TIME
Ամսաթիվ
19 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+13.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կհանդիպի՞ արդյոք Փաշինյանը Վաշինգտոնում Դոնալդ Թրամփի հետ

22:07 31.01.2025

Փետրվարի սկզբին Հայստանի վարչապետն աշխատանքային այցով մեկնելու է Միացյալ Նահանգներ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ պաշտոնական հանդիպում նախատեսված չէ: Այդ մասին այսօր ասուլիսում ասել է ինքը Նիկոլ Փաշինյանը: Բայց, սպասվում են մի շարք կարևոր աշխատանքային հանդիպումներ: Ի՞նչ նպատակով է վարչապետը մեկնում ԱՄՆ ու արդյոք կարող է ստացվել այնպես, որ Թրամփի հետ, այնուամենայնիվ, հանդիպեն: Թեմային՝ «Հորիզոնի» […]

̰
Նեո ընձառյուծը արդեն յոթ տարի է, ինչ բնակվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցում

20:52 31.01.2025

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը «Խոսրովի անտառ» պետական արգելոցում բնակվող Նեո ընձառյուծի լուսանկարն է հրապարակել և գրել․ «Բոլորիս ծանոթ Նեո ընձառյուծը ձնաշատ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում։ Ինչպես վկայում է երկարաժամկետ մոնիթորինգը, Նեոն արդեն յոթ տարի է, ինչ բնակվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցում։ Սա ընձառյուծի ամենաերկար անընդմեջ ներկայության դեպքն է Հայաստանում»,-ասված է հաղորդագրության մեջ:

̰
Քրեակատարողական ծառայության պետն ընդունել է հասարակական դիտորդների խմբի անդամներին

20:16 31.01.2025

Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը ընդունել է ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբին, այս մասին տեղեկացնում են Քրեակատարողական ծառայությունից։ «Խմբի նախագահ Սերգեյ Գաբրիելյանը և խմբի անդամները Քրեակատարողական ծառայության ղեկավար անձնակազմին ներկայացրել են քրեակատարողական հիմնարկներում իրենց մշտադիտարկումների ընթացքում վեր հանված խնդիրները և առանձին դժգոհությունները։ Մասնավորապես անդրադարձել են ազատությունից զրկված անձանց […]

̰
Փետրվարի 2-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես խոնավ տարածքների համաշխարհային օր

20:07 31.01.2025

Փետրվարի 2-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես խոնավ տարածքների համաշխարհային օր: 1971 թվականի փետրվարի 2-ին Իրանի Ռամսար քաղաքում ստորագրվել է «Միջազգային կարևոր նշանակություն ունեցող խոնավ տարածքների, հատկապես որպես ջրային թռչունների բնակավայր» Ռամսարի կոնվենցիան, հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։ «Հայաստանը Ռամսարի կոնվենցիային է միացել 1993թ-ին և այսօր ունի երեք Ռամսարի տարածք՝ Սևանա լիճը, Արփի լիճը […]

̰
Նախագահը մասնակցել է 2024 թվականի լավագույն մարզիկների պարգևատրման արարողությանը

19:51 31.01.2025

Հանրապետության նախագահի նստավայրում, նախագահ Վահագն Խաչատուրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ կայացել է 2024 թվականի 10 լավագույն մարզիկների պարգևատրման հանդիսավոր արարողությունը։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է 2024 թվականի լավագույն մարզիկներին և նշել, որ սպորտի ոլորտում իր ղեկավարած գերատեսչության քաղաքականությունն ուղղված է բարեփոխումների շարունակական իրականացմանը, նպաստավոր պայմանների ստեղծմանը և ավելի շատ […]

̰
ՊՆ-ն ստեղծագործական թիմերին, կազմակերպություններին ու անհատներին հորդորում է զերծ մնալ բանակի հեղինակությունը վարկաբեկող բովանդակությամբ ֆիլմերի ստեղծումից և տարածումից

19:47 31.01.2025

Սոցիալական ցանցերում տարածվում է տարիներ առաջ թողարկված ֆիլմից մի հատված, որտեղ ներկայացվում են իբր գործող զինվորականների մասնակցությամբ խիստ դատապարտելի, իրականության և բանակի հետ աղերս չունեցող տեսարաններ: Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ նմանօրինակ ֆիլմերն ու սերիալները չեն արտացոլում զինված ուժերում գործող միջանձնային և կանոնագրքային հարաբերությունները, ավելին՝ խեղաթյուրված են ներկայացնում ՀՀ բանակի սպաների և առհասարակ զինծառայողների վարքագիծը, […]

