20:43 25.11.2021
Նոյեմբերի 25-ին ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի գլխավորած պատվիրակությանը։ Ողջունելով հյուրերին՝ Վահե Ղազարյանը շնորհավորել է Նաթիա Նացվլիշվիլիին՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի պաշտոնը ստանձնելու համար և արդյունավետ աշխատանք է մաղթել։ Բարձր գնահատելով ձևավորված արդյունավետ համագործակցությունը՝ ոստիկանության պետը շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի զարգացման ծրագրին՝ ՀՀ […]
20:28 25.11.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Արագածոտնի մարզի Արագածի, Ապարանի, Շիրակի մարզի Ամասիայի, Արթիկի, Աշոցքի տարածաշրջաններում, Լոռու մարզում, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան քաղաքներում, Սյունիքի մարզի «Մեղրու սար» (մառախուղ), «Զանգեր» կոչվող հատվածներում տեղում է ձյուն։ Լանջիկ-Մաստարա, Սյունիքի մարզի Համլետավան-Քաջարան, Տաթև-Գորիս ավտոճանապարհներին առկա է մառախուղ։
20:12 25.11.2021
Նոյեմբերի 17-ին ոստիկանության Արտաշատի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Արտաշատի մի բնակիչ մոտը թմրամիջոց ունի և հիմա Արազի փողոցում է: 35-ամյա տղամարդը բերման ենթարկվեց բաժին։ Անձնական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվեց թղթե փաթեթ՝ մարիխուանայի նմանվող զանգվածով։ Ըստ նրա՝ թմրամիջոցն անձնական օգտագործման համար էր: Նույն օրը բաժնի պարեկապահակետային ծառայության […]
19:41 25.11.2021
Համայնքների 2021 թվականի տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում ավարտին են մոտենում Ղարիբջանյան համայնքի մշակույթի տան տանիքի չվերակառուցված հատվածի վերանորոգման աշխատանքները։ Սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքների ընթացքի, որակի համապատասխանությունն ու թերությունները վերահսկող մարզային հանձնաժողովի ներկայացուցիչները եղել են համայնքում, հետևել ավարտական աշխատանքների ընթացքին։ Ծրագրի ընդհանուր արժեքը 8 մլն 818 հազար դրամ է, որից պետության […]
19:12 25.11.2021
Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացրել են Ադրբեջանի կողմից օկուպացված Հադրութի շրջանի Մեծ Թաղեր համայնքի վարչական տարածքում: Որոնումներն արդյունք չեն տվել: Փրկարարներն աճյուն կամ մասունք չեն հայտնաբերել: Զինադադարից հետո մինչ օրս տարհանվել է ընդհանուր 1701 աճյուն: Որոնողական աշխատանքների առաջիկա […]
18:57 25.11.2021
ՀՀ դատախազությունը, մյուս իրավապահ մարմիններն իրենց իրավասությունների շրջանակում համագործակցությամբ հետևողական պայքար են մղում հանցավոր ճանապարհով վարորդական վկայականներ ձեռք բերելու արատավոր երևույթի դեմ՝ հաշվի առնելով նաև ճանապարհային երթևեկության անվտանգության և երթևեկության մասնակիցների համար դրանից ածանցվող ռիսկերը: ՀՀ ԱԱԾ Լոռու մարզային վարչությունում նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում 2021թ. օգոստոսի 9-ին ՀՀ […]
18:37 25.11.2021
Համաշխարհային բանկի Սոցիալական պաշտպանության վարչարարության 2-րդ ծրագրով ընթանում են Աբովյանի (շուրջ 35,000 շահառու) և Աշտարակի (շուրջ 30,000 շահառու) Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների շինարարական և վերանորոգման աշխատանքները: Միասնական ընդունարանի և մեկ պատուհանի սկզբունքով Հայաստանում արդեն իսկ գործում են նմանատիպ 35 կենտրոններ և տրամադրում հետևյալ ծառայությունները` Բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողով (հաշմանդամության կարգեր) Սոցիալական աջակցության տարածքային գործակալություն (նպաստներ) […]
18:17 25.11.2021
Ավստրալիայում ի ծնե կույր Չաս Մոլեր-Նիլսոնին տրվել է վարորդական իրավունք՝ արտաճանապարհային մոտոցիկլետ վարելու համար: Այս մասին չորեքշաբթի՝ նոյեմբերի 24-ին, հայտնել է ABC News-ը։ Հաղորդվում է, որ Չաս Մոլեր-Նիլսոնը քննությունը հանձնելու համար դիմել է ընկերոջ օգնությանը։ Վերջինս նստել է կույր ընկերոջ կողքին և սաղավարտի մեջ տեղադրված խոսափողի և ականջակալների միջոցով հուշել, թե ինչպես վարել: Մոլեր-Նիլսոնն ինքն […]
