16:05 24.02.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Ջերմուկի խաչմերուկից «Զանգեր» կոչվող հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար։ Վարդենյաց լեռնանցքը (Մ-10) անվաշղթաների կիրառման դեպքում դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար, իսկ Սյունիքի մարզի ավտոճանապարհները՝ բոլոր տեսակի […]
15:51 24.02.2025
Փետրվարի 22-ին Բաղրամյանի համայնքային բաժնի ոստիկանները Արտամետ գյուղի դաշտում նկատել են հրացանով որս անող մի տղամարդու։ Արտամետ գյուղի բնակիչ, Որսորդմիության անդամ 64-ամյա տղամարդը հայտնել է, որ դաշտում որսացել է մի քանի տափաստանային արտույտ, որոնք «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենայում են։ Պարզվել է, որ այս տեսակի թռչնի որսն արգելված է: Մեքենան տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Բաղրամյանի բաժնի հատուկ […]
15:28 24.02.2025
Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. ՊԵԿ-ը ներկայացրել է շաբաթվա պատկերը։ 5 դեպքով հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցրած ծխախոտի խմբաքանակներ։ Օդային ճանապարհով փորձ է արվել ներմուծել առանց հայտարարագրման բրենդային ժամացույց։ Մաքսային հսկողությունից թաքցված դեղորայքի տեղափոխման փորձը կանխվել է։ Տրանսպորտային միջոցից մաքսային ծառայողները հայտնաբերել են չհայտարարագրված օղիներ և գինիներ։ Քաղաքացու ուղեբեռում եղել են չհայտարարագրված բրենդային ապրանքներ։
13:24 24.02.2025
«Կասկադ մշակութային հանգույց» ճարտարապետական նախագծի իրականացման համար 20 մլրդ 46 մլն դրամի ներդրում կարվի. կայացել է իրավունքի շնորհման բաց մրցույթը: Հաղթողը 4 ընկերություններից բաղկացած կոնսորցիում է, որի անունից հանդես է գալու «Ջի Թի Բի դիվելոփմենթ» ՍՊԸ-ն։ Ծրագիրը նախատեսում է «Կասկադ» համալիրի անավարտ հատվածի կառուցում՝ ապահովելով մշակութային կոթողի ամբողջական, ավարտուն տեսքը և համալիրի կապը Հաղթանակի 50-ամյակի […]
13:19 24.02.2025
Շվեյցարահայ Ավետիք Պողոսյանը Երևանին է նվիրաբերել` ավելի քան 200 տարվա պատմությամբ աշխարհի քարտեզներից մեկը։ Առաջիկայում այդ բացառիկ ցուցանմուշը կհամալրի Երևանի պատմության թանգարանի մշտական ցուցադրությունների շարքը։
12:57 24.02.2025
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2025 թվականի փետրվարի 22-ին ամփոփվել են Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության 2024 թվականի աշխատանքները: Ամփոփմանը ներկա են եղել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը, Երևան քաղաքի դատախազ Ռաֆայել Մանուկյանը, Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազ Դավիթ Աղաջանյանը, Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը, Ներքին […]
12:53 24.02.2025
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և առավոտյան հնարավոր է թույլ ձյուն։ Մարզերում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 25-ի երեկոյան, 26-27-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն: Հանրապետության ճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Քամին […]
12:34 24.02.2025
Փետրվարի 13-ին Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Վանաձոր քաղաքի 40-ամյա մի բնակիչ ապօրինի ձեռք է բերել ինքնաձիգ և պահում է 45-ամյա մտերիմներից մեկի արհեստանոցում։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում արհեստանոցում և դրան կից օժանդակ շինություններում իրականացված խուզարկությամբ հայտնաբերվել է «Մակարով» տիպի ատրճանակ՝ լիցքավորված ութ փամփուշտով, նաև տարբեր տրամաչափերի հարյուր տասներեք […]
11:36 24.02.2025
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 21-24-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 180 դեպք, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 29, թմրանյութի հայտնաբերման՝ 25, մարմնական վնասվածք պատճառելու` 19, խարդախության՝ 16, ֆիզիկական ներգործության՝ 15, հոգեկան ներգործության՝ 14, անձնական […]
10:41 24.02.2025
