17:42 07.12.2022
Մոսկվայում կայացած ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նիստում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խոսել է նաև Լաչինի միջանցքի շուրջ վերջին օրերի զարգացումներից: Այսօր Սիմոնյանը թեմայի շուրջ ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ, ամփոփել մոսկովյան իր այցը, նաև անդրադարձել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ մինչև տարեվերջ հնարավոր հանդիպման մասին հարցին: Մանրամասները՝ տեսանյութում:
16:53 07.12.2022
Հեռավար եղանակով աշխատելու հնարավորության տրամադրման նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակվել և e-draft իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Նախագծով առաջարկվում են հեռավար և համակցված հեռավար եղանակներով աշխատանքի կազմակերպման հստակ և ճկուն ընթացակարգեր, որոնք հնարավորություն կտան աշխատանքային պարտականությունները […]
14:08 07.12.2022
Նոյեմբերի 28-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ էր ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության են դիմել 31 և 36 տարեկան երկու տղամարդ, որոնցից մեկը՝ մայրաքաղաքի, մյուսը՝ Նորաբաց գյուղի բնակիչ։ Հիվանդանոց մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ նրանք մարմնական վնասվածքները ստացել էին Նորաբաց գյուղի ճանապարհին մեկ այլ վարորդի հետ մեքենան վարելու հարցի շուրջ ծագած վեճի ընթացքում։ […]
11:35 07.12.2022
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Գառնի-Երևան» ջրատարի վրա պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 8-ին ժամը 10.00-ից մինչև դեկտեմբերի 9-ը ժամը 22.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Նուբարաշեն վարչական շրջանը՝ ամբողջությամբ, Էրեբունի վարչական շրջանը` բացառությամբ` Արցախի պողոտայի և Սարի Թաղի, Կենտրոն վարչական շրջանի` Օստրովսկու, Ծատուրյան, Զավարյան փողոցների և նրբանցքների, Ալեք Մանուկյան փող. […]
10:53 07.12.2022
ԱԺ-ում շարունակվում է 2023 թվականին պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկումը: ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն իր ելույթում անդրադարձել է պայմանագրային զինվորական ծառայության գրավչությունն ու շահգրգռվածությունը բարձրացնելուն ուղղված միջոցառումներին, հայտնել է, որ այդ նպատակով սահմանել հավելավճար, որը պայմանավորված կլինի ատեստատավորում ստանալու հանգամանքով։ Մանրամասները՝ տեսանյութում:
10:26 07.12.2022
34 տարի առաջ այս օրը՝ դեկտեմբերի 7-ին, տեղական ժամանակով ժամը 11:41 րոպեին, Հայաստանը ցնցեց Սպիտակի ավերիչ երկրաշարժը: Հաշված վայրկյանների ընթացքում լրիվ կամ մասնակի ավերվեցին Սպիտակ, Գյումրի, Վանաձոր, Ստեփանավան քաղաքները, Սպիտակի, Ախուրյանի, Գուգարքի, Արագածի, Կալինինոյի, Ստեփանավանի շրջանների հարյուրից ավելի գյուղեր ու բնակավայրեր։ Պաշտոնական տեղեկություններով՝ Սպիտակի երկրաշարժից զոհվել է ավելի քան 25 հազար մարդ, 19 հազարը հաշմանդամ […]
09:50 07.12.2022
Դեկտեմբերի 5-7-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 9 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Կոտայքի մարզի Հրազդան, Աբովյան, Տավուշի մարզի Իջևան և Շիրակի մարզի Գյումրի քաղաքներում: Դեպքի վայր ժամանած փրկարարները քաղաքացիներին ցուցաբերել են համապատասխան օգնություն։
09:20 07.12.2022
Դեկտեմբերի 5-7-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 13 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Լոռու մարզի Վանաձոր, Սյունիքի մարզի Կապան, Քաջարան, Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Տավուշի մարզի Բերդ, Դիլիջան, Արագածոտնի մարզի Ապարան, Աշտարակ քաղաքներում և Շենկան գյուղում։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել արգելափակված ավտոմեքենաները։
09:07 07.12.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 7-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ Ստեփանավանի ոլորանները ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են: Արթիկի և Ախուրյանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-30 մետր։ Ստեփանավանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
23:44 06.12.2022
Դիմահարդար Սառա Ամելիա Ֆոգը պարզ միջոցներ է բացահայտել դեմքի միայն մեկ մասով ավելի երիտասարդ տեսք ունենալու համար։ Այս մասին պատմել է The Sun-ը։ Այսպիսով, դուք կարող եք բարելավել արտաքին տեսքը հոնքերի ճիշտ շտկման և դիմահարդարման միջոցով, ասել է մասնագետը։ Ըստ մասնագետի՝ դեմքի հենց այս հատվածն է ամենից հաճախ ամենախնդրահարույցը և կարող է տեսողականորեն ծերացնել կնոջը։ […]
23:14 06.12.2022
Անօթևան քանի ընտանիք է ապրում աղետի գոտում, ինչո՞ւ նրանք մինչ օրս չեն ապահովվել բնակարաններով, ի՞նչ է նախատեսել կառավարությունը այդ ընտանիքների համար։ Այս հարցերին է այսօր անդրադարձել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի ներկայացուցիչը Տանյա Արզումանյանը: Աղետի գոտու` երկրաշարժից անօթևան մնացած ընտանիքների բնակարանային վերջին ծրագիրը մոտենում է ավարտին: Հիշեցնենք, այն մեկնարկել էր 2008 թվականին Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերում և […]
22:58 06.12.2022
ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը ԱՄՆ Պետդեպարտամենտի Թրաֆիքինգի դեմ պայքարի և մշտադիտարկման գրասենյակի ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանի կողմից թրաֆիքինգի դեմ պայքարի վերջին տարիների ձեռքբերումներն ու մարտահրավերները։ Գրիգորյանը զրուցակիցներին է ներկայացրել Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի մանդատն ու կիսվել թրաֆիքինգի կանխարգելման, զոհերի պաշտպանության, արդյունավետ հետապնդման ոլորտներում եղած իրավիճակի վերաբերյալ հաստատության հետևություններով։ Մասնավորապես Պաշտպանը շեշտել է թրաֆիքինգի դեպքերի […]
22:50 06.12.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհները և Ստեփանավանի ոլորանները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար: Տավուշի, Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Աշոցքի տարածաշրջանում և Վարդենիս քաղաքում […]
22:38 06.12.2022
Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։30-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Կորյունի 23/12 հասցեում գտնվող շինություններից մեկում դի կա, հայտնում է shamshyan.com-ը: Ոստիկաններն ու քննիչները նշված շինության մեջ՝ մահճակալի կողքին, հայտնաբերել են տղամարդու դի։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Ոստիկանությունն […]
22:28 06.12.2022
Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանն այսօր մասնակցել է Հայաստանի անտառային դաշինքի կողմից կազմակերպված առաջին կլոր սեղան-քննարկմանը, որին մասնակցել են նաև անտառային ոլորտի խնդիրներին առնչվող պետական գերատեսչությունների, հասարակական կազմակերպությունների, գիտական հաստատությունների, միջազգային և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Ողջունելով ներկաներին՝ կոմիտեի նախագահ Կիրակոսյանն իր ելույթում ընդգծել է, որ հուսադրող է այն փաստը, որ դաշինքն իր գործունեության շրջանակը չի […]
22:15 06.12.2022
Հակասական են Իրանից ստացվող տեղեկությունները: Ընդդիմադիր աղբյուրների տեղեկությունների համաձայն՝ հարևան երկրում համազգային գործադուլ է սկսվել կանանց իրավունքների ազատականացման պահանջով: Իշխանությունը պնդում է, որ ոչ մի արտառոց բան տեղի չի ունենում, ու որ բողոքի զանգվածային ալիքն արդեն մարում է: Այնուամենայնիվ, գործադուլ կայացե՞լ է, և ինչպե՞ս են գործադուլի նախաձեռնողները ձևակերպել իրենց պահանջները: Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը […]
21:44 06.12.2022
Հանրապետության տարածքում դեկտեմբերի 7-ին, 8-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն և մառախուղ: Դեկտեմբերի 8-ի ցերեկը 9-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 8-10-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 5-7 աստիճանով: Երևան քաղաքում դեկտեմբերի 8-ի ցերեկը, 9-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի […]
20:52 06.12.2022
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 7-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10:00-16:00 Վարդանանց փ. 93-127 առանձնատներ, Արամի փ. 64-88 առանձնատներ, Եկմալյան փ. 1-16 առանձնատներ, Փարպեցի փ. 10 շենք, Պուշկինի փ. 43-51, 58-72 շենքեր, Սարյան փ. 7-17, 21 շենքեր, Ա.Խաչատրյան փ. 20, 21, 21Ա, […]
20:00 06.12.2022
Խորհրդարանում այսօր բարձրագույն դատական խորհրդի նոր անդամի են ընտրել, քննարկել են եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման նախագիծը: Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը առաջադրել էր Քննչական կոմիտեի նախկին նախագահ Հայկ Գրիգորյանի թեկնածությունը: Գրիգորյանը վստահեցրեց՝ ընտրվելու դեպքում առաջնորդվելու է միայն օրինականության և իրավունքի գերակայության սկզբունքներով: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Արսեն Թորոսյանը հետաքրքրվեց՝ ընտրվելով ԲԴԽ […]
19:53 06.12.2022
