11:57 02.02.2025
Փետրվարի 1-ին՝ ժամը 20։00-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Արզումանյան փողոցում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով բնակարանի պատուհանից։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը: Փրկարարները կանխել են 65-ամյա […]
11:40 02.02.2025
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 396 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 398.5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 412 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 417 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․99 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․04 դրամ:
10:26 02.02.2025
Հունվարի 31-ից փետրվարի 2-ը ՆԳՆ ՓԾ Կոտայքի, Արագածոտնի, Շիրակի, Լոռու մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ, մասնավորապես՝ Բյուրեղավան, Ծաղկաձոր, Ապարան, Գյումրի, Վանաձոր քաղաքներում, Ձորաղբյուր, Աշոցք և Հանքավան գյուղերում։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 13 ավտոմեքենա և 30 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։
10:00 02.02.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
03:23 02.02.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել […]
22:59 01.02.2025
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 3-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Ժամը 11։00-17:00-ն ընկած ժամանակահատվածում կարգաբերական աշխատանքների իրականացման նպատակով՝ Երևան քաղաքի Բ-2 թաղամասի և Ծիծեռնակաբերդի համալիրի տարածքի էլ․ սնուցումը 1 ժամով մաս-մաս կդադարեցվի: Երևան քաղաք՝ 10։00-16։00 Նորաշեն 25 շենք, Ամառանոցային 1 տարածք, «Արմենիկում» բժշկական կենտրոն, […]
20:57 01.02.2025
Փետրվարի 1-ին, ժամը 17:58-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ուրասար գյուղի մոտակայքում գտնվող դաշտային հատվածում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։10-ին, մարվել՝ 19։30-ին։ Այրվել է խոտածածկույթ։
20:05 01.02.2025
Փետրվարի 1-ին, ժամը 16:31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թոթովենցի փողոցում գտնվող ավտոտնակներից մեկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է վագոն-տնակում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։06-ին, մարվել՝ 17։36-ին։ Այրվել է տնակի գույքը […]
17:15 01.02.2025
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառմամբ հայտնել է․ «Սիրելի ուսուցիչներ, դպրոցականներ, Հայաստանի պատմության թանգարանում բացված Անահիտից Մարիամ. Մայր աստվածություն ցուցադրությունը, որտեղ ցուցադրվում են նաև Անահիտ աստվածուհու արձանից պահպանված մասերը, այսօրվանից հասանելի է նաև բաժանորդային ծրագրի շրջանակներում դպրոցներին տրամադրվող տոմսերով։ Հուսով եմ՝ ցուցադրության ավարտի ժամկետին մնացած շուրջ երկու ամսում բոլորդ կհասցնեք լինել թանգարանում և […]
17:07 01.02.2025
Հաշմանդամություն ունեցող Գևորգ Աֆրիկյանը զբաղվում է պրոֆեսիոնալ սպորտով, ուժային եռամարտի Եվրոպայի և աշխարհի չեմպիոն է։ Ապրելով իր ծննդավայր Գավառ քաղաքում՝ անվճար մարզում է հաշմանդամություն ունեցող, ինչպես նաև սոցիալապես անապահով երեխաներին։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ Մանրամասները՝ տեսանյութում։
16:28 01.02.2025
Փետրվարի 1-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մասնակցել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի (ՀԽԳՀ) 2024 թվականի գործունեության հաշվետու միջոցառմանը: Հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը ներկայացրել է 2024 թվականին իրականացված և 2025 թվականին նախատեսվող ծրագրերը, որոնք միտված են հայկական գինու ճանաչելիության բարձրացմանը, արտահանման շուկաների դիվերսիֆիկացմանը և ոլորտի մրցունակության ամրապնդմանը։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդգծել է, […]
15:50 01.02.2025
Կենսաթոշակի հետվճարի պետական ծրագիրը երկարաձգվել է 1 տարով: Այս ծրագրի մեկնարկից հետո անկանխիկ դրամաշրջանառությունը հատել է 171 միլիարդ դրամը: Նախկին 10-ի փոխարեն նախորդ տարվա սեպտեմբերից ետվճարն արդեն 12 տոկոս է կազմում: Մանրամասները՝ ՀՀ կառավարության տեսանյութում:
15:38 01.02.2025
Գերմանիայի նախկին նախագահ Հորսթ Քյոլերը, ով զբաղեցրել է բարձրագույն պետական պաշտոնը 2004-2010 թվականներին, մահացել է 81 տարեկանում՝ ծանր հիվանդությունից, գրում է Welt թերթը։ «Մահացել է նախկին դաշնային նախագահ Հորսթ Քյոլերը։ Նա մահացել է շաբաթ վաղ առավոտյան՝ 81 տարեկանում՝ կարճատև, բայց ծանր հիվանդությունից»,– գրում է թերթը: Քյոլերը պետության ղեկավար է ընտրվել 2004 թվականի մայիսի 23-ին, վերընտրվել՝ […]
15:29 01.02.2025
Երևանի քաղաքային իշխանությունը վերանայեց նախկին իր որոշումը ու նշանակեց տրանսպարտի ծառայության նոր սակագներ, որոնք ավելի բարձր են, քան գործողը, բայց ավելի ցածր, քան նախատեսվում էր մինչ այդ: Ինչո՞ւ է այդպիսի որոշում կայացվել ու ի՞նչ նոր զարգացումներ արժի սպասել խնդրի վերաբերյալ: Թեմայի շուրջ «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում բանավիճել են Երևանի ավագանու իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Լևոն […]
15:17 01.02.2025
Ջերմուկում այսօր գեղեցիկ շոու է լինելու: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը: «Մենք պատրաստ ենք Համահայկական երկրորդ ձմեռային խաղերին: Ջերմուկում այսօր գեղեցիկ շոու է լինելու բացման արարողության ժամանակ և հրավառություն: Տաք կհագնվեք»,-գրել է նա:
15:09 01.02.2025
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Դանիելյանն ընդունել է հաց արտադրող և իրացնող խոշոր գործարարներին՝ քննարկելու ոլորտում առկա բացերը և դրանց կարգավորման համար անհրաժեշտ միջոցառումները: Նա տեղեկացրել է, որ հացը, որպես լայն սպառման արտադրանք, 2025-ի խստացված վերահսկողության թիրախում է: «ՍԱՏՄ-ն հետևողական է լինելու հացի փաթեթավորման պահանջի, արտադրության, իրացման ցանց տեղափոխման սանիտարահիգիենիկ նորմերի պահպանման նկատմամբ, […]
14:36 01.02.2025
Արդարադատության նախարարությունից տեղեկացնում են, որ 2024թ․-ին սոցիալական ապահովության ծառայությունների միջոցով՝ իրենց կենսաթոշակային իրավունքն իրացնելու նպատակով Արխիվ է դիմել 24,277 ՀՀ և 9,290 ԱՊՀ անդամ պետությունների քաղաքացի։ Սոցիալ-իրավական բնույթի տարբեր տեղեկանքներ ստանալու նպատակով Արխիվ անձամբ դիմել է 11, 957 քաղաքացի։ Ֆիզիկական և իրավաբանական անձանցից, ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, իրավապահ համակարգից ընդհանուր առմամբ ստացվել և […]
14:10 01.02.2025
Հանրապետության տարածքում փետրվարի 1-ի ցերեկը, 2-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 5-ին առանձին շրջաններում, 6-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ։ Քամին հյուսիսարևմտյան 2-5մ/վ։ Օդի ջերմաստիճանն փետրվարի 5-6-ին գիշերը կբարձրանա 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում փետրվարի 1-ի ցերեկը, 2-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 6-ին սպասվում է թույլ ձյուն։
13:14 01.02.2025
Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է միգրացիոն քաղաքականության կատարելագործմանն ուղղված երկու փոփոխությունների ներդրման մասին, որոնք ուժի մեջ են մտնելու փետրվարի 5-ից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա գրել է իր Telegram ալիքում։ Առաջին օրենքով նախատեսվում է անօրինական միգրանտների արտաքսման ռեժիմ։ Երկրորդով՝ վարչական պատասխանատվություն է սահմանվում երկիր մուտքի և ելքի կանոնները խախտելու, ինչպես նաև վերահսկվող անձանց ռեգիստրում […]
12:05 01.02.2025
Ս.թ. հունվարի 30-ին համացանցում տարածվել էր տեսանյութ մի խումբ ԻԻՀ քաղաքացիների մասնակցությամբ Երևանի Հանրապետության հրապարակում: ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ համացանցում տարածված և լայն արձագանք գտած տեսագրությունը հրապարակվել է «Ռազմավարական Հետազոտությունների Անկախ Կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար Ղ․ Բ-ի կողմից՝ համանուն ֆեյսբուքյան օգտահաշվում, իսկ […]
11:57 01.02.2025
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 396 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 398․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 412 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 417 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․99 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․04 դրամ:
11:42 01.02.2025
ՀԱՄԱՍ-ի մարտիկները գերեվարված իսրայելցիներ Օֆեր Կալդերոնին և Յարդեն Բիբասին հանձնել են Կարմիր խաչի ներկայացուցիչներին։ Փոխանցման գործընթացը, որը տեղի է ունենում Գազայի հատվածի Խան Յունիսում, ՀԱՄԱՍ-ի տասնյակ գրոհայինների ներկայությամբ, հեռարձակել է լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ ՀԱՄԱՍ-ի մարտիկները երրորդ գերուն Կարմիր Խաչին կհանձնեն այսօր։
11:15 01.02.2025
ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը հունվարի 30-ին ընդունել է Լիտվայի արտաքին գործերի նախարության Արևելյան հարևանության քաղաքականության հարցերի դեպարտամենտի ղեկավար Մանտաս Յակիմավիչիուսի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անդրիուս Պուլոկասը։ Հյուրերը շնորհակալություն են հայտնել ընդունելության համար և պատրաստակամություն հայտնել շարունակելու արդեն իսկ ձևավորված արդյունավետ համագործակցությունը։ Փոխնախարարն, ընդգծելով երկու երկրների […]
10:57 01.02.2025
Սոցիալական ցանցերում լայն տարածում է գտել զինծառայողի համազգեստով անձանց և կնոջ նկատմամբ բռնության տեսարան պատկերող տեսանյութ, որն առիթ է դարձել տարբեր սոցիալական հարթակներում զինված ուժերին և զինծառայողներին թիրախավորելու, զինված ուժերում մարդու իրավունքները խախտող և զինծառայողների արժանապատվությունը նվաստացնող, կնոջ նկատմամբ բռնությունն արդարացնող տարատեսակ մեկնաբանություններ տարածելու համար։ Այս առիթով ՀՀ ՄԻՊ-ը հաղորդագրություն է տարածել․ «Մարդու իրավունքների տեսանկյունից […]
10:11 01.02.2025
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
09:45 01.02.2025
Հունվարի 31-ին, ժամը 15։24-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ստեփանավան քաղաքի «Շագարդ» կոչվող հանդամասում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։25-ին, մարվել՝ 18։52։-ին։ Այրվել է խոտածածկույթ։
08:57 01.02.2025
Ֆիլադելֆիայում ինքնաթիռի կործանման պահը ֆիքսել են ականատեսները։ Համացանցում տեղադրված կադրերում երևում է, թե ինչպես է ինքնաթիռը ընկնում մեծ արագությամբ և պայթում՝ ստեղծելով հսկայական հրե գնդակ: Ավելի վաղ CBS-ը հայտնել էր, որ ամերիկյան Ֆիլադելֆիա քաղաքում փոքր ինքնաթիռ է կործանվել ՝ ընկնելով բնակելի շենքերի վրա, որոնք հրդեհվել են։ Ինչպես հայտնում է Fox News-ը, դա Lear 55 ինքնաթիռն […]