Փետրվարի 25-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի Գառնի համայնքի Գեղարդ և Գողթ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
10:17 24.02.2025
Փետրվարի 17-ից 18-ը Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալի հրամանով «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» ՊՈԱԿ-ի Փրկարարական ֆակուլտետում կազմակերպվել և անց է կացվել «ՄՓՎ ՔՈՓ թիմերի ղեկավար կազմի վերապատրաստում» թեմայով INSARAG չափորոշիչներին համապատասխան վերապատրաստման դասընթաց, որին մասնակցել են ՆԳՆ փրկարար ծառայության Սյունիքի, Լոռու, Շիրակի, Տավուշի, Գեղարքունիքի և Արարատի մարզային փրկարարական վարչություններից թվով 14 փրկարարական ծառայող: Դասընթացի նպատակն […]
10:13 24.02.2025
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 391․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 395 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 410 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 417 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․34 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․46 դրամ:
08:15 24.02.2025
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատարների համար։
08:00 24.02.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Ջերմուկի խաչմերուկից «Զանգեր» տանող հատվածը փակ է միայն կցորդիչով բեռնատարների համար։ Վարդենյաց լեռնանցքը (Մ-10) փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Սյունիքի մարզի ավտոճանապարհները […]
17:10 23.02.2025
Փետրվարի 23-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Սիսիանի և Գորիսի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Նաիրիի, Աշոցքի, Ամասիայի, Վանաձորի, Սևանի, Գավառի, Տաշիրի, Վարդենիսի, Ապարանի, Արագածի, Աշտարակի, Արարատի, Արթիկի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, […]
16:21 23.02.2025
Դիլիջանի գիշերօթիկի նախկին շենքում, որն այս պահին գտնվում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշվեկշռում, նախատեսված են շինարարական աշխատանքներ․ շենքն ապագայում ծառայելու է որպես սոցիալական բնակարանային ֆոնդ ԼՂ–ից բռնի տեղահանված հայրենակիցների համար։ Այս պահին շենքը շահագործման ենթակա չէ, ռիսկային է, ոչ անվտանգ, չկան կոմունալ ծառայություններ, չկան նաև իրավական հիմքեր՝ այստեղ քաղաքացիներին ծառայություններ մատուցելու։ Չշահագործվող, լքված […]
12:08 23.02.2025
Փետրվարի 22-23-ը ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն և Արարատի, Կոտայքի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Սյունիքի, Շիրակի, Լոռու մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ձյան առատ տեղումների հետևանքով տրանսպորտային միջոցների արգելափակումների վերաբերյալ։ Մասնավորապես՝ Երևան, Աբովյան, Հրազդան, Ապարան, Թալին, Վանաձոր, Գավառ, Մարտունի, Կապան, Սիսիան քաղաքներում, Ախուրյան, Հացավան, Արևաբույր, Ջրվեժ, Գառնի, Արտաշավան գյուղերում, Դիլիջանի ոլորաններում, Երևան-Սևան, […]
10:04 23.02.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Տաթև-Լծեն ավտոճանապարհը միակողմանի փակ է։ Ջերմուկի խաչմերուկից «Զանգեր» տանող հատվածը փակ է բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Վանաձոր-Ալավերդի, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհները դժվարանցանելի են բեռնատարների համար։ Վարդենյաց […]
10:00 23.02.2025
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։
00:12 23.02.2025
Գազամատակարարման վթարային դադարեցում Անտառային, Վաղարշյան, Լեռ Կամսար, Սոսեի փողոցներում: Ավտոմեքենայի հարվածի հետևանքով վնասվել է միջին ճնշման վերգետնյա գազատար, ինչի պատճառով փետրվարի 22-ին ժամը 22։15-ից դադարեցվել է Երևան քաղաքի Անտառային 190, 160/1, 160/2, Վաղարշյան 2, 4 հասցեների, Լեռ Կամսար, Սոսեի փողոցների, Բաղրամյան 1-ին նրբանցքի գազասպառողների գազամատակարարումը։ «Գազպրոմ Արմենիան» տեղեկացրել է, որ իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ, որոնց […]
23:46 22.02.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Տաթև-Լծեն ավտոճանապարհը միակողմանի փակ է։ Բերդ-Ճամբարակ (Հ-38) ավտոճանապարհը, Ջերմուկի խաչմերուկից «Զանգեր» տանող հատվածը փակ են բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Վանաձոր-Ալավերդի, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհները դժվարանցանելի են […]
22:38 22.02.2025
Փետրվարի 22-ին՝ ժամը 22:30-ի դրությամբ Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի, Վանաձորի, Աբովյանի, Հրազդանի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում։ Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան քաղաք ավտոճանապարհը փակ է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածը և Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Հ-46 հանրապետական […]
21:26 22.02.2025
Մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում ձնամաքրման աշխատանքները ակտիվ ընթացքի մեջ են։ Այդ թվում Քանաքեռ-Զեյթուն, Նոր Նորք, Ավան վարչական շրջաններում իրականացվում են մայթերից, բակային տարածքներից սառույցի և ձնամաքրման աշխատանքներ։ Իրականացվող աշխատանքները ներկայացնում են վարչական շրջանների ղեկավարներն ու աշխատակիցները, ովքեր անում են հնարավորը` ապահովելով քաղաքի բնականոն կյանքը։ Այս մասին հայտնել են քաղաքապետարանից: Մանրամասները՝ տեսանյութում։
20:37 22.02.2025
Երևանի քաղաքապետարանը հաղորդագրություն է տարախել, որում, մասնավորապես, ասվում է․ «Սիրելի՛ երևանցիներ, Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի բնակիչների համար» վերնագրով կեղծ կայքէջ, որտեղ առաջարկվում է մատչելի տարբերակով տոմս ձեռք բերել։ Հիշեցնում ենք, որ թվային տիրույթում տրանսպորտի տոմս կարելի է ձեռք բերել բացառապես Telcell Wallet բջջային հավելվածի և transport.yerevan.am կայքի միջոցով։ Հորդորում ենք չտրամադրել որևէ […]
20:05 22.02.2025
Փետրվարի 22-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Արարատի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի, Թալինի, Արթիկի, Ախուրյանի, Բաղրամյանի, Աբովյանի, Հրազդանի, Դիլիջանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Ջերմուկի խաչմերուկից մինչև ավտոճանապարհները փակ են ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածը և Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Հ-46 հանրապետական […]
17:00 22.02.2025
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Նինա Փիրումյանը մասնակցել է ՀՀ-ԵՄ մարդու իրավունքների շուրջ երկխոսության հերթական 14-րդ նիստին։ Հանդիպման շրջանակում Աշխատակազմի գլխավոր քարտուղարը, ի թիվս մարդու իրավունքներին վերաբերելի քննարկված մի շարք հարցերի, ԵՄ գործընկերների ուշադրությունը հրավիրել է խտրականության դեմ պայքարի համապարփակ օրենսդրության ընդունման ու այս առումով Մարդու իրավունքների պաշտպանի՝ իրավահավասարության մարմնի կարգավիճակում գործունեության համար անհրաժեշտ […]
16:56 22.02.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Փոքր Վեդու նորակառույց միջնակարգ դպրոցի բացման արարողությանը: Վարչապետը շրջել է դպրոցում, ծանոթացել իրականացված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 1 մլրդ 929 մլն դրամ: Այն իրականացվել է Կառավարության համաֆինանսավորմամբ Ասիական զարգացման բանկի Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով: Իրականացված աշխատանքների արդյունքում Փոքր Վեդի բնակավայրն ունի նոր դպրոց՝ 432 […]
16:49 22.02.2025
Ձմեռը` սուր շնչառական վիրուսների ակտիվ շրջան: Կառավարությունը համաճարակային պատկերի վերաբերյալ հարցազրույց է ներկայացրել Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում:
16:36 22.02.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել ՝ կից գրառմամբ. «Նոր դպրոց՝ Փոքր Վեդիում»: Վարչապետին ուղեկցել են ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը և այլք: Նիկոլ Փաշինյանը շրջել է նորակառույց դպրոցում, ծանոթացել կատարված աշխատանքներին: