19:40 16.07.2021
Այսօր կայացել է Շիրակի մարզխորհրդի նիստը։ Օրակարգում հինգ հարց էր, հինգն էլ վերաբերում էր մարզի տարբեր ոլորտներում անցած վեց ամիսներին իրականացված աշխատանքների արդյունքներին։ Ներկայացվել են համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները։ Մարզում բյուջեի կատարողականը անցած վեց ամիսների ընթացքում կազմել է ընդամենը 56,7 տոկոս, իսկ թերակատարումները տարբեր հարկատեսակների ուղղությամբ են։ Կիսամյակի համար պլանավորել էին մեկ միլիարդ […]
16:45 16.07.2021
Աշխատանք առանց սահմանների՝ ԵԱՏՄ թվային տարածքում հուլիսի 1-ից հնարավոր է աշխատանք գտնել առցանց տարբերակով: Այդ որոնողական հարթակից կարող են օգտվել ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիները: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պատասխանատուն այսօր պարզաբանել է, թե ինչպես գրանցվել, ինչպես օգտվել այդ հարթակից, ինչպիսի տեղեկություններ տեղադրել, որ գործատուն գտնի պոտենցիալ աշխատողին: Մանրամասները՝ տեսանյութում։
16:03 16.07.2021
«Ազգային շարժման» անդամներն ու նրանց աջակիցները ցույց են անցկացնում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի բնակելի տան մոտ: Ցուցարարները պահանջում են վարչապետի հրաժարականը: Տեղում են գտնվում պարեկային ոստիկանները, որոնք տարածքից դուրս են բերել մի քանի մարդու: Դեպքի վայրից Վրաստանի Առաջին ալիքի լրագրողը հայտնել է, որ ցուցարարը բերման է ենթարկվել այն բանից հետո, երբ ոստիկանությունը կոչ է արել […]
12:19 16.07.2021
Տնային կալանքի և վարչական հսկողության մեխանիզմների ներդրմամբ ավելի քիչ միջամտություն կլինի անձի իրավունքներին և այս նոր խափանման միջոցները կնպաստեն իրավակիրառ պրակտիկայում անհիմն կամ հարկադրված կալանավորումների թվի կրճատմանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Արդարադատության նախարարության քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետ Արփինե Սարգսյանը, որը ներկայացրեց «Քրեական դատավարության» նոր օրենսգրքով նախատեսված նոր […]
23:01 15.07.2021
Բրիտանացի Թրեվիս Լադլոուն մտել է Գինեսի ռեկորդների գիրք՝ 44 օրվա ընթացքում թեթև շարժիչով ինքնաթիռով թռչելով երկրագնդի շուրջը: Երեքշաբթի, հուլիսի 14-ին, նա վայրէջք է կատարել Նիդեռլանդներում, հաղորդում է ТСН- ն: Նշվում է, որ 18-ամյա Լադլոուն անցել է ավելի քան 40 հազար կիլոմետր ճանապարհ և դարձել աշխարհի ամենաերիտասարդ մարդը, որը միայնակ շրջագայել է աշխարհը: Նախորդ ռեկորդակիրը 13 […]
20:53 15.07.2021
Կապսի ջրամբարի կառուցումը ստրատեգիական կարևոր նշանակություն ունի մեր երկրի համար, այս տարի աշնանը նախատեսվում է սկսել ջրամբարի կառուցման աշխատանքները։ Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշել է ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի պաշտոնակատար Վաչե Տերտերյանի հետ։ «Կապսի ջրամբարի կառուցումը 10 -ից ավելի տարի է, որ չի մեկնարկում։ Դեռ Խորհրդային Միության տարիներին ամբարտակի մի մասը […]
20:17 15.07.2021
Գյումրիի քաղաքապետարանը ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատարության հետ բանակցություններ է տանում քաղաքում մի քանի շենք-շինությունների պատկանելության և գործառնական նշանակության փոփոխության շուրջ: Խոսքը, մասնավորապես, ռուսական նախկին Կեչի շենքի, 8-րդ զինվորական թաղամասի կիասակառույցների և Ալեքասանդրապոլի բերդի՝ Պայտաձև ամրոցի մասին է: Ամրոցի տարածքը չի օգտագործվում, այն լքված է: Պաշտպանական կառույցը զինվորական թանգարանի վերածելու առաջարկն է վերջին տարիներին քննարկվում: Ցարական […]
