08:40 09.03.2023
Սամարայում նախկին շրջանային ոստիկան, լավագույն ոստիկանի կոչման համար մրցույթի մասնակից Իգոր անունով օպերատիվ անձը ստիպել է տեղի բնակչին իրեն հանձնել «ՎԱԶ-21102» մակնիշի ավտոմեքենան և մեքենայի փաստաթղթերը։ Մեկ այլ օպերատիվ Վալերիի հետ մտացածին քրեական գործով սպառնացել է Բեզենչուկ գյուղից 24-ամյա մի երիտասարդի, ասվում է հաղորդագրության մեջ։ Ոստիկանների ուշադրությունը գրավել է երիտասարդի ավտոմեքենայի «B 555 OU» պետհամարանիշը։ […]
08:12 09.03.2023
ՌԴ ներքին գործերի նախարարությունը հայտնաբերել է մարդասպանին, ով դաժան հանցագործություն է կատարել 27 տարի առաջ և այս ամբողջ ընթացքում թաքնվել է, գրում է MVD media-ն։ Սախալինի շրջանի Մակարովսկի թաղամասում տեղի է ունեցել երիտասարդի սպանություն։ Տեղի բնակիչներից մեկը և նրա 18-ամյա որդին եկել են գետի ճամբար իրենց KamAZ-ի համար, սակայն մերժում են ստացել։ Կոնֆլիկտ է առաջացել։ […]
08:02 09.03.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Քաջարան քաղաքում, Աղվանի-Տաթև ավտոճանապարհին և «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության […]
21:30 08.03.2023
Անկարգություններ են տեղի ունեցել Թբիլիսիի կենտրոնում իրականացված բողոքի ակցիայի ժամանակ: Հավաքվածները բողոքել են օտարերկրյա գործակալների մասին օրինագծի ընդունման դեմ։ Հատուկջոկատայինները ջրցան մեքենաներ են կիրառել ցույցը ցրելու համար: Ավելին՝ խուլիգանության և ոստիկանությանը անհնազանդության փաստերով բերման է ենթարկվել 66 մարդ։ Ցուցարարների և իրավապահների միջև բախումները, որոնք տևել են մի քանի ժամ, տեղի են ունեցել խորհրդարանի կողմից առաջին ընթերցմամբ […]
20:29 08.03.2023
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 9-ին ժամը 10:00-ից մինչև մարտի 10-ը ժամը 22:00-ն կդադարեցվի Երևանի Էրեբունի վարչական շրջանի՝ Էրեբունի, Նոր Արեշի 1-50, Ռոստովյան, Այվազովսկու, Թորամանյան, Մուրացանի, Խ. Դաշտենցի, Լ. Լիսինյան, Լ. Մելիքյան, Սուվորովի, Բելինսկու, Ս. Դավիթի, Միչուրինի, Կռիլովի, Չեռնիշևսկու, Լոմոնոսովի փողոցների, Աթոյան փողոցի և անցուղու, […]
16:47 08.03.2023
Շվեդիայի կառավարությունը Ռիկսդագ (խորհրդարան) է ներկայացրել ՆԱՏՕ-ին երկրի միանալու մասին օրինագիծը։ Եթե հայտը հաստատվի, ապա Շվեդիան կդառնա Հյուսիսատլանտյան դաշինքի լիիրավ անդամ՝ ՆԱՏՕ-ի մյուս անդամ բոլոր երկրների խորհրդարանների կողմից համապատասխան արձանագրությունը վավերացնելուց անմիջապես հետո։ Օրինագիծն անդրադառնում է ՆԱՏՕ-ի համար անձեռնմխելիությանն ու արտոնություններին, ինչպես նաև դաշինքից իր զինված ուժերի տեսքով օգնության ընդունմանը վերաբերող հարցերին։ «ՆԱՏՕ-ին անդամակցությունը լավագույն […]
15:55 08.03.2023
Մարտի 8-ի առիթով ֆեյսբուքյան գրառմամբ կանանց տոնն է շնորհավորել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը. «Սիրելի Կանայք, Շնորհավորում եմ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ։ Ակներև է, որ կանանց դերը մեր հասարակության մեջ արհեստականորեն նվազեցված է։ Այսօր էլ կանայք ավելի դժվարությամբ են աշխատանք գտնում, բիզնես սկսում, հաջող կարիերա անում մասնավոր կամ հանրային ծառայության ոլորտում։ Ակներև է նաև, որ […]
15:39 08.03.2023
Նախապատրաստվում է Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի և Սիրիայի ԱԳ նախարարների հանդիպումը, ռուսական կողմն առաջարկել է տեխնիկական հանդիպում անցկացնել հաջորդ շաբաթ Մոսկվայում, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ «Նախապատրաստվում ենք ԱԳ նախարարների հանդիպմանը: Մենք նախատեսում ենք քառակողմ հանդիպում: Ռուսական կողմն առաջարկել է հաջորդ շաբաթ տեխնիկական հանդիպում անցկացնել՝ որպես արտգործնախարարների հանդիպման նախապատրաստում: Մեր փոխարտգործնախարարը կմեկնի Մոսկվա: Իրանը նույնպես […]
14:45 08.03.2023
Հայաստանը Kalyani Strategic Systems Limited (KSSL) ընկերության կողմից մշակված 155 մմ/39 ինքնագնաց MArG հաուբիցների փորձարկումներ է անցկացրել՝ նախքան սպառազինությունը պատվիրելը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է İIndianndian Defence Research Wing-ը։ «Kalyani Strategic Systems Limited ընկերության պաշտոնատար անձինք հայտարարել են, որ Marg 155/39 ինքնագնաց հաուբիցը մշակվել է 8 ամսում և փորձարկվել է հնդկական բանակի կողմից Բալասորում […]
14:22 08.03.2023
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է զեկույց Ադրբեջանական զինված ուժերի դիվերսիոն խմբի կողմից 2023 թվականի մարտի 5-ին իրականացված ահաբեկչական գործողության մասին։ Զեկույցում ամփոփված են ահաբեկչական գործողության վերաբերյալ ԱՀ ՄԻՊ հաստատության կողմից հավաքագրված փաստերը, որոնք ստացվել են իրականացված փաստահավաք աշխատանքների արդյունքում, իրավասու մարմիններից և բաց աղբյուրների: Ըստ հավաքագրված փաստերի նախօրոք պլանավորված ահաբեկչական գործողությունը տեղի է […]
13:35 08.03.2023
Չորեքշաբթի 5,4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել հյուսիսային Կուրիլյան կղզիների մոտ, հայտնել է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության Սախալինի շրջանի գլխավոր վարչությունը։ «Մարտի 8-ին, ժամը 17.03-ին (Մոսկվայի ժամանակով 09.03-ին), Խաղաղ օվկիանոսում՝ Սևերո-Կուրիլսկ քաղաքից 136 կիլոմետր դեպի արևելք, երկրաշարժ է գրանցվել, սեյսմիկ իրադարձության ուժգնությունը կազմել է 5,4 մագնիտուդ»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։ Մամուլի ծառայության տվյալներով՝ երկրաշարժի օջախը […]
13:00 08.03.2023
Երեկ՝ մարտի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։55-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայութւան 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Րաֆֆու փողոցում «ԱյԴի» բանկի մոտ էլեկտրական սյան վրա մալուխներ են այրվում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական […]
12:45 08.03.2023
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի շնորհավորական ուղերձը՝ կանանց միջազգային օրվա առթիվ. «Սիրելի՛ կանայք, Սրտանց և ջերմորեն շնորհավորում եմ ձեզ գարնանային այս լուսավոր օրվա՝ Կանանց տոնի առթիվ։ Անգնահատելի է աշխարհն ավելի գեղեցիկ ու ներդաշնակ դարձնելու ձեր մղումն ու կամքը. սեր ու հոգատարություն սփռելով ամենուր: Երախտագիտության և գնահատանքի ջերմ խոսքերս եմ ցանկանում հղել հատկապես Երևանի քաղաքային տնտեսության տարբեր […]
12:19 08.03.2023
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա առթիվ, որում ասվում է. «Ջերմորեն շնորհավորում եմ Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի առթիվ։ Գարնան այս օրը առիթ է մեկ անգամ ևս ընդգծելու և խրախուսելու ձեր ակտիվ գործունեությունը տարբեր ասպարեզներում։ Հատկապես կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում, որտեղ իրականացվում է դաստիարակության, արժեքների ստեղծման ու […]
12:10 08.03.2023
ՀՀ ՊՆ-ն Կանանց միջազգային տոնի առիթով տեսանյութ է հրապարակել կին զինծառայողների մասնակցությամբ, ովքեր պատմում են կնոջ համար զինվորական կյանքի դժվարությունների ու հետաքրքրությունների մասին:
11:22 08.03.2023
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված ս.թ. մարտի 9-ին ժամը 10.00-ից մինչև մարտի 10-ը ժամը 10.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Աջափնյակ վարչական շրջանի՝ Խ. Խաչատրյան փողոցի և նրբանցքների, Վշտունի, Հալաբյան, Շինարարների, Արզումանյան, Էստոնական, Առաքելյան, Ջանիբեկյան, Աբելյան, Լևոնյան, Պարսեղովի, Լենինգրադյան, Մարտիրոսյան, Մելիքյան, Չուխաջյան, Գր. Զոհրապի, Սիսակյան, Հակոբյանց, Հասրաթյան, […]
10:53 08.03.2023
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա կապակցությամբ, որում ասվում է. «Սիրելի՛ կանայք, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա առթիվ: Մարտի 8-ն արմատավորված է որպես կանանց տոների միամսյակի մեկնարկ, ինչը կնոջ անգնահատելի դերի, մեծագույն հարգանքի եւ սիրո ապացույցն է: Խոնարհում եւ հարգանք որդեկորույս մայրերին. ձեր ավանդը մեր հայրենիքին անուրանալի է: […]
10:46 08.03.2023
Ինչպես մարտի 8-ին թեթևացնել շատակերության ախտանիշները և հեշտացնել մարսողության գործընթացը, Sputnik ռադիոյին տված հարցազրույցում բացատրել է սննդաբան, գաստրոէնտերոլոգ Նուրիա Դիանովան։ Մասնագետը հիշեցրել է, որ հաճախ տոնական խնջույքի ժամանակ մարդիկ փորձում են հնարավորինս շատ ուտեստներ փորձել, արդյունքում ստամոքսում ծանրության զգացում են ունենում, ինչպես նաև շատ ուտելու այլ նշաններ։ Դիետոլոգը կարծում է, որ առաջին հերթին պետք է […]
10:21 08.03.2023
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 8-ին՝ ժամը 10։00-ի դրությամբ, միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
10:01 08.03.2023
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը շբորհավորական ուղերձ է հղել Մարտի 8-ի առիթով։ «Գարնան զարթոնքով լեցուն մարտի 8-ի այս տոնական օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքն ենք բերում մեր մայրերին, քույրերին ու դուստրերին և երախտագետ սրտով մեծարում նրանց նվիրյալ ու սիրառատ ջանքերը ընտանեկան կյանքի բարօրության ապահովման գործում, ինչպես նաև՝ գովարժան ավանդը […]
09:53 08.03.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Վարորդներին խորհուրդ […]
09:10 08.03.2023
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն շնորհավորել է կանանց Մարտի 8-ի կապակցությամբ: Շնորհավորական ուղերձում ասվում է. «Սիրելի կանայք. սրտանց շնորհավորում եմ բոլորիդ և յուրաքանչյուրիդ Կանանց միջազգային օրվա առիթով։ Այս տոնը մեզանում միշտ կարևոր է եղել, բայց հիմա կարևորում ենք առանձնակի: Այսօր մենք նախ գլուխ ենք խոնարհում մեր բազմաթիվ որդեկորույս մայրերի առաջ, ում որդիներն իրենց կյանքը տվեցին հանուն […]
08:36 08.03.2023
Երկրորդային շուկայում բնակարան գնելիս բազմաթիվ թակարդներ կան, ուստի գործարք կնքելուց առաջ անհրաժեշտ է ստուգել, «Իզվեստիային» ասել է ֆինանսական փորձագետ, Աջակցության խմբի ղեկավար Ալեքսեյ Լաշկոն։ Նա բացատրել է, թե ինչի վրա պետք է ուշադրություն դարձնել անշարժ գույք գնելուց առաջ։ «Առաջին հերթին վաճառողից խնդրեք սեփականության իրավունքի փաստաթղթեր, որոնք հաստատում են նրա սեփականությունը բնակարանի նկատմամբ: Դա կարող է […]
08:09 08.03.2023
