21:58 08.03.2018
ՈւԵՖԱ-ի «Եվրոպա» լիգայի ⅛ եզրափակիչ «Միլան» – «Արսենալ» խաղում առաջին խաղակեսից հետո հաշիվը 2-0 է: 49-րդ րոպեին «զինագործ»-ների կազմում գոլի հեղինակ է դարձել Աարոն Ռեմսին։
21:18 08.03.2018
Միլանում ընթանում է «Եվրոպա» լիգայի 1/8 եզրափակչի առաջին հանդիպումը իտալական ակումբի և «Արսենալ»-ի միջև։ Լոնդոնցիները 15-րդ րոպեին առաջ են անցել հաշվի մեջ։ «Արսենալ»-ի կազմում իր առաջին գնդակն է խփել Հենրիխ Մխիթարյանը։
18:35 08.03.2018
Քանի դեռ թիմերը չեն հրապարակել իրենց մեկնարկային կազմերը, առաջարկում ենք կազմել Ձե՛ր նախընտրած տարբերակը։ Ինչպիսի՞ կազմ դուրս կբերեիք իտալական ակումբի դեմ, եթե լինեիք գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի փոխարեն:
17:58 08.03.2018
Համացանցում տեսագրություն է հրապարակվել, որտեղ կլոր սեղանի շուրջ չորս «զինագործներ» են՝ նորեկներ Հենրիխ Մխիթարյանը և Պիեր Էմերիկ Օբամեյանգը և հնաբնակներ Բելիերինն ու Իվոբին: «Արսենալ»-ում խաղալու ավելի մեծ փորձ ունեցող ֆուտբոլիստները նորեկներին թիմի առանձնահատկությունների հետ են ծանոթացնում, նաև կատակում ու զավեշտալի դրվագներ հիշում:
16:26 08.03.2018
Ֆանտասիկ անցյալով երկու թիմերը միմյանց դեմ կխաղան Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչում: Ընդամենը 10 տարի առաջ «Արսենալ»-ն ու «Միլան»-ը եվրոպական ամենաուժեղ ակումբների առաջին տասնյակում էին: Հիմա շատ բան է փոխվել, թեև շարունակում են մնալ եվրոպական ամենաքննարկվող ակումբներից. անգլիական թիմի հասցեին վերջին շրջանում ավելի շատ քննադատություն է հնչում, իտալացիների պարագայում ճիշտ հակառակն է:
14:23 08.03.2018
«Արսենալ»-ի պաշտպան Սեադ Կոլաշինացը պատմել է, թե ինչպես են նորեկները՝ Պիեր-Էմերիկ Օբամեյանգը և Հենրիխ Մխիթարյանը, հարմարվել թիմին:
14:06 08.03.2018
Աշխարհի մի շարք խոշոր ֆուտբոլային ակումբների ավելի քան 100 ֆուտբոլիստներ շնորհավորել են կանանց միջազգային օրվա կապակցությամբ:
11:05 08.03.2018
Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը ԵԼ-ի 1/8 եզրափակիչ փուլի «Միլանի» դեմ խաղից առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք Մխիթարյանը կարող է օգնել Եվրոպա լիգան հաղթելու հարցում, նշել է, թե չգիտի, կանցեն առաջ, թե ոչ։
10:56 08.03.2018
Լոնդոնի «Արսենալ»-ի պաշտոնական կայքի կողմից անցկացված հարցումների արդյունքում՝ ակումբի փետրվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հենրիխ Մխիթարյանը: Հայ կիսապաշպանի օգտին են քվեարկել երկրպագուների 72%-ը: Երկրորդ տեղում է Նաչո Մոնրեալը 21%, երրորդը Աարոն Ռեմսին է 5%:
19:56 07.03.2018
Մարտի 24-ին և 27-ին ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Երևանում ընկերական հանդիպումներ կանցկացնի Էստոնիայի և Լիտվայի հավաքականների հետ։
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը, այդ խաղերից առաջ, հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի՝ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների անունները, որոնք ստացել են նախապատրաստական հավաքին մասնակցելու հրավեր.
