TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    386.94
  • RUBLE
    4.81
  • 433.30
WEATHER
+10.89 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Առատ ձյան կանխատեսումներով պայմանավորված՝ մայրաքաղաքում մեկնարկել են նախապատրաստական աշխատանքները

21:16 18.02.2025

Առաջիկայում ձյան առատ տեղումների կանխատեսմամբ պայմանավորված՝ մայրաքաղաքում ակտիվ կերպով իրականացվում են եղանակային անբարենպաստ պայմաններում հնարավոր դժվարությունները հաղթահարելուն և մայրաքաղաքում կյանքը բնականոն հունով կազմակերպելուն ուղղված աշխատանքները: Երևանի քաղաքապետարանը տեսանյութ է հրապարակել:

̰
Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

21:08 18.02.2025

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 19-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11։00-17:00 Չարենցի փ. 18, 20, 22 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ծարավ Աղբյուրի փ. 53/9-134/4 շենքեր, Նազարբեկյան փ. 31, 31Ա շենքեր, Անդրանիկի փ. 16, 18, 20, 22 շենքեր, Օհանովի փ. 9, 11, […]

̰
Ճամբարակի լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է

19:40 18.02.2025

Փետրվարի 18-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Ճամբարակի լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

̰
Առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործող անձինք որպես փորձնակ կարող են ներգրավվել գործատուի կողմից իրականացվող աշխատանքներում

18:52 18.02.2025

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է․ «Հարգելի՛ քաղաքացիներ, առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործող անձինք կամ երիտասարդները կարող են ծանոթանալ աշխատաշուկայի հնարավորություններին, գործնականում ձեռք բերել մասնագիտական հմտություններ և աշխատանքային պայմանագիր կնքելու հեռանկար ունենալ՝ որպես փորձնակ ներգրավվելով գործատուի կողմից իրականացվող աշխատանքներում։ Ըստ այդմ՝ փորձնակը հնարավորություն ունի՝ գործատուի մոտ աշխատանքի ներգրավվել և աշխատանքային փորձառություն ձեռք բերել […]

̰
Համընդհանուր հայտարարագրման շրջանակում սոցիալական կրեդիտների վերադարձի շրջանակը ընդլայնվել է

18:45 18.02.2025

Համընդհանուր հայտարարագրման շրջանակում սոցիալական կրեդիտների վերադարձի շրջանակը ընդլայնվել է: Ընդլայնված ուղղություններից մեկը վերաբերում է 2024-2025 թվականների ընթացքում ատամնաբուժական ծառայությունների գծով ծախսերին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ «Անհրաժեշտ տեղեկատվությունը 2024 թվականի հաշվետու տարվա մասով հարկային մարմին է ներկայացվում մինչև 2025 թվականի ապրիլի 1-ը ներառյալ, իսկ 2025 թվականի հաշվետու տարվա մասով` մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա […]

̰
Քննարկվել են «Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիա» ՀԿ-ի խնդիրները

17:50 18.02.2025

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ջուլիետա Ազարյանը փետրվարի 18-ին հանդիպել է «Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ: Հյուրերը ներկայացրել են ֆեդերացիայի խնդիրները, որոնք առնչվում էին ավտոսպորտի մրցումների կազմակերպչական հարցերին, այս համատեքստում տեղական ինքնակառավարման մարմինների, մաքսատան հետ կապված խնդիրներին, կառույցի ֆինանսական դժվարություններին, մեքենաների տեխզննմանը, մարզվելու, պարապմունքներ անցկացնելու համար […]

̰
Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Ռուսաստանի դեսպանի հետ

17:35 18.02.2025

Այսօր՝ փետրվարի 18-ին, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Այս մասին հայտնում է Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի քարտուղար Արման Մուսինյանը: Ավելի քան մեկ ժամ տևած զրույցի ընթացքում շոշափվել են հայ-ռուսական հարաբերություններին, Հայաստանի ներքին իրավիճակին և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

̰
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Պարենային անվտանգության համակարգի զարգացման ռազմավարության կատարման ընթացքը

17:11 18.02.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է Պարենային անվտանգության համակարգի զարգացման ռազմավարության 2023-2026 թթ․ գործողությունների ծրագրի կատարման ընթացքը: Զեկուցվել է, որ 2023-2026 թթ․ գործողությունների ծրագիրը ներառում է 50 միջոցառում, որոնք վերաբերում են պարենի առկայությանը, մատչելիությանը, օգտագործմանը, ապահովման կայունությանը, առկա խնդիրների լուծմանը: Ըստ այդմ՝ սահմանված թիրախային ցուցանիշներն են՝ բնակչության բոլոր խմբերի համար նվազագույն պարենային զամբյուղի հասանելիության ապահովում, […]

̰
Գեղարքունիքի մարզի պարեկները ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտել

17:07 18.02.2025

Գեղարքունիքի մարզի ջրային պարեկները Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին ստուգման նպատակով կանգնեցրել են «Կիա» մակնիշի մի մեքենա։ Երևանի բնակիչ 24-ամյա վարորդը թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Սևանի բաժին։ Բաժնում նա մեքենայի սրահից ներկայացրել է դեղնականաչավուն հետքերով ապակե գլանակ և դեղնականաչավուն զանգվածով ծխախոտի տուփ։ Երևան-Սևան-Իջևան ճանապարհին ծառայություն կատարելիս պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են […]

̰
Կենտրոնական բանկը հորդորում է զգոն լինել ԱՊՊԱ պայմանագրեր կնքելիս

16:47 18.02.2025

Կենտրոնական բանկը հորդորում է զգոն լինել ԱՊՊԱ պայմանագրեր կնքելիս՝ խուսափելու համար հնարավոր խարդախություններից: Անհայտ անձինք ներկայանում են որպես ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչներ ու առաջարկում են հեռավար պայմանագրեր՝ առանց իրական ապահովագրության։ Խաբեբաները տրամադրում են կեղծ ԱՊՊԱ պայմանագրեր կամ պայմանագրեր՝ ավելի կարճ ժամկետով, քան խոստացված է։ Ինչպես պաշտպանվել ✔️ Վստահեք միայն Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ապահովագրական ընկերություններին և […]

̰
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը մասնակցում է «IDEX-2025» ռազմատեխնիկական ցուցահանդեսին

16:41 18.02.2025

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունն Աբու Դաբիում (ԱՄԷ) մասնակցում է «IDEX-2025» ռազմատեխնիկական ցուցահանդեսին, որին Հայաստանը ներկայացված է առանձին տաղավարով։ Ցուցահանդեսին մասնակցության շրջանակում Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ է ունենում գործընկեր երկրների ներկայացուցիչների հետ: Քննարկվում են ընթացիկ և զարգացման ծրագրեր, ձեռք են բերվում նոր պայմանավորվածություններ։

̰
Քննարկվել են պատգամավորական բարեվարքության և վարքագծի կանոնագրքի հարցերը

16:26 18.02.2025

Ազգային ժողովում փետրվարի 18-ին կայացել է ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) փորձագետների ու ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի պատգամավորների եւ փորձագետների հանդիպումը: Քննարկումների առանցքում եղել է պատգամավորական բարեվարքության եւ վարքագծի կանոնագրքի թեման: «Տեւական ժամանակ է քննարկվում է ՀՀ Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովի լավագույն մոդել ունենալու հարցը: Մենք ունենք նախնական նախագիծ»,- այս […]

̰
Տիրան Խաչատրյանը ազատ կարձակվի 10 մլն դրամ գրավի դիմաց

16:21 18.02.2025

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը վերացնելու մասին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դատարանն ընտրել է համակցված խափանման միջոց՝ 10 միլիոն դրամ գրավ և երկրից չբացակայելու արգելք։ Տիրան Խաչատրյանը ձերբակալվել էր 2024 թվականի հունվարի 4-ին, այնուհետև կալանավորվել է։ Նրան մեղադրանք էր առաջադրվել 44-օրյա […]

̰
Ապատեղեկատվությունը որպես գլոբալ սպառնալիք. Հայաստանը՝ «IDEX 2025»-ում

16:11 18.02.2025

Աբու Դաբիում մեկնարկած «IDEX 2025» միջազգային համաժողոում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը խոսել է ապատեղեկատվության դեմ պայքարի մասին և ընդգծել, որ դա պարզապես ազգային խնդիր չէ: Թվային դարաշրջանի առաջ կանգնած մարտահրավերները հաղթահարելու համար նախարարը կարևորել է միջազգային համագործակցությունը կիբեռանվտանգության, մեդիագրագիտության և տեղեկատվական անվտանգության ոլորտներում: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Երևանի հանրակրթական դպրոցներից մեկի սաները հյուրընկալվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում

16:05 18.02.2025

Կարևորելով հակակոռուպցիոն ռազմավարությամբ նախատեսված հակակոռուպցիոն կրթության արմատավորումը հանրակրթական դպրոցներում, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ սովորողների իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով՝ Երևանի դպրոցներից մեկի սաները հյուրընկալվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում, որտեղ նրանց ընդունել է նախագահի պարտականությունները կատարող Էդիկ Հակոբյանը: Վերջինս պատասխանել է աշակերտներին հետաքրքրող հարցերին, նրանց ծանոթացրել Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեությանը, խոսել կոռուպցիայի պատճառների, տեսակների, դրա դեմ պայքարի […]

̰
Գողություն կատարած երիտասարդները հայտնաբերվել և ձերբակալվել են. նախաձեռնվել է քրեական վարույթ

