16:20 27.01.2025
Պետական եկամուտների կոմիտեն զգուշացնում է. «Հարգելի՛ քաղաքացիներ, համացանցում տարածվում է կեղծ տեղեկատվություն՝ սոցիալական ծախսի փոխհատուցման վերաբերյալ։ Անհայտ մարդիկ սոցիալական ցանցում տարածում են տեղեկատվություն հետևյալ բովանդակությամբ` միաժամանակ կցելով վիրուս պարունակող հղում․ «Տղերք, ինչ-որ մեկը սոցիալական վճար է ստա՞ցել: Ինձ խորհուրդ է տվել գործընկեր եւ գումար արդեն հասել է իմ հաշվին. Եթե ինչ-որ մեկին դա պետք է, […]
16:14 27.01.2025
71 տարեկանում մահացել է լրագրող, «Սպուտնիկ Արմենիա» ռադիոընկերության հաղորդավար Արմեն Դուլյանը: Այս մասին հայտնում են ռադիոընկերությունից: Նշվում է, որ կիրակի երեկոյան Արմեն Դուլյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, և նրա կյանքը փրկել չի հաջողվել։
16:10 27.01.2025
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ՀՀ զինված ուժերի կազմավորման տոնին ընդառաջ ԱԺ-ում ընդունել է մի շարք ժամկետային զինծառայողների: Այս մասին Սիմոնյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում: «ՀՀ զինված ուժերի կազմավորման տոնին ընդառաջ ԱԺ-ում ընդունել էի մի շարք ժամկետային զինծառայողների։ Նրանց հետ հիանալի ժամանակ անցկացրինք, շրջեցինք Ազգային ժողովի շենքում, ներկայացրեցի օրենսդիր մարմնի գործունեության վերաբերյալ մանրամասներ և […]
15:30 27.01.2025
Հունվարի 20-26-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 493 դեպք, որից 206-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 127, փլուզման, քարաթափման, ձնաբքի, օձի նկատման՝ 1-ական, մերկասառույցի, կեղծ ահազանգի՝ 4-ական, զինամթերքի հայտնաբերման՝ 2, թունավորման՝ 14, ինքնասպանության փորձի՝ 7, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 56, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 146, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 31, հրդեհի կեղծ կանչի՝ 30, 68 այլ դեպքեր: […]
14:10 27.01.2025
Բաղրամյան և Կոմիտասի պողոտաներում ու Վազգեն Առաջին Վեհափառի փողոցում տեղադրվել են LED տեսակի էներգախնայող ու «խելացի» լուսատուներ, որոնց լուսատվությունը հնարավոր կլինի փոփոխել կառավարման կենտրոնից: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
14:02 27.01.2025
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին անհրաժեշտ են «Դ» կարգի վարորդական իրավունք ունեցող վարորդներ՝ շարժակազմերը համալրելու համար։ Այս պահին թափուր ևս 44 հաստիք կա: Քաղաքապետ Ավինյանը հանձնարարել է «Երևանի ավտոբուս» ընկերությունում վարորդների համար դասընթացներ անցկացնել։ «Մեր վարորդների համար մենք ապահովում ենք լավ աշխատավարձ, առողջապահական ապահովագրություն, նաև արտաժամյա աշխատանքի ու պարապուրդի համար ենք նախատեսում վարձատրություն: Մարդկային պայմաններ, որ վարորդն […]
13:55 27.01.2025
Հասարակական տրանսպորտում ներդրվել է GPS սարքերից ստացվող տվյալների մշակման համակարգ։ Շուրջ 550 ավտոբուսից ստացվող տվյալներն օգնում են դիտարկել դրանց շարժն ու հետագիծը, այն հնարավորություն կտա դիտարկել ու կառավարել երթերը, դրանց միջակայքերը: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է նաև, որ առցանց արդեն հասանելի է նաև ավտոբուսների տեսահսկման համակարգը: Yandex հավելվածում էլ նախատեսվում է ներառել ոչ միայն […]
13:48 27.01.2025
Հունվարի 27-ին, ժամը 10:09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կորյունի փողոցի թիվ 17 շենքի մոտակայքում ավտոմեքենայի գազի բալոն է պայթել. կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Կորյունի փողոցում «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայում, դեռևս չբացահայտված հանգամանքներում, տեղի է […]
13:03 27.01.2025
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 24-27-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 257 դեպք, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 55, թմրանյութի հայտնաբերման՝ 48, մարմնական վնասվածք պատճառելու` 25, խարդախության` 17, ֆիզիկական ներգործության՝ 16, հոգեկան ներգործության` 14, զենք-զինամթերքի […]
12:53 27.01.2025
