12:16 02.12.2021
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառուների թիվը փոփոխվել է. սեպտեմբերի 27-ին թշնամու կողմից սանձազերծված պատերազմից հետո զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած ևս 36 հերոս զինծառայողներ կամ նրանց ընտանիքները հատուցում են ստացել։ Այսպիսով Հիմնադրամի շահառուների քանակը 4646 է, հատուցումների գումարը կազմում է ավելի քան 52․6 միլիարդ ՀՀ դրամ։ Տվյալ թվից 416-ը Հիմնադրամի շահառու են դարձել նախքան 2020 թվականի […]
12:11 02.12.2021
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ […]
12:07 02.12.2021
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Հաղթանակ բնակավայրում գտնվող շենքերից մեկի վթարային աստիճանահարթակի և աստիճանավանդակի փլուզման դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 2021թ. նոյեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, […]
11:07 02.12.2021
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհուրդը հաստատել է ՍԱՏՄ 2022 թվականի ստուգումների ծրագիրը, որում ընդգրկված ընկերությունները 945-ն են: Այն հրապարակված է ՍԱՏՄ պաշտոնական snund.am կայքում, հետևյալ հղումով։ Համաձայն «ստուգումների կազմակերպման եվ անցկացման մասին» ՀՀ օրենքի, տեսչական մարմինը հնարավորություն ունի ստուգումներ իրականացնել նաև ՀՀ վարչապետից ստացած հանձնարարականի, քաղաքացիներից, իրավաբանական անձանցից, անհատ ձեռնարկատերերից ստացված դիմումների, պետական […]
10:35 02.12.2021
2021 թվականի հոկտեմբերի 18-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին քաղաքացին ահազանգել է, որ ՀՀ պետական սահմանի «Բավրա» անցման կետից չեն կարողանում մուտք գործել ՀՀ տարածք, քանի որ, հակառակ այն հանգամանքին, որ անցակետը փակվում է ժամը 24։00-ից, COVID-19-ի ախտորոշման նպատակով ՊՇՌ հետազոտության նմուշառում չի իրականացվում ժամը 22.00-ից սկսած։ Դիմումատուն նշել է, որ մեքենայի ուղևորները, այդ թվում՝ մանկահասակ […]
23:34 01.12.2021
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ներկայացրել է COVID-19 ճամփորդական սահմանափակումները։ ՀՀ կառավարության 2020թ. սեպտեմբերի 11-ի № 1514-Ն որոշման մեջ կատարված փոփոխությունների համաձայն. • Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելիս ներկայացվում է. 1. Կամ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ*, 2. Կամ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ ամբողջական պատվաստված […]
23:25 01.12.2021
2021 թվականի հուլիսի 7-ից Երևանում ծառայության դուրս եկան պարեկները։ Նրանք եկան փոխարինելու ճանապարհային ոստիկաններին ու պարեկապահակետայիններին։ Պարեկների ծառայության առաջին օրվանից սկսած՝ հնչում էին թե՛ դրական և թե՛ բացասական արձագանքներ։ Իսկ երբ արդեն անցել է որոշ ժամանակ, կարելի է վերլուծել, համեմատականներ անցկացնել ու կազմել կարծիք՝ վերջերս կազմավորված ծառայության մասին։ Սկսենք ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ծառայությունից։ Հուլիսի […]
23:00 01.12.2021
Սեբաստիան Ալվարեսը մի ամբողջ տարի է՝ պատրաստվում է յուրահատուկ հնարքների։ Նա դարձել է առաջին մարդը, ով թևավոր հագուստով մտել է հրաբխի խառնարան և ապահով հեռացել այնտեղից։ Թռիչքի տեսանյութը հայտնվել է Red Bull YouTube ալիքում։ Ինչպես հայտնում է Red Bull կայքը, նա թռիչքին պատրաստվել է մի ամբողջ տարի՝ ուսումնասիրելով ամեն ինչ հրաբուխների և դրանց վերևում […]
22:14 01.12.2021
ՀՀ ԱԺ պատվիրակությունը Մադրիդում Իսպանիայի խորհրդարանի հովանու ներքո անցկացվող Միջխորհրդարանական միության 143-րդ քառօրյա վեհաժողովի աշխատանքներին զուգահեռ դեկտեմբերի 1-ին հանդիպել է Իսպանիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Ջերմ մթնոլորտում կայացած հանդիպման ընթացքում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, խմբակցության անդամներ Հասմիկ Հակոբյանն ու Ծովինար Վարդանյանն անդրադարձել են հայ համայնքի ներկայացուցիչների մտահոգություններին: Դրանք հիմնականում առնչվել են Արցախի […]
19:59 01.12.2021
Արցախի գազաֆիկացված համայնքների բնակիչ-բաժանորդների համար սպառած էլեկտրաէներգիայի գնի փոխհատուցման աջակցությունն այսօրվանից կդադարեցվի: Այս մասին է հայտնում Արցախի տեղեկատվական շտաբը։ Շուրջ 1 տարի գործող ծրագրից օգտվել են գազաֆիկացված բնակավայրերում 28 հազար 967 բնակիչ-բաժանորդ, իսկ չգազաֆիկացված բնակավայրերում՝ 3000 բնակիչ բաժանորդ: Նոր որոշումը կարող է նպաստել էներգախնայողությանը և թույլ կտա խուսափել հովհարային անջատումներից։ ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների […]
19:48 01.12.2021
Գյումրիի փողոցների ձմեռային սպասարկման նախապատրաստման աշխատանքները սկսվել են նոյեմբերի կեսերից։ Փողոցների հիմնանորոգման արդյունքում սպասարկման տարածքներն ընդլայնվել են մոտ 10 կմ-ով: Կոմունալ ծառայության ավտոպարկում մեքենամեխանիզմներն ու անհրաժեշտ նյութատեխնիկական բազան ևս նորացվել են: Նոր տեխնիկայով ավտոպարկը համալրվել է սուբվենցիոն ծրագրով, շահագործում են անցած տարվանից։ Ամառային սեզոնից հետո բազմաֆունկցիոնալ մեքենաները հիմա վերապրոֆիլավորում են ձմեռային սպասարկման համար։ «Ավտոմեքենաները գարնանային […]
14:31 01.12.2021
Գերմանական դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել «Իսլամական պետություն» խմբավորման նախկին անդամին՝ իրաքցի Թահու ալ-Ջումայլիին, Հյուսիսային Իրաքում ազգային փոքրամասնություն հանդիսացող եզդիների ցեղասպանության մեղադրանքով,- հայտնում է BBC news-ը։ Ալ-Ջումաիլին ԻՊ-ի առաջին անդամն է, որ դատապարտվում է եզդիների դեմ հանցագործությունների համար: Նա մեղավոր է ճանաչվել 5-ամյա եզդի աղջկա սպանության մեջ, որին գնել և ստրկացրել է 2015 թվականին, որոշ […]
12:27 01.12.2021
Շվեդիայում կրթության նոր նախարար է նշանակվել Լինա Ակսելսոն Քիլբլոմ անունով տրանսգենդեր կինը, որը դարձել է երկրի առաջին տրանսգենդեր պաշտոնյան, հայտնում է Expressen-ը։ Նախկինում 51-ամյա Քիլբլոմը եղել է դպրոցի հանձնաժողովի անդամ և մեծ փորձ ունի կրթական ոլորտում։ 2015 թվականին նա խոստովանել էր, որ դարձել է տրանսգենդեր։ Քիլբլոմը նաև «Իսկ հիմա քեզ դուր գալի՞ս եմ», «Պատմություն ինքնության […]
12:20 01.12.2021
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է տրակտորավարի կողմից վեցամյա երեխային վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ Սյունիքի մարզի բնակիչը, չունենալով մեխանիկական տրանսպորտային միջոցներ վարելու համապատասախան թույլտվություն և վարորդական իրավունք, 2021թ. սեպտեմբերի 16-ին, «Մեղրի ՃՇՇՁ» ՍՊ ընկերությանը պատկանող մեխանիկական տրանսպորտային միջոց համարվող «CLG-856» մակնիշի տրակտորը […]
11:25 01.12.2021
