«Թիմը շատ լավն է, տղաները շատ լավն են». Մխիթարյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+39.09 oC

«Թիմը շատ լավն է, տղաները շատ լավն են». Մխիթարյան

11:27 09.03.2018

«Շատ լավ տպավորություններ էին, հատկապես առաջին խաղակեսում, կարողացանք երկու գնդակի առավելություն ստանալ»,- «Vivaro news»-ի հետ զրույցում այս մասին նշել է Հայաստանի Ազգային հավաքականի ու «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ԵԼ 1/8 եզրափակչի առաջին խաղում «Միլանի» նկատմամբ տարած հաղթանակից հետո:

Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվեց 2-0 հաշվով, Մխիթարյանը բացեց իր գոլերի հաշիվն «Արսենալում»: 

Նրա խոսքով՝ երկրորդ խաղակեսում մի փոքր կենտրոնացած չէին և դրա համար չկարողացան նույնկերպ շարունակել խաղը: Ինչ վերաբերում է Եվրոպա լիգայում հաղթանակ տանելուն, Մխիթարյանը նկատել է, որ դեռ երկար ճանապարհ կա գնալու մինչև եզրափակիչ: 

«Դեռ շատ խաղեր ունենք առջևում և պետք է կենտրոնանանք ամեն խաղի վրա»,- նշել է նա:

Մեր ֆուտբոլիստը նշել է նաև, որ լոնդոնյան ակումբում շատ լավ հարմարվել է և շատ լավ մթնոլորտ է.

«Թիմը շատ լավն է, տղաները շատ լավն են, բոլորի հետ հարաբերությունները հոյակապ են: Կարող եմ ասել, որ կենտրոնացած եմ ֆուտբոլի վրա և ցանկություն ունեմ օգնելու «Արսենալին»,- ասել է Միկին:

 Վերջին շրջանում շատ էր քննարկվում նաև այս թիմում միևնույն ժամանակ երկու «10 համարների» առկայությունը՝ ի դեմս Հենրիխ Մխիթարյանի և Մեսութ Օզիլի: Այդ մասին խոսելով՝ Մխիթարյանը նշել է, որ «Արսենալը» առաջին թիմը չէ, որ երկու «10 համարով» է հանդես գալիս: Մխիթարյանի խոսքով՝ իր համար  միմիայն հաճելի է խաղալ Մեսութ Օզիլի պես ֆուտբոլիստի կողքին, քանի որ, ըստ նրա, բոլորն էլ գիտեն, որ Օզիլը համաշխարհային կարգի ֆուտբոլիստ է.

«Հենց առաջին գոլի ժամանակ, եթե չեմ սխալվում, հենց ինքը փոխանցումը տվեց, ինչու ոչ՝ կարող է ինքը տա, ես խփեմ, կամ ես տամ, ինքը խփի»,- եզրափակել է Հենրիխ Մխիթարյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

15:30 02.08.2025

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

15:16 02.08.2025

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

Մասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...

SHANTNEWS

15:00 02.08.2025

SHANTNEWS

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

14:51 02.08.2025

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

Ֆուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

14:34 02.08.2025

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

Հուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:17 02.08.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...

BACK_TO_TOP