TIME
Ամսաթիվ
19 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+19.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գյումրի, Հրազդան, Վանաձոր և Ալավերդի քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը

16:49 29.01.2025

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Գյումրի, Հրազդան, Վանաձոր և Ալավերդի քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հունվարի 19-24-ը (2025թ․)։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. ◾️ Գյումրիում՝ հունվարի 19-ին, 21-ին, 22-ին և 23-ին, ◾️ Հրազդանում՝ հունվարի 21-ին, ◾️ Վանաձորում՝ հունվարի 19-ին, 20-ին և 23-ին, ◾️ Ալավերդիում՝ հունվարի՝ 22-ին, 23-ին և 24-ին։

̰
Երևանի որոշ թաղամասերում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

16:41 29.01.2025

Երևանում մթնոլորտային օդի որակը՝ հունվարի 22-28-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոն վարչական շրջանում՝ ամբողջ շաբաթվա ընթացքում, ◾️ Նոր Նորքում՝ հունվարի 22-ին և 23-ին, ◾️ Արաբկիրում՝ հունվարի 24-ին, 25-ին, 26-ին 27-ին և 28-ին, ◾️ Շենգավիթում՝ հունվարի 23-ին, 27-ին և 28-ին Ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակություները չեն գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները։

̰
Մարմնական վնասվածքները ստացել էր վիճաբանության ժամանակ

16:31 29.01.2025

Հունվարի 18-ի ժամը 23.55-ին ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը Վանաձոր քաղաքի Տարոն 4 թաղամասի շենքերից մեկի շքամուտքից մարմնական վնասվածքներով «Վանաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխել մի քաղաքացու, ով ի վիճակի չի եղել հայտնելու անձնական տվյալներն ու վնասվածքներ ստանալու հանգամանքը: Համայնքային ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողները պարզել են քաղաքացու ինքնությունը: […]

̰
Եղանակը՝ առաջիկա օրերին

16:10 29.01.2025

Երևանում հունվարի 29-ի ցերեկը, 30-31-ին, փետրվարի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում 29-ի ցերեկը, 30-31-ին, փետրվարի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիսարևմտյան 2-5մ/վ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 30-ից փետրվարի 3-ին հատկապես ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով։

̰
Հայաստանը պահպանել է մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը վերացրած երկրի կարգավիճակը

16:02 29.01.2025

2024 թվականի դեկտեմբերի 9-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության Վալիդացիայի գլոբալ խորհրդատվական կոմիտեն վերահաստատել է, որ Հայաստանը պահպանել է մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը վերացրած երկրի կարգավիճակը` 2020-2023 թվականներին: Այս մասին տեղեկացրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը` պաշտոնական գրությամբ: Վերահաստատումն իրականացվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հայտնաբերման, ախտորոշման, բուժման և բուժման մոնիթորինգի մեր երկրում գործող ընթացակարգերի և գործելակարգերի, իրավական դաշտի և 2020-2023 […]

̰
Ադրբեջանի գազային խաղաքարտը Եվրոպայում

15:45 29.01.2025

Ադրբեջանի էներգետիկայի նախարարությունը հրապարակել է 2024 թվականին գազի արտահանման ցուցանիշները։ Անցած տարում ցուցանիշն աճել է 5,8 %-ով և կազմել 25,2 միլիարդ խմ։ Դրա շուրջ կեսը՝ 12,9 միլիարդ խմ, արտահանվել է Եվրոպա, իսկ 2023 թվականին աճը կազմել է շուրջ 9%: Այս մասին հայտնում է «Գեղարդ» հիմնադրամը։ Ադրբեջանական գազը Եվրոպայի հարավ ու արևելք է հասնում Հարավային գազային […]

̰
150 դրամ՝ մեկ ուղևորության համար և անսահմանափակ փաթեթների երկարացում

15:10 29.01.2025

Երևանի քաղապապետարանից հայտնում են, որ 2025 թվականի ընթացքում մեկ ուղևորության արժեքը կկազմի 150 դրամ։ «Մեր նպատակը ձեզ ծառայելն է, մեր նպատակը մեր քաղաքը ձեզ համար ավելի մատչելի և բարեկեցիկ դարձնելն է։ Սրան են միտված մեր նախաձեռնած բոլոր բարեփոխումները, հատկապես տրանսպորտային համակարգի բարեփոխումը։ Քանի որ այդ ռեֆորմի հիմքում հենց ձեր՝ երևանցու շահն է, մենք լսում ենք […]

