08:59 10.11.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
08:10 10.11.2022
World One սուպերհամակարգիչը, որը նախատեսված է քաղաքակրթական օրինաչափությունները կանխատեսելու համար, որոշել է մարդկության անհետացման ժամկետը, գրում է The Daily Star-ի բրիտանական հրատարակությունը: 1970-ականներին Հռոմի ակումբի կողմից պատվիրված մեքենան հաշվարկել է, որ քաղաքակրթությունը կփլուզվի 2050 թվականին: Աշխարհի վերջի պատճառը լինելու է մարդկանց գործունեությունը, մասնավորապես՝ շրջակա միջավայրի աղտոտումը և դրա բացասական հետևանքները։ «Մոտավորապես 2040-ից 2050 թվականներին այս […]
21:15 09.11.2022
Վերջին տեղեկությունները ԱՄՆ կոնգրեսի ընտրություններից: Այս անգամ ընտրվում էր Ներկայացուցիչների պալատի ողջ կազմն ու սենատի մեկ երրորդը: Պալատում վերահսկողությունն անցնում է հանրապետականներին, իսկ սենատում տեղերը գրեթե հավասար են բաշխվել: Հանրապետականներին, ըստ NBC-ի, հաջողվել է զբաղեցնել 220 տեղ, իսկ դեմոկրատներին՝ 215 տեղ: Արդեն իսկ հայտնի է, որ ազդեցիկ հանրապետականները հաղթել են Ֆլորիդայի, Տեխասի և Ջորջիայի նահանգապետի […]
20:00 09.11.2022
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր Կոլեգիայի անդամներին է ներկայացրել գլխավոր դատախազի նորանշանակ տեղակալ Անահիտ Մանասյանին: Աննա Վարդապետյանը շնորհավորել է Անահիտ Մանասյանին պարտականությունները ստանձնելու կապակցությամբ և, բարձր գնահատելով նորանշանակ տեղակալի մասնագիտական և մարդկային որակներն ու կարողությունները, համոզմունք է հայտնել, որ դրանք կնպաստեն համակարգման ոլորտներում էական առաջընթաց գրանցելու նպատակին: Գլխավոր դատախազը Կոլեգիայի անդամներին տեղեկացրել է, որ […]
19:53 09.11.2022
Նոյեմբերի 9-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն մարզպետարանում ընդունել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Իջևանի ենթապատվիրակության ղեկավար Լաուրա Դի Ֆրանչեսկանտոնիոյին և նույն ենթապատվիրակության տարածքային ներկայացուցիչ Ավետիք Փաշայանին։ «Երախտագիտություն հայտնելով Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին՝ Գեղարքունիքի մարզի տարբեր բնակավայրերում ծրագրեր իրականացնելու համար, ներկայացրի ադրբեջանական վերջին հրետակոծությունից տուժած բնակավայրերում այս պահին տիրող իրավիճակը և անվտանգային խնդիրները, նշելով, որ այս […]
19:45 09.11.2022
Ռուսական տուրիստական ընկերություններից մեկն Իսպանիայի Մադրիդ քաղաք մեկնել ցանկացող մի զբոսաշրջիկի սխալմամբ ուղարկել է Թուրքիայի Մարդին քաղաք։ Ինքնաթիռից իջնելուց հետո զբոսաշրջիկն տհաճ անակնկալի է եկել և հասկացել, որ այլ վայրում է հայտնվել։ Մեկ օր Մարդինում անցկացնելուց հետո նա ստիպված է եղել մեկնել է Մադրիդ։ Ermenihaber. am-ի փոխանցմամբ՝ Մարդինի տուրիզմի ծառայության ղեկավար Արսլան Փաշաօղլուն հայտնել է, […]
19:36 09.11.2022
2022թ.-ի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում մեկնարկել են «Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահի» պատշգամբի վերանորոգման աշխատանքները։ Աշխատանքների մեկնարկին հետևել է Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը։ Շինարարի հետ տեղում քննարկվել են ընթացիկ աշխատանքներին առնչվող բազմաթիվ հարցեր։ Հիմնանորոգման աշխատանքներն իրականացվում են այս տարվա սուբվենցիոն ծրագրի շրջանակներում։ Համայնք-կառավարություն (55-45% հարաբերակցությամբ) սուբվենցիոն ծրագրով պատշգամբի վերանորոգման համար հատկացվել է մոտ 12 […]
