TIME
Ամսաթիվ
17 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.88
  • 445.00
WEATHER
+34.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանի քաղաքապետարանի «Թեժ գիծ» ծառայությունում ծրագրային բարելավումներ են արվել

20:00 14.11.2022

Մայրաքաղաքի հիմնախնդիրներին ու բարեկարգմանը վերաբերող ծրագրերի, կատարված աշխատանքի ամփոփման ու նոր հանձնարարականներ տալու ավանդույթը չխախտելով, Երևանի քաղաքապետարանում անցկացվել է գործակարգավարական հերթական նիստը: Գործակարգավարական հերթական նիստին քաղաքապետ Սարգսյանին զեկուցեցին, որ ավարտվել են Օղակաձև զբոսայգու չորրորդ հատվածում նոր տեղադրված հուշարձանի և հարակից տարածքի արտաքին լուսավորության ցանցի կառուցման աշխատանքները: Տարեկան ծրագրով ընթացքի մեջ են Աբովյան պուրակի համալիր բարեկարգման […]

̰
Շիրակի մարզպետարանն արձանագրել է մի շարք թերություններ Գյումրիում սուբվենցիոն ծրագրով ընթացող փողոցաշինական աշխատանքներում

19:23 14.11.2022

Շիրակի մարզպետարանն արձանագրել է մի շարք թերություններ «Գյումրի համայնքի 22 փողոցների հիմնանորոգում» սուբվենցիոն ծրագրով նախատեսված աշխատանքներում։ Սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը 1 մլրդ 495 մլն դրամ է, որից կառավարության համամասնությունը 45 տոկոս է կազմում։ Շինարարական աշխատանքները իրականացվում է հինգ ընկերությունների՝ «Մերձմոսկովյան», «Էլիտ Արման Շին», «ԼԵՆՃԱՆՇԻՆ», «Ախուրյանի կոոպշին», «Դուստր Մոնիկա» կողմից։ Սուբվենցիոն ծրագրերի մշտադիտարկման աշխատանքային խմբի ղեկավար, […]

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանը ԵԱՀԿ ԽՎ երիտասարդների պատվիրակության հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային իրողություններին

19:15 14.11.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հյուրընկալել է ԵԱՀԿ ԽՎ երիտասարդական ցանցի պատվիրակներին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Սարգիս Խանդանյանը: Նախագահ Վահագն Խաչատուրյանը ողջունելով հյուրերին՝ նշել է, որ կարևորում է երիտասարդների ներգրավվածությունը խորհրդարանական դիվանագիտության կայացման գործընթացներում: Հանդիպման ընթացքում  նախագահը Խորհրդարանական վեհաժողովի երիտասարդ պատվիրակներին դրվագներ է ներկայացրել Ղարաբաղյան հակամարտության սկզբնավորման և բովանդակության վերաբերյալ: Անդրադարձել է հիմնախնդրի […]

̰
ՀԲ-ի գյուղական ճանապարհների ծրագրով 175 համայնքներում վերականգնվել է ավելի քան 450 կմ ճանապարհ

19:07 14.11.2022

Համաշխարհային բանկի «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման» կամ ինչպես ընդունված է կոչել՝ գյուղական ճանապարհների ծրագիրն ավարտվել է։ Տեղեկացնում է Համաշխարհային  բանկի հայաստանյան գրասենյակը։ Այս ծրագրի շրջանակներում հանրապետության 175 համայնքներում վերականգնվել է ավելի քան 450կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհ, ինչը նպաստել է գյուղական բնակչության սոցիալ-տնտեսական կյանքի և միջհամայնքային կապերի աշխուժացմանը, ճանապարհային երթևեկության անվտանգության բարելավմանը։

̰
Արարատ Միրզոյանը Լիլա Պիտերս Յահիայի հետ հանդիպմանն ընդգծել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ի հայտ եկած հումանիտար և այլ բնույթի խնդիրները

18:55 14.11.2022

Նոյեմբերի 14-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատար Լիլա Պիտերս Յահիային՝ վերջինիս պաշտոնավարման ավարտի կապակցությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՄԱԿ-ի համակարգի և մասնագիտացված գործակալությունների հետ շարունակական համագործակցությանը, Կայուն զարգացման նպատակների արդյունավետ իրականացմանն առնչվող հարցեր: 44-օրյա պատերազմի, ինչպես նաև սեպտեմբերի 13-14 ՀՀ ինքիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ի հայտ […]

