14:15 25.04.2023
Տրանսպորտային համակարգի բարեփոխման ընթացքում Երևանում նախատեսվում է ունենալ ավտոբուսային առանձնացված գծեր, նախագիծը կմեկնարկի Մյասնիկյան և Գայի պողոտաներում, Գարեգին Նժդեհի փողոցում: Տարածքները կառանձնացվեն հատուկ գծանշմամբ: Հարցը քննարկվել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում։
13:59 25.04.2023
Հրազդանի կիրճին կտրվի բնապահպանական կարգավիճակ։ Տեխբնութագիրն արդեն պատրաստ է, գործընթացը՝ սկսված: Քաղաքային իշխանության այս նախաձեռնությունը կարևոր նշանակություն կունենա կիրճի բնապահպանական վիճակը բարելավելու գործում: Այս մասին զեկուցվել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում։
13:52 25.04.2023
Երևանյան լճի հարակից տարածքում ավարտական փուլում են հանգստի գոտու կառուցման աշխատանքները: Այստեղ կտեղադրվեն նստարաններ, աղբամաններ, կառուցվում են մարզահրապարակ, ճեմուղի, հեծանվուղի, տարածքը կլուսավորվի արևային էներգիայով աշխատող՝ էներգախնայող լուսատուներով: Այս մասին զեկուցվել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում։ Հանգստի գոտին կառանձնանա նաև կանաչապատման լուծումներով. կանցկացվի ոռոգման կաթիլային համակարգ, տեղանքին համահունչ կձևավորվեն քարապարտեզներ, որոնք կապահովվեն նաև գեղարվեստական լուսավորությամբ:
13:44 25.04.2023
Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները ապրիլի 17-ից 24-ը Արմավիրում, Արարատում, Վայոց ձորում և Սյունիքում պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 1278 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 27 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 17 վարորդ։ 12 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 6-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 54-ը՝ ոչ […]
13:30 25.04.2023
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ապրիլի 24-ից մայիսի 10-ն անցկացվում է Գյումրու միջազգային թատերական փառատոնը: Փառատոնի մեկնարկն ազդարարվել է ապրիլի 24-ին Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի «Մեծ լռություն» ներկայացմամբ: Ներկայացմանը հաջորդել է «Գյումրին` միջազգային թատերական խաչմերուկ» հեռուստաքննարկումների շարքը: Փառատոնին մասնակցում են ավելի քան երկու տասնյակ թատրոններ և թատերախմբեր՝ Երևանից, ՀՀ մարզերից, Վրաստանից, Ռուսաստանից: Նախատեսվում է […]
13:14 25.04.2023
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում իրականացվում է քննություն՝ Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած՝ երկու անձի մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2023թ. ապրիլի 24-ին՝ ժամը 16։00-ի սահմաններում, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 63-րդ կմ հատվածում միմյանց են բախվել Շիրակի մարզի 23-ամյա բնակչի վարած «Վազ 2115» և Լոռու մարզի 31-ամյա բնակչուհու վարած «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները, որի […]
13:08 25.04.2023
Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում Արդարադատության միջազգային դատարանում քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի և Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի դատական գործերով Հայաստանն իր ամբողջական հայցադիմումն ընդդեմ Ադրբեջանի ներկայացրել է Դատարան ս.թ. հունվարի 23-ին, միաժամանակ ստանալով նաև Ադրբեջանի ամբողջական հայցադիմումն ընդդեմ Հայաստանի։ Այս մասին հայտնում են Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից։ Դատարանի Կանոնների համաձայն […]
12:46 25.04.2023
Ինդոնեզիայում ուժեղ ստորջրյա երկրաշարժը վնասել է Մենտավայ կղզու հիվանդանոցը։ Հազարավոր բնակիչներ ստիպված են եղել փախչել բարձրադիր վայրեր՝ ցունամիի վտանգի պատճառով, հայտնում է ինդոնեզական ANTARA լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ տեղի է ունեցել 7,4 մագնիտուդով երկրաշարժ։ Հաղորդագրության համաձայն՝ երկրաշարժի ցնցումները զգացվել են Արևմտյան Սումատրայի և Հյուսիսային Սումատրայի շրջաններում և քաղաքներում, իսկ որոշ վայրերում իշխանությունները կարգադրել են […]
12:08 25.04.2023
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 21-25-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 161 դեպք, որոնցից 10-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես բացահայտել են թմրամիջոցի հայտնաբերման` 30, անձնական ունեցվածքի գողության` 27, մարմնական վնասվածք պատճառելու՝ 19, խարդախության՝ 13, ֆիզիկական ներգործության և զենք-զինամթերքի առգրավման՝ 10-ական, բնակարանային գողության ու խուլիգանության՝ 6-ական, հոգեկան ներգործության՝ 4, վստահված գույքը հափշտակելու և պաշտոնեական […]
11:54 25.04.2023
Ապրիլի 24-ին, ժամը 03.00-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած երիտասարդը հայտնել էր, որ մի տղամարդ Ավան-Առինջի 1-ին միկրոշրջանի շենքերից մեկի բակում զենք է օգտագործում: Իրավապահները նշված վայրում հայտնաբերել, զենք պահելու և կրելու կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Ավանի բաժանմունք են ներկայացրել 32-ամյա մի տղամարդու, որը Ավան-Առինջի 1-ին միկրոշրջանի բնակիչ է: Նա ներկայացրել է «Մակարովի» նմանվող […]
09:34 25.04.2023
Ապրիլի 26-ին Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան բնակավայրում անցկացվելու է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժություն, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է համայնքում առկա էլեկտրական շչակը: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։
08:37 25.04.2023
Մեծ Բրիտանիայի Ռեդինգի համալսարանի գիտնականները եկել են այն եզրակացության, որ սառեցված մրգերն ու բանջարեղենը կարող են լինել ոչ միայն այնքան սննդարար, որքան թարմը, այլև որոշ դեպքերում նույնիսկ ավելին: Այդ մասին կարող եք կարդալ The Conversation-ում: Մասնագետների կարծիքով՝ սառեցված մրգերը ավելի լավ են պահպանում սնուցիչները, քանի որ մրգերը սառչելուց առաջ սպիտակեցնում են, կարճ ժամանակով ենթարկվում եռացող […]
23:11 24.04.2023
Հայաստանյան պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը ԵԽԽՎ ամբիոնից հայտարարել է, որ Ադրբեջանը երեկ պաշտոնապես շրջափակել է Արցախը: «Ադրբեջանը երեկ պաշտոնապես շրջափակեց Լեռնային Ղարաբաղը՝ ապօրինաբար անցակետ տեղակայելով Լաչինի միջանցքի սկզբնամասում, որը ենթադրվում էր, որ պետք է կապի ՀՀ-ն ու Լեռնային Ղարաբաղը։ Եվ այժմ 120 հազար մարդ պատանդառվել է մի երկրի կողմից, որտեղ նրանց ատում են։ Եվ այս […]
22:51 24.04.2023
Մենք եկել ենք, որ այսօր՝ այս հիշատակման օրը, լինենք հայ ժողովրդի կողքին: Ֆրանսիայի Սենատն առաջինն է եղել, որ ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման փաստաթուղթը, եւ մենք շատ հպարտ ենք այդ կապակցությամբ. ասել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատի «Հանրապետականներ» խմբակցության ղեկավար Բրյունո Ռըտայոն: Նրա գլխավորած պատվիրակությունն ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի ուղեկցությամբ ապրիլի 24-ին […]
22:35 24.04.2023
Ապրիլի 24-ին, ժամը 16։25-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայք-Մալիշկա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 135-րդ կմ-ին «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ. Մ., ծնված 2000 թ․) դուրս […]
22:04 24.04.2023
Ապրիլի 24-ին, ժամը 15։32-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ներքին Բազմաբերդ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 63-րդ կմ-ին բախվել են «Nissan Latio» (վարորդ՝ Ա. Շ., ծնված 1991 […]
21:27 24.04.2023
Իտալիայի պատգամավորների պալատի անդամ Անդրեա Կազուն հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին ու գրառում կատարել։ «1915 թվականի ապրիլի 24-ի գիշերը սկսվում են ձերբակալությունները. մեկ ամսվա ընթացքում բազմաթիվ հայեր, այդ թվում՝ լրագրողներ, գրողներ, բանաստեղծներ և խորհրդարանի անդամներ արտաքսվեցին և կոտորվեցին Անկարա տանող ճանապարհին: Գարնանը, զինվորականների զինաթափումից ու կոտորածից հետո, օսմանյան իշխանությունները սկսեցին հայ […]
21:15 24.04.2023
Հակառակ իշխանությունների արգելքի, Ստամբուլում նույնպես կայացել են հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնեղ միջոցառուներ: Արդյո՞ք արգելողը երկրի քաղաքական իշխանություններն են եղել: Ովքե՞ր են ակցիայի կազմակերպիչները: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. ««Ապրիլի 24-ի հիշատակի պլատֆորմ» կոչվող հանրային շարժումը, որն արդեն մի քանի տարի է, ինչ կազմակերպում է այդ օրը միջոցառումներ, այս տարի ևս նախապես պաշտոնապես […]
20:51 24.04.2023
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Բաղրամյան 1-ին նրբ․ 1, 26, 26Գ շենքեր, Բաղրամյան փողոցի լուսավորություն, Այգեձորի փ. 39-65 առանձնատներ, Դարաբաղի փ. 42 առանձնատուն, Աբգար Թագավորի փ. 41 առանձնատուն, Մամիկոնյանց փ. 47, 47/1, 49/1, 49, 47/3 շենքեր, […]
20:02 24.04.2023
