19:23 31.01.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ 2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախնական հարկաբյուջետային շրջանակի վերաբերյալ: Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է նախարարության կողմից կատարված ամփոփ վերլուծությունը, որի նպատակը պետական գերատեսչություններին ընթացիկ ու կապիտալ ծախսերի սահմանաչափերի գնահատման վերաբերյալ տեղեկատվության տրամադրումն է: Նախարարն անդրադարձել է հարկաբյուջետային շրջանակի հիմնական ցուցանիշների, ընթացիկ և կապիտալ ծախսերի գծով Կառավարության […]
19:15 31.01.2023
Հունվարի 30-ին ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Մեծամոր, Բաղրամյան և Արաքս համայնքների ղեկավարների , սահմանամերձ բնակավայերի վարչական ղեկավարների, մարզպետարանի ներկայացուցիչների և մի շարք բնակիչների հետ: Հայտնում են Արմավիրի մարզպետարանից։ Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ ԱԱԾ Արմավիրի մարզային վարչության պետ Ռ. Բոխյանը և ռուսական սահմանապահ N զորամասի հրամանատար գնդապետ Դ. Կոմարովը: Խորհրդակցության […]
18:40 31.01.2023
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունվարի 31-ին ժամը 19:00-ից մինչև փետրվարի 1-ը ժամը 19:00-ն կդադարեցվի Արարատի մարզի Մարմարաշեն, Ջրահովիտ, Արևաբույր գյուղերի, Նոր Խարբերդ գյուղի Երևանյան խճուղու և Նոր Կյուրին գյուղի 1, 2, 3 փողոցների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն […]
18:30 31.01.2023
Արձակուրդ գնալը կլինի պարտադիր, կենսաթոշակային տարիքը հիմք չի լինի աշխատանքից ազատելու համար, իսկ հաստիքների կրճատման դեպքում էլ որոշ սոցիալական խմբեր կլինեն պաշտպանված: Միաժամանակ հստակեցվում են կենսաթոշակային տարիքում գտնվող աշխատողների հետ աշխատանքային պայմանագիր կնքելու կարգավորումները: Ըստ գործող կարգավորումների՝ գործատուին տրված չէ հնարավորություն կենսաթոշակառուներին աշխատանքի ընդունել անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրով: Նախագծով նախատեսվում է գործատուին տալ […]
18:23 31.01.2023
Գեղարքունիքի մարզում մեկնարկել է «Հայաստանի սահմանամերձ համայնքների դիմակայության ամրապնդում եւ տնտեսական վերականգնում» ծրագիրը Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետարանում ընդունել է ՄԱԿ-ի Պարենային համաշխարհային ծրագրի սոցիալական պաշտպանության ծրագրերի բաժնի ղեկավար Լիլիթ Չիթչյանին, «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության ծրագրի ղեկավար Մերի Սարգսյանին եւ «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ ծրագրի ղեկավար Վահե Հովհաննիսյանին։ Այս մասին մարզպետը տեղեկացնում է ֆեյսբուքյան իր […]
18:14 31.01.2023
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2023 թվականի hունվարի 31-ի հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ: Մասնավորապես՝ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արծրուն Առաքելյանը փոխադրվել է Գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազի պաշտոնին: Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական […]
15:50 31.01.2023
Արտադպրոցական կրթության ոլորտում կներդրվի մասնագիտական զարգացման եւ վարձատրության փոխադարձ մեխանիզմ, այնպիսին, ինչպիսին առկա է հանրակրթության ոլորտում: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը` ներկայացնելով Կառավարության հեղինակած ««Կրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը քննարկվել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, […]
13:40 31.01.2023
Արցախի տեղեկատվական շտաբը ներկայացրել է Արցախի կառավարության տեղեկագիրը 30.01.2023թ. դրությամբ։ Կարմիր խաչի միջնորդությամբ 19 մարդ Արցախից տեղափոխվել է Հայաստան՝ ընտանիքներին վերամիավորվելու համար Արցախից Հայաստան հիվանդների և շրջափակման պատճառով ընտանիքներից կտրված անձանց տեղափոխումը շարունակում է իրականացվել բացառապես Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ։ Արցախի պետական նախարար, Օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանը Ստեփանակերտի տարբեր թաղամասերում հանդիպումներ […]
13:23 31.01.2023
ՀՀ Կառավարությունը հունվարի 26-ին կայացած նիստում հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև 2009 թվականի հունիսի 21-ի` դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագիր ստանալու պահանջից ազատելու մասին փոխըմբռնման հուշագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության ստորագրման առաջարկությանը: Փոփոխությամբ ՀՀ համաքաղաքացիական անձնագրեր կրող քաղաքացիները Արաբական Միացյալ Էմիրություններ մեկնելիս կազատվեն մուտքի արտոնագրի պահանջից միայն […]
10:59 31.01.2023
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Նաննա Սկաուի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման առանցքային թեման եղել է բնական աղետների, մարդածին և տեխնոլոգիական վտանգների, համավարակների, պատերազմների և այլ արտակարգ իրավիճակներում հստակ մեխանիզմներ և ընթացակարգեր ունենալու և պետական սոցիալական պաշտպանության համակարգն առավել արդյունավետ գործի դնելու անհրաժեշտությունը։ […]
10:27 31.01.2023
Հունվարի 26-28-ը, «Ավելի ուժեղ միասին. միջսահմանային արտակարգ իրավիճակների հակազդման համատեղ գործողություն Հայաստանի եւ Վրաստանի միջեւ» ծրագրի շրջանակներում Երեւանում անցկացվել է աշխատաժողով, որին մասնակցել է Հայսատանի ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության անհետաձգելի բժշկական օգնության բաժնի պետ, փ/ծ մայոր Գայանե Հայրապետյանը: Այս մասին հայտնում է ԱԻՆ պաշտոնաթերթը: Հայկական արագ արձագանքման բժշկական թիմ ձեւավորելու աշխատանքները […]
10:25 31.01.2023
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Երևանի բազմաբնակարան շենքերում կտեղադրվեն 100 նոր վերելակներ: Նշել է, որ այժմ նախագիծը գտնվում է մրցութային փուլում, և առաջիկայում մեր քաղաքացիները կօգտվեն նոր և անվտանգ վերելակներից: Հաջորդ փուլով կփոխարինվեն ևս 600 վերելակներ: Նա ներկայացրել է շենքերի հասցեներն ըստ վարչական շրջանների՝ Աջափնյակ 16 թաղ. /Նորաշեն/ 16 շենք […]
10:19 31.01.2023
Այսօր Թրանսփարենսի Ինթերնեշնլի կողմից հրապարակված Կոռուպցիայի ընկալման 2022թ․ համաթիվը ցույց է տալիս, որ կոռուպցիան շարունակում է մոլեգնել Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում, ընդ որում տարածաշրջանի շատ երկրների համաթվերի արժեքները գրանցեցին իրենց պատմական նվազագույնը։ Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա ցնցեց աշխարհը 2022 թվականին, իսկ համաձայն Global Peace Index-ի՝ խաղաղությունը Եվրասիական տարածաշրջանում նվազեց ավելի շատ, քան աշխարհի որևէ այլ […]
10:05 31.01.2023
Թրանսփարենսի Ինթերնեշնլը (ԹԻ) հրապարակել է կոռուպցիայի ընկալման համաթվի 2022թ-ի արդյունքները։ Հայաստանի ԿԸՀ 2022թ. արժեքը նախորդ տարվա համեմատ զգալիորեն նվազել է և հավասար է 46-ի՝ 3 միավորով պակաս նախորդ երկու տարիների (49 միավոր) արժեքից: Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի ԿԸՀ միջին արժեքը 2022թ․-ին նվազել է մեկ միավորով և հավասարվել է 35-ի։ • Վրաստանը (56 միավոր), […]
09:31 31.01.2023
Թրանսփարենսի Ինթերնեշնլը (ԹԻ) հրապարակել է կոռուպցիայի ընկալման համաթվի 2022թ-ի արդյունքները։ Հայաստանի ԿԸՀ 2022թ. արժեքը նախորդ տարվա համեմատ զգալիորեն նվազել է և հավասար է 46-ի՝ 3 միավորով պակաս նախորդ երկու տարիների (49 միավոր) արժեքից: Կոռուպցիայի ընկալման 2022թ․ համաթիվը ցույց է տալիս, որ աշխարհի պետությունների մեծ մասը տապալում է կոռուպցիայի դեմ պայքարը․ 2017թ․-ից սկսած աշխարհի պետությունների 95 […]
09:21 31.01.2023
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 31-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Էջմիածնի, Արմավիրի, Բաղրամյանի, Թալինի, Անիի, Արթիկի, Աշտարակի, Աբովյանի, Սևանի, Ճամբարակի, Արտաշատի, Արարատի, Ջերմուկի տարածաշրջաններում և Մաստարա-Լանջիկ-Գյումրի ավտոճանապարհին ձյուն է տեղում։ Աշտարակի, Նաիրիի տարածաշրջաններում, Վարդենյաց լեռնանցքում, Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և […]
08:32 31.01.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Գավառի և Անիի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Արմավիրի, Արարատի մարզերում, Ջերմուկ, Եղեգնաձոր, քաղաքներում, Աշտարակի և Ապարան տարածաշրջաններում տեղում է ձյուն։ Աբովյան, Աշտարակ, Գորիս քաղաքներում, Ապարանի և […]
22:00 30.01.2023
Երուսաղեմում մի խումբ ծայրահեղականներ փորձել են բարձրանալ Հայոց պատրիարքարանի տանիք և հանել խաչակիր ու ՀՀ դրոշները, ինչպես նաև երկու հարձակում են կատարել հայերի վրա։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Հայր Աղան Գոգչեանը։ Նա գրել է, որ հունվարի 28-ի ուշ երեկոյան հրեա 2 ծայրահեղականներ Հայոց Պատրիարքարանի փողոցով «Լացի պատ» գնալիս […]
20:00 30.01.2023
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր Գյումրիում խոսել է Շիրակի մարզի ծրագրերի ընթացքի մասին։ Ծրագրերից ամենախոշորը Կապսի ջրամբարի շինարարությունն է և Ջրաձոր գյուղի տեղափոխությունը։ Նախարարը տեղեկացրել է, որ մինչ ջրամբարի շինարարությունը մի քանի փաստաթղթային վավերացումներ դեռ կան։ «Վերջապես Կապսի ջրամբարը ոնց որ թե հասնում ենք ավարտին։ Մնացել է մեկ-երկու փաստաթուղթ, որոնք կարծես […]
18:31 30.01.2023
Հակակոռուպցիոն դատարանը 2023 թվականի հունվարի 24-ին վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Տավուշի մարզի նախկին մարզպետ Հ.Ա.-ից և վերջինիս փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել. 11 անշարժ գույք, որոնցից հինգը՝ Երևան քաղաքում, վեցը՝ Տավուշի մարզում, […]
18:09 30.01.2023
Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքում ավագանու կազմ չի ձևավորվել, ինչը խոչընդոտում է համայնքում ծրագրերի իրականացմանը։ Այս մասին այսօր Գյումրիում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ Հիշեցնենք, Անի համայնքում ՏԻՄ ընտրություններ կայացել են 2022-ի աշնանը։ Ընտրությունների արդյունքում մասնակից 3 քաղաքական ուժերից ոչ մեկը քվեների 50 և ավելի տոկոսը չէր […]
13:59 30.01.2023
Երևանի քաղաքապետարանում անցկացվել է գործակարգավարական հերթական նիստը: Երևանում ավտոբուսների համար նախատեսվում են առանձնացված գծեր. դիտարկվում են Մյասնիկյան և Գայի պողոտաները: Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանձնարարել է մայրաքաղաքի փողոցներն ու բակային տարածքները, հատկապես ձնառատ օրերին, պահել ուշադրության կենտրոնում: Մանրամասները՝ տեսանյութում:
13:22 30.01.2023
Առաջին անգամ ՄԻԵԴ վճիռների հիման վրա ՀՀ-ում դատավորի լիազորություն է դադարեցվել, մեկ դատավորի հայտարարվել է խիստ նկատողություն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։
12:59 30.01.2023