̰
Սիրիայի իշխանությունները ձերբակալել են Ասադի զարմիկին

19:14 31.01.2025

Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի` մորական կողմից ազգական Աթեֆ Նաջիբը ձերբակալվել է երկրի նոր իշխանությունների կողմից, այս մասին հայտնում է Syria TV հեռուստաալիքը: Թե կոնկրետ որտեղ և ինչ հանգամանքներում է տեղի ունեցել ձերբակալությունը, չի հաղորդվում։ Նշվում է, որ Ասադի օրոք Նաջիբը զբաղեցրել է երկրի հարավում գտնվող Դարաա նահանգի քաղաքական անվտանգության վարչության պետի պաշտոնը: Սիրիայի նոր […]

̰
Սահմանափակե’ք շաքար պարունակող ըմպելիքների օգտագործումը, պահպանե’ք Ձեր առողջությունը. ԱՆ

18:57 31.01.2025

Nature Medicine գիտական ամսագրում հրապարակվել են գլոբալ հետազոտության արդյունքները, որն ընդգրկել է 184 երկիր՝ տարածաշրջանային և ազգային մակարդակներում, 1990-2020թթ. ժամանակահատվածը: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: Հետազոտողներն ուսումնասիրել և գնահատել են այդ տարիներին շաքար պարունակող ըմպելիքների սպառման հետևանքով ազդեցությունը 2-րդ տիպի շաքարային դիաբետի (ՇԴ) և սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների (ՍԱՀ) վրա: 2020 թվականի տվյալներով` շաքար […]

̰
ԲՏԱ նախարարությունը զգուշացնում է

18:41 31.01.2025

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը զգուշացնում է. «Հարգելի՛ հայրենակիցներ, Բարձր տեխնոլոգիական նախարարության (ԲՏԱՆ) անունից սոցիալական ցանցերում տարբեր օգտատերեր ներկայանում են որպես նախարարության աշխատակից և կեղծ տեղեկություն տարածում, թե իբր նախարարությունը տեղեկատվական հարթակ է ստեղծում։ Հայտնում ենք, որ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը որևէ տեղեկատվական հարթակ չի ստեղծել և չի նախատեսում ստեղծել։ Խնդրում ենք անտեսել տարածվող հաղորդագրությունը և […]

̰
Արման Եղոյանն ու Մերի Գալստյանը հյուրընկալել են քաղհասարակության ներկայացուցիչների

18:34 31.01.2025

Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը եւ փոխնախագահ Մերի Գալստյանը հունվարի 31-ին հանդիպել են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Խոսելով ՀՀ քաղաքացիների համար Եվրամիության վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի կարեւորության մասին` հյուրերը հանձնաժողովի ներկայացուցիչներին են փոխանցել այդ գործընթացում բարեփոխումների իրականացման իրենց օրակարգը: Գործընթացի արդյունավետ կիրարկման համար կողմերը միմյանց հետ համագործակցելու տարբեր ուղիներ […]

̰
Երկրների տարածքային ամբողջականությունը չի կարող խոչընդոտ համարվել. վարչապետն անդրադարձել է կոմունիկացիաների ապաշրջափակմանը

18:18 31.01.2025

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ տարածաշրջանի հաղորդակցային ուղիների ապաշրջափակման համատեքստում երկրների օրենսդրությունը, իրավազորությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը չեն կարող խոչընդոտ համարվել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետ Փաշինյանն այս մասին ասել է հունվարի 31-ի ասուլիսի ընթացքում՝ անդրադառնալով ադրբեջանական կողմից հնչող պնդմանը, թե Հայաստանը պետք է դեպի Նախիջևան անխոչընդոտ ճանապարհ տրամադրի Ադրբեջանին։ «Ասում են (խմբ․ նկատի է առնվում […]

̰
Պետական ռեսուրսների արդար բաշխման միջոցով կարող ենք արմատախիլ անել գենդերային անհավասարության հիմնական պատճառները. Սոնա Ղազարյան

18:12 31.01.2025

Ստրասբուրգում ընթանում են ԵԽԽՎ տարեկան նստաշրջանի առաջին մասի աշխատանքները, որոնց մասնակցում է ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակությունը: Նստաշրջանում ելույթ է ունեցել ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը: «Հարգելի’ գործընկերներ, Մեծ պատիվ է այսօր ձեր առջեւ բարձրաձայնել մի հարց, որը ե’ւ մշտապես արդիական է, ե’ւ մեր օրերում` հրատապ կարեւորություն ունի. Կանայք տնտեսության մեջ. զբաղվածություն, ձեռներեցություն եւ գենդերազգայուն բյուջետավորում: […]

̰
Մենք պատրաստ ենք այդ լուծումներին. վարչապետը՝ Հայաստանի՝ Ադրբեջանին արած առաջարկների մասին

18:06 31.01.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսում ասել է, որ Հայաստանն Ադրբեջանին առաջարկներ է ներկայացրել խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված երկու հոդվածի մասով: «Խաղաղության պայմանագրի հետ կապված նոր ասելիք չկա: 17 հոդվածից 15-ը համաձայնեցված է, երկուսի մասով էլ Հայաստանն առաջարկել է լուծումներ: Մեկը վերաբերում է 3-րդ երկրների ուժերի ներկայացուցիչներ սահմանի երկայնքով չտեղակայելուն: Մենք առաջարկում ենք, որ դա կիրառվի սահմանի սահմանազատված […]

̰
Հայաստան-Ֆրանսիա համագործակցության նոր ծրագրեր՝ բարձրագույն կրթության ոլորտում․ ստորագրվել են փաստաթղթեր

17:54 31.01.2025

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության միջև տեղի է ունեցել փաստաթղթերի ստորագրման արարողություն՝ ուղղված բարձրագույն կրթության ոլորտում համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանը: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Բարձրագույն […]

̰
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Բրյուսելի համաշխարհային համտես-մրցույթի տնօրենին

17:48 31.01.2025

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունվարի 31-ին ընդունել է Բրյուսելի համաշխարհային համտես-մրցույթի (Concours Mondial de Bruxelles) տնօրեն Քվոնտան Հավուին։ Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի աջակցությամբ հայկական գինեգործական ընկերությունների ներկայացրած գինիների մի քանի տեսակ վերջին երկու տարիներին մասնակցել է «Concours Mondial de Bruxelles» կարմիր և սպիտակ գինիների մրցույթին և արժանացել 35 մեդալի՝ ոսկի և արծաթ: Ողջունելով […]

̰
Ոստիկանության զորքերի N զորամասը 31 տարեկան է

17:42 31.01.2025

ՆԳՆ ոստիկանության զորքերի N զորամասի կազմավորման 31-րդ տարեդարձի առթիվ Ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ, գեներալ-մայոր Հայկ Բաբայանը և տեղակալները այցելել են զորամաս։ Ոստիկանության զորքերի հրամանատարը ներկայացրել է զորամասի անցած ուղին, ընդգծել, որ ծառայողներն այսօր էլ իրականացնում են բարեխիղճ ծառայություն։ Ներկաները ծաղիկներ են դրել Հայաստանի ազգային հերոսների և ծառայության ժամանակ զոհված ոստիկանների հուշապատին։ Միջոցառման ավարտին […]

̰
Սաուդյան Արաբիայի արքայազնը հայտնել է Հայաստանում սոցիալական զարգացման ծրագրերի ֆինանսավորման որոշման մասին

17:36 31.01.2025

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Սաուդյան Արաբիայում հանդիպում է ունեցել Արաբական Ծոցի զարգացման հիմնադրամի տնօրենների խորհրդի նախագահ, արքայազն Աբդուլ Ազիզ բին Թալալի հետ՝ քննարկելու երկկողմ համագործակցության ամրապնդմանն առնչվող ռազմավարական առաջնահերթությունները։ Կողմերը վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ իրականացնել անհրաժեշտ քայլեր՝ առաջ մղելու համաշխարհային զարգացման միտումներին համահունչ սոցիալական և տնտեսական զարգացման նախաձեռնություններ։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է […]

̰
Տարադրամի փոխարժեքները հունվարի 31-ին

17:25 31.01.2025

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 396 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 398.5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 412 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 417 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․99 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․04 դրամ:  

̰
Արթիկի համայնքային ոստիկանները գողության դեպք են բացահայտել. գողոնի մի մասը հայտնաբերվել է

16:25 31.01.2025

Հունվարի 28-ին Համայնքային ոստիկանության Արթիկի բաժին հաղորդում է ստացվել, որ հունվարի 26-ից 28-ն ընկած ժամանակահատվածում Արթիկում գտնվող ընկերություններից մեկի չշահագործվող տարածքի պատուհանի ճաղավանդակը պոկելու և մուտքի դռան փականը կոտրելու միջոցով մտել են շենք և գողացել հաստոցների մեխանիզմներ ու էլեկտրական տարբեր շարժիչներ՝ ընկերությանը պատճառելով մոտ 2 միլիոն դրամի վնաս: Մեկնել է օպերատիվ խումբ: Կազմված փաստաթղթերն ուղարկվել […]

̰
Կադրային փոփոխություններ` Գլխավոր դատախազի հրամաններով

16:16 31.01.2025

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2025 թվականի հունվարի հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային մի շարք փոփոխություններ: Մասնավորապես՝ Գայանե Մանուկյանը նշանակվել է Տավուշի մարզի դատախազության դատախազի պաշտոնին: Անահիտ Այվազյանը նշանակվել է Տավուշի մարզի դատախազության դատախազի պաշտոնին: Անի Կիրակոսյանը նշանակվել է Տավուշի մարզի դատախազության դատախազի պաշտոնին: Վիոլետա Հովհաննիսյանը նշանակվել է Արմավիրի մարզի դատախազության դատախազի պաշտոնին: […]

̰
Պարեկային ծառայության պետը Կապանում անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն

15:21 31.01.2025

Հունվարի 29-ին Պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանը Կապան քաղաքում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Սյունիքի մարզի գումարտակի ծառայողների հետ։ Արթուր Խուդինյանն անդրադարձել է գրանցված արդյունքներին, բացթողումների վերացման ուղղությամբ տվել հանձնարարականներ։ Քննարկվել են ծառայության կազմակերպման ու անցկացման, կատարողական կարգապահության, քաղաքացիների հետ գրագետ հաղորդակցության և մի շարք այլ հարցեր։

̰
Ապօրինի զենք-զինամթերք պահելու համար Կոտայքում ձերբակալվել է 48-ամյա տղամարդ

15:13 31.01.2025

Կոտայքի քրեական ոստիկանները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Նոր Գեղիի 48-ամյա մի բնակիչ ապօրինի պահում է զենք և զինամթերք: Հունվարի 30-ին դատարանի որոշմամբ խուզարկություն է կատարվել նրա տանը. հայտնաբերել է ինքնաձիգի քսանյոթ փամփուշտ և հրացան: 48-ամյա տղամարդը ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին։

̰
Ապօրինի զենք-զինամթերք և թմրանյութ պահելու կասկածանքով Երևանում ձերբակալվել է 45-ամյա տղամարդ

14:55 31.01.2025

Հունվարի 30-ին Երևանի քրեական ոստիկանները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց պահելու ու օգտագործելու կասկածանքով Իսահակյան փողոցում ձերբակալել և բաժին են տեղափոխել 45-ամյա մի տղամարդու։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է վեց փամփուշտով լիցքավորված մարտականի ձևափոխված թմբուկավոր ատրճանակ, երկու փամփուշտ, գաղտնի փականով ծալովի դանակ և դեղնականաչավուն զանգված։ Նա հայտնել է, թե զանգվածը մարիխուանա […]

̰
Քննարկվել են ԵՄ հետ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում ծրագրային պլանավորման հարցեր․ ՆԳ նախարարի տեղակալն ընդունել է ԵՄ պատվիրակությանը

14:45 31.01.2025

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը հունվարի 30-ին ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման գլխավոր տնօրինության բաժնի ղեկավարի տեղակալ Հյուբերտ Դուհոթի գլխավորած պատվիրակությանը։ Արմեն Ղազարյանը բարձր է գնահատել Եվրոպական Միության՝ ժողովրդավարական կառուցակարգերի զարգացման հայաստանյան օրակարգին աջակցող հուսալի և շարունակական համագործակցությունը: Նա ընդգծել է հանրության անվտանգության և ապահովության ոլորտներում իրականացվող բարեփոխումներում ԵՄ-ի ներդրումը՝ կարևորելով ԵՄ լավագույն […]

̰
Հիմնանորոգվել է Երնջատափ-Շողակն ավտոճանապարհի մի հատվածը

14:28 31.01.2025

Հիմնանորոգվել է Տ-1-62 /Հ-4/-Երնջատափ-Շողակն ավտոճանապարհի առաջին 3.4կմ հատվածը։ Ճանապարհը գտնվում է Ապարանի տարածաշրջանում, այն սկսվում է Երնջատափ բնակավայրից եւ հասնում մինչեւ Շողակն բնակավայրի կենտրոնական մասը։ 3.4կմ-ի մոտ 800մ հատվածում կատարվել է մակերեսային մշակում, մյուս հատվածներում տեղադրվել է երկշերտ ասֆալտբետոնե ծածկ, կառուցվել են մայթեր, ճանապարհը կահավորվել է անվտանգության տարրերով։ Հիմնանորոգումը կատարվել է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։

̰
Ազատությունից զրկված անձանց՝ դատական նիստերին չտեղափոխելու պրակտիկան մտահոգիչ է․ ՄԻՊ

14:13 31.01.2025

Մարդու իրավունքների պաշտպանին շարունակում է մտահոգել ազատությունից զրկված անձանց՝ քրեակատարողական հիմնարկից դատական նիստերին չտեղափոխելու արատավոր պրակտիկան։ Այս հարցի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանը պարբերաբար ստանում է բողոքներ ինչպես ազատությունից զրկման վայրեր կատարած մշտադիտարկման այցերի ընթացքում, այնպես էլ՝ անհատական բողոքներով։ Բարձրացված խնդիրների գերակշիռ մասը վերաբերում է Ներքին գործերի նախարարության ոստիկանության ուղեկցող գումարտակի կողմից իրականացվող ազատությունից զրկված անձանց […]

̰
ՀԱՄԱՍ-ը հրապարակել է փետրվարի 1-ին ազատ արձակվող պատանդների ցուցակը

14:05 31.01.2025

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը փետրվարի 1-ին ազատ կարձակի Իսրայելի քաղաքացի Յարդեն Բիբասին, ամերիկյան անձնագիր Քիթ Սեգալին և Ֆրանսիայի քաղաքացի Օֆեր Կալդերոնին։ Համապատասխան հայտարարությունը Telegram-ի իր ալիքում հրապարակել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի՝ Իզեդին ալ-Քասամ բրիգադների խմբավորման ներկայացուցիչ Աբու Ուբայդան։ «Իսրայելի հետ փոխանակման համաձայնագրի շրջանակներում մենք փետրվարի 1-ին որոշեցինք ազատ արձակել Օֆեր Կալդերոնին, Քիթ Սեգալին և Յարդեն Բիբասին»,- […]

̰
Օդի ջերմաստիճանն փետրվարի 4-5-ին գիշերը կբարձրանա 3-5 աստիճանով

13:00 31.01.2025

Երևանում հունվարի 31-ի ցերեկը, փետրվարի 1-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում 31-ի ցերեկը, փետրվարի 1-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 5-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ։ Քամին հյուսիսարևմտյան 2-5մ/վ։ Օդի ջերմաստիճանն փետրվարի 4-5-ին գիշերը կբարձրանա 3-5 աստիճանով։

̰
Համընդհանուր հայտարարագրման համակարգը որևէ պարագայում չի կարող լրացուցիչ ֆինանսական բեռ ստեղծել սոցիալապես խոցելի խավերի համար․ Փաշինյան

12:52 31.01.2025

Եկամուտների ընդհանուր հայտարարագրման համակարգը որևէ պարագայում սոցիալապես անապահով խավի համար չի կարող լրացուցիչ ֆինանսական կամ հարկային բեռ ապահովել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Որևէ պարագայում սոցիալապես խոցելի խավի համար չի կարող սա լրացուցիչ որևէ հարկային կամ ֆինանսական բեռ ապահովել կամ ավելացնել։ Եվ ընդհանրապես որևէ մեկի համար չի կարող ավելացնել, […]

̰
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

12:22 31.01.2025

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 30-31-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 160 դեպք, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 59, թմրանյութի հայտնաբերման՝ 23, մարմնական վնասվածք պատճառելու` 11, հոգեկան ներգործության ու խարդախության` 8-ական, ֆիզիկական ներգործության՝ 6, սառը […]

̰
BACK_TO_TOP