14:38 10.02.2025
Օրերս սոցիալական կայքերում տարածվել էր տեսանյութ, թե ինչպես է «Նիվայի» վարորդը, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ, մեքենան վարում անկանոն և կատարում դրիֆթ։ Կոտայքի մարզի պարեկների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ փետրվարի 7-ին, ժամը 18.05-ին, Աբովյան քաղաքում, խուլիգանություն կատարելու կասկածանքով, ձերբակալվել է Բալահովիտ գյուղի 21-ամյա բնակիչը և «Նիվայով» հանդերձ […]
14:28 10.02.2025
Փետրվարի 9-ին, ժամը 23.20-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Սևան քաղաքի Նաիրյան փողոցում մեքենա է պայթել, իսկ մեքենայում մարդ կա: Ժամը 23.32-ին հաղորդում է ստացվել «Սևան» բժշկական կենտրոնից. շտապօգնության խումբը բեկորային վնասվածքներով բուժօգնության է տեղափոխել Սևան քաղաքի բնակիչ 28-ամյա երիտասարդի։ Դեպքի վայր օպերատիվ-քննչական խումբ է մեկնել: Ձեռնարկված միջոցառումներով […]
14:27 10.02.2025
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի` փետրվարի 10-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն են ստացել մի շարք օրենքների նախագծեր: Կառավարության հեղինակած ««Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանի ներկայացմամբ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում ներկայացվել եւ ընդունվել են տեխնիկական որոշ փոփոխությունների […]
14:18 10.02.2025
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն առավոտյան այցելել է Ստեփանավան համայնքի Աշոտաբերդ թաղամաս՝ տեղում քննարկելու բազմաբնակարան շենքի հրդեհի հետևանքով ստեղծված իրավիճակը, առաջիկա անելիքները: Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 8-ին, ժամը 04։42-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի շենքերից մեկում։
13:57 10.02.2025
Երևանի քաղաքապետարանը մշակել է օդի որակի բարելավման քառամյա ծրագիր: Այս համապարփակ նախագիծն կընդգրկի թիրախային գործողություններ, թվային հստակ ցուցանիշներ ու բոլոր այն հնարավոր միջոցառումները, որոնք կնվազեցնեն օդի աղտոտվածությունը՝ հաշվի առնելով նաև մարդկային գործոնն ու որոշակի սահմանափակումների կիրառումը:
13:50 10.02.2025
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում Հաղթանակի օրվա միջոցառումներին պաշտոնական հրավեր է ստացել։ Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում հայտնել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ «Մի քանի ամսից բոլոր ռուսները նախկին Խորհրդային Միության ժողովուրդների հետ միասին կնշեն Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակը։ Պաշտոնական հրավեր է ուղարկվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ մասնակցելու Մոսկվայում կայանալիք հանդիսավոր միջոցառումներին»,- […]
13:44 10.02.2025
Քաղաքաշինության կոմիտեի և Ճարտարապետության ու շինարարության Հայաստանի ազգային համալսարանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել քաղաքաշինության ոլորտի մասնագետների համար կազմակերպված շարունակական մասնագիտական զարգացման դասընթացների մասնակիցների վկայականների հանձնման արարողություն: Մանրամասները՝ ռեպորտաժում:
13:39 10.02.2025
Պետությունը շարունակում է աջակցել 2020 թվականից հետո ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից զորացրված գործազուրկ քաղաքացիներին մասնագիտական ուսուցում անցնելու և աշխատանք ձեռք բերելու հարցում․ ծրագրից կարող են օգտվել նաև Ադրբեջանի կողմից 2016, 2020 և 2022 թթ․ սանձազերծված ռազմական գործողություններին մասնակցած անձինք։ Միջոցառման շրջանակում շահառուն հնարավորություն ունի ընտրել երեք բաղադրիչներից որևէ մեկը՝ ստանալ մասնագիտական ուսուցում և անցնել աշխատանքի, […]
13:30 10.02.2025
Փետրվարի 9-ին, ժամը 17-ին, Արևշատ-Մրգանուշ ճանապարհին իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ։ «Օպել»-ի վարորդը՝ 45-ամյա Գևորգ Մ․-ն, մահացել է, իսկ երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Կատարվում է նախաքննություն։
13:20 10.02.2025
Փետրվարի 8-ին, ժամը 2.10-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 32-րդ կմ-ին իրար են բախվել «ԶԻԼ» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ։ «Միցուբիշի»-ի վարորդը՝ 29-ամյա Աբրահամ Հ․-ն, մահացել է, իսկ երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Կատարվում է նախաքննություն։
13:16 10.02.2025
Երևանում փետրվարի 10-ի ցերեկը, 11-12-ին, 15-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 13-ի երեկոյան, 14-ին, 15-ի գիշերը սպասվում է ձյուն։ Մարզերում փետրվարի 10-ի ցերեկը, 11-12-ին, 13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 13-ի երեկոյան, 14-ի գիշերը շրջանների զգալի մասում, 14-ի ցերեկը, 15-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն։ Քամին հարավարևելյան 2-5մ/վ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի […]
12:54 10.02.2025
Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից շուրջ 2500 քմ հատվածում նոր պուրակը հանձնվել է բնակչությանը: Հանգստի գոտին ապահովված է ջրավազաններով, շատրվանային համալիրով ու լուսավորության ԼԵԴ համակարգով, տեղադրվել են նստարաններ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
12:47 10.02.2025
Երևանը կունենա տրանսպորտի կառավարման կենտրոն: Երևանի քաղաքապետարանի աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ կենտրոնի շինարարական աշխատանքներն ավարտական փուլում են:
12:33 10.02.2025
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 7-10-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 264 դեպք, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ թմրանյութի հայտնաբերման՝ 50, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 41, մարմնական վնասվածք պատճառելու՝ 23, ֆիզիկական ներգործության՝ 17, անձնական ունեցվածքի գողության՝ 15, պաշտոնեական կեղծքի […]
12:25 10.02.2025
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ՊՆ զորամասերից մեկի հրաձգային գումարտակի հրամանատար Ա. Ա.-ն ՊՆ երեք այլ ծառայողների օժանդակությամբ հափշտակել է շուրջ կես միլիոն դրամ արժողությամբ դիզելային վառելիք: Մասնավորապես՝ նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2024 թվականի ընթացքում պայմանագրային զինծառայող Ն. Պ.-ն Ա. Ա.-ի հանձնարարությամբ ՀՀ ՊՆ զորամասերից մեկի կարիքների համար […]
12:17 10.02.2025
Դեռևս անցած տարի Քրեական ոստիկանության Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ, որ մայրաքաղաքի տարբեր հատվածներում՝ գրասենյակային նշանակության տարածքներում, գործում են հատուկ կահավորված զանգերի կենտրոններ, որոնցում ներգրավված անձինք ներկայանալով կեղծ անուններով՝ համացանցային զանգերի միջոցով այլ երկրներում բնակվող անձանց առաջարկում են կատարել շահավետ ներդրումներ իրենց իսկ պատրաստած կեղծ հարթակներում, և կիրառելով հեռահար հասանելիության ծրագրային ապահովումներ` […]
12:11 10.02.2025
Փետրվարի 3-9-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 535 դեպք, որից 217-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 137, փլուզման՝ 4, պայթյունի՝ 3, քարաթափման, որոնողափրկարարական, զինամթերքի հայտնաբերման՝ 1-ական, առատ ձյան, ձնաբքի,՝ 2-ական, մերկասառույցի՝ 13, թունավորման, ինքնասպանության փորձի՝ 15-ական, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 39, կեղծ ահազանգի՝ 5, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 146, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 36, հրդեհի կեղծ կանչի՝ […]
11:53 10.02.2025
Կառավարությունը նախատեսում է խստացնել էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծման վերահսկողությունը և բացառել դրանց ապամոնտաժման դեպքերը պահեստամասերի համար։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համաձայն Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 58-րդ կետի՝ մինչև 2026 թվականի հունվարի 1-ը ավելացված արժեքի հարկից (ԱԱՀ) ազատվում են որոշ կատեգորիաների էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծումը և (կամ) օտարումը։ Սա նպաստել է, որ նման […]
10:47 10.02.2025
