրակի բարեկարգման աշխատանքները. ծրագրի արժեքն է 44 մլն դրամ, որից 24 մլն դրամը հատկացվել է պետբյուջեից: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Բերդում՝ Հ. Ադամյան-Գ. Նժդեհի փողոցում՝ 1,6 կմ երկարությամբ, սուբվենցիոն ծրագրով իրականացվել են նաև տուֆով սալարկման աշխատանքներ. ծրագրի ընդհանուր արժեքը 287 […]
11:58 29.04.2023
Սկսվել են Թթուջուր-Նավուր հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ծրագրի ընդհանուր արժեքը 8 մլրդ դրամ է, որը հատկացվել է ՀՀ պետբյուջեից: Ճանապարհի երկարությունը 40 կմ է, որից 25 կմ-ն Տավուշի մարզում է: Աշխատանքները նախատեսված է ավարտել 2024 թ.-ին»,-գրել է վարչապետը:
11:55 29.04.2023
Համապետական շաբաթօրյակի շրջանակում մաքրապատման աշխատանքեր են իրականացվել «Սևան» ազգային պարկի տարածքում: «Մաքուր պահե´ք շրջակա միջավայրը»,-նշված է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հաղորդագրության մեջ:
11:50 29.04.2023
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել քաղաքացու օրվա կապակցությամբ։ «Սիրելի՛ քաղաքացիներ, ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Քաղաքացու օրվա առիթով: Երկրի քաղաքացիների գիտակցության մեջ քաղաքացիության արժեքների ամրագրումն ու քաղաքացի լինելու առաքելության շատ կարևոր է: Այս տոնի հիմքում դրված միասնականության և համերաշխության գաղափարը հրաշալի ուղերձ է բոլորիս համար և առիթ՝ հիշելու քաղաքացիների իրավունքների և պետության՝ քաղաքացիների […]
11:43 29.04.2023
Ապրիլի 29-ին, ժամը 10:42-ին Արարտի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տիգրանաշենի ոլորաններում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:22-ին:
11:36 29.04.2023
Շիրակի մարզում համապետական շաբաթօրյակի մեկնարկը տրված է։ «Միասին մաքրե՛նք ու մաքուր պահե՛նք մեր երկիրը, մեր մարզը, մեր բնակավայրը»,-նշված է մարզպետարանի տարածած հաղորդագրության մեջ։
10:53 29.04.2023
2019 թվականից ապրիլի վերջին շաբաթ օրը նշվում է՝ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր։ Քաղաքացու օրը քաղաքացիական երկխոսության օր է, երբ տարբեր սերունդներ միատեղվում են՝ հանրությանը հուզող հարցերը քննարկելու, քաղաքացիների և պետության անելիքները վերհանելու և կանխորոշելու համար։ Այդ նպատակով ապրիլի 29-ին ՀՀ բոլոր մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում կկազմակերպվեն միջոցառումներ։ Միջոցառումները բաղկացած են 2 մասից՝ […]
09:09 29.04.2023
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Քաղաքացու օրվա առթիվ։ «Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպա՛րտ քաղաքացիներ, Այսօր նշում ենք Քաղաքացու օրը և ի՞նչ է դա նշանակում: Մենք ընդգծում ենք Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական էությունը, որտեղ ժողովուրդը, Քաղաքացիների հավաքականությունը իշխանության միակ աղբյուրն է, միակ կրողը: 2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի Հանրապետությունում որևէ […]
23:57 28.04.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզ կատարած այցի շրջանակում ծանոթացել է տեղի մի քանի համայնքներում կառավարության ֆինանսավորմամբ, ինչպես նաև սուբվենցիոն ծրագրերով իրականացվող նախագծերի ընթացքին: Վարչապետի առաջին կանգառը եղել է Բերդ խոշորացված համայնքում, որտեղ ծանոթացել է Տավուշ գյուղի խմելու ջրի ներքին ցանցի վերանորոգման կատարված աշխատանքներին: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 73,683,410 դրամ, որից 55,078,387 դրամը հատկացվել է […]
23:42 28.04.2023
Ապրիլի 28-ին, ժամը 21:23-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Մովսես Խորենացու փողոցում՝ «Ջավախք» խանութ-սրահի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մովսես Խորենացու փողոցի թիվ 25/2 հասցեի մոտակայքում «Jeep Grand Cherokee» մակնիշի ավտոմեքենան դուրս […]
23:10 28.04.2023
Avianca մարդատար ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել շարժիչի բռնկման պատճառով։ Զբոսաշրջիկներով լեփ-լեցուն լողափի վրայով թռչող ինքնաթիռը ֆիքսվել է Daily Mail-ի հրապարակած տեսանյութում։ Հրատարակության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 25-ին, երբ ինքնաթիռը Սան Անդրես կղզուց թռել է Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտա։ Շարժիչներից մեկը սկսել է այրվել այնտեղ հայտնված թռչնի պատճառով։ Օդաչուները շրջել են ինքնաթիռի ուղղությունը և […]
22:57 28.04.2023
Այսօր մեկնարկել է Թուրքիայի նախագահական ու խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը՝ երկրի սահմաններից դուրս: Ընտրություններն անցկացվում են նախագահ Էրդողանի սրտի կաթվածի մասին տարածվող տեղեկությունների ֆոնին: Մինչև ընտրությունները դեռ 18 օր կա: Ինչո՞ւ է արտերկրում քվեարկությունն այսքան վաղ սկսվել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Ինչպես մի շարք երկրներում, Թուրքիայում ևս, երկրի սահմաններից դուրս քվեարկությունը տեղի է […]
20:59 28.04.2023
ՀՀ Զինված ուժերի փոխգնդապետ, հատուկ ջոկատային, հետախույզ Սարգիս Ստեփանյանի պատմությունը շատերին է հայտնի։ 2014-ին ծանր վիրավորվելու պատճառով նա կորցրել է երկու ոտքն ու աջ ձեռքը, բայց կարողացել է կյանք վերադառնալ։ Դժվարություններ հաղթահարած այս մարդու մասին է նաև «ԲազկամարԴը» գիրքը։ Հերոս Սարգիս Ստեփանյանի և գրքի հեղինակի հետ էր հանդիպումը Կառնուտի միջնակարգ դպրոցում։ 2014 թվականին հակառակորդի դիվերսիոն […]