20:00 15.07.2021
Մինչև տարեվերջ նախատեսվում է համայնքների խոշորացման ծրագիրը ավարտին հասցնել։ Դա պայմանավորված է նաև շատ համայնքներում աշնանը սպասվող ՏԻՄ ընտրություններով։ «Ես կարծում եմ, որ խոշորացումը համայնքների անխուսափելի է, և ամբողջ երկրի մասշտաբով մենք պիտի պրոցեսը՝ վարչատարածքային փոփոխությունների, անենք, առողջ և համաչափ համայնքներ ձևավորենք, որը կբերի կառավարելիության արդյունավետության բարձրացման։ ՏԻՄ ընտրությունները և միավորումները, որպես կանոն, աշխատում ենք […]
19:43 15.07.2021
Ճանապարհային երթևեկության կանոնների պահպանումն առավել խիստ գործում է երկաթուղային հանգույցում։ Երկաթուղային գծանցները վտանգավոր հատվածներից մեկն են և վարորդներից պահանջվում է առավել զգոնություն։ Երկաթուղային գծերը հատել միայն երկաթուղային գծանցներով՝ ճանապարհը զիջելով գնացքին։ Այսօր «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ը և ճանապարհային ոստիկանությունը համատեղ տրանսպորտային միջոցների՝ վարորդներին երթևեկության կանոնները պարտադիր պահպանելու հիշեցման ակցիան են անցկացրել։ Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ […]
19:25 15.07.2021
Արդեն 11 օրական փոքրիկը դարձել է մանկական հիվանդանոցի բուժանձնակազմի հարազատը: Ամեն հերթափոխի բժիշկ, թե բուժքույր հերթով մայրական ջերմությամբ կերակրում են, հոգ տանում նրա մասին։ Առողջ և օր օրի մեծացող տղան մտահոգվողների, ինչպես նաև հետաքրքրվողների պակաս չունի: Ամեն օր ու ամեն ժամի քաղաքացիներ են հիվանդանոց այցելում, անհրաժեշտ իրեր են բերում, հետն էլ նամակներ՝ փոքրիկին պահելու, մեծացնելու […]
18:53 15.07.2021
2021թ. հուլիսի 15-ին ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վահե Հարությունյանը, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետ Արմեն Ավթանդիլյանի ուղեկցությամբ, հերթական այցն է կատարել ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան՝ տեղում ծանոթանալու զորակոչի կազմակերպման գործընթացին: ՀՀ զինվորական դատախազն անձամբ հետևել է անցկացվող վիճակահանությանը, դրա անցկացման կարգի և պայմանների պահպանմանը: Նա կարևորել է այն […]
18:42 15.07.2021
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր կայացել է Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու գործի քննությունը: Դատավարությունը վկաների քննության փուլում է: Մինչ այս դատարանը հետազոտել է իրեղեն ապացույցները: Իսկ նախորդ նիստին երկու վկայի բերման ենթարկելու որոշում է կայացրել դատարանը, ևս երկու վկայի էլ դատարան ներկայանալու ծանուցում է ուղարկվել: Դատարանը ոստիկանությունից վկաների բերման ենթարկելու որոշման կատարման մասին […]
14:25 15.07.2021
Կառավարությունը հավանություն է տվել Երևան քաղաքի Արցախի պողոտա 4-րդ նրբանցք N 10, Արցախի պողոտա 4-րդ նրբանցք N 10, Արցախի պողոտա 4-րդ նրբանցք N 10/1 հասցեների քանդման ենթակա 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող հանրակացարանային թվով 3 շենքի բնակիչներին վերաբնակեցնելու ծրագրին՝ Երևան քաղաքի վարչական տարածքում գտնվող, պետական սեփականություն համարվող անշարժ գույքի, իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում պետական մասնակցության մասնավորեցումից […]
14:18 15.07.2021