̰
Վրացական ԱԹՍ-ների արտադրությունը կսկսվի հաջորդ տարի

18:48 14.11.2022

Վրաստանի պաշտպանության նախարար (ՊՆ) Ջուանշեր Բուրճուլաձեն հայտնել է, որ վրաց-լեհական «Դելտա-Վեբե» ընկերությունը մոտ ապագայում կպատրաստի անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) փորձնական տարբերակը: Aliq Media-ի փոխանցմամբ՝ Բուրճուլաձեն նշել է, որ անօդաչու թռչող սարքերի զանգվածային արտադրությունը կսկսվի հաջորդ տարի։ «Մենք արդեն կանենք կանխավճարը և կսկսենք անօդաչու թռչող սարքերի փորձնական արտադրությունը»,- ասել է ՊՆ նախարարը: Բուրճուլաձեի խոսքով, «Դելտա-Վեբե»-ն հիմնադրվել է […]

̰
Ոստիկանության զորքերի հատուկ նշանակության զորամասը նշել է կազմավորման 17-ամյակը

18:31 14.11.2022

Օրերս տեղի ունեցավ ոստիկանության զորքերի հատուկ նշանակության զորամասի կազմավորման 17-ամյակին նվիրված տոնական միջոցառում, որին մասնակցում էր ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը։ Ներկա էին նաև ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը, ոստիկանության պետի տեղակալներ Կամո Ցուցուլյանն ու ոստիկանության զորքերի հրամանատար Հայկ Բաբայանը։ Զորամասը կազմավորվել է 2005 թվականի հոկտեմբերի 25-ին: Զորամասի ծառայողների հիմնական խնդիրը […]

̰
Արայիկ Հարությունյանը մասնակցել է Հայաստանում Ֆիլատելիստական և դրամագիտական շարժման հիմնադրման 100-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանը

18:22 14.11.2022

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան ինստիտուտում մասնակցել է Հայաստանում Ֆիլատելիստական և դրամագիտական շարժման հիմնադրման 100-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանը, որը կանցկացվի նոյեմբերի 14-18-ը: Արայիկ Հարությունյանը, ով հանդիսանում է նաև Հայաստանում ֆիլատելիայի և դրամագիտական շարժման հիմնադրման 100-ամյակին նվիրված ցուցահանդեսի կազմկոմիտեի նախագահը, միջոցառման ընթացքում հանդես է եկել ելույթով և շնորհավորել հոբելյանի […]

̰
Պեմզաշենում կյանքից զրկելուց առաջ աղջիկ երեխայի նկատմամբ սեռական ոտնձգություն է կատարվել․ ՔԿ

13:47 14.11.2022

Պեմզաշենում 31-ամյա կնոջը և նրա երկու երեխային դաժանաբար սպանած տղամարդը 12-ամյա աղջիկ երեխայի նկատմամբ սեռական ոտնձգություն է կատարել։ Տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատել են ՔԿ-ից։ Ավելի վաղ ոստիկանությունն ու քննչական կոմիտեն հայտնել էին, որ բացահայտվել են Պեմզաշենում կատարված սպանությունները: Ձերբակալել են Շիրակի մարզի 32-ամյա մի բնակչի: Նա ոստիկանությունում խոստովանել է կատարածը, ձերբակալվել ու ներկայացվել է նախաքննական մարմնին: Ձերբակալվել է […]

̰
Շիրակի մարզում նոյեմբերի 7-13-ը ծնվել է 71 երեխա

11:50 14.11.2022

Նոյեմբերի 7-13-ը Շիրակի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ծնվել է 35 տղա, 36 աղջիկ։ Ինչպես տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից՝ նախորդ շաբաթ գրանցվել է 71 ծնունդ, որից մեկը զույգ է եղել։

̰
Ավարտվել է Կապան-Ճակատեն շրջանցիկ ճանապարհահատվածի կառուցումը

11:01 14.11.2022

Ավարտվել է Մ-17 /Մ-2/ (Կապան)-Ծավ- /Մ-2/ ավտոճանապարհի Կապան-Ճակատեն շրջանցիկ հատվածի կառուցումը։ Երկարությունը՝ 7.48կմ։

