12:38 08.01.2025
ՈՒԵՖԱ-ի բժշկական ծառայությունը, բարձր գնահատելով Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի բժշկական դեպարտամենտի վերջին տարիների գործունեությունը, բավարարել է վերջինիս առաջարկը և որոշում կայացրել 2025 թվականի ՈՒԵՖԱ-ի ֆուտբոլային բժիշկների համաեվրոպական կրթական ծրագիրը սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 5-ը Երևանում անցկացնելու վերաբերյալ։ ՈՒԵՖԱ-ի ֆուտբոլային բժիշկների կրթական ծրագիրը երեք մասից բաղկացած ծրագիր է, որը կոչված է ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր 55 ասոցիացիաների բժիշկներին ուսուցանելու […]
12:15 08.01.2025
Կարեն Գիլոյանը դադարեցրել է աշխատանքը՝ որպես ԿԳՄՍ նախարարի տեղակալ։ Այս մասին այսօրվա ասուլիսի ընթացքում հայտնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ «Պատճառները տարբեր են»,-նշել է նախարարը հավելելով, որ մարդկային հարաբերությունները Գիլոյանի հետ շարունակում են մնալ նորմալ։
11:26 08.01.2025
«Ալ-Հիլալի» բրազիլացի հարձակվող Նեյմարը կարծիք է հայտնել Սաուդյան Արաբիայի առաջնության վերաբեյալ՝ կիսելով «Ալ-Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի կարծիքը։ Փոխանցում է Armsport-ը։ «Սաուդյան Արաբիան հաճելի կերպով զարմացրեց ինձ։ Ես սա չէի սպասում նման բան: Մարդիկ, երկիրը, քաղաքները, մշակույթը՝ ամեն ինչ արագ է զարգանում այստեղ։ Համաձայն եմ Կրիշտիանուի հետ. այսօր Սաուդյան Արաբիայի առաջնությունը ավելի ուժեղ, քան Լիգա […]
16:49 07.01.2025
«Գուանչժոու Էվերգրանդը» Չինաստանի ֆուտբոլային ասոցիացիայի կողմից 2025 թվականին երկրորդ դիվիզիոնում հանդես գալու արտոնագիր չի ստացել, հայտնում է Xinhua-ն, փոխանցում է armsport.am-ը: Պատճառը ֆինանսական խնդիրներն ու կուտակված պարտքերն են։ Ակումբը չի կարողացել բավարար միջոցներ հայթայթել գոյությունը շարունակելու համար: «Գուանչժոուն» 7 անգամ անընդմեջ հաղթել է Չինաստանի առաջնությունում՝ 2011-ից 2017 թվականներին, ինչպես նաև ևս մեկ անգամ երկրի չեմպիոնի […]
12:34 07.01.2025
«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին մեկնաբանել է Իտալիայի Սուպերգավաթի եզրափակչում «Միլանից» կրած պարտությունը (2-3). «Առաջին հերթին մենք պետք է շնորհավորենք «Միլանին», քանի որ նրանք չհանձնվեցին՝ չնայած երկու գնդակի տարբերությամբ պարտությանը: Երբ հաշիվը դարձավ 2-1, մենք հեշտությամբ կորցրինք գնդակը, թեև պետք է վերահսկեինք իրավիճակը, հետո մի քանի հնարավորություն ունեցանք առաջ անցնելու և հաշիվը դարձնելու 3-1, բայց […]
19:08 06.01.2025
«Ալ-Նասրի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին խոսել է պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ աշխատանքի մասին։ «Եթե ես կես ժամ շուտ գամ, նա դրանից 25 րոպե առաջ արդեն եկած է լինում։ Նա միշտ առաջինն է նստում ավտոբուս։ Նա պերֆեկցիոնիստ է, ով շատ բան է պահանջում իրենից և ուրիշներից։ Ռոնալդուն ապրում է թիմի համար, օգնում է, խորհուրդներ է […]
16:00 06.01.2025
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն մեկնաբանել է մադրիդյան ակումբի՝ դեկտեմբերի լավագույն խաղացողի մրցանակը ստանալը: Փոխանցում է Armsport-ը։ «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել երկրպագուներին իմ օգտին քվեարկելու համար, դա կարևոր է։ Դեկտեմբերը հիանալի ամիս էր ինձ և թիմի համար, քանի որ մենք նվաճեցինք տիտղոս, լիգայում շատ խաղեր և Չեմպիոնների լիգայի կարևոր հանդիպում անցկացրինք: Այժմ մենք պետք է […]
14:19 06.01.2025
Դարպասապահ Տիբո Կուրտուան և պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը չեն օգնի Մադրիդի «Ռեալին» Իսպանիայի գավաթի 1/16 եզրափակչի՝ «Դեպորտիվա Միներայի» հետ արտագնա խաղում։ Այս մասին հայտնել է սերուցքայինների գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին։ Փոխանցում է Armsport-ը։ «Կուրտուան և Ռյուդիգերը չեն մասնակցի խաղին: Մնացած բոլորը պատրաստ են։ Մենք վերջերս խաղացինք, և որոշ խաղացողներ ավելի շատ հանգստի կարիք ունեն: Ուզում եմ […]
12:50 06.01.2025
«Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր, պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն մտածում է կարիերան ավարտելու մասին։ Այս մասին հայտնում է Team Talk պորտալը։ Ըստ աղբյուրի՝ Ռոնալդուն այժմ դիտարկում է իրադարձությունների զարգացման երեք տարբերակ. պորտուգալացին կարող է երկարաձգել պայմանագիրը «Ալ-Նասրի» հետ և խնդրել ուժեղացնել թիմը՝ Ասիայի Չեմպիոնների լիգայում հաղթելու համար։ Ռոնալդուն նաև չի բացառում իր վերադարձը Պորտուգալիա կամ կարիերան ավարտելու […]
10:45 06.01.2025
Իտալական Ա Սերիայի 19-րդ տուրի շրջանակում կայացավ հռոմեական դերբին․ «Ռոման» 2-0 հաշվով հաղթեց «Լացիոյին»։ Փոխանցում է Armsport-ը։ Կլաուդիո Ռանիերիի թիմի կազմում աչքի ընկան Պելեգրինին և Սաելմակերսը։
23:30 05.01.2025
Աշխարհի 16-րդ չեմպիոն, համաշխարհային վարկանիշի առաջատար, նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կարլսենն ամուսնացել է Էլլա Վիկտորիայի հետ։ Զույգն ամուսնացել է հունվարի 4-ին։ Պսակադրության արարողությունը տեղի է ունեցել Օսլոյի Հոլմենկոլեն մատուռում։ 34-ամյա Կարլսենի ընտրյալը Օսլոյից է։
21:07 05.01.2025
Capology.com-ը ներկայացրել է Իտալիայի գործող չեմպիոն Միլանի «Ինտերի» ամենաբարձր աշխատավարձ ստացող խաղացողների ցանկը։ Ամենաբարձր վարձատրվող խաղացողը թիմի արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսն է, որը մեկ մրցաշրջանի համար վաստակում է 16,6 միլիոն եվրո։ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը զբաղեցնում է 14-րդ տեղը՝ տարեկան վաստակելով 4,8 միլիոն եվրո։ Լաուտարո Մարտինես՝ 16,6 միլիոն եվրո Նիկոլո Բարելա՝ 12 […]
18:36 05.01.2025
UFC-ի խառը մենամարտերի թեթև քաշային կարգի (70 կգ) գործող չեմպիոն Իսլամ Մախաչևը խոսել է դասակարգաման առաջին համար, Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանի դեմ առաջիկա մենամարտի մասին։ «Մեր պայքարը հիանալի կլինի երկրպագուների համար, քանի որ մրցակիցս լավ է զարգացած բոլոր առումներով: Արմանը լավ է հարվածում, ըմբշամարտում և պայքարում: Խոստովանում եմ, որ սիրում եմ ռևանշ-մենամարտեր անցկացնել, քանի որ […]
14:50 05.01.2025
Լա Լիգան և Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիան երեկ՝ հունվարի 4-ին, հայտարարեցին, որ հրաժարվել են գրանցել «Բարսելոնայի» խաղացողներ Դանի Օլմոյին և Պաու Վիկտորին։ Կատալոնական ակումբն արձագանքել է իր համար բացասական որոշմանը։ ««Բարսելոնան» իր անհամաձայնությունն է հայտնում ընդունված որոշման հետ։ Ակումբը կդիմի բարձրագույն մարզական խորհրդին»,- ակումբի մեկնաբանությունը մեջբերում է Marca-ն, փոխանցում է armsport.am-ը: Ակումբից հաստատել են, որ […]
21:30 04.01.2025
Տանզանիացի բռնցքամարտիկ Հասան Մգայան մահացել է մի քանի օր անց իր հայրենակից Պոլ Էլիասի հետ մենամարտից հետո: Այս մասին հայտնում է thecitizen.co.tz-ը։ Աղբյուրը պարզաբանում է, որ Մգայան այդ մենամարտում վաղաժամ պարտություն է կրել։ Դեկտեմբերի 27-ին` Դար Էս Սալամ քաղաքում տեղի ունեցած մենամարտի հինգերորդ ռաունդում նա ընդունել է մի քանի հարված գլխին և հայտնվել նոկաուտում՝ ընկնելու […]
19:16 04.01.2025
ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենը հունվարի 4-ին Սպիտակ տանը կանցկացնի Ազատության նախագահական մեդալով պարգևատրման արարողությունը, որի շրջանակներում կպարգևատրվի նաև «Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին։ Այս մասին հայտնում է ABC News-ը, փոխանցում է armsport.am-ը: Այս մեդալը երկրի ամենաբարձր քաղաքացիական պարգևն է, որը շնորհվում է անձանց, ովքեր «նշանակալի ներդրում են ունեցել Միացյալ Նահանգների բարգավաճման, […]
16:00 04.01.2025
«Վալենսիայի» նկատմամբ 2:1 հաշվով հաղթանակն «արքայական ակումբին» թույլ տվեց դառնալ Լա Լիգայի պատմության առաջին թիմը, որը հավաքել է 5000 միավոր (մինչև 1995/96 մրցաշրջանը հաղթանակի համար տրվում էր 2 միավոր), տեղեկացնում է armsport.am-ը: Լա Լիգայի ռեկորդները՝ «Ռեալի» անունով. «Ռեալ Մադրիդը» խփել է 6,526 գոլ՝ լինելով մրցաշարի առաջատարը գոլերը թվով: 1,833 հաղթանակով «Ռեալը» Լա Լիգայի պատմության ամենաշատ […]
19:46 03.01.2025
«Միլանի» նոր գլխավոր մարզիչ Սերժիու Կոնսեյսաուն կիսվել է Թուրինի «Յուվենտուսի» հետ Իտալիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչի առաջիկա հանդիպման սպասելիքներով։ Փոխանցում է Armsport-ը։ «Եթե ինձ հարցնեիք, թե արդյոք կցանկանայի՞ ավելի շատ նախապատրաստական ժամանակ և բոլոր խաղացողներին հասանելի լինել, ես կասեի` այո: Բայց ես սա գիտեի հենց սկզբից, և ոչ մի արդարացում չպետք է լինի։ «Յուվենտուսի» դեմ խաղին մենք […]
15:58 03.01.2025
Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանն ու Էլինա Դանիելյանը մրցանակակիրներ են դարձել Նյու Յորքում ավարտված կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունում: Մարտիրոսյանը 13 հնարավորից վաստակել է 9 միավոր և կիսել 11-13-րդ տեղերը: Դանիելյանը 11 հնարավորից վաստակել է 7 միավոր և կիսել 14-24-րդ տեղերը: Հայաստանի մյուս ներկայացուցիչները գրանցել են հետևյալ արդյունքները՝ Տիգրան Պետրոսյան (7 միավոր), Կարեն Գրիգորյան (6.5 միավոր), Զավեն Անդրիասյան […]
17:50 31.12.2024
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը նոր սեփականատեր ունի։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։ «Փյունիկ»-ի ղեկավարությունը հանդես է եկել երկրպագուներին ուղղված ուղերձով. ««Փյունիկը» ՖԱ-ն թևակոխում է նոր ժամանակաշրջան։ Ակումբը Արթուր Սողոմոնյանից փոխանցվել է Անտոն Ֆարբերին։ Այս գործարքը կնքվել է փոխադարձ հարգանքի, բարեկամության և ակումբի ապագայի ընդհանուր տեսլականի մթնոլորտում, որն արտացոլում է համագործակցության և միասնության արժեքները, որոնցով […]
16:49 31.12.2024
Հայաստանի ազգային հավաքականի և Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը լուսանկար է հրապարակել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադից։ «Առաջ «Ինտեր»»,-լուսանկարին կից գրել է Մխիթարյանը։ Իտալիայի Սուպերգավաթի խաղարկության կիսաեզրափակչում «Ինտեր» -ը կպայքարի «Ատալանտայի» դեմ։ Հանդիպումը կկայնա հունվարի 2-ին՝ ժամը 23։00-ին։
15:41 31.12.2024
Պորտուգալացի մասնագետ Պաուլո Ֆոնսեկան իտալական «Միլանի» գլխավոր մարզչի պաշտոնը լքելուց հետո դիմել է երկրպագուներին: Հայտնում է Armsport-ը։ «Ժամանակն է հրաժեշտ տալու: Ես հպարտ եմ, որ աշխատել եմ «Միլանում» և միշտ նվիրել եմ իմ սիրտն ու հոգին՝ հարգելու այս մեծ ակումբի պատմությունն ու ավանդույթները: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ անձնակազմին, խաղացողներին, երկրպագուներին և բոլոր նրանց, ովքեր […]
13:25 31.12.2024
«Միլանի» և «Սևիլյայի» նախկին պաշտպան Ֆրանսիայի հավաքականի կազմում աշխարհի 2018 թվականի չեմպիոն Ադիլ Ռամին պատասխանել է «Ալ-Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի այն խոսքերին, որոնց համաձայն Սաուդյան Արաբիայի առաջնությունն ավելի ուժեղ է, քան ֆրանսիական Լիգա 1-ը։ Հայտնում է Armsport-ը։ «Ուզու՞մ եք, որ ես ցույց տամ Սաուդյան Արաբիայի պաշտպանների տեսանյութերը: Կրիշտիանուն խելահեղ կարիերա է ունեցել, բայց դա […]
11:02 31.12.2024
«Մանչեսթեր Սիթիի» 24-ամյա նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը հայր է դարձել։ Այդ մասին հայտնել է մանչեսթերյան թիմի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան։ «Երբեմն Էրլինգին շատ խիստ են դատում, բայց անհաջողություններն էլ ֆուտբոլի մի մասն են։ Հիմա նա շատ է խաղում և շատ է հոգնում։ Մի քանի օր առաջ էլ նա հայր է դարձել։ Հիմա շատ հուզիչ ժամանակ […]
10:11 31.12.2024
Կիլիան Մբապեն ճանաչվել է Մադրիդի «Ռեալի» լավագույն խաղացող դեկտեմբերին տեղի ունեցած հանդիպումների արդյունքում, հաղորդում է ակումբի կայքը։ Քվեարկության արդյունքում՝ Կիլիան Մբապեն հետ է թողել գերմանացի Անտոնիո Ռյուդիգերին, անգլիացի Ջուդ Բելինգեմին, ուրուգվայցի Ֆեդերիկո Վալվերդեին եւ բրազիլացի Ռոդրիգոյին։ Դեկտեմբերին Մբապեն «Ռեալի» հետ մասնակցել է 6 հանդիպման, խփել է 5 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։
09:42 31.12.2024
Ֆրանսիայի լողի հավաքականի կազմում Փարիզի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրներ Կլեման Սեկին և Յոան Նդոե-Բրուարը սոցիալական ցանցերում ցուցադրել են իրենց խաղերի մեդալները՝ քննադատելով դրանց որակը։ Այս մասին գրում է L’Équipe-ը ։ Սեկին և Նդոյե-Բրուարը բրոնզե մեդալ էին նվաճել 4×100 մ խառը փոխանցումալողի մրցումներում: Սեկին Instagram Stories բաժնում հրապարակել է մեդալի գունաթափված լուսանկարը մակագրելով՝ «կոկորդիլոսի կաշի»։ Օլիմպիական […]
09:16 31.12.2024
Transfermarkt պորտալը հրապարակել է ֆուտբոլային ակումբների թոփ-10 ցուցակը՝ ըստ խաղացողների ընդհանուր շուկայական արժեքի: Առաջատարն այս տարի Մադրիդի «Ռեալն» է՝ 1,23 միլիարդ եվրո արժողությամբ կազմով: Այսպիսով, «Ռեալը» դարձավ աշխարհի ամենաթանկ ակումբը: Երկրորդ տեղում է Անգլիայի գործող չեմպիոնը՝ «Մանչեսթեր Սիթին», որի կազմը գնահատվել է 1,19 միլիարդ եվրո: Երրորդ տեղը զբաղեցրել է վերջին երկու մրցաշրջանների Անգլիայի փոխչեմպիոնը՝ լոնդոնյան […]
08:52 31.12.2024
Անգլիայի առաջնության 19-րդ տուրում Լոնդոնի «Չելսին» հյուրընկալվել էր Պրեմիեր լիգայի նորեկ «Իպսվիչին» և պարտություն կրել 0:2 հաշվով։ Դաշտի տերերից գոլերը խփել են հարձակվողներ Լիամ Դելապն ու Օմարի Հաթչինսոնը։ «Չելսին» 35 միավորով չորրորդն է, «Իպսվիչը» 18-րդն է 15 միավորով։
08:30 31.12.2024
Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը երկրորդ հաղթանակն է տարել Բրիսբենի WTA-500 շարքի մրցաշարում։ Հիշեցնենք, որ աշխարհի 43-րդ ռակետի առաջին մրցակցիը Ռեբեկա Շրամկովան էր (Սլովակիա, 46-րդ ռակետ)։ էլինան վստահ էր անցկացրել մրցամարտը և հաղթել է 1:6, 6:2, 6:2 հաշվով: Շրամկովայի արգելքը հաղաթահարելուց հետո երկրորդ փուլում Էլինան մրցել է աշխարհի 12-րդ ռակետ, իսպանուհի Պաուլա Բադոսայի դեմ և հաղթել […]