22:43 02.02.2023
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ փետրվարի 2-ին՝ ժամը 22:00 դրությամբ, Թալինի, Անիի, Արթիկի, Աշոցքի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Տաշիրի, Դիլիջանի, Իջևանի, Ճամբարակի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Մեղրիի, Նաիրիի, Սևանի, Գավառի, Մարտունիի և Վարդենիսի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Սպիտակի ոլորաններում տեղի է ունեցել ավտովթար, որի պատճառով ճանապարհը փակ է։ Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց […]
22:35 02.02.2023
Նոր մանրամասներ են հայտնի դարձել անցած շաբաթ Թեհրանում Ադրբեջանի դեսպանության վրա հարձակում գործած անձի մասին: Պարզվում է, նա ու իր ընտանիքի անդամները կապեր են ունեցել Բաքվի ու Անկարայի հետ առնչվող ադրբեջանական անջատողական կառույցների հետ: Որտեղի՞ց այդպիսի տեղեկություն և ի՞նչ ցուցմունքներ է տալիս դեսպանության վրա հարձակված անձը: Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանն ու «Հորիզոնին» մանրամասներ հայտնել: […]
22:13 02.02.2023
Հունվարի 25-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում տեղեկություններ էին ստացվել, որ Էջմիածնի Րաֆֆու փողոցի մի բնակիչ թմրանյութ է պահում և օգտագործում: Իրացնելով տվյալները՝ նրանք հայտնաբերել են 36-ամյա տղամարդուն, ձերբակալել և տեղափոխել բաժին: Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է թափանցիկ հեղուկով լցված տարա: Երիտասարդը հայտնել է, որ այն մեթադոն է, որը 10 000 դրամով ձեռք է բերել […]
20:56 02.02.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել հանրային քննարկում «Հանրակրթական ուսումնական հաստատությունների կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի անդամների և մանկավարժական աշխատողների բարեվարքության կանոնները (վարքականոնը) սահմանելու մասին» ԿԳՄՍ նախարարի հրամանի նախագծի վերաբերյալ: Քննարկումը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Ներկա են եղել նաև ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը և Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը: Հանրային […]
20:21 02.02.2023
Ալմաթիում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ: Իր խոսքում ՌԴ վարչապետը նշել է. «Հարգելի Նիկոլ Վովայի, հարգելի գործընկերներ, Ուրախ եմ մեր նոր հանդիպման առիթով։ Առաջին հերթին կցանկանայի Ձեզ փոխանցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Վլադիմիրի Պուտինի բարեմաղթանքները։ Դուք օրերս հեռախոսով զրուցել եք նրա հետ […]
20:17 02.02.2023
ՆԳՆ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ակտիվ բացատրական աշխատանքը բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Հերթական արդյունքն արձանագրել են Լոռու մարզային վարչության և ենթակա բաժինների ծառայողները։ Մասնավորապես, մարզային վարչությունում արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգի և ատրճանակի կամավոր հանձնման դեպք։ «Կալաշնիկովի» ինքնաձիգի, հրացանի, ինքնաշեն կրակող սարքի, նռնակների և տարբեր տեսակի ռազմամաթերքի կամավոր հանձնման դեպքեր […]
19:56 02.02.2023
Փետրվարի 2-ին ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Լոռու մարզային վարչության և ենթակա տարածքային ստորաբաժանումների ծառայողները, ինչպես նաև Լոռու մարզային քննչական վարչության աշխատակիցները իրականացրել են լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ու քննչական գործողություններ։ Մասնավորապես, խուզարկվել են մի քանի տասնյակ բնակարաններ ու տրանսպորտային միջոցներ, ձերբակալվել են մի խումբ անձինք։ Հատուկ միջոցառման արդյունքում հայտնաբերվել են ընդհանուր կես կիլոգրամից […]
19:48 02.02.2023
Հակահայ դիրքորոշումներով հայտնի թուրք վերլուծաբան Հաքան Բայրաքչըն Թուրքիայում սպասվող նախագահական և խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ քննարկումների ժամանակ ուղիղ եթերում եղունգ- կտրիչով կտրել է եղունգները: Այս հակահիգիենիկ երևույթն ու ոչ եթերային պահվածքը մեծ արձագանք է գտել և քննադատությունների արժանացել սոցցանցերի թուրքական տիրույթում։ Գրում է Ermenihaber.am-ը։
19:29 02.02.2023
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ուսումնական զորամաս կատարած այցի ընթացքում հանդիպել է նաև «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների հետ, որոնց թիվն օրեցօր ավելանում է։ Նախարար Պապիկյանը ողջունել է զինծառայողների ընտրությունն ու պատրաստակամությունը ԶՈւ բարեփոխումների շրջանակում իրականացվող այս ծրագրին միանալու և ուսումնական պատրաստություն անցնելու համար, մաղթել հաջողություններ հետագա ծառայության ընթացքում: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը պատասխանել է ժամկետային զինծառայողների հարցերին, […]
16:00 02.02.2023
Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի ոստիկանները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության մի քանի դեպք։ Մասնավորապես, Գյումրիում ծառայություն իրականացրած պարեկները քաղաքի տարբեր փողոցներում ձերբակալել ու ոստիկանության Կումայրիի և Մուշի բաժիններ են տեղափոխել մի խումբ անձանց։ Նրանց խուզարկությամբ ու մեքենաների զննությամբ հայտնաբերվել են տարբեր քաշերով մարիխուանայի և մեթամֆետամինի նմանվող զանգվածներ, «մեթադոնի լուծույթ» գրառումամբ սրվակ, դանակ և այլն։ Բոլոր […]
15:50 02.02.2023
Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրության համակարգը կներդրվի փուլային տարբերակով, շուրջ 1,5 միլիարդ դրամ կհատկացվի 17 համայնքներում սուբվենցիոն ծրագրեր իրականացնելու համար, հաստատվել է Հայաստանի տեքստիլ արդյունաբերության զարգացման 2023-26թթ․ ծրագիրը: Նախագծերը հավանության են արժանացել Կառավորության այսօրվա նիստում, որը վարել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը: Մանրամասները՝ ռեպորտաժում:
13:41 02.02.2023
Հունվարի 27-ին, կեսգիշերից քսան րոպե անց, «Արտաշատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին ստացվում է հաղորդում, որ «թափանցող կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է ընդունվել Փոքր Վեդի գյուղի բնակիչ, 27-ամյա մի երիտասարդ: Մեկնում է բաժնի օպերատիվ խումբը, օգնության են հասնում նաև Արարատի մարզային վարչության ոստիկանները: Պարզվում է, որ դեպքը տեղի է ունեցել Փոքր Վեդի գյուղում՝ տուժած երիտասարդի […]
13:22 02.02.2023
Գործադիրն ընդունել է «Վարժական հավաքներ հայտարարելու և դրա ապահովման համար ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմինների տրանսպորտային միջոցները ներգրավելու մասին» որոշում: Ըստ այդմ՝ նախատեսվում է 2023թ. մարտի 1-ից մինչև մայիսի 12-ը անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ և ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից ներգրավել տրանսպորտային միջոցներ: Սահմանվում են վարժական հավաքների անցկացման հետ կապված հարաբերությունները: Որոշմամբ վարժական հավաքներին կներգրավվեն մինչև 3281 […]
13:19 02.02.2023
Կառավարությունը հաստատեց Հայաստանի տեքստիլ արդյունաբերության զարգացման ծրագիրը և դրանից բխող 2023-2026 թթ.-ի գործողությունների ծրագիրը։ Կառավարության հերթական նիստի ժամանակ նախագիծը ներկայացրեց էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը։ «Առաջիկա չորս տարիների ընթացքում հիմնական թիրախը կլինի աշխատանքի արտադրողականության խթանումը։ 2011-20 թվականների ընթացքում միջինում ավելի 40 տոկոս աճ է նկատվել նշված ոլորտի արտահանման դինամիկայում։ Պետք է հաշվի առնել նաև, որ […]
12:47 02.02.2023
Կառավարությունը 1 միլիարդ 412 միլիոն դրամ կհատկացնի Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերի 17 համայնքներում 25 սուբվենցիոն ծրագրեր իրականացնելու համար։ Այսօր Կառավարության հերթական նիստի ժամանակ նախագիծը ներկայացրեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ Ծրագրային հայտերը հիմնականում ուղղված են համայնքներում կապիտալ ներդրումներին` մասնավորապես. համայնքներում փողոցների, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգմանը, համայնքային շենքերի, մշակութային […]