̰
Մարդու իրավունքների Պաշտպանը կալանավորված անձի հաղորդակցության ազատության իրավունքի խախտման վերաբերյալ որոշում է կայացրել

10:56 14.11.2022

Փաստաբանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին և տեղեկացրել, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ապօրինի սահմանափակել են իր պաշտպանյալի՝ այլ անձանց հետ հաղորդակցվելու իրավունքը և խնդրել է աջակցել հաղորդակցության իրավունքի սահմանափակումը վերացնելու հարցում: Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու պահին անձը եղել է կալանավորված: Փաստաբանի տեղեկացմամբ՝ ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 2022 թվականի հուլիսի 15-ին, […]

̰
Վրաերթ կատարած և փախուստի դիմած վարորդը ներկայացել է ոստիկանություն

10:49 14.11.2022

Նոյեմբերի 10-ին հաղորդվել էր անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից 66-ամյա տղամարդու վրաերթի ենթարկելու մասին: Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է վրաերթ կատարած և դեպքի վայրից փախուստի դիմած վարորդի ինքնությունը: Բացատրական աշխատանքի արդյունքում «Մերսեդեսի» 39-ամյա վարորդը նոյեմբերի 12-ին ներկայացել է ոստիկանության Էրեբունու բաժին: Կատարվում է նախաքննություն: Հիշեցնենք, նոյեմբերի 10-ին, ժամը 11.10-ին, Երևանի Քրիստափորի […]

̰
Երևանում երեք օրում ծնվել է ավելի քան 170 երեխա

10:28 14.11.2022

Նոյեմբերի 11-13-ը Երևան քաղաքում ծնվել է 172 երեխա՝ 93 տղա և 79 աղջիկ: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը:

̰
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

09:19 14.11.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
Իրականացվում են Հրազդանի տարածաշրջանի ավտոճանապարհների ձմեռային պահպանման աշխատանքներ

08:42 14.11.2022

«Հրազդանի ՃՇՇՁ» ԲԲԸ-ն իրականացնում է Հրազդանի տարածաշրջանի միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհների ընթացիկ ձմեռային պահպանման աշխատանքները։ Ընկերության տնօրեն Էդգար Բաղդասարյանի տեղեկացմամբ՝ նոյեմբերի սկզբի դրությամբ ձմեռային սպասարկման աշխատանքներին ընդառաջ կուտակել են շուրջ 80 տոննա աղ եւ մոտ 3000 խմ ավազ։ Աղ-ավազի պաշարների համալրման գործընթացը շարունակվում է։ Ընկերությունն այս տարի նույնպես համալրվել է ձյուն մաքրող նոր տեխնիկայով։ […]

̰
Սյունիքի Շիկահող գյուղում անցկացվել է «Կորկոտի փառատոն»

21:18 13.11.2022

Նոյեմբերի 13-ին Սյունիքի մարզպետի տեղակալներ Հայկ Հարությունյանն ու Նարե Ղազարյանը Կապան համայնքի Շիկահող գյուղում մասնակցել են արդեն երրորդ տարին անցկացվող «Կորկոտի փառատոնին», այս մասին տեղեկացնում են մարզպետարանից: Փառատոնը նպատակ ունի տարածաշրջանի ավանդական կորկոտը կապանյան խոհանոցի այցեքարտը դարձնել։ Նախաձեռնողն ու կազմակերպիչը Կապանի համայնքապետարանն է։ Համայնքի գյուղական բնակավայրերն ու նախադպրոցական ուսումնական հաստատությունները ներկայացել էին ազգային ուտեստներով լի […]

̰
Պեմզաշենի ողբերգության գործով ձերբակալված 32-ամյա տղամարդը երեք երեխաների հայր է․ Factor.am