15:33 18.02.2025

Փետրվարի 16-ի ժամը 20.56-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Երևանի Շերամի փողոցի իր բնակարանից գողացել են ոսկյա զարդեր: Նշված հասցե մեկնած Երևան քաղաքի վարչության քրեական ոստիկանները պարզել են, որ ժամը 19.30-ից ժամը 21-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով տանը մարդ չլինելու և դուռը բաց լինելու հանգամանքից, մուտք են գործել բնակարան և հյուրասենյակի […]

̰
Արենի համայնքի Խաչիկ բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներ

14:30 18.02.2025

Փետրվարի 19-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Խաչիկ բնակավայրում և բնակավայրի միջնակարգ դպրոցում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ:

̰
ՊԵԿ «Ուսումնական կենտրոնը» Սևան քաղաքում անցկացրել է իրազեկման հանդիպում

14:11 18.02.2025

Հայտարարագրի լրացման քայլերին ծանոթացնելու նպատակով ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը նաև մարզերում է կազմակերպում իրազեկման հանդիպումներ, որոնց ընթացքում մասնագետները մանրամասն ներկայացնում են հայտարարագրի լրացման ընթացակարգը և պատասխանում են մասնակիցների հարցերին։ Այս անգամ էլ մասնագետները եղել են Սևան քաղաքում: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Աշտարակ համայնքին կվերադարձվի 4 հա մակերեսով հողամաս

14:05 18.02.2025

Դատարանը բավարարել է Արագածոտնի մարզի դատախազության՝ պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայցը: Դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Աշտարակ համայնքին կվերադարձվի Արագածոտնի մարզի Օրգով համայնքի գյուղատնտեսական նշանակության 4 հա մակերեսով հողամասը: Հիշեցնենք, որ Արագածոտնի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, 2024 թվականի մարտի 21-ին Հակակոռուպցիոն դատարան էր ներկայացրել հայցադիմում՝ ընդդեմ Արագածոտնի մարզի Աշտարակ […]

̰
Խոյ համայնքի Շահումյան բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներ

13:42 18.02.2025

Փետրվարի 19-ին Արմավիրի մարզի Խոյ համայնքի Շահումյան բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, պատսպարում և տարհանում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու են էլեկտրական շչակներ:

̰
Ախուրյան համայնքի Կապս բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներ

13:17 18.02.2025

Փետրվարի 19-ին՝ ժամը 12:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Կապս բնակավայրում անցկացվելու է «Ազդարարման, տարհանման և պատսպարման կազմակերպումը «օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ։

̰
Եղանակի կտրուկ փոփոխություն հանրապետության ամբողջ տարածքում

12:28 18.02.2025

Փետրվարի 19-ի երեկոյան ժամերին, 20-23-ին հանրապետության տարածքում սպասվում է ձյուն, 20-21-ին առանձին շրջաններում և Երևանում՝ շատ ուժեղ, լեռնային առանձին մարզերում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հանրապետության ճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 20-22-ին և՛ գիշերը, և՛ ցերեկն աստիճանաբար կնվազի 10-14 աստիճանով։

̰
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում փետրվարի 17-18-ը

11:27 18.02.2025

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 17-18-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 161 դեպք, որոնցից 9-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 41, թմրանյութի հայտնաբերման՝ 22, խարդախության՝ 15, պարտադիր զինվորական զորակոչից խուսափելու՝ 11, ֆիզիկական ներգործության և սառը զենքի հայտնաբերման՝ […]

̰
Տարադրամի փոխարժեքները փետրվարի 18-ին

10:20 18.02.2025

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 395 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 398 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 412 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 418 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․27 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․34 դրամ:  

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

08:25 18.02.2025

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

08:05 18.02.2025

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Մխիթար Հայրապետյանի ելույթը Միջազգային պաշտպանական համաժողովին

00:50 18.02.2025

ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի էջում հրապարակել է Միջազգային պաշտպանական համաժողովում (IDC) իր ելույթը: Նախարարը տեսանյութին կից գրել է. «Ապատեղեկատվությունը լրջագույն մարտահրավեր է ամբողջ աշխարհի համար։ Տեղեկատվության տարածման արագության և տեխնոլոգիական առաջընթացի պայմաններում կեղծ, մանիպուլյատիվ տեղեկատվությունը կարող է խիստ բացասական ազդեցություն ունենալ հասարակությունների վրա»: Մխիթար Հայրապետյանը Միջազգային պաշտպանական համաժողովին (IDC) մասնակցում էր ԱՄԷ պաշտպանության հարցերով […]

̰
Լարսը փակ է բեռնատարների համար

00:17 18.02.2025

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

00:06 18.02.2025

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Լույս աշխարհ է եկել պատերազմում անմահացած Մեսրոպ Հովհաննիսյանի եղբայրը

21:47 17.02.2025

Հունվարի 28-ին լույս աշխարհ է եկել պատերազմում անմահացած Մեսրոպ Հովհաննիսյանի եղբայրը: Պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել:

̰
BACK_TO_TOP