18:27 10.02.2018
Անգլիայի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրում Լոնդոնի «Տոտենհեմը» սեփական հարկի տակ 1-0 հաշվով հաղթանակ տարավ «Արսենալի» նկատմամբ։
17:56 10.02.2018
Հետաքրքիր միջադեպ է տեղի ունեցել ռուսական «Матч ТВ» հեռուստաընկերության «Английский акцент» հաղորդման ժամանակ, սպորտային մեկնաբաններ Թիմուր Ժուրավելը եւ Դենիս Կազանսկին գրազ են եկել,թէ Հենրիխ Մխիթարյան Ալեքսիս Սանչես զույգից ով ավելի շատ միավորներ կհավաքի գոլ + փոխանցում տարբերակով։ Այս պահին Մխիթարյանը ունի 3 միավոր Սանչեսը 1:
14:46 10.02.2018
Լոնդոնի «Արսենալը» հրապարակել է «Տոտենհեմի» հետ խաղում թիմի մեկնարկային կազմը: Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հանդիպումը կսկսի մեկնարկային րոպեներից:
14:19 10.02.2018
Լոնդոնի «Արսենալի» նորեկ Հենրիխ Մխիթարյանը, ով այս տրանսֆերային պատուհանի ընթացքում է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդից», խոսել է «կարմիր սատանաների» կազմում անցկացրած ժամանակահատվածի, «Արսենալում» իր թիմակից Պիեր Էմերիկ Օբամեյանգի մասին:
21:33 09.02.2018
Լոնդոնի «Արսենալը» անց է կացրել այսօր վերջին մարզումը՝ վաղվա կայանալիք Լոնդոնի «Տոտենհեմի»դեմ խաղին ընդառաջ:Մարզմանը մասնկացում էին նաև թիմի նորեկները՝ հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, այնպես էլ գաբոնցի հարձակվող Պիեր Էմերիկ Օբամեյանգը:
21:15 09.02.2018
Հյուսիսլոնդոնյան դերբի՝ ահա այսպես է ֆուտբոլային աշխարհում հայտնի Լոնդոնի հյուսիսային մասի «Արսենալ» և «Տոտենհեմ Հոթսփուր» ակումբների միջև առկա հակամարտությունը:
19:45 09.02.2018
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է այն լուրերը, թե ակումբը պատրաստ է ամռանը վաճառել թիմի կիսապաշտպան Իսկոյին:
17:50 09.02.2018
Վաղը` Երևանի ժամանակով ժ. 16:30-ին, կկայանա Անգլիայի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրի կենտրոնական՝ «Տոտենհեմ»-«Արսենալ» հանդիպումը:
17:17 09.02.2018
«ՇԱՆԹ» հեռուստաընկերությունը ձեռք է բերել ՈՒԵՖԱ-ի «Եվրոպա» լիգայի հանդիպումների հայաստանյան հեռարձակման բացառիկ իրավունքը։ Մրցաշարին մասնակցում է նաև Լոնդոնի «Արսենալը»։ Հենրիխ Մխիթարյանի թիմը 1/16-րդ եզրափակչում մրցելու է շվեդական «Էստերսունդ» ակումբի հետ։ Առաջին խաղը տեղի կունենա շվեդական թիմի հարկի տակ փետրվարի 15-ին՝ Երևանի ժամանակով 22.00-ին։ Պատասխան խաղը մեկ շաբաթ անց է՝ փետրվարի 23-ին «Զինագործների» տնային մարզադաշտում։
14:30 09.02.2018
SHANTNEWS.am-ն արդեն տեղեկացրել է, որ որպես առանձին ստորաբաժանում՝ Հայաստանի պետական մանկավարժական համալսարանում այսուհետ գործելու է «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտը:
14:30 09.02.2018
Հարավկորեական Փհենչհան քաղաքում կայացել է Ձմեռային օլիմպիական խաղերի հանդիսավոր բացման արարողությունը:
08:43 09.02.2018
Հարավային Կորեայում այսօր բացվում է 22-րդ Ձմեռային օլիմպիադան: Բացման արարողությունը տեղի կունենա Երեւանի ժամանակով ժամը 15-ին: Սպորտային արարողությունները սկսվել են քյորլինգի Ռուսաստանի և ԱՄՆ-ի խաղով, որտեղ Ռուսաստանի հավաքականը պարտվել է: Ռուս մարզիկներն, ինչպես հայտնի է, ներկայանում են ոչ թե որպես Ռուսաստանի հավաքականի անդամ, այլ որպես անկախ մարզիկներ, քանի որ Ռուսաստանի օլիմպիական կոմիտեն որակազրկված է: Երեկ […]
08:08 09.02.2018
«Մխիթարյանը դեռևս չհասավ» այս վերնագրով Յութուբյան իր ալիքով նոր հաղորդում է հրապարակել հայտնի ֆուտբոլային մեկնաբան Նոբել Առուստամյանը:
Ըստ Առուստամյանի ռուսական երկու ակումբներ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ցանկացել են «Մանչեսթեր Յունայթեդից» վարձակալել հայ կիսապաշտպանին:
19:05 08.02.2018
Լոնդոնի «Տոտենհեմի» հետ հանդիպումից առաջ «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հանդիպել է լրագրողների հետ։ Ասուլիսի ընթացքում Վենգերը խոսել է թիմի նորեկների, այդ թվում Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի մասին:
14:49 08.02.2018
Հայտնի են հարավկորեական Փհենչան քաղաքում կայանալիք 23-րդ Ձմեռային օլիմպիական խաղերին հայ մարզիկների մասնակցության օրերը, հայտնում է ՀԱՕԿ-ը:
12:25 08.02.2018
Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող՝ բրազիլացի Ռոնալդոն զուգահեռներ է Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսիի միջև:
«Դժվար է պատասխանել այն հարցին, թե նրանցից ով է ավելի ուժեղ: Երկուսն էլ շատ լավն են և գերազանցում են մյուսներին: Ես շատ կցանկանայի նրանցից մեկի հետ խաղալ: Այնպես որ, շատ դժվար է նրանց միջև ընտրություն կատարել: Ես գրեթե համաձայն եմ նրանց հետ, ովքեր քվեարկել են Ռոնալդուի և Մեսսիի օգտին «Ոսկե գնդակի» համար պայքարում: Տարվա արդյունքներով հաղթաղը մի փոքր ավելի ուժեղ էր, քան մրցակիցը»,- Ռոնալդոին մեջբերել է Marca-ն:
11:15 08.02.2018
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, որ առաջվա պես շարունակում է ինքն իր առջև բարձր նպատակներ դնել, որոնց հասնելու համար իդեալական մարզավիճակ է պահպանում:
19:47 07.02.2018
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մասնակցել է ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության գավաթի ընդունման հանդիսավոր արարողությանը:
17:16 07.02.2018
Հայաստանի ազգային հավաքականի և թուրքական «Բեշիքթաշի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը կարիերան կշարունակի Մոլդովայում:
17:15 07.02.2018
Լոնդոնի «Արսենալ»-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջը տեսանյութ է հրապարակել «Հենրիխ Մխիթարյանն ընդդեմ «Էվերթոն»-ի» անվանումով։ Տեսանյութում պատկերված են հայ կիսապաշտպանի կարևորագույն գործողությունները այդ խաղում։
15:23 07.02.2018
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը պարզաբանումներ է ներկայացրել «Փյունիկի» և Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին անդամ Հովիկ Ներսեսյանի հայտարարության վերաբերյալ:
14:27 07.02.2018
Պրոֆեսիանալ բռնցքամարտիկ, մի քանի վարկածով աշխարհի տիտղոսակիր և աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Վախթանգ Դարչինյանը պատրաստ է մենամարտել միայն չեմպիոնական գոտու համար:
14:15 07.02.2018
Հայաստան է բերվել Ֆուտբոլի աշխարհի առաջնության գավաթը։ Դրա շրջագայության մեկնարկը կտրվի այսօր Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնից։ Այն այս պահին օդանավակայանից Երևան ճանապարհին է: սպասողական վիճակ է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Նախապատրաստական աշխատանքների մասին տեղից հաղորդել է «Շանթի» թղթակից Արտակ Հովհաննիսյանը: Աշխարհի առաջնության գավաթի հայաստանյան պաշտոնական ընդունելության ամբողջ ընթացքին հետևե՛ք SHANTNEWS.am կայքում: