17:16 20.02.2025
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «Վառդո Գրուպ» ՍՊԸ-ին (Տավուշի մարզ, Հաղարծին վանական համալիրի տարածք) պատկանող հանրային սննդի կետում, որտեղ պարզել են, որ այն գործում է սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով։ Մասնավորապես՝ – սննդամթերքի հումքը, բաղադրիչները, կիսապատրաստվածքը և վերջնական արտադրանքը չեն պահվել ախտածին մանրէների բազմացում կամ թունավոր նյութերի առաջացումը բացառող […]
17:10 20.02.2025
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզային վարչության ծառայողների կողմից ձերբակալվել են Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը և նրա թիկնապահը՝ ապօրինի զենք-զինամթերք կրելու և պահելու կասկածանքով։ «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։ «Երկու անձ ապօրինի զենք-զինամթերք կրելու և պահելու կասկածանքով ձերբակալվել են և տեղափոխվել քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչություն»,- ասել է […]
17:03 20.02.2025
Փետրվարի 18-ին Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ Արդարադատության, ազատության և անվտանգության ենթակոմիտեի 14-րդ նիստը, որը համանախագահել են Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը և ԵՄ Արտաքին գործերի եվրոպական ծառայության Բաժնի ղեկավար Դորոտա Դլուչի-Սուլիգան։ Նիստի ընթացքում քննարկվել են դատաիրավական բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարի, անձնական տվյալների պաշտպանության, դատական համագործակցության և այլ ոլորտներում Հայաստանի Հանրապետության կողմից իրականացված բարեփոխումները և Եվրոպական […]
16:50 20.02.2025
Հանրապետության Մ-1 ավտոճանապարհի Մաստարա-Լանջիկ հատվածում մեկ տասնյակից ավելի մեքենաներ են բախվել։ Ըստ նախնական տվյալների՝ այս պահին կա 4 տուժած, և դեպի Երևան ճանապարհը երկկողմանի փակվել է: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը: Նշված հատվածում ծառայություն են իրականացնում ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության աշխատակիցներ։ Ձեռնարկվում են միջոցառումներ ճանապարհահատվածը բացելու ուղղությամբ։ ՆԳՆ Ոստիկանությունն ու […]
16:45 20.02.2025
ԱՄՆ վերաքննիչ դատարանը թույլ չի տա նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին դադարեցնել ներգաղթյալների երեխաներին ծննդյան իրավունքով քաղաքացիության տրամադրումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է CNN-ը։ Սան Ֆրանցիսկոյում գտնվող ԱՄՆ 9-րդ շրջանի Վերաքննիչ դատարանը ուժի մեջ է թողել որոշումը, որն արգելում է Թրամփին սահմանափակել ծննդյան իրավունքով քաղաքացիության տրամադրումը՝ չնայած Արդարադատության նախարարության հայցին։ Սա նշանակում է, որ հարցը […]
16:33 20.02.2025
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փետրվարի 20-ի հերթական նիստում նշանակել է Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկության օրը․ ընտրությունները տեղի կունենան 2025 թվականի մարտի 30-ին։ Հանձնաժողովը հաստատել է նաև ընտրությունների անցկացման և նախապատրաստման հիմնական միջոցառումների ժամանակացույցը։ Կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները գրանցման և ընտրական ցուցակի էլեկտրոնային եղանակով ձևավորման համար օգտահաշիվ ստանալու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողով դիմումներ կարող […]
16:26 20.02.2025
Փետրվարի 19-ին Համայնքային ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները Գետահովիտ բնակավայրում շրջագայության ժամանակ, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, 30-ամյա երիտասարդի տան հարակից ավտոտնակի մոտ հայտնաբերել են բոխենի, հաճարենի և կաղնի տեսակի՝ ընդհանուր 14 խմ փայտանյութ: Գետահովիտցի երիտասարդը փայտանյութի վերաբերյալ փաստաթուղթ չի ներկայացրել։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Տավուշի մարզային քննչական վարչություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է […]
16:19 20.02.2025
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովի 19-րդ լիագումար նստաշրջանի բացման արարողությանը: Նստաշրջանի ընթացքում նախատեսվում է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթը:
16:00 20.02.2025
Կառավարության որոշմամբ, փոփոխություններ են կատարվել «Ակադեմիական քաղաք» ծրագրին վերաբերող մի շարք որոշումներում: Ըստ այդմ՝ որոշմամբ առաջարկվում է փոփոխություններ կատարել ՀՀ կառավարության 2023 թվականի ապրիլի 21-ի ««Ակադեմիական քաղաք» հիմնադրամ ստեղծելու և հիմնադրամի կանոնադրությունը հաստատելու մասին» N 585-Ա, ՀՀ կառավարության 2024 թվականի սեպտեմբերի 26-ի «Մեկ անձից գնման ընթացակարգով գնման գործընթաց կազմակերպելու մասին» N 1516-Ա, ՀՀ կառավարության 2024 […]
15:55 20.02.2025
Կառավարությունը հավանություն է տվել «Տրանսպորտի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների իրականացումը արդի, անվտանգ, շրջակա միջավայրին նվազ վնաս հասցնող տրանսպորտային միջոցներով կարևոր նշանակություն ունի տրանսպորտային ծառայությունների բարձր մակարդակի ապահովման համար։ Նշված մակարդակի ապահովման համար մեծ նշանակություն կարող է ունենալ պետության կողմից տրանսպորտային ծառայությունների […]
15:45 20.02.2025
Փետրվարի 12-ին, ժամը 17.31-ին, հրազենային վնասվածքի վերաբերյալ կանչ է ստացվել շտապօգնություն: Խումբը մեկնել է մայրաքաղաքի Րաֆֆու փողոց, որտեղ հայտնաբերել է 61-ամյա տղամարդու` գլխուղեղի վնասվածքով: Ստանալով տեղեկությունը` դեպքի վայր են մեկնում Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Երևանի քրեական ոստիկանության ու Մալաթիայի համայնքային բաժնի ղեկավարներ ու ծառայողներ` օպերատիվ խմբով: Տուժած տղամարդը Մալաթիայի շուկայում գտնվող արտարժույթի փոխանակման կետի սեփականատերն […]
15:35 20.02.2025
Կառավարությունը հավանություն է տվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը: «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկություններ և դիտողություններ չունի: Միաժամանակ հարկ է նկատել, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 135․2-րդ […]
15:12 20.02.2025
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Զոհրաբյանը, գործադիր տնօրենի տեղակալ Խաչատուր Մկրտչյանը, ՀՀ ՏԿԵՆ ճանապարհային ոլորտի քաղաքականության վարչության պետ Հարություն Սեդրակյանն այցելել են ՀՀ միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներ՝ հետևելով կապալառու կազմակերպությունների կողմից կատարվող ձմեռային սպասարկման աշխատանքների ընթացքին։ Տրվել են հանձնարարականներ՝ ճանապարհների սպասարկման հետ կապված: Նշենք, որ հանրապետության գրեթե ամբողջ տարածքում ձյան առատ տեղումներ են, որոշ […]
15:05 20.02.2025
Ս/թ փետրվարի 18-ին ճանաչողական այցով Հայկական ատոմային էլեկտրակայանում էր գտնվում ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնի գլխավորած պատվիրակությունը: Այցի շրջանակներում քննարկվեցին Հայկական ԱԷԿ-ի և շվեդական ոլորտային ընկերությունների միջև համագործակցության հնարավորությունները, փորձի փոխանակման հեռանկարները, ինչպես նաև էներգետիկայի բնագավառում նորարարական տեխնոլոգիաների կիրառման հարցերը: «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ-ՀԱԷԿ-ի տնօրեն Մովսես Վարդանյանը ներկայացրեց կայանի […]
14:36 20.02.2025
Փետրվարի 19-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ Գյումրի քաղաքի Հակոբյան փողոցում մի տղամարդ զենքը ձեռքին շրջում ու կրակում է։ Նշված հասցե օպերատիվ խումբ է մեկնել: Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների և Շիրակի մարզի պարեկների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ գազային ատրճանակով օդ կրակոցներ է արձակել Գյումրի քաղաքի բնակիչ 37-ամյա տղամարդը: […]
12:35 20.02.2025
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 19-20-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 120 դեպք, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 28, թմրանյութի հայտնաբերման՝ 18, մարմնական վնասվածք պատճառելու՝ 9, ֆիզիկական ներգործության՝ 7, խարդախության ու թմրանյութի իրացման՝ 6-ական, սառը […]
11:46 20.02.2025
Հայաստանի ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հորդորում է ՀՀ քաղաքացիություն ստանալու մասին ծանուցումը ստանալուց անմիջապես հետո դիմել ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու համար։ Այս մասին ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը հաղորդագրություն է տարածել։ «Այն պահից, երբ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմած ԼՂ-ից բռնի տեղահանված անձը ստանում է ծանուցում առ […]
11:15 20.02.2025
Փետրվարի 19-ին ժամը 23.41-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «հրազենային վնասվածքով» Ավան-Առինջ թաղամասից իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել անհայտ անձ, որի մոտ գրանցվել է «սրտի կանգ»: ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ Երևան քաղաքի վարչությունից մեկնած խումբը պարզել է, որ մահացածը հանդիսանում է Ավան-Առինջ թաղամասի բնակիչ 1980թ. ծնված Վահագն Մ-ն։ […]
11:02 20.02.2025
Փետրվարի 21-ին Լոռու մարզի «Վանաձորի Ղևոնդ Ալիշանի անվան թիվ 27 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության պատսպարումը» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ:
10:25 20.02.2025
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 393․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 397 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 411 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 416 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․34 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․39 դրամ:
09:33 20.02.2025
Փետրվարի 19-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը Հայաստանում գտնվող, Ռուսաստանի Դաշնության կողմից հետախուզվողի հայտնաբերման և ոստիկանության բաժին հրավիրելու վերաբերյալ հոդված է հրապարակել, որում նշված է, թե «ոստիկանության բաժին են ներխուժել Ռուսաստանի Դաշնության անվտանգային մարմինների ներկայացուցիչներ»։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից։ «Հայտնում ենք, որ «Ռուսաստանի Դաշնության անվտանգային մարմինների ներկայացուցիչների կողմից ոստիկանության բաժին ներխուժելու» վերաբերյալ պնդումը […]
08:35 20.02.2025
Փետրվարի 19-20-ը ՆԳՆ ՓԾ Կոտայքի, Արագածոտնի, Սյունիքի, Շիրակի,Արմավիրի Տավուշի և Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ձյան առատ տեղումների հետևանքով տրանսպորտային միջոցների արգելափակումների վերաբերյալ։ Մասնավորապես՝ Ապարան, Սիսիան, Հրազդան, Ծաղկաձոր քաղաքներում, Ախուրյան, Արագած, Սիփան, Տավուշ, Քուչակ, Մուսայելյան, Ենոքավան, Ծաղկունք գյուղերում, Մարտունի-Գետափ, Աշոցք-Գյումրի, Ռյա-Թազա-Շենկանի, Ապարան-Սարալանջ ավտոճանապարհներին, Դիլիջանի ոլորաններում։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից […]
08:25 20.02.2025
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը հայտնում է, որ ՀՀ մի շարք միջպետական եւ հանրապետական ճանապարհներին ձյան ինտենսիվ տեղումները շարունակվում են։ Ճանապարհների մաքրման, աղ-ավազով մշակման աշխատանքները շարունակվում են։
08:10 20.02.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը (ձյուն) փակ է բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Դիլիջանի ոլորանները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար։ Սյունիքի մարզում (բացի Ագարակ, Մեղրի քաղաքներից), Լոռու, Շիրակի […]
08:05 20.02.2025
Փետրվարի 20-ին, ժամը 02։26-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Նորատուս գյուղի Դերենիկ Դեմիրճյան փողոցի տներից մեկի տանիքում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արտյոմ Խաչատրյան փողոցի տներից մեկին կից հացատանը (մոտ 150 […]
00:10 20.02.2025
Իտալիայի Սենատում այսօր «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին աջակցության նախաձեռնությունների մասին» թիվ 1-00097 բանաձևը միաձայն ընդունվել է Իտալիայի Սենատի կողմից: Իտալիայում ՀՀ դեսպանությունը մանրամասներ է ներկայացրել բանաձևի վերաբերյալ։ «Իշխանական և ընդդիմադիր կուսակցությունների բոլոր խմբակցությունների 73 սենատորների կողմից առաջարկված բանաձևը մասնավորապես պարտավորեցնում է Իտալիայի կառավարությանը խթանել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին ուղղված դիվանագիտական գործողությունները, […]
23:46 19.02.2025
«Աբովյան» քրեակատարողական հիմնարկում շահագործման է հանձնվել վերանորոգված վարչական շենքը և կալանավորված անձանց պահման վայրը։ Բացմանը ներկա է գտնվել Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, ով ընդգծել է, որ մարդու իրավունքների պաշտպանության շրջանակում անհրաժեշտ է պատիժ կրող անձանց համար ապահովել պատշաճ պայմաններ։ Մանրամասները՝ ռեպորտաժում։
23:16 19.02.2025
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ փտրվարի 19-ին՝ ժամը 23:00-ի դրությամբ, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Ճամբարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Աշտարակի, Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Աշոցք-Բավրա, Ոսկեպար-Ջուջևան ճանապարհահատվածները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար […]
22:38 19.02.2025
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-15:00 Ներքին Չարբախ 1 փողոցի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, 10։30-16:30 Արշակունյաց պող․ 42, 42/2, 44 շենքեր և հարակից ոչ բնակիչ- բաժանորդբեր, 11։00-17:00 Խաղաղ Դոնի փ. 27 շենք, Նազարբեկյան փ. 41, […]