12:28 28.01.2025
Արդարադատության նախարարությունը շարունակում է իրականացնել վարչական դատավարության նոր մշակված էլեկտրոնային համակարգի վերաբերյալ բազմաշահառու քննարկում-վերապատրաստումներ՝ համակարգի գործարկումը նախատեսելով 2025 թ. առաջին կիսամյակում: Մշակվող էլեկտրոնային համակարգը քաղաքացիներին և պետական բոլոր մարմիններին հնարավորություն է ընձեռելու ամբողջությամբ թվային եղանակով ներկայացնել հայցադիմում, վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ, ինչպես նաև կատարել բոլոր դատավարական գործողությունները՝ արագ և առանց ձգձգումների: Համակարգն օգտագործող շահառուներն են […]
12:05 28.01.2025
Ադրբեջանական կողմի ռազմատենչ հայտարարությունները մնում են ուշադրության կենտրոնում։ Այս մասին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը։ «Ադրբեջանի պաշտպանության նախարարի ռազմատենչ հայտարարությունները մեզ միշտ մտահոգում են, սակայն օպերատիվ գնահատականում դրանք փոքր մաս են կազմում։ Մենք ուշադիր հետևում ենք և՛ սահմանին տիրող վիճակին, և՛ այդ հայտարարություններին»,- ասաց […]
11:50 28.01.2025
Ամենայն Հայոց կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Հայոց բանակի օրվա կապակցությամբ․ «Հայոց բանակի օրվա առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք բերում մեր բանակի սպաներին ու զինվորներին և համայն մեր ժողովրդին: Մեր նորանկախ պետականության և մեր ժողովրդի իրավունքների պաշտպանության սրբազան գործում անգնահատելի է Հայոց բանակի դերն ու վաստակը։ Այսօր մեր պետության […]
11:38 28.01.2025
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ուղերձ է հղել Բանակի օրվա առթիվ: «Սիրելի՛ հայրենակիցներ, հարգելի՛ զինծառայողներ, Շնորհավորում եմ Բանակի կազմավորման 33-րդ տարեդարձի առթիվ։ Բանակը մեր անկախ պետականության հիմնասյուներից է և երկրի անվտանգության կարևոր երաշխավորը: Զինված ուժերում մարդու պաշտպանված իրավունքներն ու իրավունքի գերակայությունը ունեն բացառիկ կարևորություն և առաջնահերթություն են իմ գործունեության տեսանկյունից։ Զինված ուժերի յուրաքանչյուր ներկայացուցչի իրավունքների […]
11:14 28.01.2025
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 397 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 400 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 414 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 423 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․1 դրամ:
10:59 28.01.2025
Հունվարի 29-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Իջևան համայնքի Խաշթառակ բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ:
10:00 28.01.2025
Հունվարի 28-ը ՀՀ զինված ուժերի կազմավորման օրն է։ ՀՀ զինված ուժերի կազմավորումը համընկնում է 1992-1994 թթ., երբ արդեն անկախ Հայաստանի Հանրապետությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ, գտնվելով չհայտարարված, բայց փաստացի պատերազմի մեջ Ադրբեջանի հետ, միաժամանակ ձեռնամուխ եղավ նաև ազգային բանակի ստեղծմանը: Հայկական բանակի ստեղծման հարցում, սակայն, վճռորոշ դեր խաղաց 1990-ի անկախության հռչակագիրը, որով ազդարարվեց Հայաստանի փաստացի […]
22:53 27.01.2025
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ծննդյան առթիվ շնորհավորել է կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին․ «Սիրելի ՛ Մաեստրո, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 86-ամյակի առթիվ: Ձեր ստեղծագործական ուղին, որը հարստացրել է մեր երաժշտական մշակույթը, մշտապես ոգեշնչման աղբյուր է եղել սերունդների համար: Այսօր, մեծ ուրախությամբ, ներկայացնում ենք Ձեր կյանքին և ստեղծագործությանը նվիրված նոր գիրքը, որը լույս է տեսել Երևանի քաղաքապետարանի […]