2022 թվականի դեկտեմբերի 6-ին Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում Ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Սերգեյ Ատոմյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պարգևատրման արարողություն: «Մաշկաբանության ազգային կենտրոն» ԲԿ-ից փախուստի դիմած ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորված անձին հայտնաբերելու ուղղությամբ իրականացված մեծածավալ օպերատիվ-հետախուզական և փնտրողական միջոցառումներին ակտիվ մասնակցելու, ծառայողական պարտականություններն ու հանձնարարականները բարեխղճորեն կատարելու համար կենտրոնական մարմնի օպերատիվ բաժնի ծառայողներ Կարեն […]
19:46 06.12.2022
Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասը կարծում է, որ երկիրը չի կարողանա ընդունել փախստականների նոր ալիք Ուկրաինայից, սակայն վստահ է, որ Ֆինլանդիան կօգնի նրանց։ Կալլասի խոսքով, Ուկրաինայում տեղի ունեցած վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ փախստականների հերթական ալիք է լինելու, որոնց Էստոնիան չի կարողանա օգնել նախկին ծավալով։ «Մենք խոսեցինք Ֆինլանդիայի հետ, որ մենք իսկապես այլևս չենք կարող […]
19:35 06.12.2022
ՀՀ ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն Աժ-ում կայացած ասուլիսի ընթացքում, անդրադառնալով լրագրողների հարցերին, նշեց, որ հայկական կողմը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի համար ադրբեջանական կողմի առաջարկները: Չի բացառվում, որ մինչև տարեվերջ Փաշինյան-Ալիև հանդիպում կայանա: Աղաջանյանն անդրադառնալով վերջին օրերին Լաչինի միջանցքի շուրջ զարգացումներին, ադրբեջանական մաքսակետի վերաբերյալ խոսակցություններին, նշեց, որ նոյեմբերի 9-ի եռակողմ […]
19:26 06.12.2022
Առողջապահության, պաշտպանության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախաձեռնությամբ, Վրաստանի խորհրդարանում տեղի է ունեցել շնորհանդես՝ «Վրաստանի ժողովրդագրական քաղաքականության վերլուծություն. խնդիրներ և հեռանկարներ» թեմայով։ Խորհրդարանի անդամ Դիմիտրի Խունդաձեն զեկույց է ներկայացրել Վրաստանի ժողովրդագրական քաղաքականության մասին՝ որպես պետության անվտանգության հիմնական որոշիչ գործոններից մեկը։ Նա անդրադարձել է ՄԱԿ-ի անդամ երկրների նկատմամբ մշակած ժողովրդագրական քաղաքականությանը, նաև խոսել է Վրաստանի կառավարության նախաձեռնությունների մասին, […]
18:49 06.12.2022
ՀՀ պաշտպանության նախարարությունը դեկտեմբերի 6-ին ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում կազմակերպել է վերապատրաստման դասընթաց ՊՆ-ում հավատարմագրված ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար: Դասընթացը վարել են ՊՆ ներկայացուցիչներ, ՊԱՀՀ-ի դասախոսներ և հրավիրված փորձագետներ: Կարևորվել է լրատվամիջոցների դերը պաշտպանական ոլորտին վերաբերող տեղեկատվությունը մասնագիտորեն ներկայացնելու հարցում: Քննարկվել են նաև բանակային խնդիրներին առնչվող տեղեկատվության տրամադրման ու հրապարակման, զինված ուժերում տեղի ունեցող իրադարձությունների […]
18:18 06.12.2022
Ինդոնեզիայի խորհրդարանը միաձայն հավանություն է տվել երկրի քրեական օրենսգրքում փոփոխություններին, որոնք արգելում են արտաամուսնական կապերն ու համատեղ կյանքը: Հայտնում է Associated Press-ը։ Նշվում է, որ ամուսնությունից առաջ սեռական կապ ունենալու համար մարդուն սպառնում է մեկ տարվա ազատազրկում, համատեղ բնակությանը՝ վեց ամսվա ազատազրկում։ Նոր միջոցները վերաբերում են ինչպես Ինդոնեզիայի քաղաքացիներին, այնպես էլ օտարերկրացիներին։ Հստակեցվում է, որ […]
16:52 06.12.2022
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը մարզպետարանի պատասխանատուների հետ այսօր շրջայց է կատարել Գյումրիի մի շարք դպրոցներում։ Այս մասին տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից: Շրջայցի ժամանակ Նազելի Բաղդասարյանը կարևորել է դասասենյակներում դասերի կազմակերպման համար բավարար ջերմաստիճանի ապահովումն ու հակահամաճարակային կանոնների պահպանումը, անհարկի բացակայությունների, ինչպես նաև դպրոցներում ամանորյա տոներին ընդառաջ դրամահավաքության բացառումը։ Պատասխանատուների առաջին կանգառը Գյումրու թիվ 25 հիմնական […]
16:44 06.12.2022
Չի բացառվում, որ մինչև տարեվերջ Փաշինյան-Ալիև հանդիպում կայանա: ԱԺ-ում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում հայտարարել է ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը՝ նշելով, որ հայկական կողմը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի համար ադրբեջանական կողմի առաջարկները, որոնք հայկական կողմի առաջարկների արձագանքն են: «Հայկական կողմը ստացել է Ադրբեջանի առաջարկները, որոնք, ըստ էության, արձագանք են հայկական […]