19:53 28.01.2023
2021 թվականին Արթիկի տարածաշրջանը, որպես խոշորացված համայնք, ձևավորվեց 23 գյուղական և մեկ քաղաքային բնակավայրով, բայց տեղական ինքնակառավարման մարմինը՝ ավագանիով ու նոր աշխատակազմով սկսեց աշխատել ավելի ուշ՝ 2022-ի մարտից, նույն այն ժամանակահատվածում, երբ սուբվենցիոն հայտերի ներկայացմանը մնացել էր մեկ ամիս։ Համայնքապետարանը հասցրեց մշակել համայնքային խնդիրների փաթեթը, բայց դրանց մեծը 2022-ին մեկնարկին չհասավ, թեև շինմրցույթները կայացել էին, […]
19:15 28.01.2023
Ադրբեջանն ամբողջությամբ անջատել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը: Դրանով պայմանավորված՝ առաջիկայում կդադարեցվի Ստեփանակերտ քաղաքի գազամատակարարումը: Հայտնում են Արցախի Տեղեկատվական շտաբից։ Բնակչությանը հորդորում են պահպանել անվտանգության կանոնները:
17:35 28.01.2023
Հայոց բանակի կազմավորման 31-րդ տարեդարձի առիթով Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, մարզպետարանի ղեկավար կազմի, ոլորտի մարզային կառույցների պետերի հետ այսօր առավոտյան Մուղնու N զորամասում էր՝ զինվորի կողքին։ Համազգային տոնի առաջին շնորհավորանքը մարզպետը հղել է հայրենյաց պաշտպանի շարքերը համալրած նորակոչիկներին, ովքեր արդեն հիանալի տիրապետում են զինվորական կարգուկանոնին, աչքի են ընկնում հայ զինվորի խրոխտ կեցվածքով։ Այս ամենն այսօր […]
17:06 28.01.2023
Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն: Գլխավոր դատախազը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի, Կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել վերականգնողական կենտրոնում, ծանոթացել հայրենիքի պաշտպանության ընթացքում վիրավորում ստացած զինվորների համար ստեղծված պայմաններին և իրականացվող առողջապահական, սոցիալական, կրթական ու մշակութային ծրագրերին: Աննա […]
15:47 28.01.2023
«Մենք ենք, մեր սարերը» հուշարձանի մոտ տասնյակ ծնողներ են, որոնք իրենց երեխաների հետ ավելի քան մեկուկես ամիս միայն հեռախոսով են խոսել: Իրենք Արցախում էին, երեխաները՝ Երևանում: Երեխաներն էլ իրենց հերթին էին անհամբեր ու կարոտով սպասում, թե երբ կլինեն Արցախում ու կգրկեն իրենց ծնողներին: Ամենաշատը հուզվել էր խմբի պատասխանատու Անահիտ Գաբուզյանը: Տեսախցիկի առաջ չցանկացավ խոսել, հուզված […]
12:56 28.01.2023
Հունվարի 27-ին ԶԼՄ-ներում տեղեկատվություն է տարածվել Վրաստանի կողմից «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին» համաձայնագրի վավերացման մասին, որը Հայաստանի և Վրաստանի քաղաքացիների համար պետք է հնարավորություն ստեղծի հատել հայ-վրացական սահմանը նույնականացման (ID) քարտերով։ Վրաստանում Հայաստանի դեսպանությունը ֆեյսբուքյան էջի միջոցով տեղեկացնում է, որ խոսքը Վրաստանի կողմից համաձայնագրի […]
12:51 28.01.2023
Հունվարի 28-ին` ՀՀ զինված ուժերի կազմավորման 31-րդ տարեդարձի օրը, Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի, Գյումրու համայնքապետ Վարդգես Սամսոնյանի գլխավորությամբ, մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչները, ԱԺ պատգամավորներ Կարեն Սարուխանյանն ու Էմմա Պալյանը, զինվորականներ, ազատամարտիկներ այցելել են Շիրակ գերեզմանատան «Ազատամարտիկների պանթեոն», ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել հայրենիքի համար կյանքը զոհաբերած հայորդիների շիրիմներին, հարգանքի և խոնարհումի տուրք մատուցել հերոս […]
12:43 28.01.2023
Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Աղան աբեղա Գոգչյանը մանրամասներ է հայտնել Երուսաղեմում ծայրահեղականների կողմից հայկական ռեստորանի վրա հարձակման դեպքի վերաբերյալ: «Արմենպրես»-ի հետ զրույցում Աղան աբեղա Գոգչյանը պատմել է, որ հրեա ծայրահեղականները փորձել են գնալ «Լացի պատ»-ի մոտ, երբ հիմնական ճանապարհով չի ստացվել, անցել են այն ճանապարհով, որտեղ գտնվում է հայկական ռեստորանը: «Այդ պահին ռեստորանում նստած են […]
12:10 28.01.2023
Լրագրող Լիանա Մարգարյանը Թվիթերի իր միկրոբլոգում հայտնել է, որ Երուսաղեմում հայկական Taboon Wine Bar ռեստորանը ենթարկվել է ծայրահեղականների հարձակման: Նա նաև կից ռեսանյութ է հրապարակել՝ մեկնաբանելով. «Սա հաջորդում է Երուսաղեմի հայկական թաղամասում հայկական համայնքի դեմ մի շարք հարձակումներին և ագրեսիվ գործողություններին»: The Armenian restaurant Taboon Wine Bar in Jerusalem was just attacked this evening by […]
12:03 28.01.2023
«Թաթոյան» հիմնադրամի ղեկավար Արման Թաթոյանը ուղերձ է տարածել Բանակի օրվա առթիվ: «Մենք պետք է կանգնենք մեր զինվորի ու սպայի կողքին այսօր ավելի ամուր ու հաստատակամ, քան երբևէ: Նրանք իրենց կյանքի ու առողջության հաշվին պաշտպանում են մեր անկախությունն ու անվտանգությունը և արժանի են հարգանքի ու խոնարհման: Բանակը մեր պետականության ամենաարժեքավոր ձեռքբերումներից է: Այն անցել է կայացման […]
10:39 28.01.2023
Շիրակի նորանշանակ մարզպետ Մուշեղ Մուրադյանը շնորհավորական ուղերձ է հղել Բանակի օրվա առթիվ, որում ասվում է. «Հարգելի՛ հայրենակիցներ, սիրելի շիրակցիներ, Այսօր լրանում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի՝ Հայոց Բանակի կազմավորման 31-րդ տարեդարձը։ Հայկական բանակը հիմնադրման օրվանից ծանր փորձությունների է ենթարկվում։ Հայ մարտիկն ու հայ սպան մինչ օրս անձնվիրաբար պայքարում են հանուն հայրենի մի թիզ հողի, հանուն […]
10:31 28.01.2023
ԱՀ տեղեկատվական շտաբը հայտնում է, որ Հանրապետության շրջանների գազալցակայաններն այսօր, ժամը 10։30-ից կվերսկսեն իրենց աշխատանքը, մինչև 17։00-ն, որից հետո կդադարեցվի աշխատանքները՝ պայմանավորված բնական գազի մասնակի մատակարարմամբ:
10:20 28.01.2023
Հայոց բանակի օրվա առթիվ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ, Կառավարության անդամներ ու բարձրաստիճան պաշտոնյաներ այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Հայրենիքի համար զոհված քաջորդիների հիշատակին: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը: Նրանք ծաղիկներ են խոնարհել արցախյան պատերազմներում ընկած […]
10:02 28.01.2023
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը ուղերձ է հղել Հայոց բանակի կազմավորման 31-ամյակի կապակցությամբ, որում ասվում է. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայոց բանակի օրվա առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքն ենք բերում Հայոց բանակի սպաներին ու զինվորներին և համայն մեր ժողովրդին: Հայոց բանակը կազմավորվեց մեր անկախության վերահաստատման տարիներին, դարձավ պատվարն ու պահապանը հայոց վերածնյալ պետականության, […]
09:46 28.01.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ զինված ուժերի կազմավորման 31-րդ տարեդարձի կապակցությամբ։ Ուղերձում ասվում է. «Սիրելի ժողովուրդ, Սիրելի հայրենակիցներ, Հայկական բանակի զինծառայողներ, պահեստազորայիններ, գեներալներ, սպաներ, ժամկետային և պայմանագրային զինծառայողներ, Այսօր մենք նշում ենք մեր բանակի կազմավորման 31-րդ տարեդարձը և առաջին հերթին ոգեկոչում ենք մեր այն նահատակների հիշատակը, ովքեր իրենց կյանքն են տվել հանուն […]
22:39 27.01.2023
Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանն այսօր հանդիպումներ է ունեցել Մարտունու շրջանի Սպիտակաշեն, Հաղորտի և Մուշկապատ համայնքներում: «Մարտունեցիների հարցերն ավելի շատ Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի, երկրի անվտանգության ու ապագայի մասին էին, քան թե ընթացիկ դժվարությունների: Նրանք ասում էին, որ ոչ մի իրավիճակում չեն պատրաստվում հեռանալ ու թողնել իրենց տունը: Ամեն անգամ այսպիսի հանդիպումներից հետո իմ […]
21:39 27.01.2023
Հունվարի 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 28-ի ցերեկը, 29-31-ը, փետրվարի 1-ին առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ, դադարներով սպասվում է ձյուն և մառախուղ։ Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, հունվարի 28-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 29-30-ի գիշերը կբարձրանա 8-10 աստիճանով ցերեկը` 4-6 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Հունվարի 28-ի գիշերը, […]
21:31 27.01.2023
Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով շուրջ 47 օր ընտանիքից բաժանված երեխաներին «Մենք ենք, մեր սարերը» հուշակոթողի տարածքում դիմավորել են նրանց ծնողները, ընկերները, բարեկամներն ու բազմաթիվ համաքաղաքացիներ, հաղորդքւմ է «Արցախպրես»-ը։ Լրատվամիջոցի թղթակցի հետ զրույցում Ինեսա Գրիգորյանն ասել է, որ շատ մեծ դժվարությամբ էին հաղթահարում ծնողներից հեռու գտնվելու հանգամանքն ու կարոտը։ «Մեր օրերն այնտեղ շատ լավ էին […]
21:27 27.01.2023
Հունվարի 24-ին «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած վերքերով ու քերծվածքներով բուժօգնության է տեղափոխվել 32-ամյա մի տղամարդ: Նա հայտնել էր, որ ընկնել է։ Աշտարակի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվեց, որ առավոտյան ժամը 10.00-ի սահմաններում Բազմաղբյուրի դաշտամիջյան հատվածում վիճաբանություն էր եղել։ Միջադեպի ընթացքում բուժօգնության դիմած տղամարդուն դանակահարել էր 23-ամյա համագյուղացին: […]
21:00 27.01.2023
Հայոց բանակի կազմավորման 31-ամյակին ընդառաջ՝ Ալավերդի խոշորացված համայնքի Արևածագ բնակավայրի Կարո Մելիքսեթյանի անվան միջնակարգ դպրոցի բակում բացվել է ռազմամարզական բացօթյա դասարան: Ներկա են գտնվել Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Լոռու մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Արմեն Հակոբյանը, ՊՆ Լոռու մարզի տարածքային ստորաբաժանման Թումանյան բաժանմունքի պետ Անատոլի Ջամալյանը, պատասխանատու պաշտոնյաներ, հյուրեր: Բացօթյա դասարանում տեղադրված է լեռնամագլցման […]
20:56 27.01.2023
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, դիրիժոր Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակի հոբելյանական հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին: «Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը՝ 1. Հայ մեծանուն կոմպոզիտոր, դիրիժոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակը 2023 թվականին նշելու նպատակով ստեղծել Արամ […]
20:27 27.01.2023
Շվեդ ակտիվիստ ու աջ ծայրահեղական Ռասմուս Պալուդանն օրեր առաջ Ստոկհոլմում Թուրքիայի դեսպանատան առաջ Ղուրան էր այրել, որը մեծ արձագանք էր գտել ոչ միայն թուրք պաշտոնյաների, այլև տարբեր երկրների պաշտոնյաների շրջանում: Ermenihaber. am-ի փոխացմամբ՝ նա լրատվականների հետ զրույցում ասել էր, որ Էրդողանը ստախոս է: Դրանից բացի՝ Պալուդանն ասել էր, որ Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում ևս Ղուրան այրելու […]
20:15 27.01.2023
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 27-ին, մի խումբ քաղաքացիների առաջարկությամբ, Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի հետ միասին հանդիպել է հանրության տարբեր շերտերը ներկայացնող անձանց հետ: Երկրի ղեկավարը մանրամասն ներկայացրել է շրջափակման պատճառով Արցախում ստեղծված ծանր իրավիճակի քաղաքական և սոցիալ-տնտեսական հետևանքները, անդրադարձել բնակչության վրա դրանց ազդեցության մեղմացման ուղղությամբ իշխանության կողմից […]
19:57 27.01.2023
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն ընդունել է Ֆրանսիայի Լիոն քաղաքի «Ռոնի մասնագիտական կրթական կենտրոնի» նախագահ Քրիստիան Դրոզին, գլխավոր տնօրեն Վերոնիկ Ֆյուրլանին, Երևանում գործող ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնի հիմնադիր տնօրեն Գոհար Գրիգորյանին: Հանդիպմանը ներկա են գտնվել նաև Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը, Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա […]
19:37 27.01.2023
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Հայաստանի ազգային հերոս, աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին: «Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը՝ 1. Հայաստանի ազգային հերոս, Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանակիր, աշխարհահռչակ շանսոնիե, հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակը […]
08:57 27.01.2023
Սննդաբան, բժշկական գիտությունների թեկնածու Ելենա Սոլոմատինան խորհուրդ է տվել որոշ մրգեր չպահել իրար կողքի։ Մասնագետը որպես օրինակ բերել է խնձորն ու բանանը։ Նրա խոսքով՝ խնձորի կողքին գտնվող բանանն ավելի արագ է հասունանում, իսկ հետո սկսում փտել։ Նույնը տեղի է ունենում նարնջի դեպքում։ «Բանանն ու խնձորը չի կարելի պահել ոչ միայն իրար հետ, այլ նաև այլ […]