13:02 30.12.2024
«Ռեալի» անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմի կրտսեր եղբայրը` Ջոբ Բելինգեմը, 2025 թվականի ամռանը կարող է հայտնվել թոփ-5 լիգաներից մեկում: Անգլիական Չեմպիոնշիփը ներկայացնող «Սանդերլենդի» 19-ամյա կիսապաշտպանի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»: Հաղորդվում է, որ «Սանդերլենդը» կիսապաշտպանի տրանսֆերի համար կպահանջի մոտ 20 միլիոն ֆունտ սթերլինգ: Ջոբ Բելինգեմի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում նաև Դորտմունդի «Բորուսիան», որի կազմում է […]
12:36 30.12.2024
UFC-ի թեթև քաշային կարգում չեմպիոնի կոչման նախկին հավակնորդ Դոնալդ Սերոնեն հայտարարել է կարիերան վերսկսելու ու ևս երկու մենամարտ անցկացնելու մտադրության մասին: «Հավանաբար կվերադառնամ հունիսին կամ հուլիսին: Եվս երկու մենամարտ կանցկացնեմ: Ես ուզում եմ 50 մենամարտ անցկացնել UFC-ում և WEC-ում: Ես կնոջս խոստացա, ամեն գնով ևս երկու մենամարտ անցկացնել: Կարծում եմ՝ մենամարտերը կլինեն միջին քաշային կարգում»,- […]
12:12 30.12.2024
Դավիթ Ավանեսյանը պրոֆեսիոնալ ռինգում 35-րդ մենամարտն է անցկացրել և առաջին ռաունդում նոկաուտով հաղթել թաիլանդցի Սադուդի Շուրիմանին։ Թաիլանդի Պհուկետ քաղաքում կայացած բռնցքամարտի երեկոյում 36-ամյա Ավանեսյանը մրցակցին մի քանի անգամ նոկդաունի է ենթարկել, ինչից հետո ռինգի մրցավարն ընդհատել է կիսամիջին քաշային կարգու մանցկացվող մենամարտը։ Շուրիմանին պարտությունից հետո հայտարարել է կարիերան ավարտելու մաիսն։ Հայ բռնցքամարտիկը WBA վարկածով աշխարհի […]
11:50 30.12.2024
Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է թիմի բացասական արդյունքների մասին: Նրա խոսքերով` խաղային անկումը սպասելի էր, բայց ոչ այսքան լուրջ: «Մենք անկում էինք սպասում, բայց ոչ այսքան լուրջ։ Հիմնական պատճառն այն է, որ մենք ունենք 7-8 վնասվածք ունեցող ֆուտբոլիստ։ Բայց ես տեսնում եմ թիմի բարձր ոգին և թե ինչպես են բոլորը […]
11:26 30.12.2024
Միլանի «Ինտերն» Իտալիայի Ա սերիայի 18-րդ տուրում մրցակցի դաշտում 3-0 հաշվով հաղթել է «Կալյարիին» և 58 տարվա վաղեմության ցուցանիշ կրկնել։ Opta-ն գրում է, որ «Ռոման» 1966 թ. ի վեր առաջին անգամ է ներքին առաջնությունում արտագնա խաղերում 5 անընդմեջ հաղթանակ տանում` առանց գոլ բաց թողնելու։ Միլանյան ակումբը նախորդ տուրերում, բացի «Կալյարիից», խոշոր հաշվով հաղթել է նաև […]
11:03 30.12.2024
Կատալոնական «Բարսելոնայի» և Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Դանի Օլմոն կարող է կարիերան շարունակել Ֆրանսիայում։ Sport.es-ի տեղեկություններով` 26-ամյա ֆուտբոլիստի հետ կապված իրավիճակին ուշադիր հետևում են ՊՍԺ-ում: Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» չի կարողանում Եվրոպայի չեմպիոնին գրանցել մրցաշրջանի երկրորդ հատվածի համար: Բարսելոնայի կոմերցիոն դատարանը մերժել է ակումբի հայտը։ «Բարսելոնան» այդ հարցով նոր հայտ է ներկայացնելու, գրանցման […]
10:38 30.12.2024
Daily Mail-ն ենթադրում է, որ Ալ-Նասրի եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն գաղտնի ամուսնացել է իր սիրելիի՝ Ջորջինա Ռոդրիգեսի հետ։ Այս առաջարկի պատճառն այն էր, որ «Globe Soccer Awards»-ի ժամանակ Ռոնալդուն Ռոդրիգեսին բեմում «իր կինն է» անվանել։ Ռոնալդուն ստացել է Globe Soccer Awards մրցանակը՝ որպես Մերձավոր Արևելքի տարվա լավագույն ֆուտբոլիստ։
10:00 30.12.2024
UFC-ի կիսածանր քաշային կարգում չեմպիոն Ալեքս Պերեյրան հետաքրքիր կերպ է անցկացնում սուրբծննդյան արձակուրդը։ 37-ամյա մարտիկը բարձերով մենամարտ է անցկացրել որդու հետ և երկու անգամ նրան նոկդաունի ենթարկել։ Բրազիլացի մարտիկը օկտագոնում 14 մենամարտում 12 հաղթանակ է տարել, 10-ը` նոկաուտով։ Պերեյրան 2023 թ. նոյեմբերի 11-ին տեխնիկական նոկաուտով պարտության է մատնել չեխ Իրժի Պրոհասկային և նվաճել կիսածանր քաշային […]
09:35 30.12.2024
«Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը կարծում է, որ եվրոպական ֆուտբոլն առանց Ռուսաստանի շատ բան է կորցնում. «Այժմ դժվար է տարանջատել սպորտը քաղաքականությունից, սա այդպես է ամբողջ աշխարհում։ Իմ անձնական կարծիքն այն է, որ Ռուսաստանը պետք է մասնակցի բոլոր միջազգային մրցաշարերին։ Եվրոպական ֆուտբոլն առանց Ռուսաստանի շատ բան է կորցնում, քանի որ միշտ այդ երկրի և՛ ազգային […]
09:12 30.12.2024
«Ռեալ Սոսյեդադի» մամուլի քարտուղար Ջոն Անդեր Մունդուատեն ռուսական Sport24-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է, որ ակումբը չի պատրաստվում հունվարին կիսապաշտպան Արսեն Զախարյանին վարձավճարով ուղարկել այլ թիմ: «Մենք չենք ծրագրում Զախարյանին վարձավճարով ուղարկել այլ թիմ: Մարզիչները պոտենցիալ են տեսնում Արսենի մեջ, նա ընդամենը 21 տարեկան է»,- ասել է Մունդուատեն։ Ռուսաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստն օգոստոսին Բարսելոնայում կոճի […]
08:53 30.12.2024
Իտալիայի չեմպիոն «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ և Հայաստանի Հանրապետությունն աշխարհում լավագույնս հանրահռչակած մարզիկ ճանաչվելու կապակցությամբ գրառում է կատարել սոցցանցերում․ «Շնորհակալ եմ բոլոր քվեարկողներին ինձ Հայաստանի Հանրապետությունը լավագույնս հանրահռչակած Մարզիկ և Հայաստանի Լավագույն Ֆուտբոլիստ ճանաչելու համար: Երախտապարտ եմ ինձ հավատացողներին, ինձ երկրպագողներին և իմ հաջողություններով ուրախացողներին»,- գրել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին […]
08:27 30.12.2024
Հայաստանի ներկայացուցիչները մրցանակային տեղեր են գրավել արագ շախմատի աշխարհի առաջնությունում: Հաջող ելույթ է ունեցել Կարեն Գրիգորյանը, որը 11 և 12-րդ մրցափուլերում հաղթել է 2700-ից բարձր վարկանիշ ունեցող չինացի Վեյ Իին և ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին և 13 հնարավորից վաստակել 9 միավոր և բաժանել 4-9-րդ տեղերը: Մրցանակակիրներ են դարձել նաև Շանթ Սարգսյանն ու Հայկ Մարտիրոսյանը․ նրանք էլ […]
08:08 30.12.2024
Հենրիխ Մխիթարյանն իտալական «Ինտերի» հետ տարին հաղթանակով ավարտելուց հետո գրառում է կատարել սոցցանցերում: «Հաղթանակով ենք մտնում 2025 թվական»,- գրել է 35-ամյա կիսապաշտպանը: Իտալիայի գործող չեմպիոնն Ա սերիայի 18-րդ տուրում հյուրընկալվելիս 3-0 հաշվով հաղթել էր «Կալյարիին»: Մխիթարյանը մեկնարկից էր խաղադաշտից դուրս եկել և փոխարինվել 80-րդ րոպեին: «Ինտերը» 17 խաղից հետո 40 միավորով հավասարվել է առաջատար Բերգամոյի […]
23:43 29.12.2024
«Ասթոն Վիլայի» հարձակվող Ջոն Դյուրանը որակազրկվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի երեք խաղով, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Կոլումբիացին 18-րդ տուրի «Նյուքասլի» դեմ խաղի (0-3) 32-րդ րոպեին մրցակցի պաշտպան Ֆաբիան Շերի նկատմամբ թույլ տված կանոնների կոպիտ խախտման համար կարմիր քարտ է ստացել և հեռացվել դաշտից։ Բիրմինգեմը ներկայացնող ակումբը բողոքարկել է 21-ամյա հարձակվողին երեք խաղով որակազրկելու որոշումը, […]
22:39 29.12.2024
Daily Mail պարբերականը ներկայացրել է իր վարկածով Անգլիայի Պրեմիեր լիգայի լավագույն ստադիոնները։ Ցանկը գլխավորել է «Տոտենհեմ Հոթսփուր» ստադիոնը, երկրորդ տեղում հյուսիսլոնդոնյան մյուս ակումբի` «Արսենալի» տնային` «Էմիրեյթս» մարզադաշտն է։ Եռյակը եզրափակել է «Էնֆիլդ Ռոուդը» («Լիվերպուլ»)։ Պարբերականը ցանկը կազմելիս հաշվի է առել հինգ չափանիշ` ստադիոնի մթնոլորտը, ենթակառուցվածքները, էսթետիկան, պատմությունը և հյուր ակումբների երկրպագուների հարմարավետությունը։ Անգլիայի Պրեմիեր լիգայի […]
21:31 29.12.2024
Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» բելգիացի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն ցանկանում է ուժերը փորձել MLS-ում, հայտնում է TEAMtalk-ը։ 33-ամյա ֆուտբոլիստն իր շրջապատին ասել է, որ մտադիր է ամռանը տեղափոխվել Մայամիի «Ինտեր», որի կազմում հանդես են գալիս լեգենդար ֆուտբոլիստներ Ժորդի Ալբան, Սերխիո Բուսկետսը, Լիոնել Մեսսին և Լուիս Սուարեսը: Դե Բրույնեի` «Մանչեսթեր Սիթիի» հետ գործող պայմանագրի ժամկետը կավարտվի 2025 […]
20:13 29.12.2024
UFC-ի թեթևագույն քաշային կարգում նախկին չեմպիոն Դեյվեսոն Ֆիգերեդոն կանխատեսել է Մերաբ Դվալիշվիլի – Ումար Նուրմագոմեդով մենամարտի հաղթողին։ «Ավելի շատ հակված եմ, որ կհաղթի Մերաբը։ Չնայած նա չունի հարվածի լավ տեխնիկա, կարողանում է հոգնեցնել մրցակցին ու մենամարտը տեղափոխել պարտեր։ Մյուս կողմից, Ումարը հիանալի է ավարտում մենամարտերը պառկած դիրքում, հետևաբար դա լուրջ ռիսկ է Դվալիշվիլիի համար։ Ամեն […]
19:09 29.12.2024
«Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը որոշել է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»։ Ըստ Marca-ի` 26-ամյա ֆուտբոլիստն այդ մասին արդեն հայտնել է անգլիական ակումբի ղեկավարությանը։ Դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ակումբը 2025 թ. հունիսի 30-ին ավարտվող պայմանագրի երկարաձգման հերթական փորձն է արել։ Այժմ «Լիվերպուլը» ցանկանում է վաճառել անգլիացի ֆուտբոլիստի տրանսֆերը, որպեսզի նա համաձայնագրի լրանալուց հետո չհեռանա անվճար։ […]
17:28 29.12.2024
Խառը մենամարտերի հայ մարտիկ Էդուարդ Վարդանյանը նշել է UFC-ի թեթև քաշային կարգի գործող չեմպիոն Իսլամ Մախաչևի թույլ կողմերը։ «Մախաչևը նոր տեխնիկա չունի։ Նախկինում նա ավելի բազմազան էր գործում և շատ էր տեղաշարժվում օգտագոնում։ Այժմ նա միայն կլինչի միջոցով է փորձում մրցակցին տեղափոխել պարտեր։ Սա փաստում է, որ նա չի ցանկանում շատ էներգիա ծախսել։ Մախաչևը վստահ […]
15:27 29.12.2024
ՖԻԴԵ-ն որակազրկել է համաշխարհային դասակարգման առաջատար, աշխարհի 16-րդ չեմպիոն Մագնուս Կառլսենին և հեռացրել նրան Նյու Յորքում ընթացող կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունից։ ՖԻԴԵ-ի պաշտոնական կայքը գրում է, որ նորվեգացին չի պահել աշխարհի առաջնության կանոնակարգով սահմանված հագուստի ոճն ու 9-րդ տուրին ներկայացել ջինսե տաբատով։ 34-ամյա Կառլսենը տուգանվել է 200 դոլարով, սակայն մերժել է հագուստը փոխելու առաջարկը։ Նա […]
14:17 29.12.2024
Օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի ու Եվրոպայի յոթակի չեմպիոն Լաշա Տալախաձեն սոցցանցերում լուսանկար է հրապարակել ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ Վարազդատ Լալայանի հետ։ «2024 թ. աշխարհի չեմպիոնը»,- լուսանկարին կից գրել է վրացի լեգենդար ծանրորդը։ 25-ամյա Լալայանը վերջերս Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում կայացած աշխարհի առաջնությունում առաջին անգամ դարձել է չեմպիոն։ Նա նաև օլիմպիական փոխչեմպիոն է, աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների […]
13:15 29.12.2024
2025 թ. Հայաստանում անցկացվելու է բռնցքամարտի երեք խոշոր միջազգային մրցաշար։ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը հայտնում է, որ ապրիլին կայանալու է «Երևանի քաղաքապետարանի գավաթ» մեծահասակների, սեպտեմբերին` «Բարեկամության գավաթ» ավագ տարիքի պատանիների միջազգային մրցաշարը, իսկ հոկտեմբերին` Եվրոպայի Մ23 առաջնությունը։ Այս բոլոր մրցաշարերն ընդգրկվել են Եվրոպայի բռնցքամարտի ֆեդերացիայի (EUBC) օրացույցային ծրագրում։
12:05 29.12.2024
Հանրահայտ Մարիո Բալոտելին «Ջենոային» միանալուց ընդամենը երկու ամիս անց կարող է հեռանալ ակումբից: La Gazzetta dello Sport-ը գրում է, որ 34-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Կրուս Ասուլը»։ Կողմերը հավանական գործարքի հարցում բանակցում են։ Մեքսիկական ակումբը պատրաստ է 2025 թ. ձմռանը ձեռք բերել Բալոտելիին։ Բալոտելին «Ջենոային» միացել է հոկտեմբերի 28-ին, մասնակցել 6 հանդիպման, դաշտում անցկացրել 56 […]
10:59 29.12.2024
Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը հաղթանակով մեկնարկեց Բրիսբենի WTA-500 շարքի մրցաշարում։ Աշխարհի 43-րդ ռակետի առաջին մրցակցիը Ռեբեկա Շրամկովան էր (Սլովակիա, 46-րդ ռակետ)։ էլինան վստահ է անցկացրել մրցամարտը և հաղթելէ 1:6, 6:2, 6:2 հաշվով: Թենիսիստուհիները մրցել են նաև 2023 թ-ին: Բուդապեշտի WTA-250 շարքի մրցաշարի առաջին փուլում հաղթել էր հայ թենիսիստուհին` 2-6, 6-4, 6-3։ Ավանեսյանը Շրամկովայի արգելքը հաղաթահարելուց […]
22:12 28.12.2024
Ա Սերիայի 2024/25թթ․ խաղարկության 18-րդ տուրում «Ինտերը» արտագնա խաղում 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Կալյարիի» դարպասը։ Գոլով աչքի ընկան Ալեսանդրո Բաստոնին, Լաուտարո Մարտինեսը և Հաքան Չալհանօղլուն։ «Ներաձուրիների» կազմում խաղին մասնակցեց նաև կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով խաղադաշտ մտավ մեկնարկային րոպեներից և փոխարինվեց 80-րդ րոպեին։
17:55 28.12.2024
Իսպանիայի Ֆուտբոլի ֆեդերացիան սկսել է բանակցությունները ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեի հետ պայմանագրի երկարաձգելու վերաբերյալ։ Ինչպես հայտնում է AS-ը, ֆեդերացիայի նախագահ Ռաֆայել Լուսանը հանդիպել է մարզչի շահերը ներկայացնող իրավաբանների հետ։ Չնայած Լուսանի և դե լա Ֆուենտեի միջև գերազանց հարաբերություններին, կողմերը դեռևս ունեն ֆինանսական տարաձայնություններ, որոնք պետք է հաղթահարել։ Մարզչի տարեկան աշխատավարձը կազմում […]
17:40 28.12.2024
Բեռլինի «Ունիոնը» հայտարարել է դանիացի մասնագետ Բո Սվենսոնին հեռացնելու մասին։ Սվենսոնի հետ միասին հեռացվել է ամբողջ մարզչական շտաբը։ Գերմանիայի Բունդեսլիգայի 15 տուրից հետո «Ունիոնը» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 12-րդ տեղը։ Առաջնության վերջին 8 հանդիպումներում «Ունիոնը» հաղթանակ չունի։
15:46 28.12.2024
Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Դուբայում անցկացված Globe Soccer Awards մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է Մերձավոր Արևելքի տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակին: Լավագույնի կոչմանը հավակնում էին նաև Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը, Սալեմ Ալ-Դոսարին (երկուսն էլ՝ «Ալ Հիլյալ»), Ռիյադ Մահրեզը («Ալ Ահլի») և Սուֆիան Ռայիմին («Ալ Աին»): 39-ամյա Ռոնալդուն երկրորդ տարին անընդմեջ ստանում է այս մրցանակը:
15:04 28.12.2024
Մադրիդի «Ռեալի» անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը ճանաչվել է Լա լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է առաջնության մամուլի ծառայությունը: Դեկտեմբերի լավագույնի կոչման համար քվեարկության արդյունքում 21-ամյա ֆուտբոլիստը շրջանցել է Անտուան Գրիզմանին («Աթլետիկո»), Ռաֆինյային («Բարսելոնա»), Օյան Սանսեթին («Աթլետիկ») և Սանդրո Ռամիրեսին («Լաս Պալմաս»): Բելինգեմը դեկտեմբերի ընթացքում դարձել է 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: Հիշեցնենք, որ […]
13:00 28.12.2024
«Բարսելոնայի» և Իսպանիայի ազգային հավաքականի եզրային հարձակվող Լամին Յամալը Դուբայում կայացած Globe Soccer Awards մրցանակաբաշխությունում տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի մրցանակը ստանալուց հետո խոսել է կարիերայում գրանցած կտրուկ առաջընթացի մասին: «Որպես մանուկ գնացի Եվրո-2024-ին, մրցաշարից հետո հայտնի դարձա ամբողջ աշխարհում։ Երբ խոսում էին ազգային հավաքականի մասին, ինձ որպես կարևոր խաղացող չէին նշում։ Բայց երբ վերադարձա, հասկացա, […]