19:05 07.03.2018
Լոնդոնի «Արսենալ»-ի պաշտոնական էջը տեսանյութ է հրապարակել ՈՒԵՖԱ-ի «Եվրոպա» լիգայի խաղարկության 1/8 եզրափակչում «Միլան»-ի հետ կայանալիք խաղից առաջ Լոնդոնում անցկացված վերջին մարզումից:
14:12 07.03.2018
Հայտնի են դարձել Չեմպիոնների լիգայի 2017/18 մրցաշրջանի խաղարկության 1/4 եզրափակչի առաջին մասնակիցները:
21:25 06.03.2018
Լոնդոնի «Արսենալ»-ի պաշտոնական կայքում անցկացված հարցումների արդյունքով հայտնի է դարձել փետրվարի լավագույն գոլի հեղինակի անունը։ Ամենաշատ ձայները ստացել է «զինագործների» գաբոնցի հարձակվողի գոլը: Պիեր Էմերիկ Օբամեյանգը Անգլիայի Պրեմյեր լիգայի 26-րդ տուրում Հենրիխ Մխիթարյանի կատարած փոխանցումից հետո գրավել էր «Էվերթոն»-ի դարպասը։
18:40 06.03.2018
Ֆինլանդիայում անցկացվող նիզակի նետման առաջնության կազմակերպիչները խոստացել են կղզի նվիրել այն մարզիկին, որը կկարողանա գերազանցել նիզակի նետման ֆիննական ռեկորդը:
18:24 06.03.2018
«The Sun»-ը գրում է, որ «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հուսահատ փորձում է վերականգնել թիմային ոգին, քանի որ ֆուտբոլիստները զայրացած են «Բրայթոնի» հետ խաղում պարտություն կրելուց հետո:
16:17 06.03.2018
Daily Star-ի հաղորդմամբ Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կմնա իր պաշտոնում, եթե կարողանա հաղթել «Եվրոպա» լիգայում:
15:02 06.03.2018
ՈՒԵՖԱ-ի «Եվրոպա» լիգայի խաղարկության 1/4 եզրափակչի ուղեգրի համար Լոնդոնի «Արսենալը» կպայքարի իտալական «Միլանի» հետ:
Մինչ այս երկու թիմերը ՈՒԵՖԱ-ի մրցաշարերում հանդիպել են 6 անգամ: Արդյունքների հարցում լիակատար հավասարություն է. երկու խաղում հաղթել են «Արսենալի» ֆուտբոլիստները, երկու հանդիպում ավարտվել է ոչ-ոքի, երկուսում էլ հաղթանակ են տոնել իտալական ակումբի ֆուտբոլիստները: Այս խաղերում լոնդոնցիները խփել են 5 գոլ, սեփական դարպասը ընդունել 6-ը:
09:41 06.03.2018
Մարտի 8-ին մեկնարկում է ՈՒԵՖԱ-ի «Եվրոպա» լիգայի խաղարկության 1/8 եզրափակիչ փուլը: Լոնդոնի «Արսենալ»-ն այս փուլի առաջին խաղում հյուրընկալվելու է «Միլան»-ին: Այդ հանդիպման ուղիղ հեռարձակումը կմեկնարկի Երևանի ժամանակով 21.55-ին «Շանթ»-ի և «Շանթ Պրեմիում»-ի եթերում:
19:37 05.03.2018
Իտալական «Ֆիորենտինա» ֆուտբոլային ակումբի ավագ Դավիդե Աստորիի ոչ դիտավորյալ սպանության կասկածանքով քրեական գործ է հարուցվել Ուդինե քաղաքի դատախազության կողմից, հայտնում է Football Italia-ն: Հաղորդվում է, որ սպանությունն իրականացնողի վերաբերյալ դեռևս որևէ տեղեկություն չկա:
13:46 05.03.2018
Հեծանվորդն արդեն ավարտել է կարիերան՝ 5 օլիմպիական մեդալներով ու բրիտանական «Սըր» տիտղոսով
09:17 05.03.2018
Հայաստանում կան մարզիկներ, որ կարող են այստեղ լավ պատրաստվել, լավ մենամարտեր ունենալ ու հաղթանակներ գրանցել: Դրա համար մարզիկների պատրաստման վերջին փուլին օգնելու համար եմ եկել: Այս մասին հայտնեց բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Վիկ Դարչինյանը: Բռնցքամարտիկը պատրաստվում է պրոմոութերական ընկերություն բացել ու հայ մարզիկներին ներգրավել պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհ: Դրա համար Վիկ Դարչինյանը պատրաստվում է տեղի մարզիկներին […]
09:11 05.03.2018
Աշխարհի 9 չեմպիոնական գոտի ունեցող Վիկ Դարչինյանը մտադիր է կարիերան ավարտել 10-րդ գոտին նվաճելուց հետո: Այս մասին ինքը բռնցքամարտիկը հայտնեց այսօր: Հնարավոր գոտին Վիկ Դարչինյանը կարող է նվաճել Եվգենի Գրադովիչի հետ մարտում, որի համար սպասում է մրցակցի վերջնական առաջարկին: Դարչինյանն այս մենամարտին պատրաստ է մասնակցել միայն այն պատճառով, որ Գրադովիչն ունի չեմպիոնական գոտի: Վիկ Դարչինյանը […]