23:45 23.04.2023
Իսպանացի էքստրեմալ մարզիկը 500 օր անցկացրել է քարանձավում առանց մարդկային շփման, ինչը կարող է համաշխարհային ռեկորդ լինել, հայտնում է BBC -ն:
Երբ Բեատրիս Ֆլամինին մտել է Գրանադայի քարանձավ, Ռուսաստանը չէր ներխուժել Ուկրաինա, և աշխարհը դեռ գտնվում էր Covid-ի համաճարակի ճիրաններում:
50-ամյա տիկին Ֆլամինին քարանձավ է մտել 48 տարեկանում: Նա իր ժամանակն անցկացրել է 70 մետր խորությամբ քարանձավում՝ մարզվելով, նկարելով և բրդյա գլխարկներ հյուսելով: Նա այդ ընթացքում ստացել է 60 գիրք և 1000 լիտր ջուր:
Նրան հսկում էին մի խումբ հոգեբաններ, հետազոտողներ։
Իսպանական TVE կայանի կադրերը ցույց են տվել, որ նա քարայրից դուրս է գալիս քմծիծաղով, նախքան իր թիմին գրկելը:
«Ես լռում եմ արդեն մեկուկես տարի, չեմ խոսում ոչ մեկի հետ, բացի ինձնից», – պատմել է նա:
Ավելի ուշ Ֆլամինին լրագրողներին պատմել է նաև, որ կորցրել է ժամանակի զգացողությունը քարանձավում հայտնվելուց մոտ երկու ամիս հետո:
Փորձագետներն օգտագործում էին նրա ժամանակը մեկուսացման մեջ՝ ուսումնասիրելու սոցիալական մեկուսացման և ծայրահեղ ժամանակավոր ապակողմնորոշման ազդեցությունը մարդկանց ժամանակի ընկալման վրա:
Տիկին Ֆլամինիի աջակցության թիմը հայտնել է, որ նա համաշխարհային ռեկորդ է սահմանել քարանձավում անցկացրած ամենաերկար ժամանակի համար, սակայն Գինեսի ռեկորդների գիրքը չի հաստատել, թե արդյո՞ք կա քարանձավում կամավոր ապրելու ռեկորդ:
20:17 30.04.2025
Աշխարհի լավագույն ռմբարկուների տասնյակըՊորտուգալիայի հավաքականի և սաուդյան «Ալ Նասրի» 40-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 934 գոլով աշխարհի լավագույն ռմբարկուն է գործող ֆուտբոլիստների շարքում։ Լավագույն ռմբարկուների տասնյակը հետևյալն է․ 1․Կրիշտիանու Ռոնալդու («Ալ Նասր»)՝ 934 գոլ 2․Լիոնել Մեսսի («Ինտեր Մայամի»)՝ 858 3․Ռոբերտ Լեւանդովսկի («Բարսելոնա»)՝ 710 4․Լուիս Սուարես («Ինտեր Մայամի»)՝ 587 5․Քարիմ Բենզեմա («Ալ Իթիհադ»)՝ 494 6․Էդինսոն Կավանի («Բոկա Խունիորս»)՝ 462 7․Հարի […] ...
19:56 30.04.2025
Դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցվել են. ԲԴԽԲԴԽ-ն որոշում է կայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցնելու մասին: «2025 թվականի ապրիլի 29-ին և 30-ին, դռնփակ նիստերում, հիմք ընդունելով Գլխավոր դատախազի կողմից 2025 թվականի ապրիլի 29-ին ներկայացված «ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Վաչագանի Գաբրիելյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն […] ...
19:52 30.04.2025
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքըՎարչապետ Նիկոլ Փաշինյանի քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքը: Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նշել է, որ 2021-2025թթ․ մեկնարկել և ընթացքի մեջ են 340 դպրոցի կառուցման, վերանորոգման և նախագծման աշխատանքները, որոնք սպասարկելու են շուրջ 130 000 սովորողի: Ընդգծվել է, որ 2021-2025թթ․ ընթացքում շահագործման են հանձնվել 45 դպրոցներ՝ 10 հիմնանորոգված և 35 կառուցված, որոնք սպասարկում են […] ...
19:46 30.04.2025
Էրդողանն ասել է, որ պաշտպանում է Թրամփի տեսլականը Ուկրաինայի վերաբերյալԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ «հեռախոսային դիվանագիտություն» է վարում իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ և աջակցում է Ուկրաինայի հակամարտության կարգավորման նրա տեսլականին։ «Մենք պարոն Թրամփի հետ ժամանակ առ ժամանակ շփվում ենք հեռախոսային դիվանագիտության ձևաչափով: Կարծում եմ, որ նոր շրջանում մեր երկկողմ հարաբերություններն իմ ընկեր Թրամփի հետ բոլորովին այլ խթան կստանան: Մենք […] ...
19:39 30.04.2025
ԼՂ-ից տեղահանված անձանց սոցիալական աջակցության ծրագրում լրացումներ են արվելԼՂ-ից տեղահանված անձանց առաջնային կարիքների բավարարման, կեցության և այլ ծախսերի համար նախատեսված սոցիալական աջակցության ծրագրում լրացումներ են արվել։ Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Հաշվի առնելով այն, որ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների համար հաստատված սոցիալական ուղղվածություն ունեցող ծրագրերի լավարկման վերաբերյալ առաջարկների քննարկման համար կպահանջվի որոշակի ժամկետ՝ ընթացիկ ծրագրերում իրականացվել են որոշակի […] ...