TIME
Ամսաթիվ
03 06 2025
  • $
    383.95
  • RUBLE
    4.85
  • 438.24
WEATHER
+19.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վերսալի արքայական պալատը մտադիր է ավանդույթի վերածել Վերսալում Հայոց ցեղասպանության ոգեկոչման համերգները

13:45 24.04.2023

Ապրիլի 22-ի երեկոյան Վերսալի պալատի արքայական մատուռում՝ հայ և ֆրանսիացի երաժիշտների կատարմամբ, տեղի է ունեցել «Հայկական ոգին» («Âmes arméniennes») խորագրով խորհրդանշական և բացառիկ համերգ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին։ Համերգը կազմակերպվել է Վերսալի արքայական պալատի օպերայի և Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության համագործակցությամբ։ Լեփ-լեցուն մատուռում՝ բազմահազար հանդիսատեսների առջև ելույթ են ունեցել Վերսալի պալատի արքայական օպերայի նվագախումբը՝ […]

̰
Մեր պարտքն է՝ պայքարել անհանդուրժողականության բոլոր ձևերի դեմ. Հունաստանի նախագահ

13:39 24.04.2023

Հունաստանի նախագահ Կատերինա Սակելարոպուլուն Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել ու անդրադարձել Հայոց ցեղասպանության տարելիցին: «Մենք հարգում ենք Օսմանյան կայսրության ժամանակ բնաջնջված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Մեր պարտքն է՝ պայքարել անհանդուրժողականության բոլոր ձևերի դեմ, որպեսզի բոլոր մարդիկ ապահով լինեն՝ անկախ իրենց ինքնությունից, ծագումից և համոզմունքներից»,-գրել է Հունաստանի նախագահը:   Τιμάμε τη μνήμη των θυμάτων της […]

̰
Ոչինչ չի մոռացվել, ոչ ոք չի մոռացվել. Վլադիմիր Վարդանյան

13:11 24.04.2023

Այսօր՝ 24-ին« Ստրասբուրգում ԵԽԽՎ նստաշրջանի բացմանն ընդառաջ Եվրոպայի խորհրդի առջև տեղադրված խաչքարի մոտ կրկին ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ պետա-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: «Մարդկայնության դեմ այս հանցագործության անամոքելի հետևանքները, նույնիսկ 108 տարի անց, անբաժան են յուրաքանչյուր հայ ընտանիքի ճակատագրից։ Ցեղասպանության կանխարգելումը, նման ոճրագործությունների […]

̰
Ֆրանսիան Հայաստանի կողքին է՝ ոգեկոչելու 1915թ.-ի ցեղասպանության զոհերի հիշատակը

12:47 24.04.2023

Ֆրանսիան Հայաստանի կողքին է՝ ոգեկոչելու 1915թ.-ի ցեղասպանության զոհերի հիշատակը: Այս մասին նշված է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան հրապարակման մեջ: «Պայքարել ժխտողականության և մոռացության դեմ՝ նշանակում է վերահաստատել Ֆրանսիայի բարեկամ հայ ժողովրդի կյանքի, անվտանգության, ժողովրդավարության հիմնարար իրավունքները, ինչպես նաև հաստատել խաղաղություն ամբողջ աշխարհում»,-ասված է ուղերձում:

̰
Էթնիկ զտման սպառնալիքը շարունակում է արդիական մնալ հայ ժողովրդի համար. ՀՀ ՄԻՊ

12:40 24.04.2023

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ: «Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցը և ամբողջ հայությունն ու քաղաքակիրթ աշխարհը ոգեկոչում են 20-րդ դարի առաջին ցեղասպանության՝ Մեծ Եղեռնի սուրբ նահատակների հիշատակը: Անցած դարասկզբին Օսմանյան Թուրքիայում ապրող հայերը ենթարկվեցին երիտթուրքական կառավարության կողմից կազմակերպված զանգվածային ոճրագործությունների՝ դաժան սպանությունների, բռնի տեղահանության ու […]

̰
Վահագն Խաչատուրյանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

12:34 24.04.2023

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և երկրի բարձրագույն ղեկավարության հետ Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Նախագահ Խաչատուրյանը ծաղիկներ է խոնարհել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:

̰
Մեզ համար այսօր հիմք ու դրդիչ ուժ պիտի լինի վերածննդի և ապրելու գաղափարը. Ավինյան

