TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+21.09 oC

ՍՊՈՐՏ

Պոլ Պոգբան ափսոսում է, որ տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ»

15:16 15.02.2018

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան կասկածում է, որ ճիշտ որոշում է կայացրել 2016 թ. ամռանը «Յուվենտուսից» «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելով:
Ըստ L’Equipe- ի, խաղացողը ափսոսում է, որ տեղափոխվել է Մանչեսթեր: Դրա պատճառը թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ հարաբերությունների վատթարացումն է, ինչպես նաև դժգոհ է թիմի խաղի ոճից:
Պարբերականը նշում է, որ խաղացողը երբեք չի թաքցրել Մադրիդի «Ռեալում» խաղալու իր մտադրությունը, և կարող է մոտակա տրանսֆերային պատուհանում տեղափոխվել Արքայական ակումբ:
Նշենք, որ ֆրանսիացին Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 17 հանդիպման, և դարձել է 3 գոլի ու 10 գոլային փոխանցման հեղինակ:

̰
Հայաստանի հավաքականը  նահանջել է մեկ տեղով

14:31 15.02.2018

Այսօր ՖԻՖԱ-ն հրապարակվել է ֆուտբոլի ազգային հավաքականների վարկանիշային աղյուսակը: Հայաստանի հավաքականը նախորդ ամսվա համեմատ նահանջել է մեկ տեղով, և հիմա գտնվում է 91-րդ տեղում:

̰
Հայ լեռնադահուկորդն արդեն ստացել է իր նոր դահուկները

13:22 15.02.2018

Հենց նոր SHANTNEWS-ը տեղեկություն ստացավ, որ Փհենչանում Ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցող հայ լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը ստացել է նոր դահուկներ, որոնք, ինչպես հայտնել էինք, ՀԱՕԿ-ը երեկ Մոսկվայից գնել և ուղարկել էր Փհենչան:

̰
Օլիմպիական խաղերում Կանադայի և ԱՄՆ-ի կանանց հոկեյի թիմերը ծեծկռտուք են սարքել

12:33 15.02.2018

Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում անցկացվող 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի հոկեյի կանանց մրցաշարի խմբային փուլի վերջին խաղում  բախում է տեղի ունեցել ԱՄՆ-ի և Կանադայի թիմերի խաղացողների միջև։ Միջադեպը տեղի է ունեցել խաղի վերջին վայրկյաններին Կանադայի թիմի դարպասի մոտ։ decidedly *not* a friendly. pic.twitter.com/K5Hxw6eOth — Blinnter Games (@NHLBlinn) 15 февраля 2018 г. Այդ խաղում կանադացիները հաղթել են […]

̰
Ռոնալդուի հանդեպ մի սիրո պատմություն

11:24 15.02.2018

Նա Ռեալի ֆանատն է, իսկ Կրիշտիանուն նրա կուռքն է: Ռոնալդուի խաղը նա կարող է հեռուստացույցով կամ համակարգչով դիտել ժամերով, նույնիսկ օրերով:

̰
«Ռեալ»-ն ու «Լիվերպուլ» հաղթանակ են տարել

10:27 15.02.2018

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում կայացան երկու հանդիպում։
Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ 3:1 հաշվով հաղթեց «Պարի Սեն Ժերմենին»

̰
«Արսենալ»-«Էստերստունդ» խաղն այսօր է՝ «Շանթի» եթերում. մանրամասներ սպասվող հանդիպումից

09:45 15.02.2018

«Յամկրաֆտ Արենա»-ում զինագործներին կհյուընկալի շվեդական Էստերսունդը:

̰
«Արսենալ»-ի հավանական մեկնարկային կազմը «Էստերսունդի» հետ խաղում ըստ SHANTNEWS-ի

19:53 14.02.2018

Վաղը՝ Երևանի ժամանակով ժ. 22.00-ին, տեղի կունենա «Եվրոպա» լիգայի 1/16 եզրափակիչ «Էստերսունդ»-«Արսենալ» առաջին հանդիպումը:

̰
Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոնը ձերբակալվել է սեռական ոտնձգություն կատարելու մեղադրանքով

18:28 14.02.2018

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի WBA, WBC, WBO վարկածով 4 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Էդրիեն Բրոները հայտնվել է սկանդալային պատմության մեջ։

̰
Բուքմեյքերները բարձր են գնահատում Մխիթարյանի գոլ խփելու հավանականությունը

17:32 14.02.2018

Վաղը Երևանի ժամանակով 22.00-ին «Եվրոպա» լիգայի 1/16 եզրափակչի առաջին խաղում շվեդական «Էստերսունդը» կհյուրընկալի Լոնդոնի «Արսենալին»:
«Արսենալը» այս խաղին մոտենում է կորստով՝ թիմին, վնասվածքի պատճառով, չի կարողանա օգնել Ալեքսանդր Լակազետը: «Եվրոպա» լիգայի մրցաշարում լոնդոնյան ակումբում չի կարողանա հանդես գալ նաև գաբոնցի հարձակվող Պիեր Էմերիկ Օբամեյանգը, ով այս մրցաշարում արդեն հանդես է եկել Դորտմունդի «Բորուսիայի» կազմում: Ըստ ՈւԵՖԱ-ի կանոնադրության ֆուտբոլիստը «Եվրոպա» լիգայի մեկ մրցաշրջանում իրավունք ունի հանդես գալու միայն մեկ ակումբում:

̰
Ինչպե՞ս 17-ամյա ամերիկացին ամբողջ գիշեր քնեց հեռուստացույցի առջև, իսկ առավոտյան դարձավ օլիմպիական չեմպիոն

17:19 14.02.2018

Ջերարդը կարող էր օլիմպիական չեմպիոնի փոխարեն անհեթեթ մի պատմության հերոս դառնալ: Մրցումների նախորդ օրը մինչև ուշ գիշեր նա հեռուստատեսությամբ դիտել է իր սիրած հեռուստասերիալներից մեկը և չի զգացել, թե ինչպես է քնել:

̰
«Դահուկային սպորտի ֆեդերացիայի անցած տարի տված դահուկները արդեն մաշվել էին և այստեղ բերելու իմաստ չկար». լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյան

17:03 14.02.2018

Հարավային Կորեայի Փհենչան քաղաքում Ձմեռային 23-րդ Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը անհարմար իրավիճակի մեջ է հայտնվել: SHANTNEWS-ի հետ զրույցում լեռնադահուկորդը նշեց, որ առաջին օրը մարզումների ժամանակ նա նկատել է, որ իր դահուկը վնասված է, իսկ հաջորդ մարզումի ժամանակ այն լրիվ կոտրվել է. «Դրանք իմ ընկերոջ դահուկներն էին, և ես դրանցով մարզվում էի արդեն […]

̰
Աշխարհի լավագույն քսանյակներում 14 հայ սամբիստներ կան

17:00 14.02.2018

Սամբո ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան հրապարակել է 2017 թ. լավագույն մարզիկների վարկանշային աղյուսակները: 52 կգ. քաշայինների կարգում լավագույնը հայ սամբիստ Տիգրան Կիրակոսյանն է:

̰
Սմբատ Լպուտյանը դարձավ 60 տարեկան

16:04 14.02.2018

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել շախմատիստ Սմբատ Լպուտյանին ծննդյան 60-րդ տարեդարձի կապակցությամբ՝ մաղթելով նրան քաջառողջություն, երջանիկ կյանք, նորանոր նշանակալի հաջողություններ մասնագիտական և հասարակական գործունեության մեջ:

̰
Պրեմիեր լիգայում Մխիթարյանի խաղաշապիկն ամենավաճառվողներից է

11:15 14.02.2018

Թե որ խաղացողների խաղաշապիկներն են ամենաշատը վաճառվել հունվարին, ներկայացրել է Daily Mirror-ը:

̰
«Եվրոպա» լիգայի 1/16 եզրափակչում «Արսենալ»-ի մրցակիցը. «Էստերսունդ»

21:24 13.02.2018

Այս շաբաթ վերսկսում են Եվրոպա լիգայի խաղարկության 1/16 եզրափակիչ հանդիպումները: Այստեղ բոլորիս առաջին հերթին հետաքրքրում է Լոնդոնի «Արսենալը», որտեղ հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

̰
Լակազետն «Արսենալ»-ին չի կարողանա օգնել առնվազն 1 ամիս

19:28 13.02.2018

Լոնդոնի «Արսենալ»-ի հարձակվող Ալեքսանդր Լակազետը շարքից դուրս է մնացել ծնկի հետ կապված խնդիրների պատճառով: Լոնդոնյան ակումբի պաշտոնական կայք-էջի համաձայն, երեքշաբթի առավոտյան ֆրանսիացի հարձակվողը ձախ ծնկի վիրահատություն է տարել և հիմա վերականգնողական փուլ է անցնում:

̰
Շվեյցարիացի դահուկորդը շարժասանդուղքով բարձրացել է Սուպերմենի նման

17:45 13.02.2018

20-ամյա շվեյցարացի դահուկորդ Ֆաբիան Բոշը շարժասանդուղքով բարձրանալու նոր տպավորիչ ձև է գտել: Նա վերև է բարձրացել մի ձեռքով կախվելով շարժասանդուղքի բազրիքից:

̰
Սերենա Ուիլյամսը մեծ սպորտ է վերադարձել

13:24 13.02.2018

Սերենա Ուիլյամսը դստեր ծնունդից ամիսներ հետո վերադառնում է մեծ սպորտ: Օրերս նա մասնակցել է Ֆեդերացիայի գավաթի թիմային մրցաշարին, որտեղ ԱՄՆ-ի հավաքականը մրցել է Նիդեռլանդների հետ:

̰
Ադրբեջանցի սուսերամարտիկները Հայաստան չեն գա

12:24 13.02.2018

Ապրիլի 15-ից 19-ը Երևանում կայանալու է սուսերամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը, որին կմասնակցելու են մինչև 23 տարեկան մարզիկները:Առաջնությանը մասնակցելու հայտ է ներկայացրել 30 երկիր: Դրանց թվում չկա Ադրբեջանը: Այս երկրի սուսերամարտի ֆեդերացիայում հաստատել են, որ չեն մասնակցելու Երևանում կայանալիք մրցաշարին:

̰
«Արսենալ»-ի պարտությունը հայտնի ծաղրանկարչի աչքերով

10:02 13.02.2018

Մարզական հայտնի ծաղրանկարիչ Օմար Մոմանին անդրադարձել է Անգլիայի Պրեմիեր Լիգայի առաջնության 27-րդ տուրի «Տոտենհեմ»-«Արսենալ» հանդիպմանը։ Հյուսիսլոնդոնյան դերբին ավարտվել էր տանտերերի հաղթանակով նվազագույն հաշվով։ «Տոտենհեմ»-ի միակ գոլը խփել էր Հարի Քեյնը։

̰
Մատերացիի «ծաղրաքանդակը» Զիդանի հարվածի մասին

20:13 12.02.2018

Հիշո՞ւմ եք, թե ինչպես 2006 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում Ֆրանսիայի հավաքականի ավագ Զինեդին Զիդանը և Իտալիայի հավաքականի պաշտպան Մարկո Մատերացին հենց խաղադաշտում բախվեցին իրար:

̰
Արթուր Աբրահամը վերադառնում է մեծ ռինգ

16:48 12.02.2018

Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, միջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը խոստացել է վերադառնալ մեծ ռինգ:

̰
Ֆիզիկական կուլտուրա առարկան չափազանց կարևոր է՝ լինի դպրոց, տեխնիկում, թե բուհ. Կարեն Կարապետյան

16:40 12.02.2018

Վարչապետ Կարեն Կարապետյանը սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում ծանոթացել է 2017 թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին: Այս մասին հայտնում են կառավարության հասարականյության հետ կապերի վարչությունից:
Նախարար Հրաչյա Ռոստոմյանը զեկուցել է, որ բնակչության շրջանում ֆիզիկական կուլտուրայի և մասսայական սպորտի տարածման նպատակով իրականացվել են 11 միջոցառումներ, որոնց մասնակցել է շուրջ 113 հազար մարդ:

̰
Ձմեռային օլիմպիական խաղերի չեմպիոններ դարձած հայերը

16:14 12.02.2018

Հայաստանը երբեք չի համարվել ձմեռային մարզաձևերի երկիր, և երբևէ մեր երկիրը ներկայացնող որևէ մարզիկ հաջողություններ չի գրանցել Եվրոպայի, աշխարհի առաջնություններում ու առավել ևս ձմեռային օլիմպիական խաղերում: Այնուամենայնիվ, աշխարհին հայտնի հայկական անուններ կան:

̰
Չեմպիոնների լիգայի ուղեգիր վաստակելու առաջնային տարբերակը  Պրեմիեր լիգան է. Վենգեր

14:48 11.02.2018

«Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը, «Տոտենհեմից» կրած պարտությունից հետո, խոսել է այս մրցաշրջանում թիմի նպատակների մասին:

̰
Հայտնի է հավակնորդների մրցաշարում Արոնյանի առաջին մրցակիցը

14:29 11.02.2018

Նշենք, որ հավակնորդների մրցաշարի հաղթողը կդառնա աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հաջորդ մրցակիցը համաշխարհային թագի համար մրցամարտում, որը կանցկացվի Լոնդոնում:

̰
Չեմ ափսոսում Մխիթարյանի հեռանալու համար. Մոուրինյու

13:47 11.02.2018

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին, ով երկար ժամանակ թիմում խաղաժամանակ չստանալուց հետո, ձմռանը տեղափոխվեց Լոնդոնի «Արսենալ»:

̰
Եվգենիա Մեդվեդևան համաշխարհային ռեկորդ է գրանցել

12:33 11.02.2018

Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում ընթացող օլիմպիական խաղերում, այսօր գեղասահքի թիմային մրցումների կանանց կարճ ծրագրում առաջին արդյունքը ցույց տվեց ռուսաստանցի Եվգենիա Մեդվեդևան:

̰
Հենրիխ Մխիթարյանի  գնահատականը ըստ Whoscored-ի

11:15 11.02.2018

Անգլիայի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրում «Տոտենհեմը» սեփական հարկի տակ 1-0 հաշվով հաղթանակ տարավ «Արսենալի» նկատմամբ: Հանդիպման միակ գոլը խփեց «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը: Հայաստանի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը փոխարինվել է 65-րդ րոպեին։

̰
BACK_TO_TOP