TIME
Ամսաթիվ
17 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+17.14 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արաքսիա Սվաջյանն այցելել է ուսումնական հաստատություններ

16:38 11.02.2025

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այցելել է Երևանի թիվ 109 ավագ դպրոց և Երևանի պետական հումանիտար-տեխնիկական քոլեջ՝ ծանոթանալու ուսուցման պայմաններին, խնդիրներին, լսելու սովորողների մտահոգություններն ու առաջարկները: Երևանի թիվ 109 ավագ դպրոցում Արաքսիա Սվաջյանը շրջել է դասարաններով, զրուցել աշակերտների հետ: «Ինձ համար շատ կարևոր է լսել ձեր կարծիքը, առաջարկներն ու հարցերը […]

̰
Մեքենայից գողություն կատարած 60-ամյա տղամարդը ձերբակալվել է

16:17 11.02.2025

Փետրվարի 10-ին Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ Արշակունյաց պողոտայում կայանված «ՎԱԶ 2107» մակնիշի մեքենայի ապակին կոտրել և սրահից գողացել են նվագարկիչ, բարձրախոսներ, բռնակներ, լապտերներ և փաստաթղթեր: Շենգավիթի համայնքային ոստիկանները ձեռնարկած միջոցառումներով պարզել են, որ գողությունը կատարել է նույն պողոտայի 60-ամյա բնակիչը։ Նա գողություն կատարելու կասկածանքով ձերբակալվել, տեղափոխվել է Շենգավիթի բաժին, որտեղ խոստովանել […]

̰
Ջերմորեն շնորհավորում ենք Իրանի մեր գործընկերներին և բարեկամ ժողովրդին Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձի առթիվ. ՀՀ ԱԳՆ

16:11 11.02.2025

ՀՀ ԱԳ նախարարությունը շնորհավորել է Իրանի գործընկերներին և ժողովրդին՝ Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձի առթիվ: «Ջերմորեն շնորհավորում ենք Իրանի մեր գործընկերներին և բարեկամ ժողովրդին Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձի առթիվ։ Մեր ամուր կապը և զարգացող հարաբերությունները կնպաստեն մեր երկրների միջև կապերի էլ ավելի զարգացմանը»,-նշված է ՀՀ ԱԳ նախարարության X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։ On the 46th anniversary […]

̰
Դեբիտորական պարտքն անհուսալի ճանաչելու շեմը բարձրացվել է

15:30 11.02.2025

Երբ բիզնեսը հաշիվ էր դուրս գրում գործընկերոջը ու տևական ժամանակ չէր ստանում վճարը, դեբիտորական պարտքը կարող էր անհուսալի ճանաչվել և նվազեցվել շահութահարկ հաշվարկելիս։ Կատարված բարեփոխման շրջանակում առանց դատարանի որոշման պարտքը անհուսալի ճանաչելու շեմը բարձրացվել է 300,000-ի, գերազանցելու պարագայում հիմք կընդունվի նաև արբիտրաժային դատարանի որոշումը։ Որոշ գործարքների պարագայում թույլ է տրվել մինչև 2,000,000 դրամ պարտքի պարագայում […]

̰
ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շրջանակում իրականացնելու են ոլորտային խնդիրների վերլուծություն. ՆԳ նախարարի տեղակալն ընդունել է ԵՄ փորձագիտական առաջին առաքելությանը

14:35 11.02.2025

Եվրոպական Միություն մուտքի վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի մշակման շրջանակում ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը փետրվարի 10-ին ընդունել է ԵՄ փորձագիտական առաջին առաքելությանը։ Հանդիպմանը ներկա էին ՆԳ նախարարության, Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և Ներքին գործերի գլխավոր տնօրինության, Հարևանության ընդլայնման բանակցությունների Գլխավոր տնօրինության, Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության, ՖՐՈՆՏԵՔՍԻ, ինչպես նաև ԵՄ պատվիրակության ներկայացուցիչներ։ Փոխնախարարը անդրադարձել է մուտքի արտոնագրերի […]

̰
Երևանի ավագանին ընդունեց հանրային տրանսպորտից օգտվելու պայմանների փոփոխության և տոմսերի ժամկետների երկարացման մասին որոշումը

13:23 11.02.2025

Երևանի ավագանին ընդունեց մայրաքաղաքի հանրային տրանսպորտի սակագների սահմանման վերաբերյալ որոշման մեջ փոփոխությունների, լավարկումների նախագիծը, որը վերաբերում է, մասնավորապես, թոշակառուներին, հաշմանդամություն ունեցող երեխաներին, ուղևորության տոմսի վավերականության ժամկետի երկարացմանը։  «Մենք դեռևս հունվարին հայտարարել էինք, որ թեման այսօրվա նիստում լավարկման միտումով քննարկվելու է։ Գործող որոշմամբ՝ արտոնյալ տոմսեր տրամադրվում են թոշակառուի կարգավիճակ ունեցող անձանց, որոնք ունեն նաև Երևան քաղաքի […]

̰
37-ամյա տղամարդը պատրաստում և իրացնում էր կեղծ ալկոհոլային խմիչքներ

13:00 11.02.2025

Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Տարոնիկ գյուղի 37-ամյա բնակիչը պատրաստում և իրացնում է կեղծ ալկոհոլային խմիչքներ: Տեղեկատվության հավաստիությունը ստուգելու նպատակով փետրվարի 10-ին Վաղաշապատի բաժնի համայնքային ոստիկաններն այցելել են 37-ամյա տղամարդու տուն: Նա ոստիկաններին հայտնել է, որ տեղեկությունը ճիշտ է, նկուղում ունի կեղծ խմիչքներ, որոնք պատրաստ է ներկայացնել։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի […]

̰
Ոստիկանությանը հասանելիություն կտրվի պետական կառույցների տեսանկարահանող սարքերին. օրենսդրական փաթեթը քննարկվել է առաջին ընթերցմամբ

12:41 11.02.2025

ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած օրենսդրական փաթեթով առաջարկվում է ոստիկանությանը տալ իրավասություն ՀՀ պետական կառավարման համակարգի մարմիններից, տեղական ինքնակառավարման մարմիններից, պետական եւ համայնքային ենթակայության կազմակերպություններից ու հիմնարկներից, էլեկտրոնային համակարգերի միջոցով (տեսանկարահանող համակարգերով) վերահսկվող ավտոկայանատեղեր ունեցող ավտոկայանատեղի գործունեությունը կազմակերպող կառույցներից, օդանավակայաններից եւ պետական սահմանի անցման կետերից պահանջելու եւ ստանալու տեսագրություններ, ունենալու հասանելիություն դրանց տարածքում շինության […]

̰
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

11:02 11.02.2025

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 10-11-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 147 դեպք, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ պարտադիր զինվորական զորակոչից խուսափելու՝ 35, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 23, թմրանյութի հայտնաբերման՝ 17, անձնական ունեցվածքի գողության՝ 12, խարդախության՝ 10, մարմնական վնասվածք […]

̰
Վթարային ջրանջատում Երևանի Քանաքեռ-Զեյթուն, Ավան, Արաբկիր վարչական շրջաններում և Կոտայքի մարզում

10:33 11.02.2025

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 12-ին ժամը 10.00-24:00-ն կդադարեցվի Երևանի եւ Կոտայքի մարզի հետևյալ տարածքների ջրամատակարարումը․ Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի՝ Քանաքեռ թաղամասի, Թբիլիսյան խճուղու, Կ․Ուլնեցու 1, 2, 51, 58, 70, 72, 74, 76 համարների՝ իրենց կոտորակներով, 1-ին, 2-րդ, 3-րդ նրբանցքների, Յ․Լեփսիուսի 2, 6 փողոցների, […]

̰
Ովքե՞ր 2025 թվականին, 2024 թվականի հաշվետու տարվա համար, պետք է ներկայացնեն եկամուտների հայտարարագիր

10:18 11.02.2025

Ովքե՞ր 2025 թվականին, 2024 թվականի հաշվետու տարվա համար, պետք է ներկայացնեն եկամուտների հայտարարագիր։ ՊԵԿ-ն իրազեկող տեսանյութ է տարածել։

̰
Սուրենյանը հայտնել է, թե քանի րոպեով է ավելացել ցերեկվա տևողությունը դեկտեմբերի 21-ի համեմատ

10:12 11.02.2025

Դեկտեմբերի 21-ի համեմատ ցերեկվա տևողությունը մեծացել է մոտ 51 րոպեով։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:25 11.02.2025

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

08:05 11.02.2025

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Թրամփը խոստացել է պաշտպանել Հայաստանի քրիստոնյաներին։ Նա կարող է սկսել Ռուբեն Վարդանյանից. The Washington Post

01:39 11.02.2025

Թրամփը խոստացել է պաշտպանել Հայաստանի քրիստոնյաներին։ Նա կարող է սկսել Ռուբեն Վարդանյանից: Այս վերնագրով հոդված է հրապարակել The Washington Post – ի սյունակագիր Դեյվիդ Իգնատիուսը: Հոդվածը Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի մասին է: «Դոնալդ Թրամփը խոստացել է պաշտպանել Հայաստանի քրիստոնյաներին։ Նա կարող է սկսել Ռուբեն Վարդանյանից։ Ես ուզում եմ պատմել Ռուբեն Վարդանյան անունով մի մարդու […]

̰
Շենգավիթում շարունակվում են բարեկարգման աշխատանքները

00:57 11.02.2025

Արդեն ընթացքի մեջ են Խարբերդի նոր մանկապարտեզի և ջրագիծի կառուցման աշխատանքները։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այցելել է Խարբերդ, Ներքին Շենգավիթ և Նորագավիթ՝ ստուգելու կատարված աշխատանքները և քննարկելու ապագայում իրականացվելիք նախագծերը։ Մանրամասները՝ ռեպորտաժում։

̰
ՀՀ ԲՏԱ նախարարությունն և «Միստրալ ԷՅԱՅ» ընկերությունը միավորում են ուժերը՝ խթանելու արհեստական բանականության զարգացումը Հայաստանում

00:43 11.02.2025

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն ու «Միստրալ ԷՅԱՅ» ընկերությունը մեկնարկում են համագործակցություն՝ խթանելու արհեստական բանականության (ԱԲ) ոլորտում համատեղ նախաձեռնությունները։ Փետրվարի 10-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում ԲՏԱ նախարարության և «Mistral AI» ընկերության միջև համաձայնագիր է ստորագրվել։ Գևորգ Մանթաշյանը նշել է, որ այս համագործակցությունը կարևոր գործոն է հզոր էկոհամակարգ ձևավորելու համար, որը կներգրավի տաղանդավոր մասնագետներին և կօգտագործի ԱԲ […]

̰
Լարսը բաց է

00:13 11.02.2025

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

00:05 11.02.2025

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Ջուջևան-Ոսկեպար ավտոճանապարհին և Դիլիջանի ոլորաններում (մառախուղ) տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։  

̰
Ամփոփվել են ՆԳՆ փրկարար ծառայության 2024 թվականի գործունեության արդյունքները

23:56 10.02.2025

Ամփոփվել են ՆԳՆ փրկարար ծառայության 2024 թվականի գործունեության արդյունքները, պարգևատրվել են տարվա լավագույնները: Գերատեսչությունը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել:

̰
Ներքին Շենգավիթում և Նոր Խարբերդում իրականացվում են բարեկարգման աշխատանքներ

23:14 10.02.2025

Ներքին Շենգավիթում և Նոր Խարբերդում տարիներ շարունակ բնակիչները զրկված են եղել կայուն ջրամատակարարումից, բայց այժմ կառուցում և փոխարինում ենք ջրագծերը՝ ապահովելով հուսալի մատակարարում յուրաքանչյուր տանը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Նոր Խարբերդում ոչ միայն ջրամատակարարումն էր խնդրահարույց, այլև տարիներ շարունակ չի եղել գազատար, ինչը բարդացրել է մարդկանց առօրյան։ Այդ […]

̰
Մարտունու բժշկական կենտրոնը ամբողջ ծավալով բուժօգնություն է տրամադրում մարզի բնակիչներին

22:54 10.02.2025

Համակարգչային շերտագրություն, ախտորոշիչ ու լաբորատոր ժամանակակից սարքեր, թվային ռենտգեն ապարատ, արյան փոխներարկման և հեմոդիալիզի ծառայություն, թերապևտիկից մինչև ինֆեկցիոն, շտապօգնությունից մինչև վիրաբուժական բարձրակարգ ծառայություններ ու վերապատրատված մասնագետներ. Մարտունու բժշկական կենտրոնը ամբողջ ծավալով բուժօգնություն է տրամադրում մարզի բնակիչներին: Մարզային բժշկական կենտրոնի մասին կարևոր վիճակագրություն` նախկին 500-ի փոխարեն 2024 թվականին այստեղ կատարվել է 2000 վիրահատություն, այդ թվում` լապարասկոպիկ: […]

̰
Երևանում շարունակվում են մանկապարտեզների լայնածավալ բարեկարգման աշխատանքները

22:21 10.02.2025

Երևանում շարունակվում են մանկապարտեզների լայնածավալ բարեկարգման աշխատանքները, որոնց շրջանակում բազմաթիվ հաստատություններ արդեն վերանորոգվել և հանձնվել են շահագործման՝ ստեղծելով ավելի հարմարավետ ու անվտանգ միջավայր երեխաների համար։ Քաղաքապետարանը տեսանյութ է հրապարակել:

̰
Հրշեջ-փրկարարները մարել են բռնկված հրդեհը

22:13 10.02.2025

Փետրվարի 10-ին, ժամը 18:21-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի սկզբնամասում՝ «Ղռեր» կոչվող սարի վրա այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։47-ին, մարվել՝ 20։11-ին: Այրվել է չոր խոտածածկույթ։

̰
Փետրվարի 11-ին ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

21:23 10.02.2025

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 11-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11։00-17:00 ‹‹Երևան›› հյուրանոց, Աբովյան փ. 3/1, 3/2 շենքեր, Բելյակովի փ. 3, 5, 9 առանձնատներ, Պուշկինի փ. 4, 6, 8, 10 առանձնատներ, Նալբանդյան փ. 15ա շենք, Թումանյան փ. 2, 2ա շենքեր, Իսահակյան փ. […]

̰
Կարևոր հանդիպում ունեցա ֆրանսահայերի մի պատկառելի խմբի հետ. Փաշինյան

21:12 10.02.2025

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել ֆրանսահայ համայնքի հետ հանդիպումից: Տեղանյութին կից նա գրել է. «Կարևոր հանդիպում ունեցա ֆրանսահայերի մի պատկառելի խմբի հետ»: Ավելի վաղ հայտնել էինք, որ վարչապետը փետրվարի 10-11-ն աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիա՝ Փարիզ: Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Արհեստական բանականության գործողությունների գագաթնաժողովին: Նախատեսված է վարչապետի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել […]

̰
Նոր կենսաչափական անձնագրերը՝ քաղաքացիների արժանապատիվ ճանապարհորդելու հնարավորության նախապայման․ տեղի է ունեցել ներկայացված հայտերի բացման նիստը

20:42 10.02.2025

Փետրվարի 10-ին ՆԳ նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի թողարկման ենթակառուցվածքի պետություն-մասնավոր գործընկերության ծրագրի առաջարկի հայտերի բացման նիստը։ Ներկա էին ՆԳ նախարար, Գնահատող հանձնաժողովի նախագահ Արփինե Սարգսյանը, հանձնաժողովի անդամներն ու կոնսորցիումների ներկայացուցիները։ Կառավարության 2024 թվականի որոշմամբ՝ 2026 թվականից հանրապետությունում կներդրվի կենսաչափական նոր համակարգ՝ քաղաքացիներին կտրամադրվեն նոր նմուշի անձնագրեր և նույնականացման […]

̰
Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում

19:47 10.02.2025

Փետրվարի 3-ից 10-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4949 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 292 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 184, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 282 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 42, չամրակապված վարելու՝ 952, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 251, վարելիս հեռախոսից օգտվելու՝ […]

̰
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

19:43 10.02.2025

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ փետրվարի 10-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։

̰
Քաղաքացին փորձել է նետվել Կիևյան կամրջից

19:26 10.02.2025

Փետրվարի 10-ին՝ ժամը 17:36-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Կիևյան կամրջից։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ խումբը: Փրկարարները հոգեբանի հետ համատեղ կանխել են ինքնասպանության փորձը. քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին:

̰
BACK_TO_TOP