TIME
Ամսաթիվ
22 07 2025
  • $
    383.83
  • RUBLE
    4.90
  • 446.97
WEATHER
+24.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ-ում թույլատրել են արհեստական մսի վաճառքը

21:53 04.12.2022

ԱՄՆ սննդամթերքի ու դեղորայքի որակի և անվտանգության կենտրոնը Upside Foods ընկերությանը թույլ է տվել կենդանական ցողունային բջիջներից աճեցված միս վաճառել։ Սա առայժմ վերաբերում է միայն մեկ մթերքի՝ արհեստական թռչնամսին։ Հարյուրավոր նոր նախագծեր սպասում են իրենց հերթին։ Արհեստական մսի թեման վերջին շրջանում տարածված է։ Գաղափարի կողմնակիցները առաջնորդվում են սրանով, որ կենդանիների մսի օգտագործումը և վերամշակումը հանգեցնում […]

̰
Վախճանվել է Շիրակի երկրագիտական թանգարանի երկարամյա տնօրեն, գիտնական Համազասպ Խաչատրյանը

21:05 04.12.2022

Շիրակի մարզպետարանը խոր վշտով հայտնում է վաստակաշատ երկրաբան ու հնագետ, Շիրակի երկրագիտական թանգարանի երկարամյա տնօրեն, հնագիտական բազմաթիվ ուսումնասիրությունների հեղինակ, գիտնական Համազասպ Խաչատրյանի մահվան մասին։ Շիրակի մարզի պատմամշակութային արժեքների, անգնահատելի գտածոների գիտակն էր Համազասպ Խաչատրյանը, անմնացորդ նվիրումով փայփայում էր Շիրակի երկրագիտական թանգարանի 30 հազարից ավելի նմուշները, մեծ ոգևորությամբ պատմում նրանցից յուրաքանչյուրի պատմությունը։ Շիրակի մարզպետարանի աշխատակազմը՝ մարզպետ […]

̰
ՌԴ նախագահի աշխատակազմի պատվիրակությունն այցելել է Սյունիքի մարզ

20:40 04.12.2022

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը դեկտեմբերի 3-ին ընդունել է ՌԴ նախագահի՝ արտասահմանյան երկրների հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի վարչության պետ Իգոր Մասլովի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին վարչության պետի տեղակալ Ա․ Լ․ Ռիբակովը, մարդասիրական ծրագրերի համակարգման բաժնի պետ Վ․ Վ․ Չերնիշովը, այլ ներկայացուցիչներ։ Տեղեկացնում են Սյունիքի մարզպետարանից։ Հանդիպմանը ներկա էին նաև Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր […]

̰
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքային իրավունքների իրացման խնդիրներին

19:42 04.12.2022

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն անդրադարձել է հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքային իրավունքների իրացման խնդիրներին: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
ՌԴ նախագահի աշխատակազմի օտարերկրյա պետությունների հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի վարչության պետն այցելել է Քաջարան

16:32 04.12.2022

Ճանաչողական այցի շրջանակներում՝ Քաջարանը հյուրընկալել է ՌԴ նախագահի աշխատակազմի օտարերկրյա պետությունների հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի վարչության պետ Իգոր Մասլովին և «Մոսկվայի տուն» Մոսկվայի մշակութային-գործարար կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանին։Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Մանվել Փարամազյանը։ ««ԶՊՄԿ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի և նույն ընկերության ղեկավար կազմի հետ միասին հյուրերին ուղեկցեցինք քաղաքում […]

̰
Զինծառայողի՝ հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

15:23 04.12.2022

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 528-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ զինծառայողի առողջությանը հրազենային վնասվածք պատճառվելու դեպքի առթիվ: Հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից Նախնական տվյալներով՝ 2022թ. դեկտեբերի 3-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, շարքային Գ.Հ.-ն, ընդգրկված լինելով մարտական հերթապահության, իրեն ամրակցված […]

̰
Եկեք գնահատենք արդեն կատարված աշխատանքը, մեր բալիկներին հաղորդակից դարձնենք հրաշքին, քանզի Հանրապետության հրապարակը հենց հրաշքի մաս է դարձել․ Երևանի քաղաքապետ

12:38 04.12.2022

«Քաղաքի նախատոնական զարդարանքի հետ կապված հանրային քննարկումներն այս տարի, իհարկե, սովորականից քանի անգամ շատ էին՝ պայմանավորված լուսավորության աշխատանքների հարցում մեր կողմից թույլ տրված բացթողումներով։ Մենք հնարավոր ամեն բան անելու ենք իրավիճակը շտկելու համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։ Բայց մեր երկիրն այս տարի պատիվ ունի ընդունել Մանկական եվրատեսիլ […]

̰
Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել․ ՀՀ ՊՆ

11:58 04.12.2022

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները դեկտեմբերի 4-ին՝ ժամը 03:50-ին, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է: Տեղեկացնում են  ՀՀ ՊՆ-ից։

̰
Հայաստանում կան փակ ավտոճանապարհներ

09:58 04.12.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Սարավան-«Զանգեր» հատվածում տեղում է ձյուն։ Վարդենյաց լեռնանցքում, Սարավան-«Զանգեր» հատվածում, Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում, Նոյեմբերյան քաղաքում, Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում և Գորիս քաղաքում մառախուղ է։ Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին և Տավուշի մարզի Դիլիջանի […]

̰
Սեպտեմբերյան մարտերի հերոս հրետանավորները․ ինչպես կարողացան խոցել հայկական տարածք ներխուժած թշնամուն

23:05 03.12.2022

Սեպտեմբերյան մարտերի հերոս հրետանավորները։ Ինչպես կարողացան խոցել հայկական տարածք ներխուժած թշնամուն, պատմում են ժամկետայինները։ Համալիր և բազմակողմանի ստուգումներ զորամիավորումներում և զորամասերում, գնահատվում են զորքերի մարտունակությունն ու պատրաստականությունը։ Վոլոդյա Նորոյան. Անմահ հերոս, որ կռվեց աննահանջ ու չխնայեց կյանքը հանուն հայրենիքի։ Եվս մեկ ընտանիքում լսվեց փոքրիկի սպասված և հույս ու բերկրանք պարգևող ճիչը։ Լույս աշխարհ է եկել […]

̰
Փակ ճանապարհ, հումանիտար ճգնաժամ. անպատժելիությունը թևեր է տալիս Ադրբեջանին

21:46 03.12.2022

Արցախում կրկին ձմեռ է, և անփոփոխ ձեռագրով թշնամին կրկին սադրանքի է դիմում: Այսօր էլ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում առավոտվանմից քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ իբր թե բնապահպանական ուսումնասիրություններ կապարելու պատրվակով փակել էին Ստեփանակերտ-Գորիս՝ Հայաստանին կապող միակ մայրուղին: Չուշացավ Արցախի տեղեկատվական շտաբի արձագանքը: «Ակնհայտ է, որ Ադրբեջանն այս քայլով դիմում է սադրանքի Հայաստանի և Արցախի միջև […]

̰
Ձյուն, մերկասառույց և մառախուղ․ իրավիճակը ՀՀ ճանապարհներին

20:20 03.12.2022

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 3-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Աշոցքի, Սևանի, Ճամբարակի, Տավուշի, Սպիտակի, Վանաձորի, Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Եղեգնաձորի, Վայքի, Նոյեմբերյանի, Մարտունիի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև։ 🔹Դիլիջանի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։ 🔹Վայքի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Սիսիանի Զանգեր կոչվող հատվածում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-30 մետր: 🔹Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները […]

̰
Հայտարարվել են 2023-ի փողոցաշինական պետական ծրագրում ընդգրկված Շիրակի մարզի ճանապարհների հիմնանորոգման մրցույթները

20:00 03.12.2022

Կապիտալ ծախսերի ծրագրով մինչև տարեվերջ Շիրակի մարզում նախատեսված է շահագործման հանձնել 70 կմ  հիմնանորոգված կամ միջին նորոգումների ենթարկված ճանապարհ: Պետական բյուջեից մարզի ճանապարհաշինության  հատկացումը 2022-ին կազմել է 10 միլիարդ դրամ: Շիրակի մարզն ընդհանուր ունի 829 կմ ճանապարհ, որից 495 կմ-ը՝ մարզային, 220-ը՝ հանրապետական, իսկ 114-ը միջպետական նշանակության են։  Այս կիլոմետրերի հաշվարկում են նաև քանդված, անանցանելի […]

̰
Իրանում վերջին անկարգությունների ժամանակ 200 մարդ է զոհվել

19:50 03.12.2022

Իրանում տեղի ունեցած վերջին անկարգությունների ժամանակ առնվազն 200 մարդ է զոհվել, իսկ պետական, պետական ​​և մասնավոր կազմակերպություններին ավելի քան 200 միլիոն դոլարի վնաս է պատճառվել, ասվում է Իսլամական Հանրապետության ՆԳՆ անվտանգության խորհրդի հայտարարության մեջ։ «Խռովությունների հետևանքով մինչ օրս զոհվել է 200 մարդ, որոնք կարելի է բաժանել հետևյալ խմբերի. զինված խմբավորումներ, անկարգությունների մասնակիցներ, ինչպես նաև զինված […]

̰
Դեկտեմբերի 5-ին, ժամը 15․00-ից փակ են լինելու Հանրապետության հրապարակ մուտք գործող փողոցները

19:33 03.12.2022

«Մանկական եվրատեսիլ-2022» երգի միջազգային 20-րդ մրցույթի բացման և Հանրապետության հրապարակի տոնածառի լույսերը վառելու արարողության մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով դեկտեմբերի 5-ին, ժամը 15․00-ից փակ են լինելու Հանրապետության հրապարակ մուտք գործող փողոցները։ Տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։ Մասնավորապես, փակ կլինի Տիգրան Մեծի պողոտան՝ Տիգրան Մեծի պողոտա-Խանջյան փողոց խաչմերուկից, Նալբանդյան փողոցը՝ Սախարովի հրապարակից, Աբովյան փողոցը՝ Աբովյան-Պուշկինի փողոցների խաչմերուկից, Ամիրյան […]

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

18:46 03.12.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Սյունիքի մարզի Գորիս, Սիսիան, Քաջարան, Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Լոռու մարզի Սպիտակ, Ստեփանավան քաղաքներում, Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում և Արագածոտնի մարզի Ծաղկահովիտի տարածաշրջանում տեղում է ձյուն։ Վարդենյաց լեռնանցքում, Սարավան-«Զանգեր» հատվածում, […]

̰
Փախուստի դիմած կալանավորված անձը հայտնաբերվել է

18:15 03.12.2022

ՀՀ առողջապահության նախարարության «Մաշկաբանության ազգային կենտրոն» ԲԿ-ում 2022 թվականի նոյեմբերի 25-ից ստացիոնար բուժման մեջ գտնվող, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ, 1981թ․ ծնված, նախկինում մի քանի անգամ դատապարտված Գասպար Արամի Պողոսյանը դեկտեմբերի 3-ին՝ ժամը 8։30-ի սահմաններում, դիմել էր փախուստի հիշյալ կենտրոնի լոգասենյակի պատուհանից։ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ոստիկանության […]

̰
Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող 9 կազմակերպություններ Գյումրիում անցկացրել են միջոցառում-լսումներ

18:07 03.12.2022

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Շիրակի մարզպետարանը՝ Շիրակի պետական համալսարանի հետ համագործակցությամբ, այսօր անցկացրել է միջոցառում-լսումներ, որի մեկնարկը տրվել է հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող 9 կազմակերպությունների աշխատանքների ցուցահանդեսով։ Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը նշել է, որ նմանօրինակ միջոցառման անցկացման կարևոր նպատակը ոչ միայն հանրության ուշադրությունը հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերին […]

̰
ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը Ադրբեջանի հերթական սադրանքի վերաբերյալ «Հորիզոնին» մանրամասներ է հայտնել

17:50 03.12.2022

Ավելի քան երեք ժամ փակ մնալուց հետո ի վերջո բացվել է Արցախը Հայաստանի Հանրապետությանը կապող միակ ճանապարհը: Այդ մասին հայտնել է Արցախի տեղեկատվական շտաբը: Մայրուղին այժմ երկկողմանի բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկության համար: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր կեսօրից հետո Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, իբր բնապահպանական պատճառաբանությամբ, […]

̰
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Սոս Արևելքի քրիստոնյաներ» կազմակերպության անդամներին

17:45 03.12.2022

  Դեկտեմբերի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Սոս Արևելքի քրիստոնյաներ» ֆրանսիական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի անդամներին՝ գլխավորությամբ մասնաճյուղի ղեկավար Քորանթեն Քլերկինի։ Հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։ Հանդիպմանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժնի և «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի տնօրեն Արժանապատիվ Տ․ Արարատ քահանա Պողոսյանը […]

̰
Թբիլիսիում ցույց է տեղի ունենում՝ ի պաշտպանություն Սաակաշվիլիի

17:00 03.12.2022

Թբիլիսիի կենտրոնական փողոցներում երթ են անցկացրել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի աջակիցները։ Նշվում է, որ «Միացյալ ազգային շարժման» ընդդիմադիրները համախոհների հետ հավաքվել են իշխող «Վրացական երազանք» կուսակցության գրասենյակի մոտ. նրանք պահանջում են Սաակաշվիլիին բուժման համար տեղափոխել արտասահմանյան կլինիկա։ Կարգը ապահովելու համար հերթապահում են պարեկային ոստիկանության բրիգադները։ «Այսօր քաղաքական մեսիջներ ու քաղաքական պահանջներ չեն լինելու, այսօր […]

̰
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվել է հայոց առաջին լուսավորիչների տոնը

16:00 03.12.2022

Դեկտեմբերի 3-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնը: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Դեռևս 2014 թվականին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակով տոնը հռչակվել է Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր: Այդ օրը հավատացյալների օրհնության և երկրպագության համար դուրս […]

̰
Եվգենի Պետրոսյանն արձագանքել է իր՝ հանդերձյալ աշխարհ գնալու մասին լուրերին

15:08 03.12.2022

Սիրված հումորիստ Եվգենի Պետրոսյանն արձագանքել է իր մահվան մասին լուրերին. Instagram-ում նա հայտնել է, որ ցանցում տարածվել է իր մահվան մասին կեղծ տեսանյութ։ «Այսօր որոշ՝ «ոչ մարդիկ» հաղորդավարի մեկնաբանությամբ YouTube-ում տեղադրել են տեսանյութ, իբր ես լքեցի այս աշխարհը և հայտնվեցի բոլորովին այլ վայրում: Նրանք նույնիսկ ցույց տվեցին լացող մարդու»,- գրել է հումորիստը։ Նա հավելել է, […]

̰
Էջմիածնում գողացել էին ջրամատակարարման համար կարևոր սարքավորումներ

13:00 03.12.2022

Օրերս ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում ստացվեց, որ Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղում գողություն է կատարվել: «Էջմիածին» ջրօգտագործողների ընկերությանը պատկանող տրանսֆորմատորից մեկի յուղն էին գողացել: Բաժնի քրեական հետախույզները մի քանի օր տևած միջոցառումների արդյունքում պարզեցին, որ գողությունը կատարել են չորս հոգով։ Բոլորն էլ Էջմիածին քաղաքի բնակիչներ էին: Նոյեմբերի 29-ին նրանք հայտնաբերվեցին ու ձերբակալվեցին, ապա ներկայացվեցին Վաղարշապատի քննչական […]

̰
Սիսիան համայնքի Գետաթաղ բնակավայրի տներից մեկում տարաներով մարիխուանա է հայտնաբերվել

12:52 03.12.2022

Սիսիանի ոստիկանները, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել։ Մասնավորապես, նրանք Սիսիան համայնքի Գետաթաղ բնակավայրի տներից մեկում կատարած խուզարկությամբ հայտնաբերել են տարաներով մարիխուանայի նմանվող զանգվածներ՝ ընդհանուր 193 գրամից ավելի քաշով։ Դրանք, նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում, առգրավվել են։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա […]

̰
Սերոբ Մանուկյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ

12:44 03.12.2022

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Սերոբ Մանուկյանին Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ նշանակելու մասին: Հրամանագրում ասվում է. «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 7-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի նոյեմբերի 28-ի ԲԴԽ-113-Ո-365 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերոբ […]

̰
Հունվարի 1-ից հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսվում է ապահովել խելամիտ հարմարեցումներ. Նարեկ Մկրտչյան

12:39 03.12.2022

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ուղերձ է հղել Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա առթիվ: Ուղերձում ասվում է. «Հարգելի՛ հայրենակիցներ, դեկտեմբերի 3-ը նշվում է որպես Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օր։ Կարևորելով վերջիններիս համար մատչելի պայմանների ստեղծումը, տարիքին ու գնահատված կարիքին համարժեք ծառայությունների մատուցումն ու զբաղվածության ապահովումը՝ պետությունը շարունակում է անհրաժեշտ ջանքեր ներդնել՝ իրականացնելով […]

̰
Գողություններ, ապօրինի զենք-զինամթերք. Աշտարակի համայնքային ոստիկանների բացահայտումները

12:30 03.12.2022

ՀՀ ոստիկանությունը շարունակում է հորդորել քաղաքացիներին կամավոր հանձնել ապօրինի զենք-զինամթերքը՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար: Օրերս Աշտարակի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում 62-ամյա մի տղամարդ կամավոր հանձնել է ինքնաձիգի պահունակ՝ լիցքավորված 10 փամփուշտով: Նոյեմբերի 29-ին էլ Աշտարակի համայնքային ոստիկանները Կոշ գյուղում իրականացրած հերթական ստուգում-շրջայցի ժամանակ տներից մեկում հայտնաբերել են ապօրինի պահվող որսորդական հրացան: 24-ամյա երիտասարդը հայտնեց, […]

̰
Վարդաքարում 35-ամյա տղամարդը բացել էր համագյուղացու տան պատուհանն ու տարել կենցաղային իրեր

12:15 03.12.2022

Նոյեմբերի 29-ին, ժամը 13․40-ին, ոստիկանության Արթիկի բաժնում գողության վերաբերյալ հաղորդում էր տվել Վարդաքար գյուղի 32-ամյա մի բնակիչ։ Ըստ նրա՝ նոյեմբերի 16-ից 28-ն ընկած ժամանակահատվածում բացել էին խոհանոցի պատուհանը ու տարել կենցաղային իրեր։ Քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում, հաղորդումից ժամեր անց, պարզվեց գողությունը կատարողի ինքնությունը։ Նույն գյուղում բնակվող 35-ամյա տղամարդը հրավիրվեց Արթիկի բաժին ու խոստովանեց, որ […]

̰
Հարմարեցված շքամուտքից մինչև տրանսպորտ. մատչելի քաղաք ունենալու առաջնային խնդիրները քննարկվել են Երևանի քաղաքապետարանում

11:12 03.12.2022

Հարմարեցված շքամուտքից մինչև տրանսպորտ. մատչելի քաղաք ունենալու առաջնային խնդիրները հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հետ քննարկեցին կլոր սեղանի շուրջ: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը: Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Երևանի քաղաքային հանձնաժողովը սկսում է իր աշխատանքը: Նիստին ներկա էին Երևանի քաղաքապետարանի ստորաբաժանումների ղեկավարներ, ավագանու անդամներ:

̰
BACK_TO_TOP