22:46 27.01.2025
Մեկնարկել է 2024-2025 ուսումնական տարվա «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2025» մրցույթի հայտերի ընդունումը: Բոլոր հայտերն ընդունվում են առցանց՝ https://assf-2025.hesc.am/ կայքի միջոցով, որտեղ կարելի է ծանոթանալ մրցույթի պայմաններին: Գրանցման վերջնաժամկետն է՝ 2025 թվականի մարտի 3-ը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Փառատոնի նպատակն է դպրոցահասակ երիտասարդների շրջանում գիտական հետազոտությունների նկատմամբ հետաքրքրության սերմանումը, խմբային աշխատանքի, նորարարական նախագծերի իրականացման և […]
22:30 27.01.2025
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Ժամը 11։00-17:00-ն ընկած ժամանակահատվածում կարգաբերական աշխատանքների իրականացման նպատակով՝ Երևան քաղաքի Արարատյան 1 և 2 զանգվածների շենքերի, «Երևան պարկ» ընկերության, Լենինգրադյան փ. 21/13, 23/2, 23/7 շենքերի, Դալմայի այգիների էլ․ սնուցումը 1 ժամով մաս-մաս կդադարեցվի: Երևան […]
22:12 27.01.2025
Ադրբեջանի մեջլիսում բարձրացվել է նոր Սահմանադրություն ընդունելու հարցը: Նախաձեռնողները առաջարկում են մշակել գլխավոր օրենքի նոր նախագիծն ու մինչև այս տարվա վերջ ընդունել այն հանրաքվեով: Ինչո՞վ է պայմանավորված նոր սահմանադրության ընդունումը ըստ նախաձեռնողների: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Խորհրդարանի այս տարվա առաջին նիստում նոր սահմանադրություն ունենալու առաջարկը հնչեցրել է խորհրդարանի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ […]
19:48 27.01.2025
Հայաստանում Գերմանիայի դեսպան Կլաուդիա Բուշն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Այս մասին հայտնում են Հայաստանում Գերմանիայի դեսպանությունից: «Ծիծեռնակաբերդ։ 20-րդ դարը կրում է սարսափելի զանգվածային ջարդերի, էթնիկ զտումների, տեղահանությունների, ցեղասպանությունների հետքը։ Այդ պատմական հիշողությունը շարունակում է մնալ Գերմանիայի և Հայաստանի սերունդների ընդհանուր հիմնախնդիրը»:
19:42 27.01.2025
Ոստիկանության չորս հենասյունային ուղղություններից Համայնքային ոստիկանությունում և ուղեկցող ստորաբաժանումներում ծառայության անցնելու համար հայտարարվում է ընդունելություն։ Համայնքային ոստիկանությունում ծառայության անցնելու համար կարող են դիմել բարձրագույն կրթությամբ, ժամկետային զինվորական ծառայություն անցած (բացառությամբ՝ իգական սեռի քաղաքացիների և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով սահմանված կարգով զինվորական ծառայությունից ազատվելու դեպքերի) մինչև 35 տարեկան ՀՀ քաղաքացիները, այդ թվում՝ ԼՂ-ից […]
18:58 27.01.2025
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանիին: Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Իրան հարաբերությունների օրակարգային հարցերը: Զրուցակիցները մտքեր են փոխանակվել համատեղ ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքի, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ:
18:47 27.01.2025
Պենտագոնը պատրաստ է տրամադրել բոլոր անհրաժեշտ ռեսուրսները, այդ թվում՝ լրացուցիչ զորքեր՝ Մեքսիկայի հետ ԱՄՆ-ի սահմանի նկատմամբ վերահսկողությունը խստացնելու համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը։ «Սահմանին անհրաժեշտ ամեն ինչ կտրամադրվի»,- ասել է նա՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյո՞ք Պենտագոնը մտադիր է լրացուցիչ զորքեր ուղարկել սահման։ ԱՄՆ վարչակազմն ավելի վաղ հայտարարել էր, […]
18:41 27.01.2025