Երևանի և Թեհրանի միջև հաստատված գործակցության շրջանակում կյանքի կկոչվեն նոր ծրագրեր: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ ամփոփելով այցի արդյունքները՝ քաղաքապետ Սարգսյանը տեղեկացրել է, որ հաշվի առնելով ԻԻՀ մայրաքաղաքի փորձը՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ աշխատանքներ տանել Երևանի մետրոպոլիտենի զարգացման ուղղությամբ: Հարկ է նշել, որ Թեհրանի մետրոպոլիտենն այսօր ունի 250 կմ ցանց, 143 գործող կանգառ և մեկ […]
12:58 30.01.2023
Ոստիկանության Արտաշատի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքում տվյալներ էին ստացվել, որ Արտաշատ քաղաքի Աբովյան փողոցի տներից մեկում 35-ամյա տղամարդը թմրամիջոց է պահում: Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակներում Արարատի և Վայոց ձորի մարզային ընդհանուր իրավասության դատարանի կողմից նշված տունը խուզարկելու որոշում կայացվեց: Խուզարկության ժամանակ տղամարդը իրավապահներին ներկայացրեց կանեփանման բույսի […]
12:54 30.01.2023
«Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է, որ բանկերը եւ վարկային կազմակերպությունները սպառողական փոխառություններն ու վարկերը, բնակարանային հիպոտեկային կրեդիտները կարող են տրամադրել միայն ՀՀ դրամով, իսկ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց (բացառությամբ` ՀՀ ռեզիդենտ համավարկառու ունենալու դեպքի) բնակարանային հիպոտեկային կրեդիտները` նաեւ արտարժույթով: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Գեւորգ Պապոյանի, Արուսյակ Մանավազյանի եւ […]
12:50 30.01.2023
Արցախի տեղեկատվական շտաբը ներկայացրել է օրվա վիճակագրական թարմացումները. ըստ այնմ՝ 8 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում: 12 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 5-ը ծայրահեղ ծանր վիճակում է։ Արդեն 183 երեխա ծնվել է շրջափակման մեջ: ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով 530 քաղաքացի զրկվել […]
12:36 30.01.2023
Արցախի տեղեկատվական շտաբը ներկայացրել է կառավարության տեղեկագիրը հունվարի 29-ի դրությամբ: Ադրբեջանական կողմը, ցուրտ եղանակային պայմաններում գրեթե ամենօրյա ռեժիմով խափանելով և մասնակիորեն վերականգնելով Արցախ մուտք գործող միակ գազատարի աշխատանքը, ակնհայտ հոգեբանական տեռոր է իրականացնում Արցախի խաղաղ բնակչության դեմ։ Այժմ ամբողջությամբ վերականգնելով գազամատակարարումը՝ Ադրբեջանը, միևնույն է, շարունակում է Արցախի ժողովրդին պահել անորոշության և ցանկացած պահի գազամատակարարումն անջատելու […]
12:26 30.01.2023
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի նախագահությամբ՝ այսօր տեղի է ունեցել ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի նոր անդամի ընտրության նիստ, հայտնում է ՀՀ Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը: Նախագահող Աննա Վարդապետյանի կողմից առաջադրվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազ Արամ Արամյանի թեկնածությունը: Փակ գաղտնի քվեարկությունը կազմակերպելու համար նիստի մասնակիցները, ձայների պարզ մեծամասնությամբ, ընտրել են Հաշվիչ […]
12:21 30.01.2023
Վերջին ամիսներին Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոց բաժնի աշխատակիցների կողմից առավել ռիսկային չվերթների ուղևորների նկատմամբ իրականացված հսկողական աշխատանքների ընթացքում բացահայտվել են ՀՀ-ից առանց հայտարարագրման ոսկյա շղթաների արտահանման դեպքեր։ Իրականացված հսկողական աշխատանքների արդյունքում կանխվել է ֆիզիկական անձանց կողմից ՀՀ-ից երրորդ երկրներ` հիմնականում Թուրքիա և ԱՄԷ, ոսկու ապօրինի տեղափոխման 9 դեպք` ընդհանուր […]