Պետական եկամուտների կոմիտեն հետևողական է համակարգի ներսում աշխատակիցների թույլ տված չարաշահումները հայտնաբերելու գործում։ ՊԵԿ-ը տնօրինում է անհրաժեշտ գործիքակազմ և ներուժ` վերհանելու սեփական աշխատակիցների ծառայողական թողտվությունները։ Կոմիտեի տարբեր ստորաբաժանումներից ստացված հանցագործության մասին հաղորդումների հիման վրա հենց ՊԵԿ-ում հարուցվել են քրեական գործեր, իսկ ծառայողների անմիջական ղեկավարների գրավոր զեկուցագրերի հիման վրա ՊԵԿ ներքին անվտանգության վարչությունում անցկացվել են ծառայողական […]
09:35 01.12.2021
Դեկտեմբերի 1-ին, ժամը 02։00-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աքորի գյուղում այրվում է տուն։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Օձունի հենակետից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 1-ին փողոցի 4-րդ նրբանցքում գտնվող նորակառույց տանը։ Հրդեհը մեկուսացվել է […]
19:58 30.11.2021
Այսօր շրջակա միջավայրի նախարարությունում, նախարարի տեղակալ Աննա Մազմանյանի, «Արփի լիճ» ազգային պարկի տնօրեն Մուշեղ Մուրադյանի, «Դիլիջան» ազգային պարկի տնօրենի պաշտոնակատար, «Հաղարծին» մասնաճյուղի պետ Արմեն Ղազարյանի և Կովկասի բնության հիմնադրամի (CNF) հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արման Վերմիշյանի մասնակցությամբ, տեղի է ունեցել նախարարության կազմում գործող երկու ՊՈԱԿ-ներին հատուկ տեխնիկայի նվիրատվության արարողություն։ Կովկասի բնության հիմնադրամը «Արփի լիճ» և «Դիլիջան» […]
19:46 30.11.2021
Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի հատուկջոկատայիններն ավարտել են Close Quarter Battle 2021 համատեղ զորավարժությունները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին գրում է Greek City Times կայքը։ Համատեղ զորավարժությունների նպատակը հատուկ նշանակության միավորված ուժերի մարտունակության և փոխգործակցության բարձրացումն էր մարտական պայմաններում։ Դասընթացը ներառել է արագ արձագանքման մարտական հրաձգություն, շարժվող թիրախների ոչնչացում, գիշերային ու քաղաքային մարտեր, բնակելի թաղամասերում մահացածների և […]
19:23 30.11.2021
Կորոնավարակի պատճառով Վրաստանի ցամաքային սահմանները հատելու և այլ երկրներ գնալու համար գործում է որոշակի կանոնակարգ։ Քաղաքացիները սահմանային անցակետը հատելու և այլ երկիր մուտք գործելու համար պետք է բավարարեն տվյալ երկրի պայմանները։ Ինչպես հաղորդում է jnews.ge-ին, ըստ այդմ՝ Վրաստանի ԱԳՆ-ն ներկայացրել է Հայաստան, Թուրքիա և Ռուսաստան մուտքի կանոնները։ Վրաստանի քաղաքացին, որն անցել է կորոնավիրուսի դեմ պատվաստման […]
18:52 30.11.2021
Նոյեմբերի 30–ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի, ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Վլադիմիր Կասյանի և Արթուր Հարությունյանի նախագահությամբ քննարկվել է Արցախի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի օրինագիծը: Օրակարգում ընդգրկված են եղել «ԱՀ 2022 թ. պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագծում նախատեսված արդյունաբերության, քաղաքաշինության, կադաստրի և […]
18:07 30.11.2021
