TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+20.09 oC

ՍՊՈՐՏ

«Փյունիկը» պայմանագիր է կնքել Գվինեա Բիսաուի հավաքականի պաշտպանի հետ

16:40 27.02.2018

Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ ակումբը երկու տարվա պայմանագիր է կնքել Գվինեա Բիսաուի հավաքականի պաշտպան Բակար Բալդեի հետ։ 26-ամյա ֆուտբոլիստը «Պորտուի» ակադեմիայի սան է։ Հանդես է եկել պորտուգալական «Պասուշ Ֆերեիրա», «Բերիա Մար» և սերբական «Բորաց Չաչակ» թիմերում։

̰
Նեյմարը խաղադաշտ դուրս չի գա նվազագույնը երկու ամիս

15:33 27.02.2018

Բրազիլիայի հավաքականի և ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը ստիպված կլինի վիրահատվել: Ըստ իսպանական AS պարբերականի ֆրանսիական ակումբի առաջատարը շարքից դուրս է մնացել երկու ամսով:

̰
Փհենչհանի «խաղաղության օլիմպիադան»՝ թվերով

15:10 27.02.2018

Մեդալների գերակշիռ մեծամասնությունը նվաճել են եվրոպական երկրների մարզիկները։

̰
Ուսեին Բոլտը ֆուտբոլային բարեգործական հանդիպման կմասնակցի

13:17 27.02.2018

Օլիմպիական չեմպիոն, արագավազորդ Ուսեին Բոլտը հայտարարել է, որ կմասնակցի բարեգործական ֆուտբոլային հանդիպման, որը տեղի կունենա հունիսի 10-ին Մանչեսթերի «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում:

̰
«Արսենալ»-«Մանչեսթր Սիթի». արդյո՞ք «զինագործները» կկարողանան ռևանշի հասնել

12:16 27.02.2018

Հինգշաբթի՝ մարտի 1-ին, Անգլիայի Պրեմիեր Լիգայի առաջնության 28-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» սեփական հարկի տակ կընդունի Մանչեսթր Սիթիին»: Բուքմեյքերները ավելի շատ հավատում են մրցաշարային աղյուսակի առաջատարի հաղթանակին. «Մանչեսթր Սիթիի» հաղթանակը գնահատվում է 1.74 գործակցով, «զինագործների» հաղթանակ՝ 4.30, իսկ ոչ ոքի համար սահմանվել է 4.10 գործակից:

̰
Տիգրան Պետրոսյանն ու Գաբրիել Սարգսյանն առաջատարների թվում են

08:23 27.02.2018

Մոսկվայում ավարտին մոտեցող «Աերոֆլոտ օփեն» մրցաշարում շարունակում են հաջող մրցելույթները Տիգրան Պետրոսյանն ու Գաբրիել Սարգսյանը: A խմբի 7-րդ տուրում Գաբրիելը հաղթել է Կիրիլլ Ալեքսեենկոյին, իսկ Տիգրանը ոչ-ոքի է խաղացել Վլադիսլավ Արտեմյեվի հետ:

̰
Ձմեռային Օլիմպիադան՝ հարաբերությունների ջերմացման հնարավորություն. ավարտվել են 2018թ. Օլիմպիական խաղերը

18:37 26.02.2018

Խաղերը ռեկորդային էին մասնակիցների քանակով: Այս տարի Օլիմպիադայում սառույցի և ձյան վրա մրցեցին 92 երկիր ներկայացնող 2920 մարզիկներ:

̰
Մեծահասակները սեպտեմբերից կմասնակցեն միջազգային մրցումներին. ծանրամարտի հավաքականի մարզիչ

16:42 26.02.2018

Անդրադառնալով Հայաստանի ծանրամարտի առաջնությանը՝ մարզիչը նշեց, որ ինքը գոհ է արդյունքներից

̰
Երիտասարդ մարզիկներ կան, որ կարող են մասնակցել օլիմպիական խաղերին. Փաշիկ Ալավերդյան

16:08 26.02.2018

Մարզիչը նշեց, որ ինքը մինչև վերջին պահը չի հայտնում այն մարզիկների անունները, որոնք կընդգրկվեն հավաքականում, որպեսզի մյուսները շարունակեն մարզումներն ու չհուսահատվեն։

̰
Պետք է կատարել ոսկերիչի աշխատանք. մարզիչը ծանրամարտիկների պարապմունքի մասին

16:00 26.02.2018

«Ֆուտբոլիստին նույնիսկ մեր էլ են հայհոյում, բայց նա խաղում է։ Իսկ ստեղ դուք տեսե՞լ եք ինչքան է լռությունը» – նշեց Փաշիկ Ալավերդյանը

̰
Անդրանիկ Կարապետյանն իրավունք չուներ զրո ստանալու. ծանրամարտի հավաքականի մարզիչ

15:28 26.02.2018

Մարզիկը մեկ տարի առաջ ավելի լավ արդյունք էր ցույց տվել, քան հիմա, ընդ որում՝ հիմա նրա վնասվածքից անցել է արդեն երկու տարի։

̰
Ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր. Փաշիկ Ալավերդյանը` որակազրկման մասին

15:21 26.02.2018

Հայաստանի ծանրամարտի հավաքականի մարզիչ Փաշիկ Ալավերդյանի խոսքով՝ հավաքականին միջազգային մրցույթներին մասնակցությունից զրկելը կարող է կամայական որոշմամբ երկարաձգվել, քանի որ «ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր»։

̰
Նազիկ Ավդալյանն ավարտել է կարիերան, զբաղվում է ընտանիքով. մարզիչ

14:15 26.02.2018

Նազիկ Ավդալյանն այլևս չի մարզվում և հայտարարություն է տվել, որ իրեն չանհանգստացնեն։ Այս մասին այսօր տեղեկացրեց Հայաստանի ծանրամարտի հավաքականի մարզիչ Փաշիկ Ալավերդյանը։

̰
2 տարի ազատազրկում արգելված դեղ ընդունող մարզիկներին․ Փաշիկ Ալավերդյանի առաջարկը

12:07 26.02.2018

Հայաստանի ծանրամարտի հավաքականի մարզիչ Փաշիկ Ալավերդյանը մտադիր է խորհրդարան ներկայացնել օրինագիծ, որով 2 տարի ազատազրկում կնախատեսվի այն մարզիկների և մարզիչների համար, որոնք արգելված դեղամիջոցներ կընդունեն։ Այս մասին մարզիչն ասաց հավաքականի վիճակի մասին խոսելիս։ Նրա խոսքով՝ նման պատասխանատվություն նախատեսված է մի շարք պետություններում։ Ինքը՝ մարզիչը, իր մեքը նույնպես տեսնում է այն բանում, որ նման կարգավորում մինչև […]

̰
Ծանրամարտի հավաքականի մարզիչը գոհ է Հայաստանի առաջնությունից

11:59 26.02.2018

Ծանրամարտիկները լավագույն մարզավիճակում չեն հիմա, քանի որ առաջիկա մրցումները լինելու են հուլիսին, իսկ մարզիկները չեն կարող մարզավիճակը պահել մի քանի ամիս, ամենաշատը՝ երկու շաբաթ։ Այս մասին հայտնեց ծանրամարտի ազգային հավաքականի մարզիչ Փաշիկ Ալավերդյանը։ Հայաստանի առաջնության ընթացքում ցուցաբերած արդյունքներից մարզիչը գոհ է, քանի որ մարզիկների ֆիզիկական վիճակը լավն է։ Բայց պետք է լուծել տեխնիկայի հարցեր։ Դա […]

̰
Փհենչհանի օլիմպիական կրակը մարեց

16:18 25.02.2018

Հարավկորեական Փհենչհան քաղաքում ավարտվեց 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի փակման արարողությունը:

̰
Տիգրան Պետրոսյանը վաստակել է 4 միավոր եւ ընթանում է երկրորդ հորիզոնականում

12:25 25.02.2018

Մոսկվայում ընթացող «Աէրոֆլոտ օփեն» շախմատային փառատոնում խաղացվել է հինգ տուր:

̰
Հաղթանակ՝ 26 տարի անց

10:59 25.02.2018

Փհենչհանում ավարտվող ձմեռային օլիմպիական խաղերում Ռուսաստանի հոկեյի հավաքականը դարձել է Օլիմպիական չեմպիոն՝ եզրափակչում 4:3 հաշվով հաղթելով Գերմանիայի ընտրանուն:

̰
Կորեայում ձերբակալել են կանադացի մարզիկի, որն ավտոմեքենա էր գողացել

10:15 25.02.2018

Կորեական ոստիկանության հաղորդագրության համաձայն` կանադական պատվիրակության ներկայացուցիչներն, ալկոհոլի ազդեցության տակ գտնվելով, մեքենա են գողացել և շարժվել են Օլիմպիական ավան:

̰
Արթուր Ալեքսանյանը հաղթել է միջազգային մրցաշարում

08:34 25.02.2018

Կիևում Արթուր Ալեքսանյանը եզրափակիչ մրցամարտում հաղթանակի է հասել 3-0 հաշվով՝ դառնալով մրցաշարի հաղթող:

̰
Պոլ Պոգբան կարող է վերադառնալ «Յուվենտուս»

20:01 24.02.2018

Ֆրանսիական L’Equipe-ի տեղեկություններով «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան կարող է վերադառնալ «Յուվենտուս»:
Մանկունիացիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն դժգոհ է, որ կիսապաշտպանը վատ է աշխատում պաշտպանության ժամանակ, ինչի համր վերջին շրջանում հազվադեպ է մեկնարկային կազմ ընդգրկում:

̰
Հայ հրաձիգը Եվրոպայի առաջնությունում բրոնզե մեդալ է նվաճել

12:02 24.02.2018

Հունգարիայի Գյոր քաղաքում ընթացող հրաձգության Եվրոպայի առաջնությունումում, գյումրեցի Հովհաննես Մարգարյանը 10մ վազող թիրախ, 30+30 կրակոց, երիտասարդների վարժությունում դարձել է բրոնզե մեդալակիր:

̰
Նորվեգիայի օլիմպիական հավաքականը գերազանցել է ԱՄՆ-ի ռեկորդը

11:22 24.02.2018

Լեռնադահուկային սպորտի Նորվեգիայի տղամարդկանց հավաքականը, Փհենչհանում ընթացող 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում, նվաճել է բրոնզե մեդալ:

̰
Մխիթարյանը պատմել է «Արսենալ» տեղափոխության գլխավոր գործոնի մասին

10:31 24.02.2018

Նշենք, որ կիրակի օրը «զինագործները» Լիգայի Գավաթի եզրափակչում կխաղան «Մանչեսթեր Սիթիի» հետ:

̰
Զվարճալի դեպք ծանրամարտի Հայաստանի առաջնության ժամանակ

20:19 23.02.2018

Հրում վարժության ժամանակ մարզիկը չի կարողացել ֆիքսել ծանրաձողը, սկսել է առաջանալ ու դուրս գալով տեխնիկական գոտուց դուրս՝ այն նետել է գոտուց դուրս:

̰
Հայտնի է, թե ում հետ է հանդիպելու «Արսենալ»-ը «Եվրոպա» լիգայի հաջորդ փուլում

15:23 23.02.2018

ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում մեկնարկել է «Եվրոպա» լիգայի 1/8 եզրափակչի զույգերի վիճակահանությունը:

̰
Գեղասահորդուհի Ալինա Զագիտովան օլիմպիական առաջին ոսկե մեդալն է բերել Ռուսաստանին

13:14 23.02.2018

Գեղասահորդուհի Ալինա Զագիտովան դարձել է Օլիմպիական խաղերի չեմպիոն՝ Ռուսաստանին բերելով առաջին ոսկե է մեդալը: Մինչ այս ռուսների զինանոցում բրոնզե և արծաթե մեդալներ էին: Նրա գլխավոր մրցակցուհին եղել է իր հայրենակցուհի Եվգենյա Մեդվեդևան: Բրոնզե մեդալը նվաճել է Կանադան ներկայացնող Քեյթլին Օսմոնդը: Ռուս գեղասահորդուհիները երկուսն էլ կարճ ծրագրի ֆավորիտներ էին, որտեղ երկուսն էլ համաշխարհային ռեկորդ են սահմանել: […]

̰
«Արսենալը» պարտվեց, բայց դուրս եկավ հաջորդ փուլ

07:17 23.02.2018

«Եվրոպա» լիգայի 1/16 եզրափակչի պատասխան խաղում «Արսենալը» սեփական հարկի տակ 1-2 հաշվով պարտվեց շվեդական «Էստերսունդին»: Բայց լոնդոնյան ակումբը երկու խաղերի ընդհանուր 4-2 արդյունքով դուրս եկավ հաջորդ փուլ:

̰
Առաջին խաղակեսից հետո «Արսենալ»-ը պարտվում է շվեդական ակումբին

00:10 23.02.2018

«Եվրոպա» լիգայի 1/16 եզրափակիչ պատասխան խաղում Լոնդոնի «Արսենալ»-ը սեփական հարկի տակ ընդունել է շվեդական «Էստերսունդ»-ին: Առաջին խաղակեսից հետո լոնդոնցիները պարտվում էին 2-0 հաշվով։

̰
Ինչպե՞ս կավարտվի «Արսենալ»-«Էստերսունդ» հանդիպումը. քվեարկություն

22:04 22.02.2018

Մեկնարկում է ՈՒԵՖԱ-ի «Եվրոպա» լիգայի 1/16 եզրափակչի «Արսենալ» -«Էստերսունդ» պատասխան հանդիպումը:

̰
BACK_TO_TOP