Այսօր Շրջակա միջավայրի նախարարի գլխավոր քարտուղար Սերգո Աթանեսյանի գլխավորությամբ, շահագրգիռ ուսումնական հաստատությունների, միջազգային և հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ ընդլայնված քննարկում է տեղի ունեցել՝ նվիրված երկրում էկոլոգիական կրթության կազմակերպմանը և հիմնախնդիրների վերհանմանը։ Էկոլոգիական կրթության միջազգային օրը նշվում է 26-ին։ Օրվա հիշատակումը միտված է հիշեցնելու բնապահպանական գիտելիքների և իրազեկման կարևորության մասին, որոնք այնքան անհրաժեշտ են մեր մոլորակը պաշտպանելու […]
18:30 27.01.2025
Հունվարի 20-ից 27-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4978 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 300 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 176, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 285 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 20, չամրակապված վարելու՝ 972, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 338, վարելիս հեռախոսից օգտվելու՝ […]
18:22 27.01.2025
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել Կոլեգիայի նիստ, որի ընթացքում անձնակազմին է ներկայացվել Քննչական կոմիտեի նախագահի նորանշանակ տեղակալ Արմեն Գևորգյանը: Ներկայացնելով Քննչական կոմիտեի նախագահի նորանշանակ տեղակալին՝ Արթուր Պողոսյանն ընդգծել է, որ Արմեն Գևորգյանի նշանակումը երկրի ղեկավարության վարած կադրային քաղաքականության վկայությունն է, որը հիմնված է մասնագիտական և մարդկային բարձր հատկանիշների, […]
18:11 27.01.2025
1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2024 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 1 տրիլիոն 772 միլիարդ 914 միլիոն դրամ, նախորդ տարվա նույն ցուցանիշը կազմել է 1 տրիլիոն 710 միլիարդ 577 միլիոն դրամ, կամ ավելի է հավաքագրվել 62 միլիարդ 337 միլիոն դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի […]
18:05 27.01.2025
Հունվարի 24-ին Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Շիրազի փողոցում գործող անհատ ձեռնարկատիրության տարածքում 43-ամյա տղամարդը զբաղվում է կեղծ օղիների շշալցմամբ: Նույն օրը 43-ամյա տղամարդը, ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու կասկածանքով, ձերբակալվել և տեղափոխվել է Շենգավիթի բաժին: 43-ամյա տղամարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է վարույթ իրականացնող մարմին: Նախաձեռնվել է քրեական վարույթ: Համայնքային ոստիկանության Շենգավիթի […]
17:42 27.01.2025
Հունվարի 27-ին լրանում է հայ անվանի կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի ծննդյան 86-րդ տարեդարձը: Այս առիթով ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում տեղի է ունեցել «Տիգրան Մանսուրյան» մենագրության շնորհանդեսը: Միջոցառմանը ներկա է եղել Մաեստրո Մանսուրյանը: Ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը և ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների […]
17:37 27.01.2025
Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Բազմաղբյուր գյուղի 42-ամյա բնակչի կողմից շահագործվող «ՈՒԱԶ» մակնիշի մեքենայում ապօրինի պահվող ինքնաձիգ և թմրամիջոց կա: Իրացնելով օպերատիվ տվյալները՝ Աշտարակի համայնքային ոստիկանները հունվարի 24-ին Անտառուտ բնակավայրում հայտնաբերել, անօրինական հրազեն, ռազմամթերք ու թմրամիջոց պահելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և, «ՈՒԱԶ» մեքենայով հանդերձ, բաժին են տեղափոխել 42-ամյա տղամարդուն և Բյուրական […]
17:27 27.01.2025
Միասնական տրասնպորտային համակարգի տրամաբանությանն անդրադառնալիս, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասել է՝ պետք է հասնենք նրան, որ կանգառ դուրս գալիս պարտադիր չլինի՝ մեր ավտոբուսին սպասենք: Կարող ենք առաջին եկած ավտոբուսն այդ ուղղությամբ նստել, ապա մի քանի կանգառ հետո մեկ այլ ավտոբուս կամ մետրո նստել և հասնել տեղ շատ ավելի արագ: Վարորդն էլ անելու է իր գործը՝ […]
17:23 27.01.2025
Տեղի է ունեցել ՀՀ կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի նիստը՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի նախագահությամբ: Նիստին մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամները: Նիստի ընթացքում քննարկվել են Կրթության տեսչական մարմնի՝ 2024 թվականին կատարած աշխատանքները և 4-րդ եռամսյակի գործունեության կատարողականի գնահատումը: Տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանը […]
17:17 27.01.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի վերակառուցված «Արյան բանկ» կենտրոնի բացման արարողությանը: Վարչապետն Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ուղեկցությամբ շրջել է կենտրոնով՝ ծանոթացել ստեղծված պայմաններին, մատուցվող ծառայությունների կազմակերպմանը, զարգացման ծրագրերին: Կենտրոնը Հայաստանում եզակի մասնագիտացված բժշկական հաստատություն է։ Այն իր մեջ է ներառում ՀՀ-ի գլխավոր արյան բանկը, ինչը ռեֆերենս դեր է կատարում […]
17:06 27.01.2025
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ ընտրվել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ: «Ընտրվեցի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) փոխնախագահ: Քիչ առաջ ԵԽԽՎ-ն հաստատեց թեկնածությունս վեհաժողովի փոխնախագահի պաշտոնում: Շնորհակալ եմ ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակությանը թեկնածությունս առաջադրելու համար»,-գրել է նա:
16:57 27.01.2025
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական խոսք է հղել Տիգրան Մանսուրյանի ծննդյան առթիվ. «Հարգելի՛ Մաեստրո, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան կապակցությամբ: Ձեր բազմամյա անգնահատելի գործունեությունը հայ երաժշտարվեստի զարգացման և պահպանման գործում ամենաբարձր գնահատանքի է արժանի։ Ձեր ստեղծագործությունները՝ իրենց խորությամբ, մեղեդայնությամբ և բարձրաճաշակ հնչերանգներով, հարստացնում են մեր ազգային մշակույթն ու գտնում իրենց արժանի տեղը յուրաքանչյուր երաժշտասերի սրտում: […]
16:52 27.01.2025
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հունվարի 26-ին մասնակցել է Հնդկաստանի Հանրապետության օրվան նվիրված միջոցառմանը, որի ընթացքում Կառավարության անունից շնորհավորել է Հնդկաստանի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով նորանոր ձեռքբերումներ, առաջընթաց, բարօրություն և հարատև խաղաղություն: «Թեև մեր երկրները գտնվում են աշխարհագրորեն տարբեր տարածաշրջաններում, մեզ միավորում են հարուստ պատմական անցյալը, ժողովրդավարական արժեքները և միմյանց մշակութային ժառանգության հանդեպ խորը հարգանքը: Մեր հարաբերությունները շաղկապված […]
16:31 27.01.2025
Հունվարի 23-ին Ռումինիայում ՀՀ դեսպան Տիգրան Գալստյանը հյուրընկալել է Ռումինիայի ԱԳՆ հովանու ներքո գործող Եվրատլանտյան Դիմակայանության Կենտրոնի (Euro-Atlantic Resilience Centre) նախագահ, դեսպան Լուչիան Ֆատուին։ Հանդիպման ընթացքում ռումինացի զրուցակիցը ներկայացրել է իր ղեկավարած Կենտրոնի գործունեության հիմնական ուղղություները և ընթացիկ ծրագրերը։ Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և գլոբալ զարգացումների վերաբերյալ, ինչպես նաև կենտրոնի հետ համագործակցության հեռանկարների շուրջ։