19:30 09.11.2022
ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատակից Ա. Հ.-ն օժանդակել է ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող Գ. Դ.-ի, Ս. Դ.-ի և Գ. Դ.-ի կողմից ՊԵԿ պաշտոնատար անձին ապօրինի անգործության համար կաշառք տալուն: Մասնավորապես` պարզվել է, որ […]
19:14 09.11.2022
Նոյեմբերի 9-ին ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանն ընդունեց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին։ Ողջունելով հյուրին՝ Վահե Ղազարյանը բարձր գնահատեց երկու պետությունների միջև ձևավորված հարաբերությունները, այդ թվում՝ երկկողմ համագործակցությունն իրավապահ բնագավառում, որն իրականացվում է 2012 թվականին Իրանի Ներքին գործերի նախարարության և Հայաստանի ոստիկանության միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի հիման […]
19:02 09.11.2022
Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանի հրամանով Արսեն Բախշիի Արզումանյանը նշանակվել է «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետ։ «Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանի հրամանով Արսեն Բախշիի Արզումանյանին 2022 թվականի նոյեմբերի 9-ից նշանակել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետ»: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արդարադատության նախարարությունը։
13:45 09.11.2022
Արտակարգ իրավիճակների նախարարության ստորաբաժանումներն ու ՊՈԱԿ-ներն ամփոփել են հոկտեմբեր ամսվա ընթացքում իրականացված աշխատանքները: Խորհրդակցությունը վարել է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը: Զեկույցներով հանդես են եկել ԱԻՆ գլխավոր քարտուղար Լիլիթ Միրզախանյանը, Փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը, ‹‹Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն›› ՊՈԱԿ-ի դիտացանցի և մոնիտորինգի վարչության պետ Վալերա Արզումանյանը, ‹‹Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն›› ՊՈԱԿ-ի տնօրեն Վարդան Գևորգյանը, Ճգնաժամային […]
10:49 09.11.2022
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կրկնակի ստուգման արդյունքում պարզվել է, որ անհատ ձեռնարկատեր Արտակ Խաչատրյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Երևան, Նորք-Մարաշ վարչական կենտրոն) վերացվել են նախկինում արձանագրված բոլոր խախտումները, հայտնում է ՍԱՏՄ-ն: Հանրային սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է:
10:46 09.11.2022
Նոյեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ից 13։00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Երազգավորս բնակավայրում շչակ է փորձարկվելու։ ԱԻՆ-ը խնդրում է չանհանգստանալ:
09:55 09.11.2022
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները մշտադիտարկման չհայտարարված այց են իրականացրել «Երևանի մանկան տուն» պետական ոչ առևտրային կազմակերպություն, հայտնում են ՄԻՊ գրասենյակից։ Հատուկ ուսումնասիրվել են երեխաների սոցիալական ներառման, ընտանիքների և հարազատների հետ հաղորդակցության, երեխայի լավագույն շահի երաշխավորման հետ կապված հարցերը: Այցի ընթացքում արձանագրվել են մի շարք հիմնախնդիրներ` • արձանագրվել են դեպքեր, երբ նույն ընտանիքի երեխաներից մեկի […]
09:43 09.11.2022
