18:46 21.02.2025
Գաղտնիք չէ, որ ձմռանը նաև առատ ձյուն պետք է տեղա: Պարզապես եղանակին պետք է միշտ պատրաստ լինել բոլոր առումներով: Առատ տեղումները մեզանում անսովոր են դարձրել կլիմայի գլոբալ փոփոխությունները: Վերջին տարիներին անձյուն ձմեռներ անցկացրած մայրաքաղաքում եղանակային անգամ թեթև փոփոխությունը էսթետիկ հաճույք է պատճառում նախ փոքրերին, իսկ փոքր-ինչ ավելի տեղացած ձյունն արդեն փաստի առաջ է կանգնեցնում հատկապես […]
18:34 21.02.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Դոմինիկյան Հանրապետության նորանշանակ դեսպան Ալեխանդրո Արիաս Սարսուելայի հետ: Նախարարի տեղակալը ողջունել է դեսպանին և շնորհավորել Հայաստանում դիվանագիտական առաքելության մեկնարկի առթիվ: Արթուր Մարտիրոսյանը նաև շնորհավորել է Դոմինիկյան Հանրապետության անկախության տոնը։ Նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ նորանշանակ դեսպանի պաշտոնավարման ընթացքում Հայաստանի և […]
18:26 21.02.2025
Փետրվարի 21-ին Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում Ծառայության պետ Ծովինար Թադևոսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ։ Հանդիպումը կազմակերպվել էր 2024 թվականի հոկտեմբերին պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների կողմից ՀՀ ԱՆ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում երկօրյա մշտադիտարկումների արդյունքում արձանագրված խնդիրները քննարկելու նպատակով։ Քննարկմանը մասնակցել են Ծառայության պետի առաջին տեղակալ Սահակ Գրիգորյանը, «Նուբարաշեն» […]
18:14 21.02.2025
Փետրվարի 20-ին՝ ժամը 23:17-ին, ոստիկանության Օպերատիվ կառավարման կենտրոն «Դիլիջան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ Դիլիջանի Հովսեփյան փողոցի շենքերից մեկում գլխի վնասվածքով տղամարդ կա։ Նշված հասցե են մեկնել Համայնքային ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողներն ու Տավուշի մարզի պարեկները։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված շենքի 56-ամյա բնակիչը տանը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է 50-ամյա համաքաղաքացու […]
17:50 21.02.2025
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի գլխավորած պատվիրակությանը։ Նախարարը ողջունել է հյուրերին և կարևորել ՄԱԶԾ հետ համագործակցությամբ իրականացվող ծրագրերը և դրանց շարունակականության ապահովումը։ Խուդաթյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանության ժամանակ մեր հայրենակիցներին ցուցաբերած աջակցության համար։ Հանդիպման ժամանակ քննարկվել են համատեղ իրականացվող […]
17:40 21.02.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Ֆանտան-Ջրաբեր, Կապուտան-Հատիս-Զովաշեն ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Լոռու մարզի բոլոր ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը (ձյուն, մառախուղ, բուք) փակ են բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային […]
17:34 21.02.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Աղետների ռիսկի կառավարման 2023-2030 թթ. ռազմավարության գործողությունների ծրագրի կատարման ընթացքը: Ռազմավարությունը սահմանված է 46 միջոցառումից: Զեկուցվել է, որ հաշվետու ժամանակահատվածում աղետների ռիսկի կառավարման (ԱՌԿ) համակարգի գործառութային և մեթոդաբանական հիմքերի բարելավման ուղղությամբ իրականացվել են ազգային մակարդակում ԱՌԿ օրենսդրության բարելավման, աղետների ռիսկի գնահատման և ինդեքսավորման […]
17:30 21.02.2025
Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները թմրանյութ ապօրինի պահելու վերաբերյալ ստացած առաջին օպերատիվ տվյալն իրացրին Մասիսի համայնքային ոստիկանների հետ համատեղ։ Մուսալեռ գյուղի իր տան մոտ 63-ամյա տղամարդը ձերբակալվեց և տեղափոխվեց Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց կանեփանման զանգվածով երեք փաթեթ, ածխանման հետքերով երկու կաթուցիչ ու ծխամորճ։ Տղամարդը հայտնեց, որ կանեփից պատրաստած թմրանյութն իրենն […]
16:56 21.02.2025
ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանի ուղեկցությամբ, շրջայց է իրականացրել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում: «Նուբարաշեն» ՔԿՀ-ում այս պահին գտնվում է 505 ազատազրկված: Տարիներ շարունակ մի շարք կազմակերպությունների կողմից բարձրաձայնվել և շարունակվում է ներկայացվել այս հիմնարկի ընդհանուր վիճակի, խնդրահարույց պայմանների վերաբերյալ տարբեր արձանագրումներ և զեկույցներ: Ամենաթարմը թերևս նախորդ տարվա երկրորդ կիսամյակին Մարդու իրավունքների պաշտպանի […]
15:28 21.02.2025
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ խոսնակ Գեղամ Ասատրյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ վարորդներից մեկի ինքնազգացողությունը վատացել է: «Տիգրան Մեծի պողոտայից դեպի Հանրապետության հրապարակ երթևեկելիս 54 համարի երթուղին սպասարկող մեքենայի վարորդի ինքնազգացողությունը վատացել է։ Վարորդը կանգնել է կանգառում, ուղևորներին խնդրել իջնել։ Ուղևորներից մեկը (քանի որ համաձայնությունը չունեմ, անձամբ չեմ ճանաչում, տվյալները չեմ հրապարակում)` Մ. Գ.-ն, հրաժարվել […]
14:50 21.02.2025
Մատենադարանի գիտական մասնաշենքում տեղի է ունեցել Մատենադարանի «Ծաղկելու արվեստ» մանրանկարչական ստուդիայի սաների աշխատանքների ցուցադրությունը: Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը: Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին և նշել, որ ծանոթանալով մասնակիցների հետ՝ վստահաբար կարելի է ասել, որ կրթական այս ծրագիրը հաջողված է. «Մշակութային […]
14:42 21.02.2025
Փետրվարի 20-ի կեսօրին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած 45-ամյա տղամարդը հայտնել էր, որ գողացել են Սվաճյան փողոցի շենքերից մեկի բակում կայանված իր «Լեքսուս» մակնիշի մեքենայի կողային հայելին: Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնում կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին։ Մալաթիայի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ գողությունը կատարել է մայրաքաղաքի բնակիչ, 47-ամյա տղամարդը։ Նա […]
14:01 21.02.2025
Փետրվարի 21-ին ժամը 06․40-ին ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն շտապօգնությունից հաղորդում է ստացվել, որ գանգուղեղային վնասվածքով Ազատան բնակավայրից «Գյումրի» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել 31-ամյա բուժակը։ Մեկնել է Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնի օպերատիվ խումբը։ Երիտասարդը հայտնել է, որ ժամը 05․10-ի սահմաններում կանչով մեկնել է Ազատան բնակավարի 28-րդ փողոցի տներից մեկը, որտեղ 75-ամյա քաղաքացուն […]
13:45 21.02.2025
Մայրաքաղաքի բոլոր հիմնական փողոցներն այս պահին անցանելի են: Ողջ գիշեր աշխատանքների իրականացմանը ներգրավվել է ընդհանուր թվով 80 հատուկ մասնագիտացված և այլ տեխնիկա, ինչպես նաև 300 աշխատակից: Այս պահին աշխատանքները շարունակվում են նաև քաղաքի երկրորդական փողոցներում, մայթերում և աստիճանահարթակներին:
13:02 21.02.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Ամասիայի և Աշոցքի տարածաշրջանների միջհամայնքային, Բերդ-Ճամբարակ, Ֆանտան-Ջրաբեր, Կապուտան-Հատիս-Զովաշեն, Կարմրաշեն-Ոսկեթաս-Զովասար-Գառնահովիտ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Լոռու մարզի բոլոր ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը (ձյուն, մառախուղ, բուք) […]
12:56 21.02.2025
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։
11:05 21.02.2025
Փետրվարի 20-ի ժամը 23.07 ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել «Սուրբ Աստավածամայր» ԲԿ-ից, որ դանակով հարվածելու հետևանքով «ձախ ազդրի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել 16-ամյա մի քաղաքացի։ Համայնքային ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողների ձեռնարկված միջոցառումների արդյուքում պարզվել է, որ Տիգրան Մեծի պողոտայի շենքերից մեկի բակում վիճաբանություն է տեղի ունեցել, որի արդյունքում 16-ամյա […]
10:57 21.02.2025
Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով, ինչպես նաև սուր շնչառական վարակների ներթափանցումը և տարածումն անձնակազմի շրջանում կանխելու նպատակով զինված ուժերում հետաձգվել են երդման արարողությունները, սահմանափակվել են տեսակցությունները, ժամանակավորապես արգելվել են ազատ արձակումներն ու արձակուրդների տրամադրումը։ Կազմակերպվող բոլոր միջոցառումների նպատակը զինծառայողների առողջության պահպանումն է։
10:21 21.02.2025
