TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+21.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նոյեմբերի 24-ից գործելու է երկու երթուղի՝ Կապան–Ճակատեն–Կապան և Կապան–Մեղրի–Ներքին Հանդ–Ճակատեն-Կապան

21:27 23.11.2021

Կապանի համայնքապետարանը տեղեկացնում է, որ նոյեմբերի 24-ից գործելու է երկու երթուղի՝ Կապան–Ճակատեն–Կապան և Կապան–Մեղրի–Ներքին Հանդ–Ճակատեն-Կապան։ Նոր երթուղիների սպասարկումը իրականացվելու է ամեն օր՝ հետևյալ ժամանակացույցով: Կապան–Ճակատեն–Կապան երթուղի ⏱Ժամը 8։00– Ճակատեն-Երկաթուղայինների 5-րդ նրբանցք(թունելի մոտ) ⏱Ժամը 10։00– Երկաթուղայինների 5-րդ նրբանցք(թունելի մոտ)–Ճակատեն ⏱Ժամը 12։00–Ճակատեն-Երկաթուղայինների 5-րդ նրբանցք(թունելի մոտ) ⏱Ժամը 14։00–Երկաթուղայինների 5-րդ նրբանցք(թունելի մոտ)–Ճակատեն ⏱Ժամը 16։00–Ճակատեն-Երկաթուղայինների 5-րդ նրբանցք(թունելի մոտ) ⏱Ժամը 18։00–Երկաթուղայինների […]

̰
Ինչպես դիմել Global UGRAD Program ծրագրին

20:26 23.11.2021

Եթե ՀՀ քաղաքացի եք և առկա ուսուցման ծրագրով սովորում եք բակալավրիատում, ավարտել եք ուսումնառության առաջին կիսամյակը, գիտեք անգլերեն, ԱՄՆ-ում ծրագիրը մեկնարկելու պահին ձեր 18 տարին լրացած կլինի, ապա Global UGRAD Program ծրագիրը հենց ձեզ համար է, գրում է Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը։ «Բաց մի՛ թողեք Ամերիկան ճանաչելու, տարբեր միջավայրերի հարմարվելու համար անհրաժեշտ գիտելիքներ ձեռք բերելու և […]

̰
Շիրակի մարզում այս տարվա 62 սուբվենցիոն ծրագրերի մի մասը չի մեկնարկի․ 9 ծրագրի շինարարության ավարտը կտեղափոխվի 2022 թվական

20:00 23.11.2021

Շիրակի մարզի 34 համայնքներում այս տարվա 62 սուբվենցիոն ծրագրերից մի քանիսը սահմանված ժամկետներում չեն ավարտվի ու կտեղափոխվեն հաջորդ տարի: Պատճառները տարբեր են՝ սկսած շինմրցույթների ուշ մեկնարկից  մինչև շինարարական թերացումներ և ուշացումներ: Պետություն-համայնք համաֆինանսավորմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերի այս տարվա ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 4.5 միլիարդ դրամ, որտեղ գերակշռում են փողոցաշինական ու մանկապարտեզների կառուցման  հայտերը: Նոր […]

̰
 Արթիկում մեկնարկել է արտաքին լուսավորության ցանցի ընդլայնման սուբվենցիոն ծրագիրը

19:19 23.11.2021

Տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2021 թվականի սուբվենցիոն ծրագրով Արթիկ համայնքում մեկնարկել են արտաքին լուսավորության ցանցի ընդլայնման աշխատանքները։ Սա համայնքապետարանի 2021 թվականին իրականացվող 5-րդ սուբվենցիոն ծրագիրն է, որի ընդհանուր արժեքը 48 198 000 դրամ է։ Գումարի 60 տոկոսը պետության ներդրումն է, 40-ը՝ համայնքի։ Արթիկի՝ թվով 77 փողոցներում և նրբանցքներում տեղադրվում են 445 հենասյուներ՝ էլեկտրախնայող […]