Նոյեմբերի 10-ին՝ ժամը 11։00-ին, Արագածոտնի մարզի Օշական բնակավայրում անցկացվելու է «Բնակչության ազդարարում, տարահանում և պատսպարում» թեմայով վարժանք: Գործարկվելու է բնակավայրի շչակը։ ԱԻՆ-ը հորդորում է չանհանգստանալ:
09:19 09.11.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
08:43 09.11.2022
Միացյալ Նահանգների բնակչուհին ուրախ է նշել իր 101-ամյակը ընտանիքի հետ՝ գարեջրով ու պարելով և բացահայտել իր երկարակեցության պարզ գաղտնիքը։ Երամադրությունը բարձր պահելու նրա անսովոր միջոցի մասին գրում է NBC 15-ը։ Մերի Ֆլիպը վերապրել է Մեծ դեպրեսիան, մի քանի պատերազմներ, ծնել է վեց երեխա և մինչ օրս պահպանում է իր խելքն ու հումորի զգացումը: Նա ծնվել […]
08:18 09.11.2022
Բուսական ծագման սնունդը չի կարող լիարժեք փոխարինել կենդանական սննդին։ Այս մասին նոյեմբերի 8-ին խոսել է Hadassah կլինիկայի սննդաբան, նեֆրոլոգ Աննա Կորոբկինան։ «Կարծես թե նույն կալցիումը շատ ավելի շատ է ռեհանում՝ 370 մգ, քան կաթում՝ 120 մգ։ Այնուամենայնիվ, ինչպես շատ միկրոէլեմենտներ, այն բիոմատչելի է և շատ ավելի հեշտ է կլանել կենդանական ծագման մթերքներից: Սպանախից կամ բրոկկոլիից […]
23:36 08.11.2022
Ուղևորների համար նշվել են հինգ իրեր, որոնք անցանկալի է ուղեբեռում դնել։ Ճամփորդական բլոգերը պատճառները ներկայացրել է YouTube-ի իր Portable Professional ալիքում։ Ըստ փորձագետի՝ ճանապարհորդները չպետք է իրենց ուղեբեռում հավաքեն այնպիսի իրեր, առանց որոնց նրանք չեն կարող ճամփորդել, քանի որ ճամպրուկները երբեմն կորչում են, իսկ թռիչքների հետաձգման պատճառով կարող է մշտապես սահմանափակվել նաև պայուսակների մուտքը։ Նախ՝ […]
23:13 08.11.2022
Նոյեմբերի 8-ին, ժամը 22։13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղում գտնվող «Պռոշյանի կոնյակի գործարանում» հրդեհ է բռնկվել։ Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը: […]
22:54 08.11.2022
Ֆինլանդիայի բնակչուհի Աուրի Կատարինան սկսել է անվճար լվանալ ուրիշների տներն ամբողջ աշխարհում և հայտնի է դարձել սոցիալական ցանցերում։ Այս մասին հայտնում է բրիտանական Metro տաբլոիդը։ 29-ամյա աղջիկն ասում է, որ այնքան է սիրում կարգի բերել, որ թողել է մաքրման ընկերությունում սպասարկման մենեջերի աշխատանքը՝ անվճար համատեղելու ճանապարհորդությունն ու անծանոթների տները մաքրելը: Հրատարակության համաձայն՝ բլոգերը կարգուկանոնը վերականգնելու […]
22:44 08.11.2022
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը հանդիպել է Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Արևելյան և Հարավարևելյան Եվրոպայի գրասենյակների ղեկավար Վալտեր Կաուֆմանին, Կովկասի տարածաշրջանի Թբիլիսիի գրասենյակի ղեկավար Սոնյա Շիֆերսին և երևանյան գրասենյակի համակարգող Էվիլյա Հովհաննիսյանին։ Հանդիպմանը մասնակցել են նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ղեկավարներ։ Այս մասին տեղեկացնում է Շրջակա միջավայրի նախարարության մամուլի ծառայությունը: Հանդիպման նպատակն էր քննարկել Հայաստանում առկա բնապահպանական […]
22:20 08.11.2022
Նոյեմբերի 6-ից Շարմ էլ Շեյխում մեկնարկել է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի 27-րդ համաժողովը, որը կտևի մինչ նոյեմբերի 18-ը: Երեկ և այսօր աշխարհի պետությունների ու կառավարությունների ղեկավարները հանդես են եկել հայտարարություններով, որտեղ ներկայացրել են իրենց դիրքորոշումը և իրենց երկրի տեսլականը բնապահպանության, բնական ռեսուրսների խնայման, սննդի ապահովման, տարերային աղետների դեմ պայքարի, կանաչ էներգիայի վերաբերյալ։ Համաժողովի […]
22:00 08.11.2022
Ադրբեջանի հատուկ ծառայությունները հետաքննություն են սկսել համացանցում տարածվող մի տեսանյութի կապակցությամբ: Տեսանյութի հեղինակները, ըստ Ազգային անվտանգության ծառայության, անջատողականություն են սերմանում`նպակակ ունենալով Նախիջևանի ինքնավարությունում հակապետական շարժումներ հրահրել: Ո՞վ է տարածել այդ սեսանյութը: Թեմայի շուրջ, «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է հայտնել հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանը: «Տեսանյութի հեղինակները ներկայանում են որպես Իրանի նախիջևանյան Ժողովրդական շարժման ներկայացուցիչներ: Տեսանյութում ասվում է, որ […]
20:15 08.11.2022
Միացյալ Նահանգների հանդիպումը տեղի ունեցավ Սոչիից հետո: ԱՄՆ միջնորդությամբ երեկ մի քանի հանդիպում տեղի ունեցավ, այդ թվում՝ երկկողմ. ի՞նչն է գլխավոր եզրակացությունը: Սոչիի հանդիպումն ինչպե՞ս ազդեց Վաշինգտոնի հանդիպման օրակարագի վրա: Ամերիկյան հանդիպումներն ու ընդհանրապես մեր տարածաշրջանում ամերիկյան քաղաքականության առանձնահատկությունների շուրջ հեռուստամեկնաբան Քրիստինե Ալագուլյանը «Հորիզոնի» տաղավարում զրուցել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի հետ, ով մասնավորապես ասել է. […]
20:00 08.11.2022
Կառավարությունը հոկտեմբերի 14-ին ընդունել է «Աղետի գոտու բնակավայրերի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը երկրաշարժից հետո տեղադրված կամ կառուցված ոչ հիմնական շինություններից ազատելու կարգը հաստատելու մասին» որոշումը։ Այն ենթադրում է աղետի գոտու բնակավայրերի տնակներում ապրող ընտանիքների բնակարանային հարցի լուծում փուլային եղանակով։ Իսկ վերջնաժամկետը 2027 թվականն է։ Որոշումը վերաբերում է տնակներում ապրող գրեթե բոլոր ընտանիքներին և […]
19:51 08.11.2022
Ռուսական Forbes ամսագիրը ռուսներին կացության թույլտվություն տալու համար Վրաստանին անվանել է «նոր Կիպրոս»: Aliq Media-ի փոխանցմամբ՝ ըստ ռուսական Forbes-ի՝ Վրաստանում կա ծրագիր, ըստ որի` բնակության թույլտվություն է տրվում անշարժ գույքի ներդրման համար։ Tranio անշարժ գույքի գործակալության կոմերցիոն տնօրեն Ելենա Միլիշենկովան Forbes-ին ասել է, որ Վրաստանում բնակության իրավունք ստանալու համար անհրաժեշտ է գնել առնվազն 100 հազար […]
19:19 08.11.2022
Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը վրաց-թուրքական «Սարփի» և վրաց-ադրբեջանական «Կարմիր կամուրջ» մաքսակետերում կանխել է օրենքի 3 խախտում: Հաղորդում է aliq.ge-ն։ Մասնավորապես, մաքսային ծառայողները տարբեր երկրների քաղաքացիների ինչպես ֆիզիկական, այնպես էլ պատկանող ուղեբեռի զննության արդյունքում հայտնաբերել են չհայտարարագրված ոսկյա զարդեր՝ 278,6 գրամ ընդհանուր քաշով և արծաթյա զարդեր՝ 2124,04 գրամ ընդհանուր քաշով։ Չհայտարարագրված ապրանքների ընդհանուր մաքսային արժեքը […]
18:35 08.11.2022
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Իսլանդիա կատարած այցի ընթացքում հանդիպել է Իսլանդիայի առաջին տիկին Էլիզա Ռիդին: Աննա Հակոբյանը Իսլանդիայի նախագահական նստավայրում նախ գրություն է թողել հյուրերի համար նախատեսված գրանցամատյանում, ինչից հետո տեղի է ունեցել տիկինների առանձնազրույցը: Աննա Հակոբյանը և Էլիզա Ռիդը խոսել են այս օրերին Ռեյկյավիկում անցկացվող՝ «Ռեյկյավիկի գլոբալ Ֆորում. կին առաջնորդներ» խորագրով ամենամյա համաժողովի, […]