2024 թվականի նոյեմբերից մինչև 2025 թվականի հունվարի 27-ն ընկած ժամանակահատվածում Արդարադատության նախարարի կողմից 3 նոտար՝ օրենքների և իրավական այլ ակտերի պահանջների խախտման հիմքով, ենթարկվել է կարգապահական պատասխանատվության։ 2 նոտարի նկատմամբ կիրառվել է «նկատողություն», 1 նոտարի նկատմամբ՝ «խիստ նկատողություն» կարգապահական տույժը։
12:23 27.01.2025
Հունվարի 26-ին, ժամը 23։40-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տաթևի վանքից Սատանի կամուրջ տանող ավտոճանապարհին բեռնատար ավտոմեքենան մերկասառույցի պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները մոտ 1 կմ քարշակել են «SHACMAN» մակնիշի […]
12:08 27.01.2025
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 396 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 400 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 414 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 422 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․08 դրամ:
11:17 27.01.2025
Հունվարի 26-27-ը ՆԳՆ ՓԾ Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի, Շիրակի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ։ Մասնավորապես՝ Հրազդան քաղաքում, Արտանիշ, Նուռնուս գյուղերում, Նորաշեն-Հնաբերդ, Վարդաղբյուր-Տաշիր և Բյուրական-Ամբերդ ավտոճանապարհներին։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և 16 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։
11:08 27.01.2025
Աշխատանքներն ընթանում են բնականոն հունով և Երևանի մետրոպոլիտենը շարունակում է ապահովել արագ և հարմարավետ ուղևորափոխադրում։ Շաբաթվա ուղևորահոսք․ Հունվարի 20-ից 26-ը մետրոպոլիտենը սպասարկել է 411 հազար 412 ուղևոր։ Շարժակազմերի տվյալներ․ Հաշվետու ժամանակահատվածում գիծ է դուրս բերվել 2910 շարժակազմ, որոնցից՝ 808՝ երեք վագոնանի, 1078՝ երկու վագոնանի, 1024՝ մեկ վագոնանի։ Կատարողականը՝ 100․1% Երևանի մետրոպոլիտենից տեղեկացնում են նաև, որ […]
10:23 27.01.2025
Հունվարի 26-ին, ժամը 22։35-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, Աշտարակ-Երևան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին բախվել են «Opel» (վարորդ՝ Վ․ Գ․, ծնված 1995 թ․) և […]
10:00 27.01.2025
Հունվարի 27-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Քաջարան-Կապան ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։ Դիլիջանի ոլորաններում, Նորավան-Լծեն-Տաթև և Աղվանի-Տաթև ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 40-50 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
21:38 26.01.2025
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Ժամը 11։00-17:00-ն ընկած ժամանակահատվածում կարգաբերական աշխատանքների իրականացման նպատակով՝ Երևան քաղաքի Նոյ թաղամասի, Լենինգրադյան, Շինարարների, Արզումանյան, Բաշինջաղյան, Վշտունի, Խաչատրյան, Հասմիկի, Հասրաթյան, Առաքելյան փողոցների (մասնակի), Ծիծեռնակաբերդի խճ. 1/2, 1/3 շենքերի և Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային Համալիրի […]
20:28 26.01.2025
Երեկ՝ հունվարի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 17:20-ի սահմաններում ՌԴ քաղաքացի 35-ամյա Վիտալի Շևչենկոն ահազանգել է ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ Գյումրի քաղաքի Արամ Խաչատրյան փողոցի տներից մեկում կախված դի կա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ […]
19:51 26.01.2025
2024թ. առաջին անգամ մետաղական հանքերի՝ պետությանը վճարված ռոյալթիների 2 տոկոս գումարը հասավ ազդակիր բնակավայրեր: Այսպիսով, Կառավարությունն անցած տարվա ընթացքում հրաժարվեց ավելի քան 1 միլիարդ դրամից հօգուտ 4 մարզի 6 համայնքի: Պետական բյուջե վճարված ռոյալթիներից առաջացած այս հատկացումները նախատեսված են գյուղատնտեսության, կրթության, առողջապահության ու մի շարք այլ ոլորտների զարգացմանը միտված ծրագրերի համար:
18:57 26.01.2025
Հունվարի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Միածնաէջ Մայր Տաճարում, Հայոց բանակի օրվա կապակցությամբ` հավարտ Սուրբ և Անմահ Պատարագի, կատարվեց Հանրապետական մաղթանք։ Պատարագիչն էր ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Հոգեշնորհ Տ. Մովսես վարդապետ Սարգսյանը: Սրբազան արարողությանը ներկա էին Մայր Աթոռի միաբաններ, ՀՀ ԶՈՒ սպաներ, կուրսանտներ և զինծառայողներ, ՀՀ ԶՈւ Հոգևոր Առաջնորդության […]
18:35 26.01.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ավստրալիայի Համագործակցության վարչապետ Էնթոնի Ալբանիզին ազգային տոնի՝ Ավստրալիայի օրվա առիթով: Շնորհավորական ուղերձում նշված է. «Շնորհավորանքներս և լավագույն բարեմաղթանքներս եմ հղում Ձեզ և Ավստրալիայի բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ Ավստրալիայի օրվա կապակցությամբ: Գոհունակությամբ եմ արձանագրում մեր երկրների միջև առկա փոխշահավետ համագործակցությունը և մեր ժողովուրդների պատմական ջերմ կապերն ու միջմարդկային փոխանակումները։ […]
17:17 26.01.2025
Մարդու իրավունքների պաշտպանի մշտադիտարկումների, գրավոր և բանավոր դիմում-բողոքների, այդ թվում՝ թեժ գծի հեռախոսահամարին ստացված զանգերի արդյունքում արձանագրվել է, որ վերջին շրջանում սոցիալական ցանցերում շարունակվում են լայնորեն տարածվել երեխաների մասնակցությամբ տեսանյութեր, որոնք երեխաներին թիրախավորելու և բուլինգի ենթարկելու պատճառ են դառնում: Շատ հաճախ անձնական տվյալները հրապարակվում են առանց երեխաների և նրանց օրինական ներկայացուցիչների իմացության ու իրազեկ համաձայնության, […]
13:13 26.01.2025
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 397 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 400 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 414 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 421․50 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․99 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․03 դրամ:
12:12 26.01.2025
Հունվարի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Հայոց բանակի օրվա կապակցությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում, հընթացս Սուրբ և Անմահ Պատարագի, կկատարվի Հանրապետական մաղթանք՝ առ Աստված հայց վերառաքելով հայոց բանակի զինվորների ու սպաների անվտանգ ծառայության, հայրենի պետության սահմանների անսասանության և համայն մեր ժողովրդի խաղաղ ու ապահով կյանքի համար:
11:41 26.01.2025
Տարածաշրջանում և տարածաշրջանից դուրս կան ուժեր, ովքեր խնդիր են դրել նոր էսկալացիա ձևավորել, նոր էսկալացիա գեներացնել: Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում խոսել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Եվ այդ էսկալացիաների գեներացման կարևորագույն հատվածն այդ կոպիտ ասած, կներեք ոչ քաղաքական, ոչ դիվանագիտական բառապաշարի համար, ամեն ինչ սկսվում է լեզվակռվից: Եվ շատ դեպքերում հայտնի ուժերը փորձ […]
11:20 26.01.2025
Երևանը երկարաժամկետ հեռանկարում պետք է ունենա տրանսպորտային համակարգ։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում խոսել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ես կողմ եմ, որ Երևան քաղաքն ունենա տրանսպորտ: Ես կողմ եմ, որ Երևան քաղաքն ունենա տրանսպորտ ոչ միայն այսօր, այլև հինգ տարի հետո, այլև տաս տարի հետո, այլև տասնհինգ տարի հետո: Երևան քաղաքն ունեցել է […]
11:06 26.01.2025
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է ՀՀ օրհներգի թեմային։ «Հին օրհներգի և նոր օրհներգի հարց դրված չէ: Ընդամենը հետևյալի մասին է` մենք ի՞նչ բառերով ենք ուզում, որ մեր օրհներգն ավարտվի: Մինչև հիմա ավարտվում էր «բայց երանի, որ յուր ազգի ազատության կզոհվի», այս տողերի հետ մենք ոչ մի բան չենք առաջարկել անել […]
10:58 26.01.2025
Հայաստանը հետախուզական տվյալներ ունի, որ Ադրբեջանը Բաքվում պահվող հայ գերիների նկատմամբ հոգեներգործուն արգելված միջոցներ է կիրառում, որպեսզի տարածաշրջանային էսկալացիաները հրահրելուն ուղղված խոսույթներ, ցուցմունքներ կորզի։ Այս մասին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում անդրադառնալով կարծիքին, թե ոչինչ չի արվում Բաքվում գտնվող հայ գերիներին վերադարձնելու համար, քանի որ նրանք իր քաղաքական հակառակորդներն են: […]