12:40 02.02.2023
Կառավորության այսօրվա նիստում հաստատվել է առողջապահության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգը: 2023 թ.-ից Հայաստանում կմեկնարկի պարտադիր առողջապահական ապահովագրության համակարգի ներդրումը, իսկ արդեն 2027թ.-ից Հայաստանը կունենա առողջապահության պարտադիր ապահովագրական ողջ ծածկույթը: Նախագիծը ներկայացրել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Մանրամասները՝ տեսանյութում:
11:00 02.02.2023
Այսօր՝ փետրվարի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։00-ի սահմաններում Երևանի բնակիչ 25-ամյա Իլոնա Ա․-ն իր վարած Mazda 6 մակնիշի ավտոմեքենայով ճանապարհի մերկասառույցի պատճառով Բաղրամյան պողոտայի և Մոսկովյան փողոցի խաչմերուկում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գուտուց, բախվել ծառին, այնուհետև տեղադրված հսկայական ժամացույցին և հայտնվել հետիոտնային հատվածում, հայտնում է shamshyan.com-ը: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի […]
10:48 02.02.2023
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին: Նախարար Գրիգոր Մինասյանը ներկայացրել է արդարադատության ոլորտի բարեփոխումները, մասնավորապես անդրադարձել է՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության, Պրոբացիայի ծառայության, Արբիտրաժի, թվայնացման ոլորտում իրականացվող աշխատանքներին: Ներկայացվել է նաև Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությունը, որի իրականացումը վերապահված է Արդարադատության նախարարությանը: Բարեփոխումների շրջանակներում նախատեսվում է արդիականացնել երկրում ռազմավարական […]
10:44 02.02.2023
ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը հայտնում է, որ Միջերկրական ծովից ՀՀ տարածք ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ փետրվարի 2-ին կեսօրից հետո դեպի երեկո և փետրվարի 2-ի լույս 3-ի գիշերը հանրապետության մեծ մասում սպասվում է ձյուն։ Լոռիում, Արագածոտնի լեռնային գոտիներում, Կոտայքում, Գեղարքունիքում, Վայոց ձորի լեռնային գոտում ինտենսիվ, առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում 18-20մ/վ արագությամբ, բուք, ցածր հորիզոնական […]
10:05 02.02.2023
2022 թվականին արձանագրվել է հիփոթեքային վարկի տոկոսների մարմանն ուղղվող եկամտային հարկի գումարների և շահառուների քանակի զգալի աճ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊԵԿ մամուլի ծառայությունը: 2022թ․ ընթացքում գործընթացում ներգրավված 29 199 շահառուի վերադարձվել է 36․5 մլրդ դրամ եկամտային հարկի գումար։ 2021-ին շահառուների թիվը կազմել է 20 920, իսկ վերադարձված գումարը՝ ավելի քան 22․7 մլրդ դրամ։ […]
09:33 02.02.2023
2002-2014 թվականներին «Հայկական ատոմային էլեկտրական կայան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի պաշտոնը զբաղեցրած Գ.Մ.-ն իրեն վստահված միջոցներից վատնման եղականով հափշտակել է առանձապես խոշոր չափերի՝ 1 մլն 27 հազար 470,9 ԱՄՆ դոլար (383 մլն 883 հազար 678 դրամ): Այս մասին հայտնում է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը: Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ձեռք են բերվել բավարար փաստեր այն […]
09:19 02.02.2023
Փետրվարի 2-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Բաղրամյանի, Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Աշտարակի, Ապարանի, Նաիրիի, Արագածի, Սպիտակի, Ստեփանավանի, Տաշիրի և Հրազդանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Բքի և ցածր տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ)։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և […]