Կոռնելի համալսարանի և Մարդկային էկոլոգիայի քոլեջի (CHE) գիտնականները ցույց են տվել, որ մարդու ժամանակի և պահի զգացումը կապված է նրա սրտի բաբախյունի հետ: Հետազոտության արդյունքները հրապարակված են Psychophysiology ամսագրում: Ժամանակի ընկալման վերաբերյալ նախկին աշխատանքը սովորաբար իրականացվել է երկար ընդմիջումներով: Պարզվել է, որ նման փորձերի ժամանակ արդյունքները խեղաթյուրվել են մտքերի ու հույզերի պատճառով՝ ժամանակն արագացնելով կամ […]
22:43 07.03.2023
Երևանի վարչական շրջաններում առկա խնդիրներին ու բնակիչների համար առաջնային համարվող հարցերին՝ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը ծանոթանում է տեղում՝ անմիջական շփումների միջոցով: Այս շաբաթ հանդիպումը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչների հետ էր: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը: 2023թ. նախատեսվող ծրագրերը՝ տեսանյութում:
22:17 07.03.2023
Մարտի 3-ին Գավառի բաժնում բնակարանային գողության վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ էին ստացվել։ Գավառի ոստիկանները դրանք իրացրին Գեղարքունիքի մարզային վարչության գործընկերների հետ։ Ժամը 10.30-ին, բնակարանային գողություն կատարելու կասկածանքով, Գավառ քաղաքի Սայադյան փողոցում ձերբակալվել և բաժին է տեղափոխվել 42-ամյա մի տղամարդ։ Ըստ տեղեկությունների՝ նա 2022 թվականի սեպտեմբերին մի քանի անգամ պատուհանը բացել ու մտել էր Սայադյան փողոցի տներից […]
22:01 07.03.2023
Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի շահագործման 42-ամյակի առթիվ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն այցելել է Երևանի մետրոպոլիտեն՝ մեդալներ, շնորհակալագրեր և պատվոգրեր հանձնել համակարգի բազմափորձ աշխատակիցներին։ Ողջունելով ու շնորհավորելով ներկաներին հիշարժան օրվա կապակցությամբ՝ Երևանի քաղաքապետը շնորհակալություն է հայտնել մետրոպոլիտենի աշխատակիցներին՝ պատասխանատու ու բարդություններով լի աշխատանքի համար: Մետրոպոլիտենի 42-ամյակի առթիվ Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով են պարգևատրվել էլեկտրամեխանիկական ծառայության […]
21:02 07.03.2023
Թուրքական ընդդիմությանը նախագահական ընտրությունների նախաշեմին հաջողվել է վերականգնել միսանականությունը: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, կիրակի օրը նախագահի միասնական թեկնածուի շուրջ բանակցությունները փակուղի էին մտել ու ընդդիմադիր դաշինքը պառակտման եզրին էր հայտնվել: Այսօր Էրդողանի ընդդիմադիր քաղաքական ուժերը ի վերջո կարողացան համաձայնության գալ: Նախագահի թեկնածու է առաջադրվել «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն: Ինչի՞ շնորհիվ հաջողվեց խուսափել անխուսափելի թվացող […]
19:43 07.03.2023
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ, գնդապետ Արթուր Երոյանի, ՀՀ պաշտպանության նախարարի օգնական Հարություն Մաթևոսյանի, մարզային իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպում է ունեցել մարզի խոշորացված համայնքների ղեկավարների, ավագ և միջնակարգ դպրոցների տնօրենների և զինղեկների հետ։ Հանդիպման մեկնարկին ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են հանուն հայրենիքի ընկած հերոսների հիշատակը։ Ողջունելով հանդիպման […]
19:19 07.03.2023
2023 թվականին Շիրակի մարզի համայնքները տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 31 սուբվենցիոն ծրագիր են ներկայացրել՝ 130 ենթածրագրերով, որոնց նախնական արժեքը կազմում է 10 մլրդ 76 մլն դրամ։ Գումարի 53 տոկոսը կառավարությունն է տրամադրելու՝ 5 մլրդ 344 մլն դրամ, համայնքի բյուջեի ֆոնդային մասը՝ 4 մլրդ 642 մլն դրամ (46.1%) է, այլ ներդրողները՝ 89 մլն դրամ […]