1․5 մլն սրբադասված հայերի հիշատակին ամեն տարի Ջարդի կամ Հերհերի ձորում հարգանքի տուրք են մատուցում Շիրակի և Լոռու մարզերի բնակիչները։ Ամեն տարի ապրիլի 24-ին պատմական իրադարձությունների կնիքը կրող վայր են գալիս նաև Ջարդի ձորում սպանվածների սերունդները։ 85-ամյա Միշա Զաքարյանն ամեն տարի Ջարդի ձոր է հասնում Սպիտակի տարածաշրջանի Լեռնավան գյուղից։ Գալիս է թոռների ու ծոռների հետ, […]
19:55 24.04.2023
«Հորիզոնն» այսօր զրուցել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանի հետ: Հյուրն անդրադարձել է այն հարցին, թե ինչպես է տարիների ընթացքում փոխվել մեր վերաբերմունքը Հայոց ցեղասպանության հարցին և ինչ գործոններ են ազդել այդ փոփոխության վրա: Հարություն Մարությանը խոսել է նաև անցած մեկ տարում թանգարանի կատարած աշխատանքների, նոր ցուցադրությունների, թուրք այցելուների և բազմաթիվ այլ թեմաների մասին։ […]
18:45 24.04.2023
Ինչպե՞ս է ցեղասպանության ճանաչումը նպաստում հնարավոր նոր հանցագործությունների կանխմանը, ինչպե՞ս են Արցախի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները տեղավորվում ցեղասպանական գործողությունների տրամաբանության մեջ: Այս և այլ հարցերի շուրջ մասնագիտական վերլուծությունները ներկայացնում է ցեղասպանագետ, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը «Հորիզոնին» տված հարցազրույցում:
18:35 24.04.2023
Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում Հայոց ցեղասպանությանը նվիրված բարեխոսական կարգ է անցկացվել:Aliq Media-ի փոխանցմամբ՝ տեղեկությունը տարածել է «Հայարտուն» մշակութային կենտրոնը: Նշենք, որ Թբիլիսիում Հայոց Մեծ Եղեռնի սրբադասված զոհերի հիշատակին նվիրված վիրահայերի խաղաղ երթ է իրականացվել դեպի Վրաստանում Թուրքիայի դեսպանատուն: Այս տարի լրանում է Հայոց Մեծ Եղեռնի 108-րդ տարելիցը։ Հայոց ցեղասպանության փաստն այս պահի դրությամբ ընդունել են հետևյալ երկրները՝ […]
15:39 24.04.2023
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար կազմն ու աշխատակիցները Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: Կոմիտեի աշխատակիցները ծաղկեպսակ են դրել հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել Մեծ եղեռնի սուրբ նահատակների հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ
15:32 24.04.2023
Ապրիլի 24-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատի «Հանրապետականներ» խմբակցության ղեկավար Բրյունո Ռըտայոյի գլխավորած պատվիրակությանը: ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել Բրյունո Ռըտայոյի եւ Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Ժիլբեր Լյուկ Դըվինազի գործադրած հետեւողական ջանքերը 44-օրյա պատերազմից հետո գործուն քայլեր ձեռնարկելու հարցում: Նա երախտագիտություն է հայտնել բարեկամ երկիր Ֆրանսիայի պատգամավորներին՝ խորհրդանշական այս […]
15:23 24.04.2023
ՀՀ քննչական կոմիտեի անձնակազմն ապրիլի 24-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Նրանք հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին և ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ։
14:21 24.04.2023
Ապրիլի 24-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 25-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ։ Ապրիլի 25-ի, 26-29-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ արևմտյան՝ 3-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 24-ի ցերեկը կնվազի 3-4 աստիճանով, 25-27-ը՝ աստիճանաբար […]
14:13 24.04.2023
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, տեղակալները, Գլխավոր դատախազության ստորաբաժանումների ղեկավարները և աշխատակազմի ներկայացուցիչները Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ այսօր այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
14:05 24.04.2023
Այսօր ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը ծաղիկներ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
13:50 24.04.2023
Ապրիլի 23-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանի, Հայ Առաքելական Եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Տեր Գրիգոր վարդապետ Խաչատրյանի, Ֆրանսիայում Արցախի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանի, Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) և Ֆրանսահայ նախկին ռազմիկների միության (ANACRA) ղեկավարության գլխավորությամբ, ինչպես նաև Ֆրանսիայի Օ-դը-Ֆրանս ռեգիոնի նախագահ Քզավիե Բերտրանի, Սենատի նախագահին ներկայացնող «Ցենտրիստական միություն» խմբի նախագահ Էրվե Մարսելի, խորհրդարանականների, Փարիզի շրջանի […]