12:49 06.08.2021
Հուլիսի 31-ին ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ՊՊԾ դասակի ծառայողները Արենի գյուղի Հին շուկա կոչվող տարածքից բաժին բերման ենթարկեցին Քաջարան քաղաքի 30 և 32 տարեկան երկու բնակչի՝ «Միցուբիշի Կոլտ» մակնիշի մեքենայով հանդերձ: Մեքենայի զննությամբ հայտնաբերվեց դեղնավուն, չորացված, մանրացված զանգված: Ըստ մեքենայի վարորդի` հայտնաբերվածը սփայս թմրամիջոց է, որը հուլիսի 30-ին 24.000 դրամով գնել էր «Տելեգրամ» հավելվածի միջոցով: Նա […]
12:40 06.08.2021
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ ՀՀ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ առերևույթ բռնություն գործադրելու և ուրիշի գույքը դիտավորությամբ վնասելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: ՀՀ ոստիկանության աշխատակիցները, օպերատիվ տեղեկություններ իրացնելիս, 2021 թվականի հուլիսի 29-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, մոտեցել են Երևան քաղաքի Հրաչյա Քոչար փողոցում գործող բենզալցակայանի մոտ […]
12:18 06.08.2021
Ոստիկանությունը շարունակում է ապօրինի ծառահատումների դեմ պայքարը: Օգոստոսի 3-ին ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները բացահայտեցին հերթական դեպքը: Ժամը 23.30-ի սահմաններում նրանք Մարց գյուղի սկզբնամասում ստուգեցին նույն գյուղի 49-ամյա բնակչի շուրջ 5 խմ փայտանյութով բեռնված «ԳԱԶ-66» բեռնատարը: Վարորդը փայտանյութի համար համապատասխան փաստաթուղթ չներկայացնելով՝ հայտնեց, որ հուլիսի 27-ին և օգոստոսի 1-ին Դսեղ գյուղի հանդամասում բենզասղոցով երկու քամատապալ կաղնի […]
12:00 06.08.2021
Օգոստոսի 4-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի նախասրահից, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բաժին բերման ենթարկեցին Նոր Խարբերդ գյուղի 21-ամյա մի բնակչի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց կանաչավուն, յուրահատուկ հոտով բուսական զանգված: Ըստ բերման ենթարկվածի՝ հայտնաբերվածը թմրանյութ է, պահում էր իր օգտագործման համար։ Նշանակվել է փորձաքննություն: […]
09:05 06.08.2021
Ավստրալիայում 16 երեխաների մայր Ջենի Բոնելը պատմել է, որ ինքն ու իր ամուսինը պլանավորել են հնարավորինս շատ երեխաներ ունենալ: Ընտանիքի YouTube-ի ալիքում հրապարակված տեսանյութը գրավել է Daily Mirror-ի ուշադրությունը: Բոնելներն ամուսնացել են 32 տարի առաջ, այդ ընթացքում զույգն ունեցել է 9 որդի և 7 դուստր: 51-ամյա Ջանին նշել է, որ իրենք ավելի շատ երեխաներ կցանկանային […]
21:23 05.08.2021
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Սուրեն Ղամբարյանին: Քաղաքապետ Մարությանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել վարչական շրջանի նախկին ղեկավար Հովհաննես Մանուկյանին և աշխատակազմին՝ կատարած աշխատանքի համար՝ ակնկալելով վարչական շրջանի նոր ղեկավարի հետ արդյունավետ աշխատանք: Քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերի վերաբերյալ ներկայացնելով իր դիտարկումները՝ քաղաքապետը նշել […]
19:50 05.08.2021
Գյումրիում տեղակայված հակատանկային ուսումնական զորամասի նորակոչիկներն այսօր զինվորական երդում են տվել, որով ստանձնել են պարտավորություն ծառայել հայրենիքին: Զինվորական երդման արարողությունը սովորաբար անցկացվում է այն զորամասում, որտեղ զորակոչվում է զինծառայողը: Բայց այս անգամ Գյումրիում արարողությունը տեղի է ունեցել պատմական Սև բերդ ամրոցի տարածքում, ինչը նաև համավարակային սահմանափակումներով էր պայմանավորված: Տարածքի ընտրությունն էր նաև խորհրդանշական: Սև բերդը […]
16:33 05.08.2021
Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, շարունակվել է Սերժ Սարգսյանի և մյուսների քրեական գործի քննությունը։ Դատական նիստը սկսվել է գործի փաստաթղթերի և ապացույցների հետազոտմամբ։ Սերժ Սարգսյանի պաշտպանը հայտարարել է, որ քրեական գործից փաստաթղթեր են բացակայում։ Իր հերթին էլ պետական մեղադրողը նշել է, որ առանձնացված են քրեական գործի այն փաստաթղթերը, որոնք վերաբերում են […]
16:25 05.08.2021
ԲԴԽ-ն այսօր շարունակել է արդարադատության նախարարության կողմից դատավոր Դավիթ Գրիգորյանի դեմ հարուցված վարույթի քննությունը։ Հիշեցնենք, որ արդարադատության նախարարի կողմից դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել է 2021-ի մարտին սոցիալական կայքերից մեկում «Մեղադրանք այլևս գոյություն չունի, այս պայմաններում մեղադրանքի փոփոխման մասին խոսելն ավելորդ է. Դավիթ Գրիգորյան» հրապարակման հիման վրա։ Արդարադատության նախարարությունը մեղադրում է Դավիթ Գրիգորյանին […]
13:40 05.08.2021
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 6-ին՝ ժամը 07.00-24.00 կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի՝ Գագարինավան թաղամասով, Վարսեր գյուղի և Կոտայքի մարզի Ջրառատ գյուղի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
13:16 05.08.2021
Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը կշարունակի մնալ կալանավորված։ Այսօր վերաքննիչ քրեական դատարանը` Մնացական Հարությունյանի նախագահությամբ, մերժել է պաշտպանության կողմի բողոքը և թողել Առուշ Առուշանյանին կալանքի տակ։ Հիշեցնենք, որ Գորիս համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել առավելագույն քվեներ ապահովելու, ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու նպատակով անձնական և խմբային շահերից ելնելով երկու և ավելի ընտրողի կաշառք տալու հատկանիշներով:
11:32 05.08.2021
Կալիֆոռնիայում անտառային հրդեհը տարածվել է ավելի քան 110 հազար հեկտար տարածքի վրա: Այդ մասին հինգշաբթի, օգոստոսի 5 -ին հայտնել է Reuters գործակալությունը: Հրդեհը, որը ստացել է «Դիքսի» անվանումը, սկսվել է հուլիսի 14 -ին Հյուսիսային Կալիֆոռնիայի Բուտ և Պլումաս շրջաններում, սակայն վերջին մի քանի օրերի ընթացքում աճել է երկրաչափական պրոգրեսիայով ՝ ընդգրկելով 274,139 ակր տարածք (110,000 […]
10:53 05.08.2021
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Տեղական ինքնակառավարման մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքներում առաջարկվող լրացումների վերաբերյալ հանրային քննարկում։ Առաջարկվող լրացումները վերաբերում են բնակչության սոցիալական պաշտպանության ոլորտում տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման հնարավորությունների մեծացմանը, որով կապահովվի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ներդաշնակ գործունեությունը։ Քննարկմանը ողջույնի խոսքով հանդես են […]
19:53 04.08.2021
Տարիքը միայն թիվ է, և երբեք էլ ուշ չէ նոր բան սովորելու համար: Սա գործով ապացուցում են «Հայկական կարիտաս» հասարակական կազմակերպության տարեցների ցերեկային հոգածության կենտրոնի շահառուները: 4 տարեց կանայք իրենց կյանքի 8-րդ տասնամյակում որոշել են նոր մասնագիտություն ձեռք բերել: Խոսքը թաղիքագործության մասին է: Թաղիքից ոտնամաններ են պատրաստում, ուսումնասիրում այս արհեստի նրբությունները: Սիրողական զբաղմունքը դարձել է […]
16:38 04.08.2021
Պատվաստումային շարժական կայաններում հերթագրումը հնարավոր է նաև էլեկտրոնային համակարգի միջոցով։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ «Այսուհետև պատվաստումային շարժական կայաններում հերթագրվել կարող եք ինչպես տեղում` էլեկտրոնային հերթագրման համակարգի միջոցով, այնպես էլ նախապես՝ Earlyone բջջային հավելվածի օգնությամբ: Հավելվածը ներդրվել է առողջապահության նախարարության, ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի և Earlyone-ի համագործակցության արդյունքում»,- տեղեկացնում է ՀՀ առողջապահության […]
15:03 04.08.2021
ԵԱՏՄ երկրներում կիրառվող «Ճամփորդիր առանց COVID-19-ի» բջջային հավելվածի օգտագործման հետ կապված փոփոխությունների վերաբերյալ Մոսկվա-Բիշքեկ-Երևան-Մինսկ-Նուր Սուլթան առցանց քննարկում է տեղի ունեցել։ Հարցուպատասխանի ձևաչափով ևս մեկ անգամ ներկայացվել է հավելվածի ներբեռնման կարգը, խոսվել դրա կարևորությունից և ներկայացվել այն փոփոխությունները, որոնք կիրառվելու են սեպտեմբերի 1-ից ԵԱՏՄ երկրներով ճանապարհորդելիս։ «Սեպտեմբերի 1-ից հավելվածը պարտադիր կդառնա ևս մի շարք երկրների՝ Ադրբեջանի, […]
13:13 04.08.2021
Տոկիոյի Օլիմպիական խաղերում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 29 նոր դեպք։ Այս մասին տեղեկանում ենք Օլիմպիական խաղերի կազմակերպչական կոմիտեի կայքէջից: Դրական թեստեր անցածների թվում են չորս մարզիկ, մնացածը կապալառուների ներկայացուցիչներ են, անձնակազմ և կամավորներ: Հուլիսի սկզբից 2020-ի խաղերում ներգրավված անձանց շրջանում կորոնավիրուսային վարակի դեպքերի ընդհանուր թիվը հասել է 327-ի: Ավելի վաղ՝ օգոստոսի 3-ին, հայտնաբերվել […]
12:56 04.08.2021
Թուրքիայի հարավարևմտյան Մուղլա նահանգում 5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Տեղեկությունը հայտնում է Թուրքիայի արտակարգ իրավիճակների կանխարգելման և կառավարման վարչության կայքը։ Աղբյուրի տեղեկացմամբ, ստորգետնյա ցնցումները գրանցվել են Էգեյան ծովում` 7.61 կմ խորության վրա: Հիշեցնենք` վերջին երկրաշարժը Թուրքիայում գրանցվել էր օգոստոսի 1-ին։ Թուրքիայի հարավարևմտյան ափին 5.5 մագնիտուդով երկրաշարժը գրանցվել էր Մուղլա նահանգի Դաթչա շրջանի ափերի մոտ՝ 14.85 […]
12:26 04.08.2021
Օգոստոսի 2-ին ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախուզության ու անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքների ծառայողները ապօրինի թմրաշրջանառության երկու դեպք բացահայտեցին։ Նախ Վերին Դվին գյուղից բերման ենթարկվեց 37-ամյա մի տղամարդ, ապա Դալար գյուղից՝ 56-ամյա տղամարդ։ Վերին Դվին գյուղի բնակչի մոտ դեղնականաչավուն, չորացված, մանրացված, մարիխուանայի նմանվող զանգված կար՝ 13 գրամից ավելի քաշով։ Դալար գյուղի բնակչի խուզարկությամբ […]
10:50 04.08.2021
Հանրաճանաչ Fashion Nova ապրանքանիշի թողարկած լողազգեստի չափազանց անկեղծ դիզայնը տարակուսանք է առաջացրել գնորդների մոտ։ Համապատասխան մեկնաբանությունները տեղ են գտել ապրանքանիշի Instagram-ի էջում: Խոսքը երկու մասից բաղկացած լողազգեստի մասին է, որը ծածկում է կրծքի միասյն վերին մասը: Բրենդի կայքում տեղադրված Feeling Beachy 2 Piece Bikini-ի արժեքը, հաշվի առնելով զեղչը, կազմում է 19 դոլար։ Լողազգեստի դիզայնը շփոթեցրել […]
20:00 03.08.2021
Քանդված, քայքայված, տեղ-տեղ հողային ճանապարհը տասնամյակներով երթևեկության համար անցանելի են պահել ընթացիկ նորոգումներով։ Հանրապետական նշանակության ճանապարհի մի հատված անցնում է Արթիկ քաղաքի երկու փողոցներով և ճանապարհաշինական այս ծրագրով շահեկան վիճակում է հայտնվել։ Արթիկի Շահումյան և Ղարիբջանյան փողոցներում ևս կապիտալ շինարարություն է գնում։ Կապիտալ ասֆալտապատումից առաջ փողոցներով անցնող կոմունիկացիոն ցանցն էլ է նորացվում, շինհրապարակում աշխատում են […]
19:10 03.08.2021
Շիրակի մարզի Հառիճ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցուց գողություն էին արել: Ինչ-որ մեկը կոտրել էր գանձանակի փականն ու գողացել հանգանակված գումարը: Օգոստոսի 2-ին ոստիկանության Արթիկի բաժնում կատարվածի վերաբերյալ հաղորդումը ստանալով` իրավապահները մեկնեցին Հառիճ: Ըստ քահանայի՝ գողությունը կատարվել էր նախորդ օրը, ժամը 19-ից 20-ի սահմաններում: Եկեղեցու դուռը բաց էր եղել, ինչից էլ հանցամիտն օգտվել էր: Քրեական հետախույզների […]
18:43 03.08.2021
Պետական բյուջեի միջոցներով՝ 8 մլն 944 հազար դրամ գումարի շրջանակներում վերանորոգվում է Սպանդարյան համայնքի դպրոցի մարզադահլիճը։ Աշխատանքներն իրականացնում է «Լ․Ն․Մ․» ՍՊԸ-ն։ Ընթացքի մեջ են հատակների բետոնացման, պատերի սվաղման և հարթեցման աշխատանքները։ Շինարարությունը նախատեսվում է ավարտին հասցնել սեպտեմբերին։ Տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։
12:53 03.08.2021
ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Քաջարան քաղաքի 58-ամյա բնակչի՝ ավազակությամբ զուգորդված սպանության և առանձնապես խոշոր չափերի ոսկյա զարդեր հափշտակելու դեպքի հանգամանքները: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2021թ. փետրվարի 17-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած 3 անձինք, իրենց հանցավոր […]
11:29 03.08.2021
Լոռի բերդ խոշորացված համայնքը պետական ծրագրերով կարողանում է լուծել ոչ միայն սեփական խնդիրները, նաև ձեռք բերած գյուղտեխնիկայի շնորհիվ հավելյալ եկամուտ ստանալ։ ՏԿԵՆ ՀՏԶՀ-ի միջոցով և Կառավարության ու Համաշխարհային բանկի միջոցներով իրականացվող Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրով Լոռի բերդ համայնքը ընդհանուր առմամբ ստացել է 147 միլիոն դրամ: Հաշվի առնելով ծրագրի հաջողությունը՝ Կառավարության և Համաշխարհային բանկի […]
10:50 03.08.2021
Ամերիկացի գիտնականների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ COVID-19- ի ախտանիշները հիվանդների ավելի քան 70% -ի մոտ պահպանվում են մի քանի ամիս: Ամենից հաճախ հիվանդները բողոքում էին հոգնածությունից (հետազոտության մասնակիցների մոտ 40%-ը հայտնել է այս ախտանիշի մասին), շնչահեղձությունից (36%) և քնի խանգարումներից (29%): Կենտրոնանալու անկարողությունը («գլխի մշուշ», մոտ 25%), դեպրեսիան, անհանգստությունը, ընդհանուր ցավը և անհանգստությունը (յուրաքանչյուրը […]
18:36 02.08.2021
Բաց տարածք, պարզկա եղանակ ու օդում սավառնող տարբեր անօդաչու սարքերի մոդելներ..․թռչող սարքերի անխափան թռիչքը երկնքում Գյումրիի ավիամոդելային խմբակի սաներն են ապահովում: Սաների պատրաստած ավիամոդելները հեռակառավարվող վահանակով օդում կատարում են տարբեր հնարքներ: Այս արդյունքին հասնելու համար սաները երկար են աշխատել, արդեն գիտեն, թե եղանակային ինչ պայմաններում է հնարավոր օդում կատարել տարբեր հնարքներ: Բաց տարածքում պատանի ավիամոդելիստներն […]
12:32 02.08.2021
Երևանի ավագանու «Իմ Քայլը» խմբակցությունն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ օգոստոսի 1-ին՝ ժամը 1։00-ի մոտակայքում, մի քանի դիմակավորված անձինք մահակներով և դանակներով ներխուժել են Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանի՝ Կոտայքի մարզում գտնվող տուն, դաժան ծեծի են ենթարկել և դանակահարել են նրան։ Արման Անտոնյանի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, հարուցվել է քրեական […]
11:24 02.08.2021
Հուլիսի 26-ից օգոստոսի 1-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 646 դեպք, որից 284-ը՝ արտակարգ, այդ թվում՝ հրդեհի 169, փլուզման 5, քարաթափման 2, ուժեղ քամու 2, պայթյունի 1, ինքնասպանության փորձի 12 դեպք, 74 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 181 կենցաղային կանչ. տուժել է 129 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 12 քաղաքացի: […]