̰
Հայկական սպորտի խնդիրները քննարկվել են ԱԺ մշտական հանձնաժողովում

19:11 23.11.2021

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի  անդամները  նոյեմբերի 23-ին հանդիպել են  օլիմպիական մարզաձևերի ազգային ֆեդերացիաների ներկայացուցիչների հետ: Աշխատանքային քննարկմանը մասնակցել են  պատասխանատուներ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և պաշտպանության նախարարություններից, ոստիկանությունից: Հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը կարևորել է մարզաշխարհի ներկայացուցիչների հետ հանդիպումը՝ նշելով, որ փորձություններով լի վերջին մեկ տարում մեկ անգամ […]

̰
Կայուն և կանաչ կառավարման դաշինք ծրագրի փորձագետները Գյումրիում քննարկել են աղբահանության, թափոնների վերամշակմանն առնչվող հարցերը

18:21 23.11.2021

Նոյեմբերի 22-ին Գյումրիի համայնքապետարանի նիստերի դահլիճում կայացել է Կայուն և կանաչ կառավարման դաշինք ծրագրի աղբահանության և կոշտ կենցաղային թափոնների վերամշակման փորձագետների, Գյումրիի կոմունալ ծառայություն ՀԲԿ մասնագետների և ծրագրի անձնակազմի հանդիպում-քննարկում՝ Գյումրի համայնքի աղբահանության առկա իրավիճակի վերաբերյալ։ Հանդիպմանը քննարկվել են աղբահանության և սանմաքրման սեգմենտավորման, վարձավճարների, առկա աղբահանության պայմանագրերի, արդյունաբերական և բժշկական թափոնների, աղբատար մեքենաների, աղբարկղերի տեսակների […]

̰
«Մի′ գուշակիր, արի′ հետազոտվելու»․ հանրային միջոցառում կանցկացվի Գյումրիում

18:15 23.11.2021

  ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա շրջանակներում կազմակերպվում են հեպատիտ Ց-ի, հեպատիտ Բ-ի և ՄԻԱՎ-ի, սիֆիլիսի անվճար, անանուն և արագ հետազոտություններ, ինչպես նաև կտրամադրվի տեղեկատվություն հետազոտության կարևորության մասին: Հետազոտությունը կատարվելու է հարմարեցված և անհրաժեշտ բժշկական սարքավորումներով հագեցած «Կամազ» ավտոմեքենայում՝ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ի լաբորատոր մասնագետների կողմից, որը ուղեկցվելու է նախաթեստային և հետթեստային խորհրդատվությամբ: Հանրային […]

̰
Վրաստանում բանկի կողոպուտ է կանխվել․ ՆԳՆ

18:08 23.11.2021

  Ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ պարեկային ոստիկանության աշխատակիցները կանխել են «Վրաստանի բանկի» կողոպուտը։ Հայտնում է 1tv.ge-ն։ «Ներքին գործերի նախարարության պարեկային ոստիկանության վարչության ծառայողները օպերատիվ-հետախուզական և որոնողական աշխատանքների արդյունքում բերման են ենթարկել 1999 թվականին ծնված Գ. Տ.-ին։ Քննությամբ պարզվել է, որ Գ. Տ.-ն այս տարվա նոյեմբերի 23-ին ավազակային հարձակման նպատակով ներխուժել էր «Վրաստանի բանկի» […]

̰
27 տարի անազատության մեջ գտնվող ցմահ դատապարտյալ Արսեն Արծրունին ազատ արձակվեց

14:31 23.11.2021

«Դրոյի գործ»-ով 27 տարի անազատության մեջ գտնվող ցմահ դատապարտյալ Արսեն Արծրունին վաղաժամկետ ազատ արձակվեց։ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, քիչ առաջ որոշում կայացրեց պատժի կրման բաց ռեժիմում գտնվող Արծրունուն ազատ արձակել։ «Թեև Արսեն Արծրունին բաց ռեժիմում էր, այսինքն՝ օրվա մեծ մասն ազատության մեջ էր, սակայն լիովին ազատ արձակվելն իր համար դեռևս […]