Հունաստանում հուլիսի 15-ից ռեստորանների, պանդոկների, բարերի, ժամանցի կենտրոնների աշխատանքը կփոխվի. դրանք կունենան «մաքուր» գոտիներ պատվաստված և COVID-19- ից բուժվածների համար: Այսպիսով, երկրի իշխանությունները փորձում են խթանել բնակչության պատվաստումը: «Մաքուր» և «խառը» գոտիները կհայտնվեն ոչ միայն հասարակական սննդի հաստատություններում, այլ նաև կինոթատրոններում, թատրոններում և կենտրոններում, որտեղ անցկացվում են շոուներ, զվարճանքի և սպորտային միջոցառումներ: Այնուամենայնիվ, հաստատությունների ներսում, […]
13:39 15.07.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է. Սահարա անապատից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված հուլիսի 16-20-ին հանրապետության ամբողջ տարածքում օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 14-16 աստիճանով, հուլիսի 19-20-ին Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում ցերեկային ժամերին […]
12:31 15.07.2021
Պատերազմի ժամանակ վնասված մայրուղային բարձր ճնշման գազատարի վթարավերականգնողական աշխատանքների իրականացման նպատակով հանրապետության ողջ տարածքում նախատեսված գազանջատումը անորոշ ժամանակով հետաձգվում է՝ տեխնիկական պատճառներով պայմանավորված։ Այս մասին «Արցախպրես»֊ին տեղեկացրել են «Արցախգազ» ընկերությունից։ Հետագայում նախատեսվող աշխատանքներով պայմանավորված պլանային անջատման մասին ընկերությունը կանխավ կտեղեկացնի բնակչությանը։ «Արցախգազ»֊ը պատճառած անհանգստության համար հայցում է բաժանորդների ներողամտությունը։
10:31 15.07.2021
Հուլիսի 16-ին՝ ժամը 10:00-ին, Արմավիրի մարզի Արգավանդ համայնքում անցկացվելու է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժանք: Գործարկվելու են համայնքում առկա էլեկտրաշչակները: ԱԻՆ-ը խնդրում է չանհանգստանալ:
19:16 14.07.2021
Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահի աշխատակիցները երկօրյա գործադուլից հետո անցել են բնականոն աշխատանքի։ Երեկվանից այցելուների են ընդունում, երկուշաբթին ոչ աշխատանքային է թանգարանների համար, այնուամենայնիվ, գործադուլը դադարեցրած են եղել կիրակի օրվանից։ Հիշեցնենք, գործադուլի պատճառ էր հանդիսացել պատկերասրահի տնօրենի ԺՊ Միքայել Վարդպարոնյանին աշխատանքից ազատելու քաղաքապետարանի որոշումը, և պահանջում էին նրան վերականգնել իր պաշտոնում։ Աշխատանքի են անցել, […]
16:37 14.07.2021
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 15-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 14:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Փափազյան, Փափազյան 2-րդ նրբանցքով, Սահյան, Ս. Սաքոյի, Վաղարշյան փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների գազամատակարարումը:
14:43 14.07.2021
Իրավապահ մարմինները հետաքննում են Մոսկվայի «Կուզմինկի» մետրոյի կայարանի մոտ արտասահմանցիների զանգվածային ծեծկռտուքի դեպքը, Կրեմլը միգրացիոն ոլորտում որևէ խնդիր չի գրանցում, նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք այս ոլորտում որևէ խնդիր չենք արձանագրում, բացառությամբ ընթացիկ, սովորական խնդիրների, որոնք առկա են աշխարհի ցանկացած կետում. սա առաջինը: Երկրորդը, իհարկե, սա միջադեպ է, երբ իրավապահ մարմինները […]
12:22 14.07.2021
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հուլիսի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։30-ի սահմաններում Ոստիկանության Էրեբունու բաժին է ահազանգել Երևանի բնակիչ 28-ամյա Լուսիկ Գ․-ն և հայտնել, որ Արցախի փողոցի 15 շենքի բնակարանններից մեկի մուտքի մոտ նորածին երեխայի են թողել։ Ինչպես հայտնում է աղբյուրը, նշված վայր է մեկնել Ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, […]
11:18 14.07.2021