15:05 25.11.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Արագածոտնի մարզի Արագածի, Ապարանի, Շիրակի մարզի Անիի, Ամասիայի, Աշոցքի տարածաշրջաններում, Գեղարքունիքի մարզի Մարտունի, Վարդենիս, Ճամբարակ, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքներում, Սյունիքի մարզի «Մեղրու սար», «Զանգեր» կոչվող հատվածներում տեղում է ձյուն։ Համլետավան-Քաջարան ավտոճանապարհին, Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» ճանապարհահատվածին առկա է մառախուղ։
14:39 25.11.2021
Հանրային քննարկման է դրվել երեխաների՝ դպրոց ընդունելության, տեղափոխության, ժամկետից ուշ ընդգրկման հարցերը կարգավորող կարգի նոր նախագիծը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել դպրոցական տարիքի երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու, սահմանված ժամկետից ուշ այդ երեխաների կրթությունը կազմակերպելու և հանրակրթական ուսումնական հաստատությունից սովորողին այլ դպրոց տեղափոխելու ու ազատելու հարցերը կարգավորող կարգի նախագիծը՝ նոր […]
14:10 25.11.2021
Սյունիքի այլընտրանքային 7 ճանապարհներից մեկը՝ Տաթև-Աղվանին, ամբողջությամբ պատրաստ է և երթևեկելի, իսկ 6 ճանապարհների հիմնանորոգման աշխատանքները շարունակվում են։ Վարչապետի առաջարկությամբ Սյունիքում դիտարկվում է ևս 3 նոր ճանապարհների կառուցման հարցը։ Այլընտրանքային ճանապարհների և Շուռնուխի նոր թաղամասի կառուցման վերաբերյալ մանրամասներ են ներկայացվել կառավարության այսօրվա նիստին։ Ավելին՝ տեսանյութում։
12:07 25.11.2021
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ զինծառայողի մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Ըստ նախնական տեղեկությունների՝ 2021թ. նոյեմբերի 24-ին` ժամը 14:50-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում գտնվող մարտական դիրքում, գլխի շրջանում հրազենային վնասվածքով, հայտնաբերվել […]
11:32 25.11.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության այսօրվա նիստի մեկնարկին նախ ներկայացրել է նորանշանակ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանին, նրան շնորհավորել է և հաջողություններ մաղթել։ Հիշեցնենք, Սուրեն Պապիկյանին պաշտպանության նախարար նշանակելուց հետո, փոխվարչապետի պաշտոնը մնացել էր թափուր։ Մանրամասները ՝ տեսանյութում։
09:01 25.11.2021
Նոյեմբերի 25-ին, ժամը 03։39-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Ուսանողական փողոցի թիվ 7 հասցեին հարակից տարածքում այրվում է փայտե տնակ՝ ինքնաշեն կցակառույցով։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։24-ին, մարվել՝ 08։25-ին։ Այրվել է փայտե […]
23:19 24.11.2021
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում անդրադարձել է Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատում առկա պայմաններին։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի ստորաբաժանման և փորձագետների կողմից ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ մշտադիտարկման այցի ընթացքում վեր են հանվել բազմաթիվ խնդիրներ, որոնց վերաբերյալ կազմվել է […]
18:56 24.11.2021
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ նոյեմբերի 24-ին՝ ժամը 17։30-ի դրությամբ, Արթիկի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում, իսկ Կոտայքի և Աշոցքի տարածաշրջաններում՝ ձնախառը թույլ անձրև։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:
16:53 24.11.2021
Նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելմանն ուղղված քայլերի ձեռնարկումը կարևորվում է հատկապես փակ հաստատություններում, որտեղ անհրաժեշտ է երաշխավորել ազատությունից զրկված անձանց համար անվտանգ միջավայր: Քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց համար անվտանգ միջավայր ստեղծելու համար է հենց, որ 2021 թվականի նոյեմբերի 12-ից սահմանափակվել են ազատությունից զրկված անձանց հետ անմիջական շփումները՝ տեսակցությունները: 01.01.2021թ-ից 12.11.2021թ-ը ներառյալ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի՝ […]
16:11 24.11.2021
Տեղի է ունեցել պետական գործիչ, գրող Վանո Սիրադեղյանի թաղման հանձնաժողովի նիստը: Ինչպես տեղեկացնում են կառավարության մամուլի ծառայությունից, հանձնաժողովի որոշմամբ` արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին՝ 17:00-ից 21:00-ն, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Պետական գործչի հուղարկավորությունը նախատեսվում է նրա հայրենի Կոթի գյուղում՝ ժամը 12:00-ին: Սգո թափորն Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային […]
12:57 24.11.2021
Շմոլ գազից թունավորման կասկածանքով, «Մուրացան» համալսարանական հիվանդանոց են ընդունվել է 3 երեխա՝ նույն ընտանիքից։ Երեխաների վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։
12:53 24.11.2021
Ուջան գյուղում բնակարանային գողություն էր եղել: Տանտիրուհին փորձել էր իր ուժերով գտնել բնակարանագողին: Բայց` ապարդյուն: Գողությունը բացահայտվեց ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների օպերատիվ աշխատանքի շնորհիվ: Քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Ուջան գյուղի 39-ամյա մի բնակչուհի համագյուղացու տնից գողություն է արել: Համայնքային ոստիկանների հետ բնակարանային գողության վերաբերյալ փաստական տվյալներ ձեռք բերելուց հետո նոյեմբերի 20-ին կասկածվողը բերման […]
12:48 24.11.2021
Նոյեմբերի 16-ից մեկնարկել է ՀՀ ընդհանուր օգտագործման ավտոճանապարհների ընթացիկ ձմեռային պահպանման ժամանակաշրջանը։ Այն տևելու է մինչև ապրիլի 1-ը։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը նշված ժամանակահատվածում իրականացնում է 24-ժամյա հերթապահություն: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վերաբերյալ ամբողջական և օպերատիվ տեղեկատվություն քաղաքացիները կարող են ստանալ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի պաշտոնական կայքից (https://armroad.am/am), ինչպես նաև՝ զանգահարելով շուրջօրյա գործող (010) 56-25-33 […]
12:47 24.11.2021
Aljazeera հեղինակավոր լրատվամիջոցն անդրադարձել է Հայաստանում նոյեմբերի 16-ին տեղի ունեցած սահմանային զարգացումներին՝ մեջբերելով նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումները։ Մասնավորապես, լրատվամիջոցը գրել է, որ Արման Թաթոյանի բնորոշմամբ՝ ճանապարհների ապաշրջափակման քողի ներքո ադրբեջանական իշխանությունները վարում են ՀՀ քաղաքացիական բնակավայրերի մեկուսացման ու հումանիտար խնդիրներ առաջացնող նպատակային քաղաքականություն։ «Գորիս-Կապան ճանապարհի կամ, այսպես կոչված, ադրբեջանական սահմանային և մաքսակետերի շրջափակումը […]
12:11 24.11.2021
Դատախազությունը կբողոքարկի Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հրանտ Դավթյանի և նրա որդու վերաբերյալ գործով կայացված դատական ակտը: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: «Տեղեկացրել էինք, որ ՀՀ գլխավոր դատախազության հանձնարարությամբ «Hetq.am»-ում հրապարակված «Մեծահարուստ հայերի ու պաշտոնյաների տները Դուբայի շքեղ համալիրներում» վերտառությամբ հոդվածի հիման վրա ՀՀ ոստիկանության ՔՈԳՎ կոռուպցիոն և […]
11:52 24.11.2021
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ ՀՀ քաղաքներում ապրող կենսաթոշակառուները մինչև 2021 թվականի դեկտեմբերի 30-ը պետք է դիմեն Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն՝ ընտրելու կենսաթոշակն անկանխիկ վճարող կազմակերպություն (որևէ բանկ կամ Հայփոստ)։
23:30 23.11.2021
Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ մարզերը սպասարկող 2-րդ սպայական գումարտակի ծառայողները նոյեմբերի 14-ից 21-ը պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 4047 խախտում, և պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 19 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 60, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 3 անձ։ 16 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 12-ը՝ թաղանթապատված դիմապակիով, […]
23:17 23.11.2021
Այսօր՝ նոյեմբերի 23-ի, երեկոյան ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի թեժ գծին ահազանգ է ստացվել «Տաթև» կրթահամալիրի տնօրենից այն մասին, որ դպրոցի 10 սաների մոտ նկատվել են աղիքային վարակին բնորոշ ախտանշաններ՝ սրտխառնոց, փսխումներ։ Ժամը 21։20-ին Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն են դիմել նշված կրթահամալիրի 2 երեխա, որոնք հոսպիտալացվել են։ Տնօրենի ահազանգից անմիջապես հետո ՍԱՏՄ տեսուչները «Տաթև» կրթահամալիրում […]