12:18 24.04.2023

Երևանի քաղաքապետի տեղեկալ Տիգրան Ավինյանը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ: «Այսօր ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Մեծ Եղեռնի 108-րդ տարելիցին հարկ է ևս մեկ անգամ հիշել, որ Հայոց ցեղասպանությունը համազգային աղետ էր, որ խլեց միլիոնավոր կյանքեր, խեղեց ճակատագրեր և հանգեցրեց հայրենազրկության: Անցնելով այս արհավիրհքի միջով՝ մեր ժողովուրդը ապրեց ու արարեց: Մեզ […]

̰
Ցեղասպանության հիշողությունը շարունակում է մեր հավաքական ինքնագիտակցության չսպիացող վերքը մնալ. Հունաստանում ՀՀ դեսպան

12:09 24.04.2023

Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Տիգրան Մկրտչյանը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանությանը տարելիցի կապակցությամբ: «20-րդ դարասկզբի մեծ ողբերգությունից 108 տարի անց, հայերս և ողջ առաջադեմ մարդկությունը այսօր խնկարկում է ցեղասպանության սրբադասված նահատակներին: Հիշատակի այս օրը հատուկ խորհուրդ ունի հատկապես այստեղ՝ բարեկամ մի երկրում, որի հայկական գաղթօջախի մի ստվար հատված ձևավորվել է ցեղասպանությունից […]

̰
Փրկարարական ծառայողները հարգանքի տուրք են մատուցել Եղեռնի զոհերի հիշատակին

11:50 24.04.2023

Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալները, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները՝ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանի գլխավորությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Փրկարարական ծառայողները հարգանքի տուրք մատուցեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին, ծաղիկներ խոնարհեցին հուշակոթողի անմար կրակի մոտ:

̰
Թբիլիսիում անցկացվել է ջահերով երթ. այսօր վիրահայերը երթով կշարժվեն դեպի Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատուն

10:50 24.04.2023

Ապրիլի 23-ին Թբիլիսիի Իսանի թաղամասից Ավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցի հատուցման ու ճանաչման կոչերով և հայրենասիրական երաժշտությամբ` վիրահայերն անցկացրել են ավանդական դարձած ջահերով երթը։ Այս մասին պատմում է Ալիք մեդիան: «Այսօրվա երթը շատ ոգևորիչ էր, իսկապես մարդաշատ երթ էր, կոչ եմ անում ողջ հայությանը վաղը նույնպես մեկ մարդու նման ժամը 13։00-ին հավաքվել Ֆիլարմոնիայի շենքի մոտ և […]

̰
«Ոգով ուժեղները». Դավիթ Արտյուշայի Ասրյան

10:32 24.04.2023

«Ոգով ուժեղները». ՀՀ պաշտպանության նախարարությունը ներկայացնում է 2020թ-ին զոհված կապիտան, մարտկոցի հրամանատար Դավիթ Արտյուշայի Ասրյանի սխրագոործությունների մասին պատմող տեսանյութը:

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար

08:25 24.04.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոցի խաչմերուկից Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի փլուզման վտանգով պայմանավորված՝ ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս […]

̰
Անցյալի վերքերը չեն սպիանում. հայ ժողովուրդն այսօր հիշատակում է Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցը

08:14 24.04.2023

Այսօր աշխարհասփյուռ հայությունը ոգեկոչում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Այս տարի լրանում է 1915 թ. Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցը: Վաղ առավոտից Ծիծեռնակաբերդի բարձունք են քայլում հազարավոր մարդիկ հարգանքի տուրք մատուցելու Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին: Չնայած ապրիլի 24-ն է համարվում որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր, սակայն հայերի ջարդերը սկսվել են դեռևս 19-րդ դարի վերջին, […]

̰
Իսպանացի կինը  քարանձավում 500 օր ապրելուց հետո դուրս է եկել այնտեղից

23:45 23.04.2023

Իսպանացի էքստրեմալ մարզիկը  500 օր անցկացրել է քարանձավում առանց մարդկային շփման, ինչը կարող է համաշխարհային ռեկորդ լինել, հայտնում է BBC -ն: Երբ Բեատրիս Ֆլամինին մտել է Գրանադայի քարանձավ, Ռուսաստանը չէր ներխուժել Ուկրաինա, և աշխարհը դեռ գտնվում էր Covid-ի համաճարակի ճիրաններում: 50-ամյա տիկին Ֆլամինին քարանձավ է մտել 48 տարեկանում: Նա իր ժամանակն անցկացրել է 70 մետր […]

̰
ՃՏՊ Էրեբունու ավտոշուկայի մոտակայքում, կան տուժածներ

23:30 23.04.2023

Ապրիլի 23-ին, ժամը 20:00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Էրեբունու ավտոշուկայի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են թիվ 58 համարի երթուղին սպասարկող […]

̰
ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին. կան տուժածներ

22:40 23.04.2023

Ապրիլի 23-ին, ժամը 17:09-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 83-րդ կմ-ին «Nissan Juke» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Կ. Հ., ծնված 1983 թ.) դուրս […]

̰
Արայիկ Հարությունյանը և Կարեն Գիլոյանը Եվրոպայի ֆեդերացիայի կողմից արժանացել են հուշանվերների

22:08 23.04.2023

Եվրոպայի առաջնությունը լավագույնս կազմակերպելու համար ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը Եվրոպայի ֆեդերացիայի կողմից արժանացել են հուշանվերների: Այս մասին հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

̰
Մարտական դիրքում ՀՀ ԶՈՒ զինծառայողի սպանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

20:43 23.04.2023

Ապրիլի 23-ին ՀՀ ՊՆ N զորամասից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 11:50-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի մարտական դիրքից արձակված հրազենային կրակոցից պարանոցի հատվածում վիրավորում է ստացել նշված զորամասի զինծառայող Արտյոմ Արսենի Պողոսյանը։ Ստացած հրազենային վիրավորումից դիրքից հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին զինծառայողը մահացել է: Հաշվի […]

̰
Այսօր Ադրբեջանն անօրինական անցակետ է տեղադրում Լաչինի միջանցքում․ Մարուքյան

20:18 23.04.2023

Շուրջ 2 տարի է, ինչ ահազանգում ենք Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու Ադրբեջանի մտադրության մասին։ Այսօր Ադրբեջանն անօրինական անցակետ է տեղադրում Լաչինի միջանցքում, ինչը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպիտ խախտում է։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։ «Սա նշանակում է, որ 120 հազար խաղաղ հայեր հայտնվել են Լեռնային […]

̰
Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ

19:15 23.04.2023

Ապրիլի 23-ին, ժամը 14։45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավանի գերեզմանատան խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու ավտոմեքենա, առկա է գազի արտահոսք, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են […]

̰
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

17:32 23.04.2023

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ապրիլի 23-ին՝ ժամը 15:10-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

̰
Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքում հակառակորդի կրակոցից զինծառայող է զոհվել

16:30 23.04.2023

Ապրիլի 23-ին՝ ժամը 11:50-ի սահմաններում, Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքում, նախնական տվյալներով հակառակորդի կրակոցից, հրազենային մահացու վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Արտյոմ Արսենի Պողոսյանը: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը եւ զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին:

̰
Ֆրանսիայում ավտովարորդը մխրճվել է ամբոխի մեջ

13:10 23.04.2023

Ֆրանսիայի հյուսիսում ավտովարորդը մխրճվել է ամբոխի մեջ։ Ըստ 20 Minutes-ի՝ առնվազն 11 մարդ վիրավորվել է: Հաղորդվում է, որ միջադեպը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան Պաս դե Կալե դեպարտամենտի Բերկ կոմունայում։ Ըստ դատախազների՝ 76-ամյա վարորդը կորցրել է կառավարումը այն բանից հետո, երբ շփոթվել է և արգելակման ոտնակի փոխարեն սեղմել է գազի ոտնակը։ Տուժել է 11 մարդ, […]

̰
Վարակիչ հիվանդություններից պաշտպանության ամենաարդյունավետ միջոցը պատվաստումն է․ ՀՀ ԱՆ

10:20 23.04.2023

2004 թվականից ամեն տարի իրականացվում է «Իմունականխարգելման եվրոպական շաբաթ» նախաձեռնությունը, որի նպատակն է բարձրացնել իմունականխարգելման մասին հանրության իրազեկվածությունն ու պատվաստումների միջոցով զերծ պահել բնակչությանը վարակիչ հիվանդություններից: Այս տարի այն մեկնարկում է ապրիլի 23-ին և կշարունակվի մինչև ապրիլի 29-ը։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ «2023 թվականի «Իմունականխարգելման եվրոպական շաբաթ» նախաձեռնության կարգախոսն է «Յուրաքանչյուր դեղաչափը […]

̰
ՄԻՊ աշխատակիցներն Արմաշի առողջության կենտրոնում դրական տեղաշարժ են նկատել, արձանագրել խնդիրները

21:55 22.04.2023

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի ստորաբաժանման աշխատակիցները և փորձագետները ապրիլի 20-ին չհայտարարված այց են իրականացրել «Ակադեմիկոս Ա. Հայրիյանի անվան Արմաշի առողջության կենտրոն» ՓԲԸ: Մշտադիտարկման շրջանակներում ուսումնասիրվել են հաստատությունում անձանց պահման պայմանները, նրանց իրավունքների ապահովման վիճակը, դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին, ինչպես նաև անհրաժեշտ փաստաթղթերը: Այցի ընթացքում հոգեբուժական հաստատության աշխատակիցներն արդյունավետ համագործակցել են Պաշտպանի ներկայացուցիչների […]

