TIME
Ամսաթիվ
18 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+17.75 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հասարակական տրանսպորտի երթուղիների սպասարկման վերջնակետերում տեղադրվում են կենսազուգարաններ

14:31 03.02.2025

Հասարակական տրանսպորտի երթուղիների սպասարկման վերջնակետերում տեղադրվում են կենսազուգարաններ: Ծրագիրն ընթացքում է, արդեն իսկ տեղադրվել է 21 կենսազուգարան: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

̰
«Միասնական տոմսային համակարգից 100 դրամների համակարգ՝ անհնար է». քաղաքապետ Տիգրան Ավինյան

14:24 03.02.2025

Երևանյան որոշ երթուղիներում նախատեսվածից ավելի ելքերն այսուհետև չեն գումարվի մեկ այլ երթուղիներում նախատեսվածից պակաս ելքերին: Որոշ երթուղիներում տարբեր գործոնների պատճառով պլանավորվածից պակաս ելքերը հանգեցնում են միջակայքերի խախտման, սպասարկման որակի վատթարացման և ուղևորների արդարացի դժգոհությունների: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ տարվում են աշխատանքներ՝ երթուղային ցանցում շարժակազմը համաչափ բաշխելու նպատակով, որը կապահովի արդյունավետ և որակյալ […]

̰
Նոր Խարբերդում ջրաչափերի գողության մեջ կասկածվող անձինք հայտնաբերվել են

13:20 03.02.2025

Հունվարի 29-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ Շենգավիթի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել է, որ գողացել են Նոր Խարբերդի իր տան դիմաց գտնվող ջրի հաշվարկային ցուցիչը։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում գողություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել է Ավան-Առինջում հաշվառված 25-ամյա մի երիտասարդ։ Նա ներկայացվել է Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղ խոստովանել է, ու ոչ միայն այդ գողությունը։ […]

̰
20-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է

13:12 03.02.2025

Հունվարի 31-ին, ժամը 17.30-ին, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհի 50-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթյա պատնեշին: Ուղևորը՝ 20-ամյա Կարեն Ս.-ն, տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է: Կատարվում է նախաքննություն:  

̰
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով

13:03 03.02.2025

Երևանում փետրվարի 3-ի ցերեկը, 4-5-ին, 7-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 6-ին սպասվում է ձյուն։ Մարզերում փետրվարի 3-ի ցերեկը, 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 5-ի ցերեկը, 7-8-ին առանձին շրջաններում, 6-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ։ Քամին հյուսիսարևմտյան 2-5մ/վ, փետրվարի 6-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 12-15մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 5-6-ին […]

̰
Ուղևորը մահացել է, վարորդը՝ տեղափոխվել հիվանդանոց

12:30 03.02.2025

Փետրվարի 1-ի գիշերը, ժամը 1.30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Ակունք գյուղի սկզբնամասում «Մազերատի» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի ծառին: Ուղևորը՝ 28-ամյա Վազգեն Ն.-ն, մահացել է, իսկ 33-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն:

̰
Գլխավոր դատախազի հրամանով «պաշտոնից ազատում» տեսակի տույժ է նշանակվել դատախազի նկատմամբ

12:21 03.02.2025

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2025 թվականի հունվարի 7-ի որոշման հիման վրա՝ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանի դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ: Վարույթի շրջանակում հաստատվել է, որ դատախազը պարբերաբար խախտել է աշխատանքային ներքին կարգապահական կանոնները, դատախազի վարքագծի կանոնները և չի կատարել իր պաշտոնեական պարտականությունները, մասնավորապես՝ առանց որևէ […]

̰
Վերջին 3 օրում գրանցվել է 28 պատահար․ 3 անձ զոհվել է, 48-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

12:12 03.02.2025

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 31-ից փետրվարի 1-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 204 դեպք, որոնցից 8-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 42, թմրանյութի հայտնաբերման՝ 39, հոգեկան ներգործության՝ 16, մարմնական վնասվածք պատճառելու` 15, ֆիզիկական ներգործության՝ 14, խարդախության` […]

̰
ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 495 դեպք, որից 247-ը՝ արտակարգ

