13:08 12.02.2025
Երևանում փետրվարի 12-ի ցերեկը, 13-ի գիշերը, 15-ի ցերեկը, 16-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 13-ի ուշ երեկոյան, 14-ին, 15-ի գիշերը սպասվում է ձյուն։ Մարզերում փետրվարի 12-ի ցերեկը, 13-ի գիշերը, 16-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 13-ի ուշ երեկոյան, 14-ին շրջանների զգալի մասում, 15-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն։ Քամին հարավարևելյան 2-5մ/վ։ Օդի ջերմաստիճանը […]
12:52 12.02.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում մեկնարկել է «Կինոդպրոց առանց սահմանների» կրթական ծրագիրը։ Ծրագիրն իրականացնում է «Արմ ֆիլմ ինդուստրի դևելոպմենտ» մշակութային հիմնադրամը՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ (ԵԹԿՊԻ) գործընկերությամբ: Ծրագրի մեկնարկին ներկա են եղել և ողջույնի խոսքով հանդես եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, […]
11:23 12.02.2025
Վիշեգրադյան միջազգային հիմնադրամը տրամադրում է դրամաշնորհներ Արևմտյան Բալկանների (WB) և Արևելյան գործընկերության տարածաշրջանի երկրներին (EaP) ժողովրդավարացման գործընթացներին նպաստող նախագծերի համար: Առաջարկվող նախագծերը պետք է իրականացվեն Արևմտյան Բալկաններում (WB) կամ Արևելյան գործընկերության (EaP) տարածաշրջանի երկրներում կամ ունենան ազդեցություն տեղի համայնքների վրա: Ծրագրի շրջանակում Վիշեգրադյան հիմնադրամն առաջարկում է մի շարք դրամաշնորհային ծրագրեր, որոնց կարող են դիմել մագիստրոսները, […]
11:00 12.02.2025
Փետրվարի 11-ին՝ ժամը 16։05-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները զննության են ենթարկել դատապարտյալի մոտ կարճատև տեսակցության եկած քաղաքացի Հ․Մ․-ին։ Ծառայողները վերջինիս վերնահագուստի գրպանից հայտնաբերել են փաթեթ, որի մեջ առկա է եղել կանեփի 15 սերմնահատիկ։ Հ․Մ․-ն ձերբակալվել է Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողների կողմից և հայտնաբերվածի […]
10:49 12.02.2025
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 11-12-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 136 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 24, թմրանյութի հայտնաբերման՝ 21, պարտադիր զինվորական զորակոչից խուսափելու՝ 19, խարդախության՝ 14, ֆիզիկական ներգործության՝ 9, հոգեկան ներգործության ու […]
10:40 12.02.2025
Քրոնիկ հիվանդություններ ունեցող մեծահասակներն ավելի խոցելի են սուր շնչառական վարակների զարգացման առումով։ Հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Ո՞վքեր են բարձր ռիսկի խմբում` Սրտի, թոքերի, երիկամների քրոնիկ հիվանդություններ ունեցողները Շաքարային դիաբետ ունեցող անձինք Տարեցները և իմունային անբավարարություն ունեցող անձինք: Գրիպի հիմնական ախտանշաններն են` Գլխացավ Մկանացավեր Ջերմության կտրուկ բարձրացում Ցավ կոկորդում, չոր հազ Հնարավոր են նաև լուծ […]
10:34 12.02.2025
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է ՀՀ-ից դեպի Եվրոպա ապօրինի միգրացիայի կազմակերպման դեպք: Մասնավորապես, պարզվել է, որ Երևան քաղաքում գործող տուրիստական գործակալություններից մեկի սեփականատեր և տնօրեն Ա.Դ-ն և նույն ընկերության աշխատակից Ե.Խ-ն, նախնական համաձայնությամբ, խմբի կազմում շահադիտական նպատակով՝ 3300 եվրո գումարի դիմաց, օտարերկրյա պետություն մուտքի և […]
10:09 12.02.2025
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 395 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 398 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 408 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 414 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․07 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․14 դրամ:
08:25 12.02.2025
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
08:10 12.02.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
08:00 12.02.2025
Փետրվարի 11-ին, ժամը 20:12-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ջրաշեն գյուղի դաշտերում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։47-ին, մարվել՝ 21։08-ին։ Այրվել է խոտածածկույթ։
00:36 12.02.2025
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
00:20 12.02.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
22:38 11.02.2025
ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Խաչատուր Ղազեյանի գլխավորությամբ՝ մագիստրանտները, ասպիրանտներն ու ակադեմիայի աշխատակիցներն այսօր այցելել են ՀՀ Կառավարության շենք՝ ճանաչողական այցով: Վերջիններիս ընդունել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը: Ողջունելով հյուրերին` Արայիկ Հարությունյանը ներկայացրել է ՀՀ Կառավարության գործունեության հիմնական սկզբունքները: Այնուհետև ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը պատասխանել է այցի մասնակիցներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են, […]
21:41 11.02.2025
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 12-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11։00-17:00 Կոմիտասի պող. 39, 41, 41/3 շենքեր, Վազգեն առաջինի փ. 2, 4, 6, 8, 10 շենքեր, Հր․Քոչարի փ. 1 շենք, Բաղրամյան պող. 4-րդ նրբ․ 34/2 առանձնատուն, Կալենցի փ. 21 շենք, Ն․Դումանի փ. […]
20:26 11.02.2025
Գիտության ոլորտում կանանց և աղջիկների միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը այսօր հանդիպել է «Կին ղեկավարների առաջխաղացմանն ուղղված ծրագիր 2024» մրցույթի շահառու խմբերի շուրջ երեք տասնյակ ղեկավարներին: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը: Ողջունելով հյուրերին և […]
20:10 11.02.2025
Փետրվարի 11-ին, ժամը 16:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ընկել է Երևանյան լիճը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Գ․ Կ․-ին (ծնված 1957 թ․) դուրս են բերել լճից․ շտապօգնության աշխատակիցներն արձանագրել են վերջինիս մահը։
19:55 11.02.2025
Փետրվարի 11-ին՝ ժամը 19:40-ի դրությամբ, Գորիս-Հարժիս-Սիսիան ավտոճանապարհին բուք է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
19:13 11.02.2025
Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ փետրվարի 12-ին՝ ժամը 15.00-ից 18.00-ի սահմաններում, կատարվելու են պայթեցման աշխատանքներ, հայտնում են«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից և հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում չանհանգստանալ։
19:08 11.02.2025
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել International Hospitals Group ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Չեսթեր Քինգի և նույն ընկերության խորհրդական, Միացյալ Թագավորության Ֆորին Օֆիսի Եվրոպայի հարցերով նախկին նախարար Լեո Դոքերթինի հետ, տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։ «Հանդիպման ընթացքում քննարկվել են սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության հնարավորությունները, մասնավորապես՝ հաշմանդամություն ունեցող անձանց […]
18:55 11.02.2025
Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ է ունեցել նախագահ Էմանուել Մակրոնի, Արհեստական բանականության գործողությունների գագաթնաժողովի մասնակից երկրների և կառավարությունների ղեկավարների, ինչպես նաև Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Մանրամասները՝ ռեպորտաժում:
18:36 11.02.2025
Հաշվի առնելով առողջապահության ոլորտի լաբորատոր համակարգի զարգացման ռազմավարությունը և նաև որակի կառավարման համակարգի ներդրման անհրաժեշտությունը` ՀՎԿԱԿ «Արագածոտն», «Արմավիր» և «Կոտայք» մասնաճյուղերում լաբորատոր գործունեությունը վերակազմակերպվել է. այսուհետ այն կիրականացվի «Ռեֆերենս լաբորատոր կենտրոն»-ի մասնաճյուղում, այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ-ից։ «Նշված մասնաճյուղերը շարունակելու են իրենց բնականոն աշխատանքը, այն է` բնակչության շրջանում սանիտարահամաճարակային իրավիճակի վերահսկում, համաճարակաբանական հետազոտություններ, նմուշառումներ […]
17:48 11.02.2025
Աշտարակի համայնքային ոստիկանները տեղեկություն էին ստացել, որ Ոսկեվազ գյուղի 69-ամյա բնակիչը ապօրինի պահում և օգտագործում է թմրանյութ։ Տղամարդը ձերբակալվել և ներկայացվել է Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժին։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթ։ Ոսկեվազցի տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը մարիխուանա է, անձնական օգտագործման համար պատրաստել է իր աճեցրած կանեփից։ Տղամարդն ու կազմված […]
17:44 11.02.2025
Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները ստացված տեղեկություններն իրացնելով՝ Հանրապետության փողոցում ձերբակալել և բաժին են տեղափոխել Արմավիր քաղաքի բնակիչ 35-ամյա և 38-ամյա երկու տղամարդու՝ վերջինիս վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ: «Օպելը» տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք։ Անձնական խուզարկությամբ 38-ամյա տղամարդու պայուսակում հայտնաբերվել է կրիստալ տեսակի թմրամիջոցի նմանվող բյուրեղանման զանգվածով ծխամորճ, ինչպես նաև կանեփանման զանգվածով ապակյա […]
17:36 11.02.2025
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը վստահեցնում է, որ քաղաքացիների կողմից հանրային տրանսպորտից օգտվելու համար վճարվող հավելյալ 50 դրամն ուղղված է մի շարք նպատակների իրագործմանը, այդ թվում՝ մայրաքաղաքի տրանսպորտային համակարգի շարունակական զարգացմանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Տիգրան Ավինյանն ասել է ավագանու նիստի ընթացքում՝ անդրադառնալով հանրային տրանսպորտով մեկ ուղևորության գինը 100 դրամ սահմանելու մասին ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության […]
17:28 11.02.2025
Հունվարի 17-ին ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվեց ահազանգ, որ Ստեփանավանում գտնվող, դեռևս չգործող հյուրատան դուռը բացել ու գողացել են յոթ հեռուստացույց: Տեղեկությունը փոխանցվեց Համայնքային ոստիկանության Ստեփանավանի բաժին, որտեղից օպերատիվ խումբ մեկնեց դեպքի վայր: Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում իրականացվեցին համապատասխան միջոցառումներ: Անհրաժեշություն առաջացավ նաև համագործակցել Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների […]
17:21 11.02.2025
ՀՀ արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար Էդգար Հովսեփյանը և ՔԿԱԳ գործակալության պետ Մարինե Յայլախանյանն այսօր հանդիպել են Եվրոպական միության հետ մուտքի արտոնագրերի ազատականացման գործողությունների ծրագրի մշակման նպատակով Հայաստանում գտնվող ԵՄ փորձագիտական առաքելությանը: ԵՄ գործընկերներին է ներկայացվել ՔԿԱԳ համակարգի ընդհանուր նկարագիրը, կայացման փուլերն ու զարգացման հեռանկարները, ինչպես նաև վերջին տարիներին իրականացված բարեփոխումները, մասնավորապես՝ ՔԿԱԳ սպասարկման կենտրոնների ցանցի […]
17:16 11.02.2025
Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ Պեմզաշեն բնակավայրի 43-ամյա բնակիչը ապօրինի պահում է զենք-զինամթերք: Պեմզաշեն մեկնած ոստիկաններին նա հայտնել է, որ տանը պահում է «ՏՕԶ» տեսակի մարտական ակոսափող հրացան, որը պատրաստ է ներկայացնել։ Նաև հայտնել է, որ հրացանը պատկանել է հանգուցյալ պապին։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում իրականացված զննությամբ 43-ամյա տղամարդու տան ննջասենյակի […]