̰
Անտառում կատարված սպանությունը դեպքից ավելի քան մեկ ամիս անց բացահայտվել է

14:15 23.11.2021

Հոկտեմբերի 15-ին Տավուշի մարզի Այգեձոր բնակավայրում բնակվող 86-ամյա մի տղամարդ ոստիկանության Տավուշի բաժին հաղորդում էր տվել, որ հոկտեմբերի 13-ին եղբայրը՝ 65-ամյա Խաչատուր Սուլյանը, իր «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով տնից դուրս է եկել ու չի վերադարձել: Ոստիկանության ծառայողների որոնողական միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 16-ին Տավուշի մարզի Վազաշեն գյուղի հարակից անտառում հայտնաբերվել էր որպես անհետ կորած համարվող տղամարդու դին՝ […]

̰ ̰
Փոփոխություններ և լրացումներ՝ ՀՀ մանկատան շրջանավարտներին բնակարանի գնման վկայագրեր տրամադրելու գործընթացներում

11:33 23.11.2021

ՀՀ կառավարության որոշմամբ՝ փոփոխություններ և լրացումներ են կատարվել ՀՀ մանկատան շրջանավարտներին բնակարանի գնման վկայագրեր տրամադրելու գործընթացներում։ Ընդլայնվել են բնակարանի գնման վկայագրի միջոցով ֆինանսական աջակցության իրավունք ունեցող շահառուների շրջանակը և դիմելու ժամկետները։ Փոփոխությունների արդյունքում բնակարանի գնման վկայագրի միջոցով ֆինանսական աջակցություն ստանալու համար կարող են դիմել նաև՝ 18 տարին լրացած մանկատան սաներն, ովքեր ՀՀ մանկատանը խնամք և […]

̰
Նոյեմբերի 14-21-ը պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 228 տրանսպորտային միջոց

23:51 22.11.2021

Պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները շարունակում են հասարակական կարգի պահպանման ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ամենօրյա միջոցառումները։ Նոյեմբերի 14-ից 21-ը իրականացված ծառայության ընթացքում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1621 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 228 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 63, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 293 անձ։ 136 տրանսպորտային միջոց […]

̰
Արտամարմնային բեղմնավորման եղանակով Արցախում ծնվել է երկրորդ երեխան

23:42 22.11.2021

Վերջապես նաև բարի լուրեր՝ առողջապահության ոլորտից: Արտամարմնային բեղմնավորման եղանակով Արցախում ծնվել է երկրորդ երեխան։ Այս մասին ռեպորտաժ է պատրաստել Արցախի Հանրային հեռուստաընկերությունը։ Արտամարմնային բեղմնավորման ծրագիրը սկսել է գործել 2013 թվականից: «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնը» համագործակցել է, մասնավորապես, «Արագիլ» բարեգործական կազամակերպության հետ, որի աջակցությամբ 24 անպտուղ զույգ Արցախում զգացել է ծնող դառնալու բերկրանքն ու […]

̰ ̰
Հարյուրից ավելի գողություն էր արել. ոստիկանների բացահայտումը

20:35 22.11.2021

Նոյեմբերի 18-ին ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները Ռուսթավելու փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, բերման ենթարկեցին Սպիտակ քաղաքի 43-ամյա մի բնակչի: Նա խոստովանական բացատրություն տվեց, որ սեպտեմբերին Երևանի Կուրղինյան փողոցի մի խանութի դրամարկղից փող էր գողացել։ Բայց սա ամենը չէր։ Անձնական տվյալները ճշտելիս իրավապահները պարզեցին, որ բերման ենթարկված տղամարդը սեպտեմբերի 6-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր […]

̰
Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի ուղղությամբ փոխհրաձգություն է սկսվել. ՀՀ ՊՆ

19:10 22.11.2021

Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի ուղղությամբ փոխհրաձգություն է սկսվել: «Արմենպրես»–ին այս մասին տեղեկացրել են  ՀՀ պաշտպանության նախարարությունից: Արդյոք տուժածներ կան, թե ոչ հարցին պաշտպանության նախարարությունից պատասխանել են, որ տվյալները ճշտվում են:

̰
Զինված ուժերի գլխավոր շտաբի պետն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

18:51 22.11.2021

ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի հետ։ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, հանձնարարել հատուկ ուշադրություն դարձնել զինված ուժերի մարտունակության բարձրացման, ձմեռային պայմաններում ծառայության կազմակերպման ընթացիկ խնդիրներին և ձմեռային զորակոչին վերաբերող հարցերին։ Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն անդրադարձել է նաև […]

̰
Շմոլ գազի արտահոսքի պատճառով ընտանիքի չորս անդամների թունավորման դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

18:37 22.11.2021

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով հարուցված քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ գազի արտահոսքի պատճառով ընտանիքի անդամներից երեքի առողջությանն անզգուշությամբ  վնաս  պատճառելու, ևս մեկի մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն։ Մասնավորապես, 2021 […]

̰
Անշարժ գույքի հարկի վճարման վերջնաժամկետը տվյալ տարվա դեկտեմբերի 1-ն է

15:46 22.11.2021

Անշարժ գույքի հարկի վճարման վերջնաժամկետը տվյալ տարվա դեկտեմբերի 1-ն է: ՏԿԵ նախարարությունից հորդորում են սահմանված ժամկետում վճարել իրենց գույքային միավորների հարկային պարտավորությունները՝ ավելորդ տույժերից խուսափելու համար։ Դեկտեմբերի 1-ից հետո օրենքով նախատեսված դրույթով համայնքը հաշվարկելու է 0.04 % տուգանք 730 օր։

̰
Տավուշի մարզում կգործեն շարժական պատվաստումային խմբեր

15:29 22.11.2021

Տավուշի մարզպետարանից տեղեկացնում են, որ մարզում կգործեն շարժական պատվաստումային խմբեր: Ժամանակացույցը՝ ստորև. Իջևանի ԱԱՊԿ – 22.11.21 – Խաչարձան, Աղավնավանք 23.11.21- Լուսաձոր 26.11.21- Հովք Արծվաբերդի ԱԿ – 24.11.2021թ. – Չորարաթանի ԲՄԿ 25.11.2021թ. – Նորաշենի ԲՄԿ Զորականի ԳԲԱ – 26.11.2021թ. Հաղթանակի ԲՄԿ Ոսկևանի ԳԲԱ – 26.11.2021թ. Ոսկեպար 24.11.2021թ. Բաղանիս Նոյեմբերյանի ԲԿ – 22.11.2021թ, 23.11.2021թ., 24.11.2021թ. – զորամասում, […]

̰
Բացահայտվել է Գյումրիում կատարված դանակահարությունը

15:12 22.11.2021

Նոյեմբերի 19-ին՝ ժամը 20։20-ին, ոստիկանության Մուշի բաժին հաղորդում էր ստացվել, որ Իսահակյան փողոցի շենքերից մեկի մոտ շտապ ոստիկան մոտենա, դանակահարություն է եղել: Ժամը 21։30-ին հիվանդանոցից էր հաղորդում ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կողմնային մակերեսի կտրած-ծակած վերք, որովայնի ձախ կեսի կողմնային մակերեսի կտրած-ծակած վերք, ստորին ծնոտի ստորին շրթունքի կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 43-ամյա մի […]

̰
Պատշգամբն ու աստիճանահարթակը փլվել էին. կա մեկ զոհ․ ոստիկանությունը մանրամասներ է հայտնում

14:49 22.11.2021

Նոյեմբերի 21-ին՝ ժամը 13։30-ի սահմաններում, հիվանդանոցից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով Այրում համայնքի Հաղթանակ բնակավայրից բուժօգնության են տեղափոխվել 7 քաղաքացի և 3-ամյա Անգելինա Օսիպյանը՝ մահացած վիճակում։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբի ծառայողները պարզել են, որ ժամը 13։00-ի սահմաններում Այրում համայնքի Հաղթանակ բնակավայրի 5-րդ փողոցի 12-րդ շենքի պատշգամբը և աստիճանահարթակը փլվել են, […]

̰
ՀՀ-ն դիմել է ՄԻԵԴ նոյեմբերի 16-ին Ադրբեջանի կողմից գերեվարված հայ զինծառայողների հիմնարար իրավունքների ապահովման պահանջով

14:42 22.11.2021

Հայաստանի Հանրապետությունը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան 2021թ. նոյեմբերի 16-ին Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքում սանձազերծված ագրեսիվ գործողությունների ընթացքում գերեվարված հայ զինծառայողների հիմնարար իրավունքների ապահովման պահանջով։ Այս մասին տեղեկացնում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը։ Եվրոպական դատարան է ներկայացվել Դատարանի կանոնների 39-րդ Կանոնի ներքո Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու դիմում, որի նպատակն է երաշխավորել գերեվարված զինծառայողների՝ […]

̰
Երկաթյա ձողերով փորձել են ջարդել «Սասունցի Դավիթ» կայարանի ստորգետնյա անցման վճարային տերմինալն ու սուրճի-մեքենան

14:30 22.11.2021

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության անվտանգության ծառայության աշխատակիցները նոյեմբերի 19-ից լույս 20-ի գիշերը կանխել են «Սասունցի Դավիթ» երկաթուղային կայարանի ստորգետնյա անցման վճարային տերմինալի կողոպուտի փորձը: ՀԿԵ-ից հայտնում են, որ երկու անհայտ անձինք, զինվելով դիմակներով և երկաթյա ձողերով, ժամը 5-ի սահմաններում կողոպտելու նպատակով փորձել են ջարդել «Սասունցի Դավիթ» երկաթուղային կայարանի ստորգետնյա անցման տարածքում տեղակայված վճարային տերմինալն ու սուրճի-մեքենան: […]

̰ ̰
Իսակովի պողոտա-Կարեն Դեմիրճյան փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

14:21 22.11.2021

Երթևեկության անվտանգության բարելավման նպատակով, տրանսպորտային միջոցների հապաղումներից և խցանումներից խուսափելու համար, նոյեմբերի 23-ին Իսակովի պողոտա-Կարեն Դեմիրճյան փողոց (Իսակովի պողոտայից «Զվարթնոց» օդանավակայանի բեռնային համալիր տանող ճանապարհ) խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Փոփոխության արդյունքում Իսակովի պողոտայից Երևան քաղաքի ուղղության երթևեկելի հատվածի 3-րդ երթևեկելի գոտիով երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդները կարող են երթևեկել ուղիղ կամ կատարել հետադարձ՝ նախկինում միայն […]

̰
Նոյեմբերի 1-12-ը հաշվարկվել է 118.537.411 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս

14:02 22.11.2021

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2021 թվականի նոյեմբերի 1-12-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն է ներկայացրել։ Իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 61 դեպք, որից 55 դեպքով հաշվարկվել է 118.537.411 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 1 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 20 դեպքով հաշվարկվել է […]

̰
Երասխահուն գյուղում 13-ամյա աղջիկ էին փախցրել. ոստիկանների բացահայտումը

13:33 22.11.2021

Նոյեմբերի 15-ին Երասխահուն գյուղում 13 տարեկան աղջիկ էին առևանգել։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից՝ դեպքի մասին ոստիկանության Արմավիրի բաժնում տեղեկացան օպերատիվ կառավարման կենտրոնից. աղջկա մայրը 1-02 էր զանգել։ Երասխահուն մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ անչափահասին առևանգել էին դպրոցից տուն վերադառնալու ճանապարհին։ Քրեական հետախույզները պարզեցին նաև, որ նրան, ամուսնության նպատակով, իր «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենայով, ընկերների հետ, առևանգել […]

̰
Վաղը Հրազդան քաղաքում վթարային ջրանջատում կլինի

13:16 22.11.2021

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 23-ին՝ ժամը 10։00-20։00, կդադարեցվի Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի՝ Միկրոշրջան թաղամասի 216-ից-268 համարների ու հանրային բաժանորդների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

̰
BACK_TO_TOP