08:05 18.02.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
00:50 18.02.2025
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի էջում հրապարակել է Միջազգային պաշտպանական համաժողովում (IDC) իր ելույթը: Նախարարը տեսանյութին կից գրել է. «Ապատեղեկատվությունը լրջագույն մարտահրավեր է ամբողջ աշխարհի համար։ Տեղեկատվության տարածման արագության և տեխնոլոգիական առաջընթացի պայմաններում կեղծ, մանիպուլյատիվ տեղեկատվությունը կարող է խիստ բացասական ազդեցություն ունենալ հասարակությունների վրա»: Մխիթար Հայրապետյանը Միջազգային պաշտպանական համաժողովին (IDC) մասնակցում էր ԱՄԷ պաշտպանության հարցերով […]
00:06 18.02.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
21:47 17.02.2025
Հունվարի 28-ին լույս աշխարհ է եկել պատերազմում անմահացած Մեսրոպ Հովհաննիսյանի եղբայրը: Պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել:
21:22 17.02.2025
Երևանի հասարակական տրանսպորտից անվճար կարող են օգտվել հետևյալ քաղաքացիները՝ Արցախյան կամ ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում զոհված կամ ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած կամ անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձանց ընտանիքի անդամները Մինչև 8 տարեկան երեխաները Ծնողազուրկ դպրոցականները և ուսանողները Ծերանոցներում, մանկատներում ապրող պետական լրիվ խնամքի տակ գտնվող անձիք Ֆունկցիոնալության խորը և ծանր աստիճանի սահմանափակում […]
21:14 17.02.2025
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 18-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Ժամը 11։00-17:00-ն ընկած ժամանակահատվածում կարգաբերական աշխատանքների իրականացման նպատակով՝ Երևան քաղաքի 16 թաղ․ 4, 6, 8, 12, 14, 15, 16, 17, 18, 19, 20, 47 շենքերի, Գևորգ Չաուշի փ. 14/3 շենքի և հարակից տարածքների էլ․ […]
20:36 17.02.2025
Փետրվարի 17-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Այս մասին հայտնում է ՀՀ «Ճանապարհային դեպարտամենտը»։
19:51 17.02.2025
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը բնակչության շրջանում կատարել է բացատրական աշխատանքներ, որոնց արդյունքում փետրվարի 15-ին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Կապանի բաժին ինքնակամ հանձնվել են ապօրինի պահվող «ДШК-ДШК М» տեսակի գնդացիրներ, 20 հատ նռնակ և տարբեր տրամաչափի ավելի քան 650 փամփուշտ: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: «Ռազմական ոստիկանությունը շարունակում է հետևողական աշխատանքներ իրականացնել՝ զենք-զինամթերքի ապօրինի […]
19:42 17.02.2025
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր հետևել է Վեդու ջրամբարի` արդեն ավարտական փուլում գտնվող աշխատանքների ընթացքին, համայնքում կատարվող շինարարությանը։ Այս մասին հայտնում են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:
19:26 17.02.2025
Նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր հանդիպել է մարզային առողջապահական կազմակերպությունների տնօրենների հետ: Քննարկման օրակարգում են եղել մարզային բժշկական կենտրոնների 2023- 2024 թվականների ծախսային արդյուանվետությունը, օֆերտայի ներդրման պայմանները, թվայնացման ընթացիկ աշխատանքները: «Մարզերում մատուցվող բուժծառայությունների առումով պետք է հստակ տեսանելի լինի բուժհաստատության զարգացման ամբողջ պոտենցիալը: Ներդրվող առողջության ապահովագրությանն ընդառաջ` նախապատրաստական այս փուլում, մարզային կենտրոնները պետք է համակողմանիորեն պատրաստ […]
19:12 17.02.2025
Փետրվարի 17-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Դոմինիկանայի Հանրապետության նորանշանակ դեսպան Ալեխանդրո Արիաս Սարսուելային (նստավայրը՝ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Շնորհավորելով Հայաստանում Դոմինիկանայի Հանրապետության դեսպանին նշանակման կապակցությամբ՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է Դոմինիկանայի հետ ձևավորված բազմաբնույթ հարաբերությունների զարգացմամբ։ Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար՝ նորանշանակ դեսպանը ընդգծել […]
18:58 17.02.2025
Փետրվարի 17-ին՝ ժամը 09:20-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Սևակ Վարդանի Հովհաննիսյանի դին՝ հրազենային վնասվածքով: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: «Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակից ընկերներին»,-ասվում է հաղորդագրությունում:
18:46 17.02.2025
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ԵՄ ներմուծման ընթացակարգերում կատարվել են փոփոխություններ, որոնք ուժի մեջ են մտնում 2025 թվականի ապրիլի 1-ից։ Մասնավորապես, 2025 թվականի ապրիլի 1-ից Եվրամիության մաքսային նախաժամանման ապահովության և անվտանգության համակարգը՝ «Ներմուծման վերահսկման համակարգ 2» (Import Control System 2 – ICS2), երկաթուղային և ավտոմոբիլային փոխադրողներից կպահանջի տրամադրել տվյալներ ԵՄ երկրներ ուղարկվող կամ դրանց […]
18:32 17.02.2025
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում ուղղված մթնոլորտային օդի աղտոտվածության նվազեցմանը, մասնավորապես՝ «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքով սահմանված շենքերի և շինությունների կառուցման (վերակառուցման, վերականգնման, քանդման, հիմնական և ընթացիկ նորոգման) աշխատանքների ընթացքում փոշու արտանետումների շինարարական հրապարակից դուրս տարածվելը կանխարգելելու, ինչպես նաև փոշու արտանետման հետ կապված աշխատանքներ կատարող ֆիզիկական և իրավաբանական […]
18:19 17.02.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին: Վարչապետը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու առիթով և մաղթել հաջողություններ՝ ի նպաստ Հայաստան-Իտալիա հարաբերությունների հետևողական զարգացման: Ալեսսանդրո Ֆերրանտին ընդգծել է, որ կներդնի բոլոր ջանքերը երկկողմ կապերին նոր ազդակ հաղորդելու համար: Զրուցակիցները կարևորել են առևտրատնտեսական փոխգործակցության ընդլայնումը, զբոսաշրջության և այլ ոլորտներում համագործակցության զարգացումը:
18:14 17.02.2025
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը փետրվարի 17-ին հանդիպել եւ զրուցել է Երեւանի պետական համալսարանի, Հայաստանի եվրոպական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետների եւ Պետական կառավարման ակադեմիայի` Ազգային ժողովում փորձաշրջան անցնող ուսանողների հետ: Նույն օրը Ռուստամ Բաքոյանը հանդիպել է նաեւ Երեւանի պետական համալսարանի մի խումբ ուսանողների հետ: Հանդիպումների ընթացքում […]
18:08 17.02.2025
Մայրաքաղաքի պարեկները Մամիկոնյանց փողոցում ծառայություն իրականացնելիս փետրվարի 16-ի լուսադեմին կանգնեցրել են «Հոնդա» մակնիշի մեքենա։ Սրահի ակնհայտ տեսանելի հատվածում իրավապահները նկատել են ինչ-որ նյութով լցված տարա, իսկ ուղևորը հայտնել է, որ մոտը մեթադոն ունի։ 34-ամյա վարորդը փորձել է մեքենայով դիմել փախուստի։ Օգնության է հասել պարեկային մի քանի կարգախումբ: Պարեկները շրջափակել են «Հոնդան», սակայն վարորդը փախուստի մի […]
17:46 17.02.2025
Փետրվարի 15-ին՝ ժամը 22:15-ին, Գեղարքունիքի մարզի պարեկները Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 66-րդ կմ-ին, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, ձերբակալել են Երևանի բնակիչ 37 և 33 տարեկան երկու եղբոր և վերջինիս վարած «ՎԱԶ-21099» մակնիշի մեքենայով հանդերձ՝ տեղափոխել Համայնքային ոստիկանության Սևանի բաժին: Ավագ եղբոր խուզարկությամբ հայտնաբերվել են կիսամոխրացած հետքերով գլանակ ու բյուրեղանման և դեղնականաչավուն զանգվածներով երկու փաթեթ: Կրտսեր եղբոր […]
17:37 17.02.2025
Հռոմի Ֆրանցիսկոս պապի կլինիկական պատկերը բարդ է, նա կմնա հիվանդանոցում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդել է Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը։ «Վերջին օրերին և այսօր անցկացված թեստերի արդյունքները հայտնաբերել են շնչուղիների պոլիմիկրոբային վարակ, ինչը հանգեցրել է թերապիայի հետագա փոփոխության: Անցկացված բոլոր ուսումնասիրությունները ցույց են տալիս բարդ կլինիկական պատկեր, որը կպահանջի համապատասխան հիվանդանոցային բուժում», – ասվում է […]
17:16 17.02.2025
Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչությունում տեղեկություն էր ստացվել, որ Ամոջ գյուղի 39-ամյա բնակիչը տանը և օժանդակ շինություններում պահում է թմրամիջոց։ Տեղեկությունը ստուգելու նպատակով քրեական ոստիկանները և Թումանյանի բաժնի համայնքային ոստիկաններն այցելել են 39-ամյա տղամարդու բնակության վայր։ Բացատրական աշխատանքի արդյունքում տանտերը իրավապահներին է ներկայացրել 15 փաթեթ՝ լցված մոտ 40 գրամ մարիխուանայով և մոտ 61 գրամ կանեփի […]
17:08 17.02.2025
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Հրաշամանուկ» ՍՊԸ-ին պատկանող մանկական զարգացման կենտրոնի խոհանոցում (ք․ Երևան, Նանսենի փ․) անցկացրած ստուգման ընթացքում պարզել են, որ արտադրական գործընթացներն այստեղ իրականացվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող սահմանված պահանջների խախտմամբ։ Մասնավորապես՝ – խոհանոցում գտնվող սննդի պահեստային հատվածի պատերի մակերևույթները պատված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերով, – խոհանոցի առաստաղը եղել […]
16:47 17.02.2025
Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու վերաբերյալ ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս փետրվարի 15-ին, ժամը 16.10-ին, մայրաքաղաքի Խորենացու փողոցում ձերբակալվել և վարչություն է տեղափոխվել Արմավիրի մարզի Արաքս գյուղի բնակիչ 30-ամյա մի երիտասարդ: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական երկու ատրճանակ, մեկը` թմբուկավոր, առանց գրառումների, մյուսը` «Բայլկալ-442» գրառմամբ՝ լիցքավորված երեք փամփուշտով: Երիտասարդն ու […]
16:42 17.02.2025
Պետական եկամուտների կոմիտեն առաջիկայում կկազմակերպի նոր չափանիշներով հարկային ծառայողի պատրաստման դասընթաց: Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցները կստանան հավաստագիր և հնարավորություն կունենան աշխատանքի անցնելու ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչությունում՝ Երևան, Աբովյան, Աշտարակ և Էջմիածին քաղաքներում։ Դասընթացին մասնակցելու համար դիմումների ներկայացման վերջնաժամկետը 2025 թվականի փետրվարի 28-ն-է: Դասընթացին դիմելու համար անցեք հղումով https://www.src.am/am/getNews/873
16:22 17.02.2025
Հունվարի 1-ից մինչեւ օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 1625 քաղաքացի ետ է ստացել 153 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ: Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 94 հազար դրամ է: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
16:12 17.02.2025
Փետրվարի 10-16-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 468 դեպք, որից 178-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 109, փլուզման, ջրահեղձման, պայթյունի, կեղծ ահազանգի՝ 1-ական, առատ ձյան՝ 3, մերկասառույցի՝ 17, թունավորման՝ 8 , ինքնասպանության փորձի՝ 14, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 38, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 160, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 20, հրդեհի կեղծ կանչի՝ 22, այլ դեպքեր՝ 73: Եղանակային […]
15:45 17.02.2025
Սևանա լճի մակարդակը 2025 թվականի փետրվարի 10-16-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով և կազմել՝ 1900.35 մ (16.02.25թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 20 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից ցածր է 4 սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի փետրվարի 10-16-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.434 մլն.մ³, […]
15:24 17.02.2025
Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. շաբաթվա պատկերը․ ՊԵԿ-ը ներկայացրել է շաբաթվա պատկերը։ Մաքսային ծառայողները տրանսպորտային միջոցից հայտնաբերել են չհայտարարագրված ոսկենման զարդեր։ Օդային ճանապարհով փորձ է արվել ներմուծել առանց հայտարարագրման 15,000 ԱՄՆ դոլլար գումար։ Հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված ծխախոտի խմբաքանակներ։ Չհայտարարագրված թարմ լոլիկի և մանդարինի ներկրման փորձերը կանխվել են։ Մաքսային անցակետ ժամանած բեռնատարում եղել […]
14:37 17.02.2025
Փետրվարի 19-ին՝ Գիրք նվիրելու օրվա շրջանակում, ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող գրադարաններում և թանգարաններում տեղի կունենան թեմատիկ տարաբնույթ միջոցառումներ: Միջոցառումները կանցկացվեն փետրվարի 17-21-ը: Միջոցառումների շրջանակում նախատեսվում են մանկապատանեկան գրքի ցուցահանդես-տոնավաճառ, ցուցադրություններ, գրքերի շնորհանդեսներ, հեքիաթապատումներ, մանկական ներկայացումներ, թեմատիկ քննարկումներ, կրթական ծրագրեր, ինչպես նաև հանդիպումներ գրողների և ոլորտի ներկայացուցիչների հետ: Միջոցառումների ցանկերը կցվում են:
14:30 17.02.2025
Փետրվարի 10-ից 17-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4588 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 288 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 174, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 284 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 30, չամրակապված վարելու՝ 733, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 292, վարելիս հեռախոսից օգտվելու՝ […]