12:05 03.02.2025

Հունվարի 27-ից փետրվարի 2-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 495 դեպք, որից 247-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 192, քարաթափման, բնական հրդեհի, որոնողափրկարարական, օձի նկատման, կեղծ ահազանգի՝ 1-ական, պայթյունի, մերկասառույցի, զինամթերքի հայտնաբերման՝ 2-ական, թունավորման՝ 7, ինքնասպանության փորձի՝ 13, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 40, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 130, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 32, հրդեհի կեղծ կանչի՝ 19, […]

̰
Խուլիգանություն Մետրոպոլիտենում. օտարերկրյա հինգ քաղաքացի ձերբակալվել է սահմանը հատելիս

11:21 03.02.2025

Փետրվարի 1-ին, ժամը 21.32-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» և «Հանրապետության հրապարակ» կայարանների միջակայքում` բաց հատվածում, դիմակավորված անձինք ներկ են փչում գնացքի վագոնների վրա։ Րոպեներ անց կրկին ահազանգ է ստացվել, որ նույն անձինք քարեր են նետում գնացքի ուղղությամբ և թույլ չեն տալիս, որ այն շարժվի: Դեպքի վայր մեկնած օպերատիվ […]

̰
Փորձ էր արվում Երևանում տրանսպորտային համակարգը տանել կոլապսի, որը ձախողվեց․ քաղաքապետ

11:16 03.02.2025

Տարբեր քաղաքական ուժեր փորձել են տրանսպորտային համակարգը տանել կոլապսի, սակայն այդ փորձը ձախողվեց։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի քաղաղաքապետարանի գործակարգավարական խորդակցության ընթացքում այս մասին հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Տարբեր քաղաքական ուժեր իրենց նպատակներն ունեն։ Իմ գնահատմամբ՝ հիմնական նպատակը տրանսպորտի գնի խնդիրը չէր, այլ ընդհանուր փորձ էր արվում տրանսպորտային համակարգը տանել կոլապսի, որը ձախողվեց, որովհետև վերադարձ միասնական […]

̰
Քաղաքացիները դժգոհում են արբիտրաժային  որոշ հաստատությունների գործունեությունից․ նախարարություն

11:07 03.02.2025

Վերջին ժամանակաշրջանում Արդարադատության նախարարությունն ստանում է դիմումներ որոշ արբիտրաժային հաստատությունների գործունեության և արբիտրաժային վճիռների իրավաչափության վերաբերյալ: Այդ դիմումներով բարձրացրած հարցերից պարզ է դառնում, որ քաղաքացիները կարող են ստանալ արբիտրաժային վճիռներ, որոնք առերևույթ հակասում են օրենսդրությանը: Ուստի անհրաժեշտություն է առաջացել անդրադառնալ արբիտրաժի վերաբերյալ մի քանի կարևոր հարցերի. Ի՞ՆՉ Է ԱՐԲԻՏՐԱԺԸ ԵՎ Ի՞ՆՉ ՎԵՃԵՐ ԿԱՐՈՂ ԵՆ ԼՈՒԾՎԵԼ […]

̰
Քրեական ենթամշակույթ կրող խմբավորումն իրականացրել է դրամական միջոցների անօրինական հավաքագրում

10:41 03.02.2025

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Ա.Ա.-ն և քրեական աստիճանակարգություն ունեցող Ա.Ա.-ն մասնակցել են քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ա.Ջ.-ի կողմից ղեկավարվող անձանց միավորմանը: Մասնավորապես՝ Ա.Ա.-ն մասնակցելով Ա.Ջ.-ի կողմից ղեկավարվող քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը, վերջինիս հանձնարարությամբ 2023-2024 թվականների ընթացքում իրականացրել է դրամական […]

̰
ՆԳ նախարարն ու Չեխիայի դեսպանը պատրաստակամություն են հայտնել շարունակել ու ընդլայնել համագործակցությունը՝ նպաստելով երկկողմ հարաբերությունների զարգացմանը

10:17 03.02.2025

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հունվարի 30-ին ընդունել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին: Ողջունելով դեսպանին՝ նախարարը կարևորել է Հայաստանի և Չեխիայի միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը ոչ միայն երկկողմ, այլև ԵՄ շրջանակում՝ ընդգծելով գործընկերության արդյունքում գրանցված դրական արդյունքները: Սարգսյանն ընդգծել է, որ ԵՄ-ն ՆԳ նախարարության բարեփոխումների հարցում առանցքային գործընկերներից է: Պետր Պիրունչիկը, […]

