21:37 10.03.2023
Հակահասարակական իրավախախտումների կանխման ու հայտնաբերման նպատակով ոստիկանության Երևան քաղաքի վարչության հասարակական կարգի ապահովման բաժնի կազմակերպմամբ ու համակարգմամբ կատարվող շրջայցերը շարունակվում են։ Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների, հատուկ նշանակության գումարտակի ծառայողները, Երևանի քաղաքապետարանի և այլ համայնքային կառուցների աշխատակիցները մարտի 9-ի երեկոյան իրականացրին հերթական միջոցառումը՝ հայտնաբերելով վարորդներից կայանման համար գումար պահանջող, փողոցային առևտրով զբաղվող շուրջ տասը անձի, որոնց գործունեությունը […]
21:00 10.03.2023
Ի՞նչ հարցեր ու խնդիրներ ունեն Շիրակի մարզի գործարարները ու ի՞նչ լուծումներ է առաջարկում պետությունը: Վաղը Գյումրիում տեղի է ունենալու «Պետություն-մասնավոր երկխոսություն» խորագրով միջոցառումը, որի ընթացքում գործարարները հնարավորություն են ունենալու իրենց հետաքրքրող հարցերն ուղղելու պատասխանատու պաշտոնյաներին: Գյումրիի Թումոյում վերջին նախապատրաստական աշխատանքներն են տեղի ունենում: Հենց այստեղ են վաղը մեկտեղվելու գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչներն ու Շիրակի […]
20:56 10.03.2023
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր հյուրընկալել է աշխատանքային այցով Գյումրիում գտնվող փոքր ու միջին բիզնեսի աջակցման պետական գերատեսչությունների ներկայացուցիչներին, մասնավորապես, Հայաստանում ռուսական արտահանման կենտրոնի ներկայացուցիչ Վիգեն Ենոքյանը, Հայաստանի ռազմավարական զարգացման կենտրոնի տնօրեն Կարեն Ավագյանը, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի փոխնախագահ Կարեն Իվանովը, ՀՀ արտահանման ապահովագրական գործակալության տնօրեն Արտակ Միրզոյանը։ Տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից։ Ողջունելով հյուրերին՝ մարզպետը նշել […]
20:25 10.03.2023
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը մասնակցել է 2022թ. սեպտեմբերի 13-ից 15-ը ռազմական գործողությունների հետևանքով զոհված զինծառայողների հետմահու պարգևների հանձման՝ ՀՀ Պաշտպանության նախարարության կազմակերպած արարողությանը: Ներկաներին ուղղված ողջույնի խոսքում քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, մասնավորապես, նշել է. «…Հարգելի ծնողներ: Թույլ տվեք, օգտվելով այս առիթից, ևս մեկ անգամ խոնարհվել ձեր զավակների վառ հիշատակի առաջ: Վստահեցնում եմ, որ «ոչինչ չի […]
20:17 10.03.2023
ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի նախագահությամբ տեղի է ունեցել Եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի հերթական նիստը: Մասնակցել են ՊԵԿ նախագահի տեղակալները և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, մասնագետները, խորհրդի կազմում ընդգրկված, ինչպես նաև հրավիրված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: ՊԵԿ նախագահը կարևորել է հասարակական կազմակերպությունների ակտիվ մասնակցությունը քննարկումներին՝ նպաստելով ՊԵԿ-հանրություն արդյունավետ երկխոսության ապահովմանը: Օրակարգում ընդգրկված հարցերը վերաբերել են կոմիտեի նախաձեռնած՝ […]
19:57 10.03.2023
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Կապանի բաժնից հաղորդում է ստացվել այն մասին, որ 2023թ. մարտի 10-ին՝ ժամը 14:10-ին, Կապան համայնքի Նորաշենիկ բնակավայրում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Ահազանգի կապակցությամբ դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 14:10-ին, «ՊԱԶ 3206-110» մակնիշի ավտոբուսը, Կապան համայնքի Ուխտավայր բնակավայրից Ուխտավայրի դպրոցի աշակերտներին և […]
16:42 10.03.2023
Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է: Ոստիկանությունը տեսնողներին խնդրում է ահազանգել։
14:29 10.03.2023
«Ապագա Հայկականը» նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը կարծում է, որ ընդհանարապես հայոց պատմության մեջ մեծ առիթ չի եղել երազել, ստեղծել և նախագծել ապագան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մարտի 10-ին, «Ապագա հայկականը» նախաձեռնությանն իր ելույթում նշել է Աֆեյանը, ընդգծելով, որ շատ կարևոր է ապագան: «Ընդհանրապես մեր ապագան ուրիշներն են ստեղծել, եւ մենք շարունակել ենք ուրիշների ուղին: Մոտ […]
12:57 10.03.2023
Տեղյակ եք, որ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելուց հետո հանրապետություն տեղափոխվող հումանիտար բեռները հասնում են մեծ դժվարությամբ և խիստ սահմանափակ ծավալով: Սակայն անհրաժեշտ դեղորայքի, պարենի առաջին անհրաժեշտության ապրանքների տեղափոխումն ու մեր ազգաբնակչության պահանջները բավարարելու համար աշխատանքների կազմակերպման ընթացքում շարունակվում են գտնվել մարդիկ, ովքեր առիթ են գտնում՝ պետության ու քաղաքացու հաշվին հարստանալ: Երեկ […]
12:49 10.03.2023
Հայաստանի Հանրապետությունում բնակարանային մատչելիության ապահովման նպատակով ԱՀ կառավարության 2022 թվականի մայիսի 10-ի N 505-Ն որոշմամբ հաստատված կարգով շահառու հանդիսացող ևս տասն անձանց ՀՀ-ում ԱՀ կառավարության օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանն այսօր կհանձնի վկայագրեր, իսկ արդեն քսաներեք շահառուների կհանձնվեն գույքի ձեռքբերման վկայագրեր։ Համաձայն ԱՀ բնակարանային կոմիտեի կողմից հաստատված ցանկի՝ բոլոր շահառուները փուլային տարբերակով կստանան վկայագրերը։
12:43 10.03.2023
Մարտի 9-ին-ին, ժամը 21.20-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Արմենիա» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ վթարի հետևանքով բուժօգնության տեղափոխված տղամարդը հայհոյել է, կռիվ արել ու հեռացել: ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում Ֆուչիկի փողոցում հայտնաբերել, խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Մաշտոցի բաժին են տարել 60-ամյա տղամարդուն: […]
12:24 10.03.2023
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ մարտի 8-ի ժամը 23.00-ի սահմաններում Ակնաշեն գյուղի 40-ամյա մի բնակիչ ապօրինի մուտք էր գործել համագյուղացի թոշակառու կնոջ տուն և, բռնություն գործադրելով, պահանջել էր ոսկյա զարդեր ու փող, այնուհետև հափշտակելով կարի մեքենան՝ հեռացել էր: 40-ամյա տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին: Նա և […]
12:20 10.03.2023
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը հայտնում է, որ մարտի 10-ին՝ ժամը 14:00-15:00-ն ընկած ժամանակահատվածում, ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված, Սյունիքի մարզի Տաթև-Լծեն ավտոճանապարհին իրականացվելու են պայթեցման աշխատանքներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ:
12:04 10.03.2023
ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում, բացահայտել է Վրաստանից ներմուծումները` որպես ԵԱՏՄ անդամ պետություններից ներմուծումներ ձևակերպելու բազմաթիվ դեպքեր: Մասնավորապես, ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցներն օպերատիվ տվյալներ էին ստացել, որ Հայաստանի Հանրապետությունում գրանցված որոշ ընկերությունների կողմից 2020-2022թթ-ի ընթացքում ԵԱՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված ապրանքները փաստացի ձեռք […]
11:53 10.03.2023
Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Հերթական դեպքերն արձանագրվել են Շիրակի, Արմավիրի և Արագածոտնի մարզերում։ Մասնավորապես, ոստիկանության Կումայրիի բաժնում կամավոր հանձնել են հակատանկային նռնականետ և ական, «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու ռազմամթերք։ Բերդաշեն գյուղի մի բնակիչ էլ Ամասիայի բաժին է տարել ատրճանակ ու ռազմամթերք։ «Կալաշնիկովի» […]
11:40 10.03.2023
Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարտի 9-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել, ձերբակալվել և Մասիսի բաժին է տեղափոխվել 32-ամյա Վռամ Կ.-ն, որը 2022 թ. հունիսի 28-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի (Դասալքությունը) 3-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին: Ծանուցում. Ենթադրյալ […]
11:27 10.03.2023
Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Ս.Հ.-ն, 2022 թվականի սեպտեմբերին, մաքսանենգությամբ իրացնելու նպատակով, Հայաստանից օտարերկրյա պետություններ առաքելու համար ապօրինի ձեռք է բերել և պահել առանձնապես խոշոր չափերով՝ 10 հազար 165.95 գրամ «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց: Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգության քննության գլխավոր վարչությունում կատարված նախաքննությամբ պարզվել է, որ Ս.Հ.-ն 3 հազար 270.1 գրամ «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցը փոստային […]
09:14 10.03.2023
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 10-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Գավառի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
08:27 10.03.2023
Moslenta-ին տված հարցազրույցում անձնական ոճաբան և թրենդային վերլուծաբան Եվգենյա Գուդոշինան նշել է գարնանային զգեստապահարանի վրա գումար խնայելու ուղիները: Նա խորհուրդ է տվել շահել տարրական բաների հաշվին։ «Հիմնական իրերի դեպքում անհնար է էքստազի մեջ ընկնել, քանի որ դրանք գնելը լավ ծրագրված է: Բայց հետո կարող եք ազատություն տալ ձեզ և ձեր զգեստապահարանում ավելացնել իրեր-կետեր կամ իրեր-տրամադրություններ: […]
08:18 10.03.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բեռնատարների համար, իսկ կցորդիչով բեռնատարների համար անվաշղթաների կիրառման դեպքում: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման […]
08:09 10.03.2023
Մեծ Բրիտանիայի Չեշիր նահանգի Ուորինգթոն քաղաքի 24-ամյա բնակչուհի Ռուբի Էդենը հինգ կիլոգրամից ավելի կշռող երեխա է լույս աշխարհ բերել ու զարմացրել բժիշկներին։ Այս մասին հայտնում է The Mirror-ը։ Կինը պատմել է, որ հղիության վերջին շաբաթներին բժիշկներն իրեն ասել են, որ որդին մեծ է ծնվելու։ Նրանց հաշվարկներով՝ երեխան պետք է կշռեր մոտ չորս կիլոգրամ։ «Աղջիկս կշռում […]
20:08 09.03.2023
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը և Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը կառավարությունում խորհրդակցություն են անցկացրել Երևանում գտնվող բենզալցակայանների և դրանց տեղակայման վայրերի հետ կապված հրդեհային ու տեխնիկական անվտանգության ապահովման հարցերի շուրջ: Հանդիպմանը մասնակցել են ոլորտի պատասխանատուները և մասնավոր ընկերությունների ներկայացուցիչները: Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը մանրամասներ է ներկայացրել 209 բենզալցակայաններում նախնական ստուգումների […]
19:46 09.03.2023
Մարտի 8-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին։ Հայտնում են մարզպետարանից։ Շնորհավորելով դեսպանին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մարզպետը շնորհակալություն է հայտնել Վայոց ձորի մարզի նկատմամբ ցուցաբերած ուշադրության համար՝ ընդգծելով մարզի տարածքում ԱՄՆ աջակցությամբ իրականացվող բազմաթիվ ծրագրերի արդյունավետությունը՝ ուղղված մարզի բնակիչների կյանքի որակի և հնարավորությունների շարունակական […]
12:28 09.03.2023
Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարտի 7-ին Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 41-ամյա Շիրազ Ս.-ն, որը 2021 թ. մայիսի 25-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 173-րդ հոդվածի (Ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելը) մեղադրանքով: Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը […]
11:17 09.03.2023
Մարտի 10-ին՝ ժամը 11։00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Գլաձոր բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում փորձարկվելու է բնակավայրի էլեկտրական շչակը: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։
10:40 09.03.2023
Մարտի 9-ին՝ ժամը 11։00-ին, Արագածոտնի մարզի Արտաշավան և ժամը 12:00-ին Սաղմոսավան համայնքներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունը խնդրում է չանհանգստանալ։
10:32 09.03.2023
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը վարորդներից ստանում է առաջարկներ՝ Հյուսիս-հարավ ճանապարհի Թալին-Լանջիկ ասֆալտապատված հատվածում երթևեկության սահմանված արագությունը բարձրացնելու վերաբերյալ։ Նշված ճանապարհահատվածում սահմանված է 70կմ/ժ արագություն, և սահմանափակումները պայմանավորված են դեռևս շարունակվող որոշ շինարարական աշխատանքներով։ Աշխատանքները ծրագրված է ամբողջովին ավարտել սույն թվականի օգոստոսին, որից հետո կվերականգնվի բնականոն երթևեկությունը, և կվերանայվի սահմանված արագությունը։ Տեղեկացնենք, որ այն ճանապարհահատվածներում, որտեղ իրականացվում […]
09:34 09.03.2023
Աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Իսլանդիայի վարչապետ Կատրին Յակոբսդոտիրի հետ։ Նախարարը շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ Արցախյան 44–օրյա պատերազմի ընթացքում իսլանդական տարբեր ընկերությունների կողմից ցուցաբերած աջակցության, համագործակցության, ինչպես նաև իսլանդական պատգամավորական պատվիրակության Արցախ կատարած այցի համար։ Կողմերը քննարկել են նաև աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության, […]
09:08 09.03.2023
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 9-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, Ջերմուկի տարածաշրջանում, Տիգրանաշենի ոլորաններում, Սարավանի և Մեղրիի լեռնանցքներում ձյուն է տեղում։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
08:40 09.03.2023
Սամարայում նախկին շրջանային ոստիկան, լավագույն ոստիկանի կոչման համար մրցույթի մասնակից Իգոր անունով օպերատիվ անձը ստիպել է տեղի բնակչին իրեն հանձնել «ՎԱԶ-21102» մակնիշի ավտոմեքենան և մեքենայի փաստաթղթերը։ Մեկ այլ օպերատիվ Վալերիի հետ մտացածին քրեական գործով սպառնացել է Բեզենչուկ գյուղից 24-ամյա մի երիտասարդի, ասվում է հաղորդագրության մեջ։ Ոստիկանների ուշադրությունը գրավել է երիտասարդի ավտոմեքենայի «B 555 OU» պետհամարանիշը։ […]