̰
Էկոակտիվիստները ներկ են լցրել Բեռլինի գլխավոր առևտրի փողոցի բարձրակարգ բուտիկների մի մասի վրա. Bild

20:17 22.04.2023

Letzte Generation բնապահպանական շարժման ակտիվիստները հերթական բողոքի ակցիան են անցկացրել Բեռլինում՝ այս անգամ նարնջագույն ներկ ցողելով մայրաքաղաքի գլխավոր առևտրի փողոցներից մեկի՝ Կուրֆուրստենդամ բուլվարի մի քանի շքեղ բուտիկների պատուհաններին։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է Bild am Sonntag թերթը։ Աղբյուրի հաղորդմամբ՝ տուժել են այնպիսի ապրանքանիշերի խանութներ, ինչպիսիք են Prada-ն, Dolce & Gabbana-ն, Gucci-ն, Louis Vuitton-ը և […]

̰
Ողբերգական ելքով ավտովթար Երևան-Սևան ավտոմայրուղում. քրեական վարույթ է նախաձեռնվել

12:45 22.04.2023

2023թ. ապրիլի 21-ին ՀՀ ոստիկանությունից հաղորդում է ստացվել, որ Սևան-Երևան ավտոմայրուղում, «Չայնի» ոլորաններ կոչվող հատվածում, մեքենա է գլորվել ձորը, կան տուժածներ: Պարզվել է, որ 2023թ. ապրիլի 21-ին ժամը 10:50-ի սահմաններում, Իջևան-Սևան-Երևան ավտոմայրուղու 124 կ/մ հատվածում Ա. Զ.-ն իր կողմից վարած «Պորշ» մակնիշի ավտոմեքենայով, կորցնելով կառավարումը, դուրս է եկել Ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը։ Դրա […]

̰
Զինծառայությունից տարկետում տրամադրելու գործընթացն ապօրինի կազմակերպելու համար հանձնաժողովի անդամը պահանջել և ստացել է 4500 դոլար

12:37 22.04.2023

Ք.Տ.-ն, 2022 թվականին լինելով նախազորակոչային և զորակոչային տարիքի քաղաքացիների բժշկական զննում իրականացնող զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Երևանի 4 տարածքային ստորաբաժանման բժշկական հանձնաժողովի (այսուհետ՝ Տարածքային ստորաբաժանում) անդամ, Ռ.Պ.-ի օգտին ապօրինի գործողություն կատարելու համար, ստացել է խոշոր չափի կաշառք: Մասնավորապես` Երևանի բնակիչներ՝ ամուսիններ Ք.Ա.-ն և Ա.Պ.-ն, իրենց որդուն՝ Ռ.Պ-ին, բժշկական կեղծ ախտորոշումներով պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից […]

̰
Այս ամսվա աշխատավարձս փոխանցում եմ կառավարության արտաբյուջեի հաշվեհամարին․ Արցախի նախագահ

12:19 22.04.2023

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ միանում է պետական նախարար Գուրգեն Ներսիսյանի նախաձեռնությանը և այս ամսվա աշխատավարձը փոխանցում կառավարության արտաբյուջեի հաշվեհամարին։ «Սիրելի՛ հայրենակիցներ, Ավելի քան 4 ամիս է Արցախը գտնվում է շրջափակման մեջ, ինչի հետևանքով երկրում առաջացել են սոցիալական լուրջ խնդիրներ: Հազարավոր քաղաքացիներ զրկվել են իրենց եկամտի աղբյուրներից: Թեև առկա հնարավորությունների […]

̰
Ապրիլի 23-ին կսահմանափակվի երթևեկությունը մայրաքաղաքի մի շարք փողոցներում

12:09 22.04.2023

Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ՝ ջահերով երթի մասնակիցների անվտանգությունն ապահովելու համար ապրիլի 23-ին, ժամը 19։15-ից, կսահմանափակվի երթևեկությունը մայրաքաղաքի մի շարք փողոցներում։ Մասնավորապես, մասնակի կարգելվի երթևեկությունը Հանրապետության հրապարակում, Ամիրյան փողոցում, Մաշտոցի և Բաղրամյան պողոտաներում և Կիևյան փողոցում։ Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կայանալիք ոգեկոչման արարողության մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով ապրիլի 24-ին, ժամը 06։00-ից, կարգելվի […]

̰
BACK_TO_TOP