̰
Մահվան ելքով վթար Երևան-Գյումրի ճանապարհին

14:12 29.01.2025

Հունվարի 27-ին, ժամը 7.30-ին, Երևան-Գյումրի ճանապարհի 21-րդ կմ-ին իրար են բախվել «Տոյոտա» և «Ավիա» մակնիշի մեքենաներ։ «Ավիա» մեքենայի վարորդը՝ 65-ամյա Կամո Ն.-ն, մահացել է, իսկ «Տոյոտայի» 28-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն:

̰
Եղվարդ քաղաքում փորձարկվելու է էլեկտրական շչակ

13:55 29.01.2025

Հունվարի 30-ին՝ ժամը 12:00-ից մինչև 16:00-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում փորձարկվելու է էլեկտրական շչակ: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

̰
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

13:48 29.01.2025

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 27-29-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 174 դեպք, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 45, թմրանյութի հայտնաբերման՝ 33, ֆիզիկական ներգործության՝ 11, հոգեկան ներգործության` 9, խարդախության` 8, մարմնական վնասվածք պատճառելու` 7, սառը […]

̰
Տեղի է ունեցել ՄԻՊ առընթեր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի հերթական առցանց նիստը

13:40 29.01.2025

Հունվարի 21-ին տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի հերթական առցանց նիստը: Նիստի ընթացքում քննարկվել է Պաշտպանի կողմից «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկման շրջանակներում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով Մարդու իրավունքների պաշտպանի կողմից կոմիտեին (այսուհետ՝ Կոմիտե) ներկայացվող զեկույցը: Զեկույցի շրջանակում բարձրացված հարցերի […]

̰
Պրոբացիայի ծառայության միջնորդությամբ Կախվածությունների բուժման ազգային կենտրոն է ուղղորդվել 10 շահառու

13:32 29.01.2025

2024թ.-ին Պրոբացիայի ծառայության միջնորդությամբ Կախվածությունների բուժման ազգային կենտրոն է ուղղորդվել Պրոբացիայի ծառայությունում հաշվառված 10 շահառու։ Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։

̰
Տարադրամի փոխարժեքները հունվարի 29-ին

13:24 29.01.2025

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 396 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 400 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 413 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 421 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․11 դրամ:  

̰
Հնդկաստանում կրոնական տոնախմբության ժամանակ հրմշտոցի հետևանքով առնվազն 15 մարդ է զոհվել

12:45 29.01.2025

Հնդկաստանի Պրայագրաջ քաղաքում կրոնական տոնախմբության ժամանակ տեղի ունեցած հրմշտոցի հետևանքով առնվազն 15 մարդ է զոհվել։ Այս մասին հունվարի 29-ին հայտնել է Channel News Asia հեռուստաալիքը: «Առնվազն 15 մարդ է զոհվել, կան նաև հոսպիտալացվածներ»,- ասվում է հրապարակման մեջ։ Հաղորդվում է, որ տուժածներից մի քանիսի վիճակը ծանր է։

̰
Այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ

23:41 28.01.2025

Հունվարի 28-ին, ժամը 19:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ամրակից գյուղի սարի վրա հրդեհ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:23-ին, մարվել՝ 21։53-ին։ Այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ. հրշեջ-փրկարարները հրդեհաշիջում են իրականացրել […]

̰
Խաղաղության գնալու ամենակարճ ճանապարհը մարտունակ բանակն է, այսօր մեր սահմանին կանգնած են փայլուն զինվորներ. Գագիկ Սաֆարյան

21:06 28.01.2025

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է Ղարաբաղյան շարժման հիմնադիրներից պատմաբան Գագիկ Սաֆարյանին, որի անցած ճանապարհը, գործունեությունը սերտորեն կապված է բանակի հետ: Գագիկ Սաֆարյանը խոսել է բանակաշինության, բանակի խնդիրների, բանակի մարտունակության և բազմաթիվ այլ թեմաների մասին: «Խաղաղության գնալու ամենակարճ ճանապարհը մարտունակ բանակն է և բանակի ռազմատեխնիկական մակարդակի անշեղ բարձրացումը: Այսօր մեր սահմանին կանգնած են փայլուն զինվորներ»,-ասել է պատմաբանը: […]

̰
Արդյոք Ադրբեջանը կմասնակցի Սիրիայի քրդերի դեմ Թուրքիայի սպասվող ռազմական գործողությանը

20:56 28.01.2025

Ադրբեջանը կարող է մասնակցություն ունենալ Սիրիայի քուրդ զինյալների դեմ Թուրքիայի սպասվող ռազմական գործողության իրականացմանը: Տեղեկություններ այդ մասին տարածում են թուրքական ու արաբական լրատվամիջոցները: Որքանո՞վ են հավաստի այս տեղեկությունները: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հունվարի 24-ից մինչ օրս, Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար Հիքմեդ Միրզոևը երկարատև պաշտոնական այցով Թուրքիայում է: Հատկանշականն այն է, որ հանդիպումների մի […]

̰
Սուրեն Պապիկյանի ելույթը՝ ՀՀ բանակի կազմավորման 33-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ

20:07 28.01.2025

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ելույթը՝ ՀՀ բանակի կազմավորման 33-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ:

̰
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

19:34 28.01.2025

Հունվարի 28-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

̰
ՀՀ բանակի կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառումը շարունակվել է ՊՆ վարչական համալիրի դահլիճում

18:40 28.01.2025

ՀՀ բանակի կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառումը շարունակվել է ՊՆ վարչական համալիրի դահլիճում։ Միջոցառման սկզբում հնչել է ՀՀ պետական օրհներգը, այնուհետև ներկաները մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք են մատուցել հայրենիքի պաշտպանության համար նահատակվածների հիշատակին, այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ «Ելույթներով հանդես են եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ […]

̰
ԱՄՆ-ից արտաքսված միգրանտների առաջին խումբը ժամանել է Կոլումբիա

17:45 28.01.2025

ԱՄՆ-ից արտաքսված միգրանտների առաջին խումբը ժամանել է Կոլումբիա, հաղորդում է տեղական Tiempo հրատարակությունը։ Ավելի վաղ Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն հայտնել էր, որ ԱՄՆ-ից արտաքսված Կոլումբիայի քաղաքացիները երեքշաբթի օրը երկիր կտեղափոխվեն ազգային ավիացիայի ինքնաթիռներով և առանց ձեռնաշղթաների՝ այդպիսով հարգելով նրանց արժանապատվությունը: Tiempo-ն նշում է, որ Boeing 737-700 ինքնաթիռը տեղափոխել է 205 միգրանտի: Պարբերականի տվյալներով՝ Կոլումբիայի քաղաքացիները […]

̰
ՆԳ նախարարի տեղակալը մասնակցել է ՀՀ-ում ՄԱԿ-ի գործունեության առաջիկա հնգամյակի ծրագրի քննարկմանը

17:32 28.01.2025

Հունվարի 23-ին ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը մասնակցել է Արտաքին գործերի նախարարության և ՄԱԿ գրասենյակի կազմակերպած հանդիպմանը, որի շրջանակում քննարկվել են Հայաստանի համար 2021-2025 թթ. ՄԱԿ-ի Կայուն զարգացման համագործակցության շրջանակում իրականացման ընթացքը և առաջիկա հնգամյակում Հայաստան-ՄԱԿ համագործակցության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ պետական այլ գերատեսչությունների և ՄԱԿ մասնագիտացված գործակալությունների ներկայացուցիչներ: Արմեն Ղազարյանը […]

̰
Պետք է հստակ հայտարարենք` որդեգրում ենք հայրենասիրության այն մոդելը, որը մեր բանակին, զինվորին առաջարկում է կոնկրետ խնդիր՝ պահպանել և պաշտպանել միջազգայնորեն ճանաչված մեր սահմանների անվտանգությունը. վարչապետ

17:22 28.01.2025

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձի առիթով վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Պաշտպանության նախարարություն: ԶՈՒ ստորաբաժանումների մասնակցությամբ նախ տեղի է ունեցել քայլերթ, որից հետո հանդիսավոր նիստ՝ ԶՈՒ բարձրագույն սպայակազմի մասնակցությամբ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդես են ելույթներով: Իր խոսքում վարչապետը, մասնավորապես, նշել է. «Հայաստանին Հանրապետության պաշտպանության հարգելի՛ նախարար, Զինված ուժերի […]

̰
Տեղեկատվական անվտանգության փորձագետը զգուշացնում է հեռախոսային նոր խաբեության մասին

16:55 28.01.2025

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է հեռախոսային նոր խաբեության մասին․ «Զգուշացում։ Զանգում են ձեզ բջջային օպերատորի (այս պահին ռուսերեն է, բայց հաստատ հայ օպերատոր էլ կգտնեն հետո), առաջարկում են հղումով անցնել, իբր գրանցվել 5G: Զանգում են հայկական համարից (համարի տերը տեղյակ էլ չէ, կեղծվում է զանգը)։ Կարճ ասած, նման դեպքերում հիշում եք. եթե ձեզ […]

̰
ՄԱԿ-ն ավելացնում է Գազայի բնակչությանը տրամադրվող օգնությունը

16:24 28.01.2025

ՄԱԿ-ն ընդլայնում է Գազայի հատվածի բնակչությանը տրամադրվող օգնությունը, որտեղ հունվարի 19-ից ուժի մեջ է մտել հրադադարը։ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը հրադադարի առաջին չորս օրվա ընթացքում ավելի շատ սնունդ է մատակարարել անկլավին, քան ամբողջ դեկտեմբերին, ասել է ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերով համակարգման գրասենյակը: «ՄԱԿ-ը և նրա հումանիտար գործընկերները մեծացնում են կյանքեր փրկելու օգնությունը կարիքավորներին», – ասվում է […]

̰
Շնորհակալություն մեր զինվորներին ու սպաներին՝ իրենց նվիրումի և անձնվիրության համար. Տիգրան Ավինյան

16:19 28.01.2025

Այսօր նշում ենք մեր զինված ուժերի կազմավորման 33-ամյակը՝ հայոց բանակի կազմավորման օրը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Շնորհակալություն մեր զինվորներին ու սպաներին՝ իրենց նվիրումի և անձնվիրության համար»,-գրել է քաղաքապետը:

̰
ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է ՀՀ բանակի կազմավորման 33-ամյակին նվիրված միջոցառումների շարքը

16:04 28.01.2025

Հունվարի 28-ին ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է ՀՀ բանակի կազմավորման 33-ամյակին նվիրված միջոցառումների շարքը՝ ԶՈՒ տարբեր ստորաբաժանումների զինծառայողների շարանցմամբ՝ ռազմանվագախմբի ուղեկցությամբ, որին հաջորդել է պատվոպահակային վաշտի զինծառայողների ցուցադրական դեֆիլեն։ Միջոցառմանը մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։

̰
Բանակի բոլոր պրոբլեմները բխում են մեր քաղաքացիական կյանքից, մեր բարքից․ Փաշինյան

14:13 28.01.2025

Այսօր ՀՀ բանակում չկա գեթ մի պրոբլեմ, որի հեղինակը ինքը բանակը լինի։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Բանակի բոլոր պրոբլեմները բխում են մեր քաղաքացիական կյանքից, մեր բարքից»,-գրել է նա:

̰
Չարենցավան համայնքի Բջնի բնակավայրում փորձարկվելու է էլեկտրական շչակ

13:08 28.01.2025

Հունվարի 29-ին՝ ժամը 11:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Բջնի բնակավայրում փորձարկվելու է էլեկտրական շչակ: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

̰
Արենի համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ

12:35 28.01.2025

Հունվարի 29-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Ռինդ բնակավայրում և բնակավայրի միջնակարգ դպրոցում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ:

̰
BACK_TO_TOP