Մետրոյի շաբաթը ներկայացվել է թվերով։ Աշխատանքներն ընթանում են բնականոն հունով և Երևանի մետրոպոլիտենը շարունակում է ապահովել արագ և հարմարավետ ուղևորափոխադրում։ Շաբաթվա ուղևորահոսք․ Փետրվարի 3-ից փետրվարի 9-ը մետրոպոլիտենը սպասարկել է 425 հազար 804 ուղևոր։ Շարժակազմերի տվյալներ․ Հաշվետու ժամանակահատվածում գիծ է դուրս բերվել 2910 շարժակազմ, որոնցից՝ 685՝ երեք վագոնանի, 1201՝ երկու վագոնանի, 1024՝ մեկ վագոնանի։ Կատարողականը՝ 100․8% […]
10:34 10.02.2025
Փետրվարի 11-ին՝ ժամը 11:00-ից մինչև 11:30-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Կարբի և ժամը 12:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում Ուշի բնակավայրերում անցկացվելու են «Ազդարարում, պատսպարում, տարհանում» թեմայով ուսումնական վարժանքներ, որոնց ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ:
10:25 10.02.2025
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 10-ին ժամը 11:00-23:00-ն կդադարեցվի Շիրակի մարզի՝ Հովունի, Մայիսյան, Հացիկ, Շիրակ, Կառնուտ, Ախուրյան գյուղերի, Գյումրի քաղաքի՝ Անի, Ավստրիական թաղամասերի, Սավոյան, Շիրակացի փողոցների, 224 տարածքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
10:20 10.02.2025
Փետրվարի 9-ին Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Ջրաբեր գյուղում վիճաբանություն է եղել, ինչի ընթացքում հնչել են նաև կրակոցներ։ Կարճ ժամանակ անց ՆԳՆ ոստիկանությունում հաղորդում է ստացվել «Աբովյան» բժշկական կենտրոնից, որ պատռված վերքով բուժօգնության են դիմել Շիրակի մարզի Բյուրակն գյուղի 36-ամյա և բաց հրազենային կոտրվածքով՝ Բերքաբեր գյուղի 40-ամյա բնակիչներ։ Կոտայքի քրեական և համայնքային […]
10:17 10.02.2025
Ադրբեջանի Հանրապետության պաշտոնական քարոզչությունը ավելի ու ավելի շատ է կենտրոնանում այն թեզի վրա, թե Հայաստանը սպառազինվում է, պատրաստվում է հարձակվել Ադրբեջանի վրա եւ հետեւաբար Ադրբեջանը պաշտպանվելու, կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելու իրավունք ունի: Եթե ավելի կարճ եւ ավելի պարզ վերարտադրենք ադրբեջանական քարոզչության այս թեզերը, ամեն ինչ հանգում է հետեւյալին. Հայաստանը պատրաստվում է հարձակվել Ադրբեջանի վրա, հետեւաբար ավելի […]
10:12 10.02.2025
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 395․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 398 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 407 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 412 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․02 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․1 դրամ:
09:15 10.02.2025
Փետրվարի 10-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Աշոցքի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
08:15 10.02.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Նորավան-Լծեն-Տաթև, Նորավան-Շինուհայր-Տաթև ավտոճանապարհները դժվարանցանելի են (մերկասառույց) բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Ջուջևան-Ոսկեպար, Գեղարոտ-Ջամշլու, Նորաշեն-Ալագյազ ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում (մառախուղ) տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վարորդներին խորհուրդ է տրվում […]
08:10 10.02.2025
Փետրվարի 9-10-ը ՆԳՆ ՓԾ Կոտայքի, Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Սյունիքի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Հրազդան, Աբովյան, Ապարան, Վանաձոր, Սիսիան, Կապան, Ստեփանավան քաղաքներում, Ախուրյան գյուղում, Ծիլքար-Գեղարոտ ավտոճանապարհին: Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 19 ավտոմեքենա և 10 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։
21:10 09.02.2025
Փետրվարի 9-ին, ժամը 11:19-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղվանի գյուղի մոտակայքում բեռնատարները մերկասառույցի պատճառով չեն կարողանում շարունակել ընթացքը, ճանապարահատվածում առաջացել է խցանում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները ժամը 11։45-ից մինչև 18։11-ն ընկած ժանակահատվածում քարշարկման […]