13:49 19.02.2025
Փետրվարի 19-ին՝ ժամը 13:40-ի դրությամբ, սաստիկ բքի և ցածր տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։
13:43 19.02.2025
Այսօր՝ ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ, աշխատանքի վայր սահանված ժամից շուտ ներկայացած առաջին 30 աշխատակիցները՝ դատախազները, քաղաքացիական ծառայողները, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանից ստացել են՝ նվեր՝ գրքեր՝ կից թումանյանական երկտողով: Գրքերն են, որ մեր միտքը դարձնում են ավելի ազատ, սիրտը՝ ավելի զգայուն, իսկ հոգին՝ ավելի հարուստ:
13:28 19.02.2025
2025թ. հունվարին Հայաստան է այցելել 139,482 զբոսաշրջիկ։ Նախորդող տարվա հունվար ամսին զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է՝ 154,319։ 2025 թվականի հունվար ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (39.5 %), Վրաստանից (13%) և Իրանից (9.4%):
13:09 19.02.2025
Երևանի քաղաքապետարանը մարտի 1-ին և 2-ին բոլոր մեծերին և փոքրերին հրավիրում է Շառլ Ազնավուրի անվան հրապարակ՝ «Երևանը կարդում է» գրական-երաժշտական միջոցառմանը։ Մարտի 1-ից հրապարակում կգործի գրքերի տոնավաճառ, իսկ մարտի 2-ին տոնավաճառին զուգահեռ կկայանա համերգ, որտեղ ելույթ կունենան «Կաթիլ», Սոնա Գյուլխասյան – Ռաֆայել Պետրոսյան, «Ջազ քնեքշն» և «Նեմրա» խմբերը։ Միջոցառման շրջանակում կկազմակերպվեն պանելային քննարկումներ, կգործի նաև […]
12:50 19.02.2025
Երևանում փետրվարի 19-ին կեսօրից հետո, 20-23-ին սպասվում է ձյուն, 20-21-ին՝ շատ ուժեղ: Փետրվարի 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում փետրվարի 19-ի ցերեկը, 24-ին առանձին շրջաններում, 20-23-ին շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, 20-21-ին առանձին հատվածներում՝ շատ ուժեղ, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Քամին հարավարևելյան 2-5մ/վ, փետրվարի 19-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25մ/վ, […]
11:39 19.02.2025
Արդարադատության նախարարությունում նշել են Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը և գիրք նվիրելու տոնը։ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն օրվա խորհրդին համապատասխան «Գանձը կյանքի» գիրքը նվեր է ստացել հեղինակ, ցմահ դատապարտյալ Հակոբ Խաչատրյանից: 2024 թվականին լույս տեսած այս չափածո վեպը հեղինակի ապրումների, սայթաքումների, հավատը կորցնելու ու վերագտնելու մասին է: Անազատության մեջ գտնվելով նա փորձել է խորհել ստի, անարդարության, […]
11:34 19.02.2025
Առողջապահության նախարարությունը հանրապետության առողջության առաջնային պահպանման օղակին և մասնագիտացված բժշկական կազմակերպություններին հատկացրել է «Հայաստան-Արցախ» հիմնադրամի կողմից ստացված մարդասիրական օգնության դեղեր: Առողջապահության նախարարի հրամաններով դեղերի բաշխացուցակները հասանելի են Դեղորայքային քաղաքականություն/Մարդասիրական օգնությամբ ստացված դեղերի բաշխում դարանում: Բժշկական հաստատություններում մարդասիրական օգնության կարգով ստացվող դեղերի առկայության վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է Արմեդ էլեկտրոնային համակարգի «Մարդասիրական օգնության դեղերի մնացորդ» դարանում: Այստեղ, […]
11:23 19.02.2025
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 18-19-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 120 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ թմրանյութի հայտնաբերման ու տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 18-ական, խարդախության՝ 11, ֆիզիկական ներգործության՝ 10, թմրանյութի իրացման՝ 5, հոգեկան ներգործության, խուլիգանության, բռնություն գործադրելու […]
11:14 19.02.2025
Փետրվարի 20-ին՝ ժամը 11:00-ին, «Երևանի թիվ 151 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում անցկացվելու է «Հակառակորդի հարձակման դեպքում ազդարարում, պատսպարում և տարհանում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։
10:51 19.02.2025
ՊԵԿ-ը հիշեցնում է՝ եկամուտների հայտարարագրման հարթակից օգտվելու և հայտարարագիր ներկայացնելու համար նախևառաջ պարտադիր է իրականացնել անձի նույնականացում և ձեռք բերել էլեկտրոնային ստորագրություն: Անձի նույնականացման համար անհրաժեշտ է ունենալ նույնականացման ID քարտ, չունենալու դեպքում՝ կարող եք դիմել Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային ցանկացած գրասենյակ՝ նախապես ամրագրելով այց։ Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ կարող եք մուտք […]
10:16 19.02.2025
Փետրվարի 20-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Արտաշատ համայնքի Այգեստան բնակավայրում փորձարկվելու է էլեկտրական շչակ: Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
10:11 19.02.2025
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 395 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 397 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 412 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 417 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․26 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.36 դրամ:
09:05 19.02.2025
Փետրվարի 19-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղում։ Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին բուք է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
08:30 19.02.2025
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
08:16 19.02.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
08:10 19.02.2025
Փետրվարի 17-19-ը ՆԳՆ ՓԾ Կոտայքի, Արագածոտնի, Սյունիքի, Շիրակի և Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Ապարան, Սիսիան քաղաքներում, Հանքավան, Զովաբեր, Ախուրյան, Վարսեր գյուղերում և Հատիս լեռան լանջին: Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 9 ավտոմեքենա և 22 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։
08:00 19.02.2025
Փետրվարի 18-ին, ժամը 22։58-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Նորաշեն և Սարչապետ գյուղերի միջակայքում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:48-ին, մարվել՝ 23:57-ին։ Նորաշեն-Սարչապետ ավտոճանապարհի 14-րդ կմ-ի մոտակայքում այրվել է խոտածածկույթ,։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել […]
23:56 18.02.2025
Փետրվարի 18-ին Հայաստանի նախաձեռնությամբ կայացավ Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի մասնակից պետությունների աշխատանքային հանդիպումը, որին մասնակցեցին Բոլիվիայի, Եգիպտոսի, Իրանի, Իրաքի, Իտալիայի, Հունաստանի, Չինաստանի, Պերուի ներկայացուցիչները։ Այս մասին նշվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության տարածած հաղորդագրության մեջ: Հանդիպման ընթացքում մասնակիցները մտքեր փոխանակեցին 2024թ․ դեկտեմբերի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի նախագահությամբ Երևանում կայացած Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 8-րդ նախարարական […]
23:42 18.02.2025
Աբխազիայի հայաբնակ շրջաններում իրավճակը շարունակում է լարված մնալ այն բանից հետո, երբ նախագահական ընտրությունների արդյունքներից դժգոհ թիմը որոշեց մեր հայերնակիցներին մեղադրել սեփական պարտության համար: Հայերի հասցեին հնչեցին ֆիզիկական հաշվեհարդարի կոչեր: Իրավապահ մարմինները արտակարգ միջոցառումներ են ձեռնարկում վտանգը չեզոքացնելու նպատակով: Ինչպիսի՞ն է վիճակն այսօր: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հիշեցնեմ՝ նախագահական ընտրույթունների առաջին փուլում […]
23:32 18.02.2025
Քաղաքապետն այսօր շրջել է Աջափնյակում: Նա եղել է այն տարածքներում, որտեղ բարկարգման աշխատանքներ են անհրաժեշտ: Անդրադառնալով վթարային շենքերի հարցին՝ Տիգրան Ավինյանը, նշել է, որ խնդիրը լուծելու համար անհրաժեշտ կլինեն օրենսդրական փոփոխություններ: Մանրամասները՝ ռեպորտաժում:
22:11 18.02.2025
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ենթակառուցվածքների հարցերով Կովկասի տարածաշրջանի ղեկավար Ալկիս Դրակինոսին։ Հանդիպմանը ներկա էր նաև ՎԶԵԲ երևանյան գրասենյակի ղեկավար Ջորջ Ախալկացին: Նախարարը ողջունել է հյուրերին և ընդգծել, որ նախարարության և Բանկի հետ առկա ծրագրային փաթեթը բավականին ընդգրկուն է, և Բանկի աջակցությամբ ընթացող ծրագրերը մեծ ազդեցություն ունեն թե՛ […]
21:25 18.02.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Գեղադիր-Ալագյազ ավտոճանապարհին բուք է: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
21:16 18.02.2025
Առաջիկայում ձյան առատ տեղումների կանխատեսմամբ պայմանավորված՝ մայրաքաղաքում ակտիվ կերպով իրականացվում են եղանակային անբարենպաստ պայմաններում հնարավոր դժվարությունները հաղթահարելուն և մայրաքաղաքում կյանքը բնականոն հունով կազմակերպելուն ուղղված աշխատանքները: Երևանի քաղաքապետարանը տեսանյութ է հրապարակել:
21:08 18.02.2025
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 19-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11։00-17:00 Չարենցի փ. 18, 20, 22 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ծարավ Աղբյուրի փ. 53/9-134/4 շենքեր, Նազարբեկյան փ. 31, 31Ա շենքեր, Անդրանիկի փ. 16, 18, 20, 22 շենքեր, Օհանովի փ. 9, 11, […]
19:40 18.02.2025
Փետրվարի 18-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Ճամբարակի լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
18:52 18.02.2025
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է․ «Հարգելի՛ քաղաքացիներ, առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործող անձինք կամ երիտասարդները կարող են ծանոթանալ աշխատաշուկայի հնարավորություններին, գործնականում ձեռք բերել մասնագիտական հմտություններ և աշխատանքային պայմանագիր կնքելու հեռանկար ունենալ՝ որպես փորձնակ ներգրավվելով գործատուի կողմից իրականացվող աշխատանքներում։ Ըստ այդմ՝ փորձնակը հնարավորություն ունի՝ գործատուի մոտ աշխատանքի ներգրավվել և աշխատանքային փորձառություն ձեռք բերել […]
18:45 18.02.2025
Համընդհանուր հայտարարագրման շրջանակում սոցիալական կրեդիտների վերադարձի շրջանակը ընդլայնվել է: Ընդլայնված ուղղություններից մեկը վերաբերում է 2024-2025 թվականների ընթացքում ատամնաբուժական ծառայությունների գծով ծախսերին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ «Անհրաժեշտ տեղեկատվությունը 2024 թվականի հաշվետու տարվա մասով հարկային մարմին է ներկայացվում մինչև 2025 թվականի ապրիլի 1-ը ներառյալ, իսկ 2025 թվականի հաշվետու տարվա մասով` մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա […]