TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+20.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գյումրիում կոմունալ ծառայության ծախսերը գերազանցում են մուտքերը. աղբահանության դիմաց բնակիչները մեծ պարտքեր ունեն

19:47 30.07.2021

Գյումրիի անցած տարվա բյուջեի կատարողականի արդյունքներից ֆինանսատնտեսական բաժինը գոհ չէ, հարկերի ու տեղական տուրքերի հավաքագրումներում թերացումները շատ էին, որոնք ունեին նաև հիմնավոր պատճառներ, նախ համավարակի հետևանքով սահմանափակումներն էին, հետո էլ՝ պատերազմական դրությունը։ Քաղաքի գլխավոր ֆինանսիստ Լենա Ջիլավյանն անցած ու այս տարվա կիսամյակային հաշվարկների համեմատականներն է ներկայացնում, սկսում է քիչ եկամուտ ապահովող, բայց ավելի շատ ծախսեր […]

̰
Մեկնարկել է Ադրբեջանից բռնագաղթած փախստականների բնակապահովման երրորդ փուլը

18:56 29.07.2021

1988-1992 թթ․-ին Ադրբեջանից բռնագաղթած փախստական 24 ընտանիքների այսօր տրամադրվել են բնակարանի գնման վկայականներ՝ ազդարարելով բնակապահովման ծրագրի երրորդ փուլի մեկնարկը: Այս փուլի հավակնորդ շահառուները Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ժամանակավոր կացարաններում բնակվող փախստականներն են: Առաջին և երկրորդ փուլերով վկայականներ են հանձնվել Երևանի մյուս տասը վարչական շրջանների շահառուներին: Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանն այսօր մոտ 337.5 մլն դրամի […]

̰
Կառավարությունը նախատեսում է սուբսիդավորել կամ փոխհատուցել աշնանացան ցորենի սերմերի գինը

15:17 29.07.2021

Կորոնավիրուսի և ռազմական դրության հետևանքով ստեղծված պայմաններում երկրում պարենային անվտանգության ապահովման, մասնավորապես՝ աշնանացան ցորենի արտադրությանը և սերմարտադրությանը պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ 2020 թ. 2019 թ. համեմատ աշնանացան ցորենի ցանքատարածությունները նվազել են 1 տոկոսով, իսկ միջին բերքատվությունն ու համախառն բերքն ավելացել են համապատասխանաբար 15,3 տոկոսով և 17 […]

̰
Երևանի ավագանին հուլիսի 29-ին արտահերթ նիստ կգումարի

19:04 28.07.2021

«Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հունիսի 18-ի N1-Ն որոշման հավելվածի 115-րդ կետով, Երևանի քաղաքապետի 2021 թվականի հուլիսի 23-ի թիվ 2649-Ա որոշմամբ, 2021 թվականի հուլիսի 29-ին, ժամը 11.00-ին կգումարվի Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիuտ»: Տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունը։

̰
Գյումրիում կառուցվող երկու շենքերի 36 բնակարանների շահառուները կընտրվեն վիճակահանությամբ․ հաջորդ տարի կկառուցվի ևս 60 բնակարան

18:56 28.07.2021

«Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով Մուշ 2/2 թաղամասում  36 ընտանիքի համար բազմաբնակարան շենքերի, ինչպես նաև մեկ  մանկապարտեզի շինարարությունը  սկսվեց այս տարվա  մարտին։ Շինհրապարակում 5 ամսում կատարվել է  մեծ աշխատանք։ Շինարարական գործն արդեն հասել է  վերին հարկերին, կատարվում են բետոնալցման ու պատերի շարման աշխատանքներ, զուգահեռ քարտաշ վարպետները Արթիկի ու Անիի քարհանքերից բերված վարդագույն և դեղին  տուֆերով երեսապատում […]

̰
Գյումրիում կառուցվում է բազմաբնակարան 2 շենք և 50 երեխայի համար նախատեսված մանկապարտեզ

16:58 28.07.2021

Այսօր՝ հուլիսի 28-ին, Գյումրիում էր «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը: Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի և Գյումրի համայնքի ղեկավար Սամվել Բալասանյանի հետ Հայկակ Արշամյանը եղել է Գյումրու «Մուշ 2» թաղամասում կառուցվող շենքերի շինհրապարակում, տեղում հետևել շինաշխատանքների ընթացքին: «Հայաստան» համահայկական հիմնադրամը Գյումրիում կառուցում է բազմաբնակարան 2 շենք և 50 երեխայի համար նախատեսված մանկապարտեզ: Ծրագրի իրագործման համար […]

̰
Սիսիանի ոստիկանները գողության դեպք են բացահայտել

12:56 28.07.2021

Ոստիկանության Սիսիանի բաժնում գողության վերաբերյալ տեղեկություններ էին ստացվել, որոնց ստուգման արդյունքում պարզվեց հետևյալը։ Արարատի մարզում բնակվող 31-ամյա մի կին հյուրընկալվել էր Անգեղակոթ գյուղի բնակիչներից մեկի տանը: Այդ ընթացքում ննջարանից հափշտակել էր ոսկյա մատանի և փող։ Հուլիսի 24-ին Սիսիանի ոստիկանները կասկածվողին հրավիրեցին բաժին։ Նա չհերքեց գաղտնի հափշտակության փաստը և վերադարձրեց գողոնը։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։

̰
Կանոնավոր արյունատվությունը խրախուսվում է․ Արյան բանկ

12:39 28.07.2021

Ռ․ Հ․ Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնից տեղեկացնում են․ «Ինչպես միշտ, այնպես էլ այսօր ՀՀ ԱՆ «Պրոֆ․Ռ․Հ․ Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոն»-ի Արյան բանկի պաշարները բավարար են ազգաբնակչության կարիքները հոգալու համար։ Հարկ է նշել սակայն, որ կանոնավոր արյունատվությունը խրախուսվում է․ արյան փոխներարկում կարող է անհրաժեշտ լինել յուրաքանչյուրիս՝ ցանկացած պահի»։

̰
Լուսաձորի գազալցակայանում պայթյունից տուժած աշխատակցի վիճակը բավարար է

11:32 28.07.2021

Հուլիսի 28-ին, ժամը 09:24-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լուսաձոր գյուղի գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել «ZIL» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի գազաբալոնի լիցքավորման ժամանակ։ Տուժել է գազալցակայանի աշխատակից Վ․ Ղ․-ն, ով […]

̰
Երևանի Բուզանդի փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

19:56 27.07.2021

Երևան քաղաքի Բուզանդի փողոցի №5 հասցեի դիմացի ճանապարհահատվածում 2021 թվականի հուլիսի 28-ին կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն։ Փոփոխության արդյունքում Բուզանդի փողոցի վերոնշյալ ճանապարհահատվածի որոշ հատվածներում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը։ Տեղեկացնում է Ճանապարհային ոստիկանությունը։

̰
Երեխաները ստիպված են լինում հաճախել տնից հեռու դպրոց՝ բնակության վայրը հաշվի չառնելու պատճառով. ՄԻՊ տարեկան հաղորդումը

12:56 27.07.2021

Մարդու իրավունքների պաշտպանը դեռևս 2019 թվականին բողոքներ է ստացել այն մասին, որ երեխաների՝ իրենց բնակության վայրին մոտ հանրակրթական ուսումնական հաստատություն ընդունվելու հարցի հետ կապված կան մի շարք խնդիրներ: Թեև այդ խնդիրները մասամբ լուծվել են, սակայն 2020 թվականի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին շարունակվել են բողոքներ հասցեագրվել: Այսպես, 2020 թվականին կատարված փոփոխությունների համաձայն՝ սովորողների ընդունելությունը կազմակերպելիս […]

̰
Արծաթե մեդալ՝ «Կենսաբանություն» առարկայի միջազգային օլիմպիադայում

10:19 27.07.2021

Հայ դպրոցական Գևորգ Ավանեսյանը «Կենսաբանություն» առարկայի 32-րդ միջազգային օլիմպիադայում արժանացել է արծաթե մեդալի։ Օլիմպիադան, որի կազմակերպիչ երկիրը Պորտուգալիան էր, առցանց ձևաչափով հուլիսի 18-23-ն անցկացվել է Երևանի թիվ 118 ավագ դպրոցում։ Փորձարարական և տեսական փուլերով կազմակերպված օլիմպիադային մասնակցել են 76 երկրների 304 աշակերտներ։ Հայաստանի թիմը ներկայացրել են 4 աշակերտներ՝ Գևորգ Ավանեսյանը, Արման Հայրապետյանը, Վահե Գաբրիելյանը և […]

̰
Սյունիքում թոշակառու կնոջ նկատմամբ կատարված ավազակության փաստով կան ձերբակալվածներ

12:22 26.07.2021

2021թ. հուլիսի 24-ին՝ ժամը 16:20-ին, Սյունիքի մարզի թոշակառու բնակչուհին, ով նախկին մանկավարժ է, հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 14:00-ի սահմաններում, իգական սեռի անհայտ անձը, օգտվելով իր միայնակ ապրելու և տան մուտքի դռան կիսաբաց լինելու հանգամանքից, մտել է իր բնակարան, բռնություն գործադրելով պահանջել գումար, որը վերցնելուց հետո հեռացել է: Անմիջապես դեպքի վայր […]

̰
Սիսիանում ավազակությամբ փողի հափշտակության դեպք է բացահայտվել

12:10 26.07.2021

Հուլիսի 24-ին, ժամը 16.20-ին, 69-ամյա մի կին ոստիկանության Սիսիանի բաժին հաղորդում էր տվել, որ ժամը 14.00-ի սահմաններում, անծանոթ մի կին, օգտվելով իր միայնակ ապրելու և տան մուտքի դուռը բաց լինելու հանգամանքից, մտել էր բնակարան, հեղուկ փչել իր վրա, հրել գցել էր և փորձել ինչ-որ հեղուկ լցնել բերանը, ապա ձեռքերով և ծաղկամանով հարվածելով՝ փող էր պահանջել: […]

̰
Թումանյանի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

11:24 26.07.2021

Ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախույզները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տվյալներ էին ստացել, որոնք իրացրին հուլիսի 15-ին։ Ալավերդի քաղաքի Խուդյակովի փողոցից բաժին բերման ենթարկված տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող 9 գրամից ավելի զանգված։ 62-ամյա տղամարդու հայտնածով՝ դա թմրամիջոց էր։ Նույն օրը ոստիկանության ծառայողները զննեցին բերման ենթարկվածի տան բակը՝ հայտնաբերելով կանեփի 76 թուփ։ Տանտիրոջ հայտնածով՝ դրանք ինքն […]

̰
Խիստ մտահոգիչ է շարունակում մնալ հոգեբուժարանում մարդու կամքին հակառակ կամ ոչ հոժարակամ բուժման հետ կապված պրակտիկան․ ՄԻՊ

11:19 26.07.2021

Հոգեբուժարանում մարդու կամքին հակառակ կամ ոչ հոժարակամ բուժման վերաբերյալ հոգեբուժարանների միջնորդությունները և դատարանների որոշումները մակերեսային են, առանց բավարար հիմնավորումների։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ «Խիստ մտահոգիչ է շարունակում մնալ հոգեբուժարանում մարդու կամքին հակառակ կամ ոչ հոժարակամ բուժման հետ կապված պրակտիկան: Մասնավորապես, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ուսումնասիրած դեպքերում […]

̰
Ղարաբաղում անցկացվել է ծովակալ Իսակովի հիշատակին նվիրված հավաք

16:18 25.07.2021

Ռուսաստանի խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում մասնակցել են նավատորմի ծովակալ Իվան Իսակովի հիշատակին նվիրված հավաքին, հայտնում է ՌԴ ՊՆ-ն: «Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտ քաղաքում գտնվող ռուսական խաղաղապահ զորախումբը մասնակցել է հիշատակի հավաքին: Ստեփանակերտ քաղաքում, ի պատիվ Ռուսաստանում ՌԾՆ-ի (ռազմածովային Նավատորմ) կազմավորման 325-ամյակի տոնակատարության, խաղաղապահ զորակազմի զինծառայողները, հոգևորականության ներկայացուցիչները, ուսանողները և աշակերտները հարգել են Խորհրդային Միության հերոս, նավատորմի ծովակալ […]

̰
Ֆրանսիայի նախագահը քննադատել է սանիտարական անցաթղթերի ներդրման դեմ ցույցերը

13:22 25.07.2021

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ցինիկ է համարում ֆրանսիացիների գործողությունները, որոնք ցույց են անցկացնում երկրում սանիտարական անցաթղթերի ընդլայնման և բժշկական անձնակազմի պարտադիր պատվաստումների ներդրման դեմ: Երկրի ղեկավարն այդ մասին ասել է կիրակի օրը Ֆրանսիական Պոլինեզիա կատարած քառօրյա աշխատանքային այցի ընթացքում, Պապեետե գլխավոր հիվանդանոցում, որտեղ նրան սպասել են մի խումբ ցուցարարներ: «Կան մարդիկ, որոնք այժմ դիմում են […]

̰
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 166 նոր դեպք

11:05 25.07.2021

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ հուլիսի 25-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 228 798 դեպք, որոնցից 219 062 -ն` առողջացած, 4 587-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4034 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 305 307 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 5 748 թեստավորում, որից հաստատվել […]

̰
Ինչպե՞ս է հաշվարկվում խնամատար ընտանիքներին տրվող ամսական վարձատրության չափը

16:53 23.07.2021

Պետությունը շարունակում է աջակցություն տրամադրել այն խնամատար ընտանիքներին, որոնց հոգածության ներքո խնամք և դաստիարակություն են ստանում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաները, տեղեկացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։ Ընդհանուր խնամատար ընտանիքներում խնամք ստացող յուրաքանչյուր երեխայի խնամքի դիմաց տրվող ամսական վարձատրությունը կազմվում է նվազագույն ամսական աշխատավարձի չափով (տրամադրվում է նաև երեխայի խնամքի և դաստիարակության համար […]

̰
Մեկնարկել է եկամտային հարկից ուսման վարձի փոխհատուցման գործընթացը

15:39 23.07.2021

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է՝ ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 18-ի թիվ 1035-Ն որոշմամբ հաստատված մասնագիտությունների ցանկով՝ ՀՀ-ում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների առկա ուսուցմամբ մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում սովորողները կարող են իրենց ուսման վարձը փոխհատուցել եկամտային հարկից։ Այն տրվում է աշխատող ուսանողի աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով: Ուսման վարձի փոխհատուցման իրավունքից կարող են օգտվել վարձու աշխատող […]

̰
Ուկրաինայում ուժի մեջ է մտել «Բնիկ ժողովուրդների մասին» օրենքը

13:07 23.07.2021

Ուկրաինայի բնիկ ժողովուրդների մասին օրենքը, որով բնիկ են համարվում Ղրիմի թաթարները, կրիմչակները և կարաիմները, ուրբաթ օրը հրապարակվել է պաշտոնական մամուլում և ուժի մեջ մտել։ Հուլիսի 1-ին Ուկրաինայի խորհրդարանը, երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկու նախաձեռնությամբ, ընդունել է նշված օրենքը: Այն ռուսներին չի ընդգրկում բնիկ ժողովուրդների ցուցակում: Այս օրինագիծը սահմանում է բնիկ ժողովուրդների իրավունքները պետությունում և դրանց իրականացման […]

̰
Հոգեկան տառապանք և ազատությունից ապօրինի զրկում. Իջևանի ոստիկանների բացահայտումը

10:37 23.07.2021

Ոստիկանության Իջևանի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Իջևանի Երիտասարդական փողոցի մի բնակարանում երկու հոգի ծեծի են ենթարկել 35-ամյա մի տղամարդու: Հետո պիտի պարզվեր, որ կատարվածը շատ ավելի ծանր բնութագիր ունի: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ հուլիսի 10-ի երեկոյան ընկերոջ բնակարանում ոչ միայն ծեծել, այլև հոգեկան ուժեղ տառապանք էին պատճառել ու […]

̰
Երևանում և 5 մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

08:11 23.07.2021

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`   Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Արցախի փ. 138 սեփական տուն, Սարմի 103 սեփական տուն, Արցախի փ. 32Ա, 32Բ շենքեր, Սարի Թաղ 1-9 շարքեր մասնակի, Թումանյան փ. 2, 4, 6, 10, 12 շենքեր, Խանջյան փ. 37, 39, 41 շենքեր, […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

23:21 22.07.2021

Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Հանրապետության տարածքում` Հուլիսի 22-24-ը, 27-ին հիմնականում կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է […]

̰
Մեկնարկել են MyWay ավիաուղիների Թբիլիսի-Երևան-Թբիլիսի երթուղով չվերթերը

20:53 22.07.2021

MyWay ավիուղիները սույն թվականի հուլիսի 22-ից մեկնարկել է Թբիլիսի- Երևան- Թբիլիսի երթուղով չվերթերը: Չվերթերը կիրականացվեն շաբաթական երեք չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին: Տեղեկացնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ։ «Արմենիա» միջազգային օդանավակայաններ»-ը քաղաքացիներին խնդրում է ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար դիմել ավիաընկերությանը:

̰
ԱԱՏՄ-ն ավարտել է խորհրդատվությունների շարքը Երևանի ենթակայության մանկապարտեզների տնօրենների և բուժքույրերի համար

20:13 22.07.2021

Ավարտվեց ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի նախաձեռնությամբ Երևանի քաղաքապետարանում կազմակերպված եռօրյա իրազեկման սեմինար-խորհրդատվությունների շարքը՝ Երևանի ենթակայության մանկապարտեզների տնօրենների և բուժքույրերի համար: Սեմինար-խորհրդատվությունը վարել են Տեսչական մարմնի հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ Աննա Հարությունյանը, աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի պետ Ալվարդ Արշակյանը և ՏՄ մասնագետները։ Կազմակերպությունների ներկայացուցիչներն իրազեկվել են ՀՀ առողջապահության նախարարի 2002 […]

̰
Ոստիկանության Երևան քաղաքի բաժիններում մի խումբ անձինք հանձնել են հրազեններ ու ռազմամթերք

19:43 22.07.2021

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ենթակա ստորաբաժանումներում արձանագրվել են ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների և վետերանների համատեղ բացատրական աշխատանքի շնորհիվ Երևանում բնակվող մի կին բաժին էր բերել «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու տարբեր տրամաչափի փամփուշտներ՝ հայտնելով, որ դրանք պատկանել են հանգուցյալ եղբորը։ Նոր Նորքի համայնքային ոստիկանների և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների […]

̰
Որ դեպքում է դադարեցվում ամենամսյա 300.000 ՀՀ դրամ վճարի տրամադրումը անհետ կորած զինծառայողի ընտանիքին․ ՊՆ պարզաբանումը

19:34 22.07.2021

ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 10-ի N 2001-Լ որոշմամբ հաստատվել է «Ադրբեջանի կողմից 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած զինծառայողների ընտանիքների սոցիալական աջակցության միջոցառումը», իսկ ՀՀ կառավարության 2020թ. դեկտեմբերի 24-ի N 2180-Լ որոշմամբ` «2020թ. ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին ամենամսյա դրամական վճար տրամադրելու կարգը»: Ըստ հիշյալ որոշումների, մինչև անհայտ կորած […]

̰
Ամռանը մեծանում է աղիքային վարակիչ հիվանդությունների ռիսկը

15:39 22.07.2021

Տարվա տաք շրջանում՝ հիմնականում ամռան ամիսներին, ավելանում են աղիքային վարակիչ հիվանդությունների և սննդային թունավորումների դեպքերը, ինչպես նաև բռնկումները, տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Հայաստանում բարձր ջերմաստիճանով, սննդամթերքի բացօթյա ոչ ճիշտ պատրաստմամբ և հակասանիտարական պայմաններում վաճառքի հետ կապված՝ ընթացիկ տարում արդեն իսկ արձանագրվել են սննդային գործոնով պայմանավորված բռնկման դեպքեր, որոնց պատճառ են հանդիսացել արագ սննդի պատրաստման […]

̰
BACK_TO_TOP