Լեռնակերտ գյուղի ճանապարհի մի հատվածն այս պահին փակ է երթևեկության համար, ավտոմեքենաների անցուդարձը միակողմանի է։ Կամրջի մասնակի փլուզման հետևանքով ճանապարհի ձախակողմյան հատվածում առաջացել է մեծ փոս։ Գյուղը հիմնական ավտոճանապարհին կապող 15 մ երկարության և 3 մ լայնության կամուրջը 60-ականների վերջերին է կառուցվել։ Մինչ այդ Լեռնակերտում ասֆալտապատ ճանապարհ չի եղել, օգտվել են հիմնականում դաշտամիջյան հողային ճանապարհներից։ […]
15:50 30.11.2021
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սահմանեց «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից բաժանորդներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագները: 2022 թվականի համար սոցիալապես անապահով բաժանորդների համար սակագինը կմնա անփոփոխ՝ 180 դրամ, իսկ մյուս բաժանորդների համար՝ 200,47 դրամ: Հիշեցնենք, որ 2021 թվականի օգոստոսի 9-ին «Վեոլիա Ջուր» ընկերությունը Հանձնաժողով է ներկայացրել խմելու ջրի մատակարարման և […]
13:45 30.11.2021
Զինվորի տուն էր այցելել Հայաստանում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինը: Բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանն ու Զինվորի տան տնօրեն Հայկուհի Մինասյանը ԵՄ դեսպանին ծանոթացրին տղաների բուժման, վերականգնման պայմաններին, ներկայացրին, թե սոցիալական, կրթական ու մշակութային ինչ ծրագրեր են այստեղ իրականացվում: Անդրեա Վիկտորինը պատահաբար ներկա գտնվեց նաև Զինվորի տանն անցկացվող կինոդասընթացներից մեկին: Իսկ երբ տիկին դեսպանին ցուցադրվեցին […]
12:41 30.11.2021
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է պետական հավաստագրի հիման վրա աջակցող միջոցների տրամադրման գործընթացը։ 2021 թվականի վերջին եռամսյակում (01.08-01.11) 2149 անձի տրամադրվել է 4,052 աջակցող միջոց։ Հիշեցնենք, որ պետական հավաստագիր ստանալու համար հաշմանդամություն ունեցող և սոցիալապես անապահով անձինք կարող են դիմել Միասնական սոցիալական ծառայության (ՄՍԾ) իրենց բնակության վայրի տարածքային կենտրոն, ստանալ հավաստագիր և այն […]
12:34 30.11.2021
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քննությամբ պարզվել է, որ 38-ամյա տղամարդը հանդիսանալով համայնքապետարանի աշխատակից 2020թ. Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի ժամանակ համայնքապետարանի կողմից լիազորվել […]
12:33 30.11.2021
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: «Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա […]
12:26 30.11.2021
ՀՀ կառավարությունը նոյեմբերի 25-ի նիստում դրական եզրակացություն տվեց «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին›› նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը: Հակիրճ ներկայացնում ենք առաջարկվող ծավալուն փոփոխությունների կարևոր կետերը: Դպրոցի ընդունելության սկզբունքների փոփոխություններ Ներկայում գործող օրենսդրությամբ՝ դպրոց ընդունվելիս առաջնահերթություն է տրված տվյալ դպրոցում քույր, եղբայր ունեցողներին և տվյալ դպրոցի աշխատակիցների երեխաներին։ […]
12:18 30.11.2021
Նոյեմբերի 26-ին Ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի ծառայողները Սեբաստիայի և Րաֆֆու փողոցների խաչմերուկում նկատել են «Միցուբիշի» մակնիշի մեքենա, որի դիմապակին թաղանթապատ է եղել, բացի այդ՝ մեքենան չի ունեցել ԱՊՊԱ պայմանագիր։ Պարեկները ցանկացել են արձանագրություն կազմել Երևանի 24-ամյա վարորդի նկատմամբ։ Այդ ընթացքում նա, արձանագրություն չկազմելու նպատակով, պարեկներից մեկի գրպանում փող է դրել։ […]