̰
Տարադրամի փոխարժեքները փետրվարի 3-ին

10:09 03.02.2025

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 396 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝  398 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 405 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 412 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3.96 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․04 դրամ:  

̰
Հիմնանորոգվել է Վանաձոր-Դիլիջան միջպետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

09:05 03.02.2025

Հիմնանորոգվել է Մ-8, Վանաձոր (Մ-6 հատման կետ) – Դիլիջան միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ40+000 – կմ42+000 հատվածը։ Երկարությունը՝ 2կմ, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ «Հիմնանորոգված ճանապարհն անցնում է Դիլիջան քաղաքով։ Հիմնանորոգվել է ճանապարհային պատվածքը։ Նորոգվել են մայթերը, ճանապարհին առկա թեքուղիները, մուտքերը, ծառաբները, սիզամարգերը, բազրիքները։ Ճանապարհահատվածը կահավորվել է անվտանգության տարրերով։ Ֆինանսավորումը՝ ՀՀ պետբյուջեից»,-նշված է հաղորդագրության մեջ։

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:30 03.02.2025

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

08:15 03.02.2025

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Դաշտադեմ գյուղին հարակից դաշտավայրում այրվել է խոտածածկույթ

08:00 03.02.2025

Փետրվարի 2-ին, ժամը 20։12-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դաշտադեմ գյուղին հարակից դաշտավայրում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։22-ին, մարվել՝ 21։39-ին։ Այրվել է խոտածածկույթ։

̰
«Հեզբոլլահ»-ի մահացած առաջնորդ Նասրալլահին կհուղարկավորեն փետրվարի 23-ին

23:40 02.02.2025

«Հեզբոլլահ» շարժման գլխավոր քարտուղար Հասան Նասրալլահին, ով մահացել է անցյալ տարվա սեպտեմբերի վերջին, և Լիբանանի դիմադրության ավագ հրամանատար Հաշեմ Սաֆիեդդինին կհուղարկավորեն փետրվարի 23-ին, ասել է «Հեզբոլլահի» նոր առաջնորդ Նաիմ Քասեմը տեսաուղերձի ժամանակ։ «Մենք որոշել ենք, որ Հասան Նասրալլահի և Հաշեմ Սաֆիեդդինի հուղարկավորության արարողությունը տեղի կունենա փետրվարի 23-ին՝ կիրակի օրը», – ասել է Քասեմը։ Անցած տարվա […]

̰
Սպորտը միայն հաղթանակների մասին չէ, այն կամքի, միասնականության և առողջ ապրելակերպի խորհրդանիշ է. Ավինյան

23:35 02.02.2025

Ջերմուկում Համահայկական ձմեռային 2-րդ խաղերի բացման արարողությունն էր: Երևանի թիմերը կմրցեն հոկեյում, դահուկավազքում, լեռնադահուկային սպորտում, սնոուբորդում, շախմատում և սպորտային պարերում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Վստահ եմ, որ մեր մարզիկները լավագույնս հանդես կգան։ Սպորտը միայն հաղթանակների մասին չէ․ այն կամքի, միասնականության և առողջ ապրելակերպի խորհրդանիշ է։ Հաջողություն բոլոր մասնակիցներին»,-գրել […]

̰
Ռուսաստանում 670 հազար ապօրինի ներգաղթյալ կա. նրանք մինչև ապրիլի 30-ը պետք է լուծեն իրենց իրավական կարգավիճակի հարցը

21:43 02.02.2025

ՌԴ-ում 670 հազար անօրինական ներգաղթյալ կա, նրանց մոտ կեսը կանայք և երեխաներ են: Այս մասին «Կոմսոմոլսկայա Պրավդա»-ի հետ զրույցում ասել էՌԴ ՆԳՆ ղեկավարի առաջին տեղակալ Ալեքսանդր Գորովոյը: «Մինչև 2025 թվականի ապրիլի 30-ը իրենց իրավական կարգավիճակի հարցը կարգավորելու համար նրանք իրավունք ունեն դիմել պրոֆիլային գերատեսչություններին և ներքին գործերի մարմիններին: Եթե իրավական կարգավիճակը չհաջողվի կարգավորել, օտարերկրյա քաղաքացիները […]

̰
Կանանց գումարտակի շարքերը համալրել է շարքային Մերի Մարտիրոսյանը

21:21 02.02.2025

Կանանց գումարտակի շարքերը համալրել է շարքային Մերի Մարտիրոսյանը՝ անցնելով կանանց և աղջիկների համար նախատեսված կամավոր հիմունքներով 6-ամսյա պարտադիր ժամկետային զինվորական ծառայության: Մանրամասները՝ Պաշտպանության նախարարության տեսանյութում:

̰
Ղարիբ Բաբայանի քրեական հետապնդման վերաբերյալ ԶԼՄ-ներով հրապարակված տեղեկությունների հիման վրա ՄԻՊ աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ. ՄԻՊ

18:30 02.02.2025

Ղարիբ Բաբայանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներով հրապարակված տեղեկությունների հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ, որի շրջանակում պարզաբանումներ կպահանջվեն իրավասու մարմիններից։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը: Նկատի ունենալով Մարդու իրավունքների պաշտպանի համար օրենքով նախատեսված սահմանափակումները և արդարադատություն իրականացնող մարմինների գործունեությանը միջամտելուց ձեռնպահ […]

̰
Նորակառույց 2 կրթական հաստատություն` 1 բնակավայրում

17:23 02.02.2025

Արագածավանցի մոտ 900 աշակերտ կրթության իրավունքը կիրացնի նոր, ժամանակակից պայմաններում: Ավելի քան 5 միլիարդ դրամ է ներդրվել, որ հին, վթարային դպրոցների փոխարեն նորերը կառուցվեն: 6000-ից ավելի բնակիչ ունեցող գյուղում նաև նախակրթարան կունենան: Մանրամասները՝ Կառավարության տեսանյութում:

̰
Հիմնանորոգվում է Սյունիքի մարզի Հարժիս գյուղ տանող ճանապարհը

15:01 02.02.2025

Հարժիս կարելի է հասնել հիմնովին նորոգված ճանապարհով: Այս մասին հայտնում են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից: ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Սյունիքի մարզի Հարժիս գյուղ տանող 8 կմ երկարությամբ ճանապարհը։    

̰
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

14:43 02.02.2025

Հանրապետության տարածքում փետրվարի 2-ի ցերեկը, 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 5-ի ցերեկը, 7-ին առանձին շրջաններում, 6-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, փետրվարի 6-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 12-15 մ/վ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 5-6-ի գիշերն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում փետրվարի 2-ի ցերեկը, 3-5-ը, 7-ին սպասվում […]

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Համահայկական ձմեռային օլիմպիական խաղերի մեկնարկի միջոցառմանը

13:45 02.02.2025

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Համահայկական ձմեռային օլիմպիական խաղերի մեկնարկի միջոցառմանը և հանդես է եկել խաղերի բացման խոսքով։ «Սիրելի՛ մարզիկներ, հարգելի՛ հյուրեր և մասնակիցներ, Ուրախությամբ ողջունում եմ ձեզ Համահայկական ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողության առթիվ: Այս իրադարձությունը հատուկ նշանակություն ունի մեր ժողովրդի համար, քանի որ այն միավորում է աշխարհասփյուռ հայությանը սպորտի և մրցակցության ոգով: […]

̰
Մասկը մուտք է ստացել ԱՄՆ վճարային համակարգ

13:12 02.02.2025

Ամերիկացի ձեռներեց և ԱՄՆ կառավարության արդյունավետության նոր դեպարտամենտի (DOGE) ղեկավար Իլոն Մասկը Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունից մուտք է ստացել երկրի դաշնային վճարային համակարգ՝ պետական ​​ծախսերը վերահսկելու և հնարավոր սահմանափակումների համար, գրում է New York Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Ըստ տվյալների՝ Մասկի ղեկավարությամբ ԱՄՆ Կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) աշխատակիցները մուտք են ստացել համակարգ, որը մշակում է […]

̰
Տավուշի Լուսահովիտ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

12:44 02.02.2025

Փետրվարի 3-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Իջևան համայնքի Լուսահովիտ բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։

̰
BACK_TO_TOP