2021թ. հուլիսի 14-ին Այգեհովիտ համայնքում, հուլիսի 15-ին` Վազաշենում, Տավուշի մարզային փրկարարական վարչությունը անց է կացնելու «Բնակչության ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով վարժանք։ «Ժամը 11:00-ին գործարկվելու են բնակչության ազդարարման շչակները: Խնդրում ենք չանհանգստանալ»,- հաղորդում են Տավուշի մարզպետարանից:
10:54 14.07.2021
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի շինարարությամբ պայմանավորված, ս.թ. հուլիսի 15-ին ժամը 10.00-ից մինչև հուլիսի 16-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը՝ ? Բաբաջանյան փողոցի 2-26 զույգ համարներ, 26/4, 26/5, 26/6, 28-40 զույգ համարներ, 44ա, 3/1, 5/1, 21, 23/1, 25/1, 27, 27/1, 29, 29/1, 31, […]
08:17 14.07.2021
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 14-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Նորք` 7-րդ փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորք` 7-րդ զանգ.՝ Կարախանյան փ. 31, 32, 33, 34, 35, 36, 37, 38, 47, 49, 50 շենքեր, Ավետիսյան փ. 4, 5, 6, 7, […]
23:01 13.07.2021
Չինաստանի հարավում գտնվող Գուանդուն նահանգի Հարավային Չինաստանի գյուղատնտեսական համալսարանի հետազոտողները հավաքել են աշխարհում առաջին բրնձի բերքը սերմերից, որոնք անցյալ տարի եղել են տիեզերքում: Այս մասին հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը: Նշվում է, որ Չինաստանը Չանե-5 սարքը գործարկել է 2020-ի նոյեմբերի 24-ին, որը հետագայում վայրէջք է կատարել լուսնի տեսանելի կողմում և հավաքել լուսնային հողը: Բացի այդ, […]
20:15 13.07.2021
Առաջին անգամ տիեզերքում պղպեղ է աճեցվել, ասում է Միջազգային տիեզերակայանի (ISS) վրա ամերիկացի տիեզերագնաց Մեգան ՄաքԱրթուրը: «Այսօր սկսվել է Plant Habitat-04 փորձարկումը: Մենք տիեզերքում առաջին անգամ պղպեղ ենք աճեցնում. դա դժվար գործ է երկար բողբոջման և աճի ցիկլերիպատճառով: Բայց դա վիտամին C- ի և համեմունքի հիանալի աղբյուր է» – գրել է նա Twitter- ում: Ռուս […]
19:46 13.07.2021
Ախուրյան խոշորացված համայնքի Կամո գյուղում այսօր շահագործման է հանձնվել մանկապարտեզի շենքը, այն երկհարկանի է։ Կառուցվել է համայնք-կառավարություն համաֆինանսավորմամբ։ Սուբվենցիոն ծրագրով կառուցված մանկապարտեզն առաջին սաներին է ընդունել։ Ապրիլից է մանկապարտեզում ընդունելությունը կազմակերպվել, և 26 սաներով ձևավորվել է 1 խումբ։ Թեև շենքային պայմանները հնարավորություն տալիս են լիարժեք նաև երկրորդ խումբը ձևավորել, բայց առայժմ գյուղում այդքան երեխա […]
18:46 13.07.2021
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ավարտվել է մի խումբ անձանց կողմից ռեստորանի աշխատակցի առևանգման, ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան տառապանք պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ Կոտայքի մարզում գտնվող ռեստորանային համալիրի տնօրենի օգնականը իր հորեղբոր որդուն և ընկերոջը պատմել է ռեստորանի աշխատակցի ու սեփականատիրոջ […]
15:57 13.07.2021
Մոսկվայում ոստիկանությունը նախապես զգուշացվել է Կուզմինկիում միգրանտների միջև ծեծկռտուքի մասին, գրում է ՏԱՍՍ-ը: Ոստիկանությանը զգուշացրած տղամարդը սխալմամբ ընդգրկվել է WhatsApp-ի չատի մեջ, որի ընթացքում Կենտրոնական Ասիայից միգրանտները հայտարարել են ընդհանուր հավաք կազմակերպելու մասին Կուզմինկիում ժամը 19:30-ին՝ զանգվածային ծեծկռտուքի համար: Ինչպես արդեն հայտնել ենք՝ Մոսկվայում 100-ից ավելի միգրանտների մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել։