11:16 12.03.2018
Այսօր Բեռլինում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի երրորդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակներով կմրցի Վլադիմիր Կրամնիկի հետ:
19:22 11.03.2018
Անգլիայի Պրեմիեր լիգայի 30-րդ տուրում «Արսենալ»-ը 3-0 հաշվով հաղթեց «Ուոտֆորդ»-ին: Լոնդոնցիների կազմում գոլի և գոլային փոխանցմա հեղինակ է դարձել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
17:48 11.03.2018
Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում ընթացող «Արսենալ» – «Ուոթֆորդ» հանդիպման երկրորդ գոլը խփեցին դաշտի տերերը: Հակագրոհի ժամանակ Մխիթարյանի փոխանցումից հետո գոլը 59-րդ րոպեին խփեց Օբամեյանգը: Իսկ մի քանի րոպե անց «Ուոթֆորդը» չկարողացավ իրականացնել 11 մետրանոցը, իրավիճակը փրկեց Չեխը:
18:25 10.03.2018
Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի բացման արարողությանը մասնակցելու նպատակով Բեռլինում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը` որպես մրցաշարի պատվավոր հյուր, կատարել է մրցաշարի առաջին տուրի Լևոն Արոնյան-Դին Լիրեն պարտիայի մեկնարկն ազդարարող խորհրդանշական առաջին քայլը:
17:22 10.03.2018
«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Նեյմարը խնդրել է հորը իր տեղափոխության հարցով բանակցություններ սկսել մադրիդյան «Ռեալի» հետ: Նշենք, որ Նեյմարի գործակալն իր հայրն է:
12:25 10.03.2018
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան բաց կթողնի «Լիվերպուլի» հետ կայանալիք խաղը:
Ֆրանսիացին վնասվածք էր ստացել երեկ կայացած մարզման ժամանակ և չի հասցնի վերականգնվել այսօրվա խաղին: The Telegraph-ի հաղորդմամբ Պոգբան թիմի հետ խաղից առաջ չի ժամանել հյուրանոց:
Նշենք, որ «Մանչեսթեր Յունայթեդ» – «Լիվերպուլ» հանդիպումը տեղի կունենա այսօր Երևանի ժամանակով 16.30-ին:
12:16 10.03.2018
«Հավանականությունը մեծ է, որ ամռանը Վենգերը կլքի թիմը, և նոր մարզիչը իր հետ կբերի նաև նոր պաշտպանությունը»,- այս մասին «Հեռանկարի» տաղավարում ասել է «Մեդիամաքս-Սպորտի» գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանը:
11:52 10.03.2018
Ամերիկացի երգիչ Ջեյսոն Դերուլոն ներկայացրել է 2018 թվականի Աշխարհի առաջնության պաշտոնական օրհներգը:
«Գույներ» անվանումով երգը 28-ամյա երգիչը հրապարակել է իր YouTube-յան էջում:
11:34 10.03.2018
Հանրահայտ ֆուտբոլային ծաղրանկարիչ Օմար Մոմանին անդրադարձել է «Եվրոպա» լիգայի խաղարկության 1/8 եզրափակչում «Միլանի» նկատմամբ տարած «Արսենալի» հաղթանակին:
18:35 09.03.2018
Ֆրանսիական Tour ակումբի երիտասարդական ակադեմիայի 18 -ամյա ֆուտբոլիստ Թոմ Ռոդրիգեսին մահացած են հայտնաբերել: Այս մասին հաղորդվել է երկրի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի կայքում (LFP):
17:43 09.03.2018
Այսօր Հարավային Կորեայում հանդիսավոր կերպով վառվել է 12-րդ ձմեռային Պարաօլիմպիական խաղերի կրակը: Դրա մրցավազքը սկսվել է մարտի 3-ին Հարավային Կորեայի 5 քաղաքներից բերված ջահերի միավորմամբ:
15:36 09.03.2018
Մարտի 10-ին Բեռլինում կմեկնարկի Շախմատի հավակնորդների մրցաշարը, որին կմասնակցի նաև հայ գրոստմայստեր Լևոն Արոնյանը, հաղորդում է Շախմատի միջազգային ֆեդերացիայի (FIDE) պաշտոնական կայքը:
14:27 09.03.2018
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով կմեկնի Գերմանիայի Դաշնային Հանրապետություն:
13:17 09.03.2018
«Վենգերը խորհուրդ հարցրեց Գատտուզոյից ու խաբեց»: Այսպիսի վերնագրով հոդված է հրապարակել «Եվրոսպորտը»: Բանն այն է, որ մինչև «Միլան»-«Արսենալ» հանդիպումը տեղի ունեցած ասուլիսում լրագրողներից մեկը հարցրել էր Վենգերին, թե ինչ կարող եք խորհուրդ տալ «Միլան»-ի մարզչին:
12:17 09.03.2018
Չոն Չժե Սոնի մոտ արդեն ավելի քան 3 տարի առաջ սրտի առիթմիա էր հայտնաբերվել, իսկ վերջին շրջանում նա բավականին հաճախ գանգատվել է սրտի հատվածի ցավերից:
10:30 09.03.2018
Օրերս լուրեր էին տարածվել այն մասին, որ Արսեն Վենգերին ցանկանում են հեռացնել «Արսենալի» մարզչի պաշտոնից: ESPN պարբերականը հաղորդում է, որ Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզչի պաշտոնի հիմնական թեկնածուն է: Լյովի պայմանագիրը Գերմանիայի հավաքականի հետ մինչև Եվրո-2020-ի ավարտն է։ Չնայած դրան, «Արսենալը» նրան դիտարկում է որպես գլխավոր թեկնածու։
23:30 08.03.2018
ՈւԵՖԱ-ի «Եվրոպա» լիգայի ⅛ եզրափակիչ «Միլան» – «Արսենալ» առաջին խաղում «զինագործներ»-ը առավելության հասան 2-0 հաշվով: Լոնդոնյան ակումբի կազմում գոլի հեղինակ դարձան Հենրիխ Մխիթարյանը և Աարոն Ռեմսին։