23:55 12.11.2022

Պեմզաշենում 31-ամյա Զարինե Մելիքսեթյանի և նրա 11-ամյա դստեր և 8-ամյա որդու սպանության գործով կասկածյալը Շիրակի մարզի 32-ամյա բնակիչ է։ Նա խոսոտվանական ցուցմունք է տվել։ Այս մասին հաղորդագրություն էր տարածել ՀՀ քննչական կոմիտեն։ Իրավապահները ձերբակալված անձի մասին որևէ այլ տեղեկություն չեն հաղորդում։ Factor.am-ին հայտնի է դարձել, որ նա Պեմզաշեն գյուղի բնակիչ Վ․Բ․-ն է, որը երեք երեխաների […]

̰
Մարտական ուժեղացված հերթապահություն առաջնագծում․«Զինուժի» օբյեկտիվում դիրքապահներն են

23:31 12.11.2022

Մարտական ուժեղացված հերթապահություն առաջնագծում։ «Զինուժի» օբյեկտիվում հանրապետության հարավարևմտյան սահմանագոտու դիրքապահներն են։ Նրանք գործեցին խիզախորեն ու արեցին առավելագույնը՝ հանուն հայրենիքի պաշտպանության ։ Հակառակորդի սեպտեմբերյան ռազմական ագրեսիային դիմագրաված հայ զինծառայողներն են պատմում իրենց գործողությունների մասին։ Հիպոկրատի երդմանը հավատարիմ ու բանակի շարքերում արդեն երկու տասնամյակ։ Ռեպորտաժ բազմաթիվ զինվորների կյանքեր փրկած վիրաբույժ Համլետ Ղորխմազյանի անցած ուղու մասին։ Եվ՝ «Ուխտագնացություն […]

̰
Փաշինյանը՝ խաղաղության հասնելու իրական ձգտումների և Ալիևի ուխտադրույժ քաղաքականության մասին

20:33 12.11.2022

Հայաստանը պատրաստ է գնալ լուծումների՝ տարածաշրջանում տրանսպորտային, տնտեսական կապերի ապաշրջափակման հարցով, Հայաստանը ցանկանում է գտնել լավագույն երթուղին, խնդիրն այն է, որ, գուցե, Ադրբեջանը չի ուզում, որ ՀՀ-ը եկամուտներ ստանա: Այս մասին երեկ երեկոյան ասաց վարչապետ Փաշինյանը «Հանրային հեռուստաընկերությանը» տված հարցազրույցում: Վարչապետը հավելեց՝ «ոչ մեկը մեզնից ավելի շահագրգիռ չի կարող լինել, որպեսզի դա լինի լավագույն երթուղին. […]

̰
Ի՞նչ տվեց Համաշխարհային հայկական համաժողովը. զրույց Զարեհ Սինանյանի հետ

20:15 12.11.2022

Օրեր առաջ ավարտվեց Համաշխարհային հայկական համաժողովը: Ի՞նչ խնդիր էր դրված և ի՞նչ արդյունքներ գրանցվեցին. հեռուստամեկնաբան Քրիստինե Ալագուլյանը «Հորիզոնի» տաղավարում թեման ամփոփել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ. Համաշխարհային հայկական համաժողով: Անվանումը ենթադրում է տարածական շրջանակ: Իրականում աշխարհագրական ու ոչ աշխարհագրական ի՞նչ ընդգրկում ուներ: «Շուրջ 50 պետություններ էին ներկայացնում մեր հայրենակիցները: Արդյունքները, կարծում եմ, […]

̰
Նոր էլեկտրոնային հարթակ ՊՆ մարտական հրաձգության դասընթացների մասնակիցների համար

14:58 12.11.2022

ՀՀ պաշտպանության նախարարությունը գործարկել է նոր էլեկտրոնային հարթակ, որտեղ մարտական հրաձգության դասընթացներին մասնակցած քաղաքացիները կարող են թողնել դասընթացի վերաբերյալ իրենց մեկնաբանությունները և առաջարկությունները: Քաղաքացիները մեկնաբանությունները կարող են թողնել հղումով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար  Արամ Թորոսյանը:  

̰
Տելեգրամյան ալիքից թմրամիջոց էր ձեռք բերել իրացնելու նպատակով

13:00 12.11.2022

Նոյեմբերի 7-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները, ստացված տեղեկություններն իրացնելով, Պարույր Սևակի փողոցում հայտնաբերեցին և, թմրամիջոց պահելու, օգտագործելու և իրացնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով, ձերբակալեցին Երևանի 23-ամյա մի բնակչի։ Ոստիկանության բաժնում 23-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին մարիխուանայի նմանվող զանգվածով 162 փաթեթ՝ ընդհանուր շուրջ 267 գրամ քաշով, նույն զանգվածով, շուրջ 63 գրամ քաշով, պոլիէթիլենային 3 տոպրակ, էլէկտրական […]

̰
Սեվերո-Կուրիլսկում մոխիր է թափվում Էբեկո հրաբխի պատճառով

12:45 12.11.2022

Սեվերո-Կուրիլսկ քաղաքում թույլ մոխիր է սկսել մաղել Էբեկո հրաբխից մոխրի արտանետման պատճառով, որը գտնվում է Սախալինի շրջանի քաղաքից 6 կմ հեռավորության վրա գտնվող Պարամուշիր կղզում: Այս մասին նոյեմբերի 12-ին հայտնել են ԱԻՆ մարզային վարչությունից։ Նշվում է, որ առավոտյան ԱԻՆ Գլխավոր տնօրինության Ճգնաժամային կառավարման կենտրոնում հաղորդումներ են ստացվել քաղաքի հյուսիսային հատվածում թույլ մոխրի թափվելու մասին։ Ծծմբաջրածնի […]

̰
27 ահազանգ է ստացվել փակ դռների վերաբերյալ

12:12 12.11.2022

Նոյեմբերի 10-12-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 27 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ։ Մասնավորապես՝ Երևանում, Արարատի մարզի Արտաշատ, Լոռու մարզի Ստեփանավան, Վանաձոր, Շիրակի մարզի Գյումրի, Արմավիրի մարզի Մեծամոր, Էջմիածին, Կոտայքի մարզի Չարենցավան, Հրազդան, Սյունիքի մարզի Գորիս և Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքներում։ Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են փակ դռները։

̰
48-ամյա աշտարակցին հատել էր ծիրանենիներ. ապօրինի ծառահատումը բացահայտվել է

12:10 12.11.2022

Աշտարակի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել Նոյեմբերի 6-ին ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները, ստացված տեղեկություններն իրացնելով, Աշտարակի Մաշտոցի փողոցի վերջնամասի դաշտամիջյան հատվածում հայտնաբերեցին 48-ամյա աշտարակցու վարած «ԳԱԶ» մեքենան՝ բեռնված ծիրանենու տարբեր տրամաչափի կոճղերով։ Վարորդը փայտանյութի օրինականության վերաբերյալ որևէ փաստաթուղթ չի ներկայացրել։ Մեքենան տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Պարզվել է, որ ապօրինի ծառահատումը […]

̰
Նշագծվել է Սպիտակի ոլորանների հիմնանորոգված հատվածը

11:04 12.11.2022

Նշագծվել է Սպիտակի ոլորանների հիմնանորոգված հատվածը։ Ճանապարհը կահավորվում է անվտանգության տարրերով։ Այս մասին հայտնում է ՀՀ ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը։  

̰
Մարմաշենի խճուղում «Opel»-ը բախվել է տրակտորին և բռնկվել. տրակտորը կողաշրջվել է. կան տուժածներ

09:38 12.11.2022

Նոյեմբերի 11-ին, ժամը 20:57-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Մարմաշենի խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մարմաշենի խճուղու 3-րդ կմ-ում բախվել են […]

̰
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

09:11 12.11.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
Բժիշկը նշել է մազահեռացման ամենավտանգավոր տեսակը

08:21 12.11.2022

ՌԴ-ի  INVITRO-ի բժշկական աշխատանքների գծով գլխավոր բժշկի տեղակալ Անաստասիա Ժդանովան «Իզվեստիային» պատմել է էպիլյացիայի տարբեր մեթոդների առանձնահատկությունների, ինչպես նաև դրանց հետ կապված ռիսկերի մասին, հայտնում է Իզվեստիան: Ինչպես նշել է մասնագետը, սափրվելը մազահեռացման ամենատարածված տեսակն է, քանի որ այս մեթոդը էժան է և արագ, բայց իր մեջ մեծ թվով վտանգներ է պարունակում։ Սափրվելու ամենատարածված կողմնակի […]

̰
BACK_TO_TOP