16:56 22.02.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Փոքր Վեդու նորակառույց միջնակարգ դպրոցի բացման արարողությանը:
Վարչապետը շրջել է դպրոցում, ծանոթացել իրականացված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 1 մլրդ 929 մլն դրամ: Այն իրականացվել է Կառավարության համաֆինանսավորմամբ Ասիական զարգացման բանկի Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով: Իրականացված աշխատանքների արդյունքում Փոքր Վեդի բնակավայրն ունի նոր դպրոց՝ 432 աշակերտ նախագծային հզորությամբ։
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ներկաներին դպրոցի շինարարության ավարտի առիթով և նշել.
«Ուզում եմ նախևառաջ շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության բոլոր աշխատող, արդյունք ստեղծող և օրենքով սահմանված հարկերը վճարող քաղաքացիներին: Հարկ վճարողների շնորհիվ, առաջին հերթին, նրանց ֆինանսավորման շնորհիվ է այս դպրոցը կառուցվել, ինչպես ճանապարհները, մանկապարտեզները, հանրային բազմաթիվ կառույցներ»:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել նաև դպրոցի կառուցման տարբեր փուլերում իրենց մասնակցությունն ունեցած բոլոր պատկան մարմիններին, շինարարական կազմակերպություններին, ընդգծել, որ շինարարական աշխատանքների որակի փոփոխությունն ակնհայտ է:
Դպրոցի նկատմամբ վերաբերմունքը, ըստ Նիկոլ Փաշինյանի, սկսվում է հենց շենքից:
«Մեզ համար շատ կարևոր է, որ դպրոցը լինի ամենատեսանելի, ամենակարևոր շենքը, որովհետև այստեղ, իրոք, շատ բան ենք մենք սովորում: Սա կրթական պրոցես է և՛ Կառավարության համար, և՛ ուսուցիչների, և՛ աշակերտների, և՛ համայնքի, և՛ բոլորիս համար»,- նշել է վարչապետը և հավելել, որ դպրոցը սովորեցնում է նաև համակեցություն, շրջակա միջավայրի հետ ներդաշնակ լինել և այլն:
Վարչապետը գոհունակությամբ է արձանագրել, որ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը հաջողությամբ շարունակվում է, որի շրջանակում էլ կառուցվել է Փոքր Վեդու միջնակարգ դպրոցը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է.
«Ես հույս ունեմ, որ այս շենքը, որ մենք այսօր ձեզ ենք հանձնում, կկենդանացնեք, որովհետև շենքը՝ շենք, բայց դպրոցն ապրելու է ձեզնով, դպրոցն ապրելու է այնպես, ինչպես դուք եք ապրեցնելու: Եվ ես համոզված եմ, որ Փոքր Վեդիում դպրոցը կապրի, կզարգանա և դրանից Փոքր Վեդիի և Հայաստանի Հանրապետության կյանքն ավելի տեսանելի կլինի և հեռանկարին ավելին միտված կլինի»:
18:28 17.06.2025
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարինՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության նորանշանակ ղեկավար Ալեքսանդր Թիմանին: Հանդիպման սկզբում փոխվարչապետը կարևորել է ԱՄՀ հետ համագործակցությունը՝ ընդգծելով ընթացիկ 3-ամյա Պահուստային ծրագրում ընդգրկված միջոցառումների նշանակությունը Կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների շրջանակներում: Զրուցակիցները քննարկել են կապիտալի շուկային, կանխիկի կրճատմանը, էլեկտրոնային առևտրին և թվայնացմանը վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել երկրում ներդրումային միջավայրի […] ...
18:21 17.06.2025
ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանն ընդունել է Հայաստանում Լյուքսեմբուրգի դեսպանինՀունիսի 17-ին ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լյուքսեմբուրգի դեսպան Ալեն դը Մյույզեին: Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև առկա ամուր քաղաքական երկխոսությունը՝ հիմնված ընդհանուր արժեքների, փոխադարձ հարգանքի և համատեղ շահերի վրա։ Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես […] ...
18:13 17.06.2025
Դեսպան Խաչատրյանը Փարիզի Սորբոն-Պանթեոն 1 համալսարանում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծըՀունիսի 16-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը Փարիզի Սորբոն-Պանթեոն 1 համալսարանում հանդես է եկել «Հայաստանի Հանրապետությունը միջազգային հարաբերություններում. աշխարհաքաղաքականություն, ազգային առաջնահերթություններ և դիվանագիտական աշխատանք» խորագրով բանախոսությամբ։ Միջոցառումը կազմակերպվել էր Փարիզի Սորբոնի համալսարանի «Միջազգային հարաբերություններ» և Փարիզի Բարձրագույն նորմալ դպրոցի «Համաժողովներ» ասոցիացիաների համատեղ նախաձեռնությամբ։ Այս մասին հայտնել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Հայաստանի դեսպանը խոսել է Հարավային […] ...
18:08 17.06.2025
Կատարն աշխատում է Իրան-Իսրայել հակամարտությունը կարգավորելու ուղղությամբԿատարը համագործակցում է իր գործընկերների, այդ թվում՝ Միացյալ Նահանգների հետ՝ Իրանի և Իսրայելի միջև հակամարտությունը լուծելու ուղիներ գտնելու համար, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Կատարի վարչապետի խորհրդական և արտաքին գործերի նախարարության պաշտոնական խոսնակ Մաջիդ բին Մոհամմեդ ալ-Անսարին։ «Կատարը կապի մեջ է իր բոլոր գործընկերների, այդ թվում՝ Միացյալ Նահանգների, և միջազգային կազմակերպությունների հետ՝ հակամարտությունը լուծելու համար», – […] ...
17:56 17.06.2025
Մեքենայից գողություն կատարած անձը հայտնաբերվել էՀունիսի 13-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած 28-ամյա քաղաքացին հայտնել է, որ Գայ գյուղում՝ տան դիմաց կայանված «Մերսեդես» մակնիշի իր ավտոմեքենայից գողացել են դրամապանակը, որում եղել են բանկային քարտեր և գումար։ Այս մասին հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից: Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնից նշված հասցե մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ գողությունը կատարել է նույն գյուղի բնակիչ […] ...