17:36 11.02.2025
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը վստահեցնում է, որ քաղաքացիների կողմից հանրային տրանսպորտից օգտվելու համար վճարվող հավելյալ 50 դրամն ուղղված է մի շարք նպատակների իրագործմանը, այդ թվում՝ մայրաքաղաքի տրանսպորտային համակարգի շարունակական զարգացմանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Տիգրան Ավինյանն ասել է ավագանու նիստի ընթացքում՝ անդրադառնալով հանրային տրանսպորտով մեկ ուղևորության գինը 100 դրամ սահմանելու մասին ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության ներկայացրած նախագծին։
Անդրադառնալով ներկայացված նախագծին՝ Ավինյանը քաղաքացիներին վստահեցրել է, որ վերջիններիս կողմից վճարված հավելյալ 50 դրամը ծառայելու է մի շարք նպատակների իրագործմանը։
«Սիրելի երևանցիներ, բոլոր այն մարդիկ, ովքեր մեկանգամյա ուղևորության համար վճարելու են 150 դրամ, ես ուզում եմ, որ դուք իմանաք՝ ձեր վճարած հավելյալ 50 դրամը ծառայում է մի քանի բանի․ առաջին հերթին դա ծառայում է Երևան քաղաքում տրանսպորտի շարունակական զարգացմանը, ոչ թե այն դատարկ պոպուլիզմին, որի մասին խոսում են մեր ընդդիմադիր գործընկերներն, այլ իրական, ամեն տարի թարմացվող տրանսպորտային համակարգին, 171 նոր բերված ավտոբուսներին, 45 նոր բերվող տրոլեյբուսներին, մետրոպոլիտենում իրականացվող բարեփոխումներին և այլն»,-ասել է քաղաքապետը։
Նրա դիտարկմամբ՝ դա ծառայելու է նաև այն բոլոր արտոնյալ խմբերին, որոնց տրվել է անվճար երթևեկելու իրավունք։ Ավինյանը նաև շնորհակալություն է հայտնել քաղաքացիներին՝ տրանսպորտի ուղեվարձի թանկացման շուրջ ցուցաբերած գիտակցման համար։
«Իրապես շնորհակալ եմ նրա համար, որ հասկանում եք՝ ինչ ենք անում և ինչի համար ենք անում»,-նշել է Տիգրան Ավինյանը։
2025 թվականի փետրվարի 1-ից ամբողջությամբ ուժի մեջ է մտել Երևանի հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգը, որով քաղաքացիներին առաջարկվում են տոմսային տարբեր փաթեթներ, իսկ մեկ ուղևորության գինը սահմանվել է 150 դրամ։ Նախկինում մեկ ուղևորության գինը 100 դրամ էր։ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարության և Երևանի ավագանու ընդդիմադիր խմբակցությունները քաղաքացիներին կոչ են անում բոյկոտել և 1 ուղևորության համար 150 դրամ չվճարել՝ պնդելով, որ Երևանի քաղաքապետարանը կարող է սուբսիդավորել տրանսպորտը և պահպանել մեկ ուղևորության համար նախկին 100 դրամ սակագինը։
23:59 28.07.2025
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հուլիսի 21-27-ըՍևանա լճի մակարդակը 2025 թվականի հուլիսի 21-27-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով և կազմել՝ 1900.63 մ (27.07.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 3 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 24 սմ-ով։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Արփա-Սևան ջրատարով 2025 թվականիհուլիսի 21-27-ն ընկած ժամանակահատվածում Սևանա […] ...
23:55 28.07.2025
Հայ շախմատիստների արդյունքները «18th Paleochora Open Cbess Tournament» միջազգային մրցաշարումԳրոսմայստեր Լևոն Բաբուջյանը կիսեց 1-3-րդ հորիզոնականները «18th Paleochora Open Cbess Tournament» շախմատի միջազգային մրցաշարում: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Լևոնը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը: Հայ շախմատիստներից մրցանակակիրների շարքում է նաև միջազգային վարպետ Վահե Դանիելյանը՝ 7 միավորով: ...
23:50 28.07.2025
Կոտայքի մարզում «Mercedes»-ը Ջրվեժի կամրջի մոտ բախվել է քարերին և հողաթմբերին ու մի քանի պտույտ շրջվել․ կա վիրավորՀուլիսի 28-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Ջրվեժ բնակավայրի վարչական տարածքում՝ Ձորաղբյուրից դեպի Ջրվեժ տանող ճանապարհին գտնվող Ջրվեժի կամրջի մոտ, դուրս է եկել երթևեկելի ուղուց և մոտ 40 մետր առաջ ընթանալով՝ բախվել է պատին, ապա հողաթմբերին ու քարերին և հայտնվել կամրջի մոտ գտնվող ճանապարհին՝ երթևեկելի գոտուց դուրս։ […] ...
23:44 28.07.2025
Սննդի որակի վերահսկողություն՝ Երևանի մանկապարտեզներումԴեռևս նախորդ տարվանից՝ մայրաքաղաքի համայնքային մանկապարտեզներում, Երևանի քաղաքապետարանի կողմից անցկացվում են սննդի որակի ամենօրյա մշտադիտարկումներ: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Այժմ երևանյան նախակրթարաններում գործում է «միասնական ճաշացանկ» ծրագիրը: Ուշադրության կենտրոնում են սանիտարահիգիենիկ պայմանները: Վերահսկիչ այցեր են կազմակերպվում նաև մատակարար ընկերություններ՝ ստուգելով արտադրանքի որակը: Դրանք էականորեն նպաստում են մանկապարտեզներում սննդի որակի և երեխաների առողջապահական մակարդակի […] ...
23:40 28.07.2025
Բայանդուրում բախվել են «Volkswagen Golf»-ը և «Toyota Alphard»-ը․ վերջինը հայտնվել է դաշտում․ կա 3 վիրավորՀուլիսի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 12։45-ի սահմաններում Բայանդուր գյուղում բախվել են Շիրակի մարզի բնակիչներ 41-ամյա Խաչատուր Ա․-ի վարած «Toyota Alphard» 65-ամյա Հովհաննես Հ․-ի վարած «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Toyota Alphard»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել է դաշտամիջյան հատվածում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի […] ...
23:37 28.07.2025
Արարատի պարեկները հայտնաբերել են «Նիվա»-ի օրինազանց վարորդինՀամացանցում տեսանյութ է տարածվել, որ «Նիվա»-ի վարորդը Երևան-Երասխ մայրուղում մեքենան վարում է անկանոն՝ վտանգելով երթևեկության այլ մասնակիցների կյանքն ու առողջությունը։ Արարատի մարզի պարեկները պարզել են վարորդի ինքնությունը։ Նա հայտնաբերվել ու տուգանվել է։ Մեքենան տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Կրկին հորդորում ենք խստորեն պահպանել երթևեկության բոլոր կանոնները՝ չդրսևորելով ավելորդ ինքնավստահություն։ Ծանուցում. Ենթադրյալ […] ...