Անօթևան քանի ընտանիք է ապրում աղետի գոտում, և ի՞նչ է նախատեսել կառավարությունը նրանց համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+21.09 oC

Անօթևան քանի ընտանիք է ապրում աղետի գոտում, և ի՞նչ է նախատեսել կառավարությունը նրանց համար

23:14 06.12.2022

Անօթևան քանի ընտանիք է ապրում աղետի գոտում, ինչո՞ւ նրանք մինչ օրս չեն ապահովվել բնակարաններով, ի՞նչ է նախատեսել կառավարությունը այդ ընտանիքների համար։ Այս հարցերին է այսօր անդրադարձել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի ներկայացուցիչը  Տանյա Արզումանյանը:

Աղետի գոտու`  երկրաշարժից   անօթևան մնացած ընտանիքների բնակարանային վերջին ծրագիրը մոտենում է ավարտին: Հիշեցնենք, այն մեկնարկել էր 2008 թվականին  Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերում  և ուներ 5419 շահառու ընտանիք: Այդ ընտանիքներից 5391-ը ապահովվեցին օթևանով, պետությունը ծախսեց շուրջ 70 մլրդ դրամ: Այս ծրագրից դեռևս բնակարանի կարիք ունի 28 ընտանիք։ Բայց սա լոկալ խնդիր է, խոսքը  Շիրակի մարզի ընդամենը մեկ համայքի՝ Ջրաձոր գյուղի անօթևան ընտանիքների մասին է։

Ներկայիս գյուղի տարածքում կառուցվելու է Կապսի ջրամբարը։ Նոր գյուղը, իր նոր տներով կկառուցվի քիչ հեռու։ Մեկ այլ որոշմամբ մյուս համայքների  բնակարանային ապահովման ծրագրից դուրս մնացած այն ընտանիքները, որոնք դատական կարգով կվերականգնեն իրենց իրավունքը, կստանան բնակարանների գնման վկայագրեր։ Արդեն 16 ընտանիք դատարանով վերականգնել է իրավունքը։ Իսկ արդյո՞ք բավարար է պետության կողմից տրվող  գումարը բնակարան ձեռք բերելու համար, հաշվի առնելով  շարունակվող գնաճը անշարժ գույքի շուկայում։

Այս և այլ մանրամասները՝ ռեպորտաժում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 04.07.2025

SHANTNEWS

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

21:50 04.07.2025

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

21:45 04.07.2025

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

Բաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

21:40 04.07.2025

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

21:30 04.07.2025

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

21:18 04.07.2025

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։   ...

BACK_TO_TOP