20:17 10.03.2023
ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի նախագահությամբ տեղի է ունեցել Եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի հերթական նիստը: Մասնակցել են ՊԵԿ նախագահի տեղակալները և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, մասնագետները, խորհրդի կազմում ընդգրկված, ինչպես նաև հրավիրված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:
ՊԵԿ նախագահը կարևորել է հասարակական կազմակերպությունների ակտիվ մասնակցությունը քննարկումներին՝ նպաստելով ՊԵԿ-հանրություն արդյունավետ երկխոսության ապահովմանը:
Օրակարգում ընդգրկված հարցերը վերաբերել են կոմիտեի նախաձեռնած՝ հարկային օրենսդրության մի շարք փոփոխություններին։ Մասնավորապես, ներկայացվել են Հարկային օրենսգրքում, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին մի շարք նախագծեր: Անդրադարձ է կատարվել հարկային պլանավորման մեթոդների չարաշահումների իրավակարգավորումներին: Նախատեսվող փոփոխություններով առաջարկվում է նաև հստակեցնել անհուսալի ճանաչված պարտավորությունների դադարեցման հիմքերը, չափագրման հետ կապված գործընթացները: Դիտարկվել են նաև շրջանառության հարկի փաստաթղթավորման հետ կապված կարգավորումները, այդ թվում՝ շրջանառության հարկ վճարողների մոտ ապրանքների ձեռք բերման գործարքների փաստաթղթավորման ճշտության ստուգումներին վերաբերող հարցերը: Իսկ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է պետական բյուջե վճարվող հարկերը, տուրքերը և պարտադիր վճարները սահմանված ժամկետում չվճարելու համար վարչական պատասխանատվություն չկիրառել, ինչպես նաև կարգավորել ընդհանուր վարութային հարցեր:
Հասարակական խորհրդի անդամներին ներկայացվել են նաև 2022 թ․ ապրանքների մատակարարման կամ տեղափոխության գործարքների փաստաթղթավորման պարտադիր պահանջների խախտման համար նախատեսված տուգանքների մասով կատարված օրենսդրական փոփոխությունների արդյունքները: Մասնավորապես, ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից 2022 թ. հունվարի 1-ից 2023 թ. փետրվարի 28-ն ընկած ժամանակահատվածում ձեռնարկվել է օպերատիվ-հետախուզական 1117 միջոցառում։ Արդյունքում՝ 934 դեպքով արձանագրվել են առանց համապատասխան ուղեկցող փաստաթղթերի, ՀՀ հարկային օրենսգրքի պահանջների խախտմամբ ապրանքների մատակարարումներ կամ տեղափոխություններ: Անփաստաթուղթ ապրանքների արժեքը կազմել է շուրջ 858 միլիոն դրամ: Տուգանքի գումարը կազմել է շուրջ 631 միլիոն դրամ: Իսկ 183 դեպքով խախտումներ չեն արձանագրվել:
ՀՀ հարկային օրենսգրքի 410-րդ հոդվածի փոփոխությունից հետո, որով խստացվել է առանց փաստաթղթավորման ապրանքները տեղափոխելու կամ մատակարարելու պատասխանատվության չափը, 2022 թ. մայիսի 14-ից 2023 թ. փետրվարի 28-ն ընկած ժամանակահատվածում իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 509 դեպքով արձանագրվել է շուրջ 700 միլիոն դրամի խախտում, տուգանքի գումարը կազմել է շուրջ 400 մլն դրամ: 127 դեպքով խախտումներ չեն հայտնաբերվել: Խորհրդի անդամները վստահություն են հայտնել, որ օրենսդրական խստացումը զսպող գործոն կարող է դառնալ իրավախախտումների դեմ պայքարում:
ՊԵԿ նախագահը կարևորել է տնտեսվարողների հարկային կարգապահության ամրապնդման գործում հասարակության յուրաքանչյուր անդամի դերակատարումը:
Ի դեպ, հարկ վճարողների թույլ տված խախտումների վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունը կոմիտեն պարբերաբար հրապարակում է ՊԵԿ պաշտոնական կայքում:
Խորհրդի անդամներն ակտիվ քննարկումներ են ծավալել ներկայացված հարցերի շուրջ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները հանդես են եկել կառուցողական առաջարկներով։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել օրեսնդրական փոփոխությունների վերաբերյալ ներկայացված դիտարկումների շուրջ քննարկումները շարունակել նաև աշխատանքային ձևաչափով և համատեղ մշակել բարձրացված հարցերի առավել արդյունավետ լուծումները:
22:46 10.07.2025
Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված․ ՀՀ ԱԳՆՀայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված։ Այս մասին նշված է ՀՀ ԱՀՆ տարածած հաղորդագրության մեջ․ «ԶԼՄ-ից ստացված հարցերին ի պատասխան՝ տվել ենք հետևյալ մեկնաբանությունը. Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման արդյունքներով երկու կողմերը հրապարակել են պաշտոնական, եթե նկատել եք՝ նույնական մամուլի հաղորդագրություններ։ Դրանից դուրս՝ խաղաղության համաձայնագրի վերաբերյալ պայմանավորվածություն լինելու դեպքում հանրությունն […] ...
21:55 10.07.2025
Բրյուսելում կայացել է Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումըՀուլիսի 8-ին Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո գործող Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը։ ՀՀ պատվիրակության կազմում հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ «Կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացը և Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցության ընդլայնումը։ Հայաստանը և […] ...
21:50 10.07.2025
Արայիկ Հարությունյանը` Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահի խորհրդականՀայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը նշանակվել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մուհամադ Ջալուդի խորհրդական։ Այս մասին հաղորդում է ՀԾՖ մաամուլի ծառայությունը: Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը ներկայացուցիչ է ունենում Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայում (IWF): ...
21:45 10.07.2025
Բիթքոյնի գինը գերազանցել է 112,000 դոլարըԲիթքոյնի արժեքը աճում է 3%-ով, գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 112 հազար դոլարը, ըստ առևտրային տվյալների։ Առևտրի ծավալով ամենամեծ կրիպտոարժույթային բորսայում՝ Binance-ում, Մոսկվայի ժամանակով 19:26-ի դրությամբ, մեկ օրվա ընթացքում Bitcoin-ը բարձրացել է 2.9%-ով՝ հասնելով $112,327-ի։ Ցուցանիշն առաջին անգամ գերազանցել է 112,000-ի նշագիծը։ CoinMarketCap պորտալի տվյալներով, որը հաշվարկում է ավելի քան 20 բորսաների միջին […] ...
21:35 10.07.2025
Բաքվում պնդում են, որ Աբու Դաբիում քննարկվել է հայ-ադրբեջանական համաձայնագրի նախաստորագրման հարցըԱբու Դաբիում այսօր հանդիպել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Ինչպե՞ս են մեկնաբանում հանդիպման արդյունքները Բաքվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը․ «Կարծում եմ՝ անպայման արժի հիշատակել ու շեշտադրել այն, որ թեև կողմերը հանդիպման ավարտից հետո չտարածեցին համատեղ հայտարարություն, այնուամենայնիվ, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարաների առանձին տարածած հաղորդագրությունների տեքստը բառացիորեն համընկնում […] ...