08:47 02.02.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բեռնատարների համար (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ): Շիրակի մարզի, Ճամբարակ քաղաքի և Գյումրի-Երևան ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Թալին, Ապարան, Աշտարակ քաղաքներում և […]
22:00 01.02.2023
Ամերիկյան մամուլը շարունակում է լուսաբանել կիրակի օրը կալիֆորնիական Բեվերլի Հիլզում ադրբեջանցիների կազմակերպած սադրանքը: Հիշեցնենք, որ Լոս Անջելեսի այդ արվարձանում հակահայկական բովանդակության թռուցիկներ էին տարածվել: Ինչպե՞ս են ընկալել տեղի ունեցածը Ամերիկայում, և արդյո՞ք հետաքննություն է կատարվում: Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանն ու «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ հայտնել. «Հիշեցնեմ՝ կիրակի օրը Լոս Անջելոսի մի քանի արվարձաններով հայերն անցան […]
20:30 01.02.2023
Հունվարի լույս 29-ի գիշերը, ժամը 02.45-ին, պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի ոստիկանները Տիգրան Մեծի պողոտայում ձերբակալել և Կենտրոնական բաժին են տեղափոխել երկու երիտասարդի՝ 20 և 26 տարեկան: 26 տարեկանի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված՝ մոտ 5 գրամ քաշով, և մոխրացած հետքերով լամպ։ Մյուս երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվել է 7,5 սմ […]
19:53 01.02.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բեռնատարների համար (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ): Շիրակի մարզի, Ճամբարակ քաղաքի և Գյումրի-Երևան ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Կոտայքի մարզում, Արմավիր, Ապարան, Աշտարակ […]
19:46 01.02.2023
ՀՀ քննչական կոմիտեում փետրվարի 1-ին տեղի է ունեցել կոլեգիայի ընդլայնված նիստ, որը վարել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։ Նիստին մասնակցել են կոլեգիայի անդամները, ՀՀ քննչական կոմիտեի գործառութային ստորաբաժանումների ղեկավարները։ Հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալները ներկայացրել են իրենց համակարգման ներքո գտնվող ստորաբաժանումների կողմից 2022 թվականի ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները, […]
19:39 01.02.2023
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ստեղծվել է կոլապսային իրավիճակ։ Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ Երևանի դատարաններ դատավորների տեղափոխությունն այսպես են բնորոշում գյումրեցի փաստաբանները։ «Դատավորներին տեղափոխում են, բայց նման աննախադեպ տեղափոխություն դեռևս տեղի չէր ունեցել։ Եղել էր, որ մի դատավոր տեղափոխում էին, տեղը մեկ ուրիշին էին նշանակում, բայց այս երկու ամսվա ընթացքում՝ դեկտեմբեր և հունվար, միանգամից 4 […]
19:31 01.02.2023
Պետական ծրագրով հիմնանորոգվող Աշտարակի բժշկական կենտրոնը բարձրացնում է բուժսպասարկման որակը։ Կառավարության ֆինանսավորմամբ կենտրոնը համալրվել է նոր սերնդի թվային բազմաֆունկցիոնալ ռենտգեն և էլեկտրասրտագրության սարքավորումներով, ինչի առիթով այսօր ԲԿ-ում էին մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, մարզպետարանի ղեկավար կազմի ներկայացուցիչներ։ Մարզպետը շնորհավորել է Աշտարակի ԲԿ-ի անձնակազմին՝ իր ուրախությունն արտահայտելով այն կապակցությամբ, որ մարզի բնակիչների համար ընդլայնվում են բարձրորակ առողջապահական ծառայություններից […]
19:20 01.02.2023
«ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործարկման ղեկավար Անուշ Աբգարյանի հետ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը քննարկել է Գեղարքունիքի մարզում «ԹՈՒՄՈ» կենտրոնի հիմնման եւ նոր տուփերի բացման ծրագրի իրականացման հետ կապված հարցերը։ Այս մասին մարզպետը տեղեկացնում է ֆեյսբուքյան իր էջում։ Հանդիպմանը մասնակցել է նաև Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության պետ Կարեն Զազյանը։ 2023 թվականի հունվարի վերջի դրությամբ Գեղարքունիքի մարզում […]