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 392․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 396 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 413 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 416 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․36 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․48 դրամ:
10:08 21.02.2025
Պարեկային ծառայության համալրման նպատակով հայտարարված ընդունելության վերջնաժամկետը երկարացվել է մարտի 14-ը ներառյալ։ Հաշվի առնելով քաղաքացիների հետ շփումներում կին ծառայողների մոտեցումը և հասարակության դրական արձագանքը՝ Պարեկային ծառայություն թափուր տեղերի գերակշիռ մասը հատկացվել է իգական սեռի դիմորդներին։ Ընդունելության համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության 18-ից 35 տարեկան և 155 սմ-ից ոչ պակաս հասակ ունեցող այն քաղաքացիները, որոնք […]
09:40 21.02.2025
Փետրվարի 21-ին, ժամը 01:01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղու 9 հարկանի շենքերից մեկի տանիքում կրակ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թբիլիսյան խճուղու 16 հարկանի շենքերից մեկի տանիքում […]
09:17 21.02.2025
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
08:50 21.02.2025
Փետրվարի 20-21-ը ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն և Կոտայքի, Արագածոտնի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Սյունիքի, Շիրակի, Լոռու, Տավուշի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ձյան առատ տեղումների հետևանքով տրանսպորտային միջոցների արգելափակումների վերաբերյալ։ Մասնավորապես՝ Երևան, Ծաղկաձոր, Ապարան, Ջերմուկ, Սպիտակ, Ստեփանավան, Վանաձոր, Գյումրի, Դիլիջան քաղաքներում, Ձորաղբյուր, Ամասիա, Գեղարոտ, Ծաղկահովիտ, Կարմրաշեն, Վերնաշեն, Ռյա Թազա, Մելիքգյուղ, […]
08:35 21.02.2025
Փետրվարի 20-ին, ժամը 15։15-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ բախվել են մեկ տասնյակից ավելի ավտոմեքենաներ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ օպերատիվ խումբ։ Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 82-րդ կմ-ին բախվել […]
08:05 21.02.2025
ՀՀ միջպետական եւ հանրապետական նշանակության ճանապարհներին առատ ձյան տեղումները շարունակվել են։ Իրականացվում են ճանապարհների ձմեռային սպասարկման աշխատանքներ։
08:00 21.02.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը (ձյուն, մառախուղ, բուք) փակ է բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Փակ է Չարենցավան-Աբովյան ավտոճանապարհը։ Դիլիջանի, Տիգրանաշենի ոլորանները, Ջերմուկ քաղաքի խաչմերուկից Կապան, Սյունիք գյուղից […]
01:15 21.02.2025
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 11:00-17:00 Հերացի փ. 18-24 շենքեր, Մյասնիկյան պող. 2, 4 շենքեր, Այգեստան 11 փողոց 1-4 առանձնատներ, Դավթաշեն թաղ. 7, 8, 9 փողոցներ, Բաբաջանյան այգիներ մասնակի, ՀԱԹ Բ4 թաղամաս՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, Էմինի […]
00:26 21.02.2025
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանy Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է. «Վաղվա դասապրոցեսը, ինչպես նաև քննությունները չեղարկվում են՝ հաշվի առնելով եղանակային պայմանները և նաև վաղը սպասվող տեղումները: Փետրվարի 21-ին նախատեսված քննությունները կտեղափոխվեն փետրվարի 24-ին, իսկ բաց թողնված դասերը կլրացվեն հաջորդ շաբաթվա ընթացքում»:
23:56 20.02.2025
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ավան վարչական շրջանից դեյսբուքի ուղիղ միացմամբ ներկայացրել է իրավիճակը մայրաքաղաքում։ Քաղաքապետն ասել է, որ կան խցանումներ Արաբկիր վարչական շրջանում։ Հիշեցնելով ԿԳՄՍ նախարարի որոշումը, որի համաձայն՝ վաղը դպրոցներում դաս չի լինելու, Ավինյանը հայտարարել է, որ վաղը մանկապարտեզները աշխատելու են, որ ծնողները, որոնք գնալու են աշխատանքի, հնարավորություն ունենան երեխաներին թողնել։ «Բայց կոչ ենք […]
23:46 20.02.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը (ձյուն, մառախուղ, բուք) փակ է բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Փակ է Չարենցավան-Աբովյան ավտոճանապարհը։ Դիլիջանի, Տիգրանաշենի ոլորանները, Ջերմուկ քաղաքի խաչմերուկից Կապան, Սյունիք գյուղից […]